Changes

Որոշ ժամանակ շարունակենք մնալ հրամայական խոսքի նեղ շրջանակում, ինչը մեզ թույլ կտա գործունեության փակ ոլորտի մեջ բացել առաջին ճեղքը: Ի՞նչ նոր օպերացիա է սկսում խոսքը աշխատանքի շրջանակներում:
Նախ, առանձնահատուկ ներգործություն մեկ ուրիշի վրա, ինչը պատկանում է ազդեցության, այլ ոչ թե արտադրության ոլորտին: Արտադրությունն առնչվում է նյութական կամ ոչ նյութական բնությանը, երրորդ դեմքով «սա»-ին: Ազդեցությունը, պահանջի արդեն իսկ հրամայական ձևի տակ, ենթադրում է ուրիշի, մի երկրորդ անձի պահանջը, լինի այն համառ թե քաղաքավարի, կոպիտ թե սքողված, առաջ է բերում մեկ ուրիշի, մի «հետևություն», որն արդեն այլևս «հետևանք» չէ: Պահանջ-հետևություն հարաբերությունը<ref group="Ծանոթագրություններ">Այս և հաջորդ էջերում ներկայացված մի քանի հարցերի առումով իմ վերլուծությունը ես համալրել եմ Վալտեր Պորցերի դրույթներով, որ շարադրված են նրա "Das Wander der Sparche" գործում chap. IX, Die Leistung der Sparche:</ref>` դուրս է արտադրություն-արդյունք հարաբերության շրջանակից: Խոսքից ծնունդ առած այս միջմարդկային հարաբերությունը աշխատանքի մեջ ներմուծում է միաժամանակ հակասություն և բաղադրամաս: Հակասություն` քանզի ազդեցությունն այլ բան չէ, քան առանց փոխադարձության փոխակերպման գործողություն, այն է` արտադրություն: Բաղադրամաս` քանզի այն միաժամանակ հարստացնում է աշխատանքը միջմարդկային հարաբերությունների ողջ գունաշարով, ամեն աշխատանք համագործունեություն է, այսինքն` ոչ միայն համատեղ արված, այլև բազմիցս համատեղ քննարկված գործ: Հոգեսոցիոլոգիան մշտապես բախվում է աշխատանքի սոցիալական և խոսքային շերտին, սոցիալական որովհետև խոսքային է: Այսպիսով, ցածր արտադրողականությունը և հոգնությունը առաջ են գալիս միջմարդկային հարաբերություն ների խախտվածությունից, որոնք պայմանավորված են ոչ միայն աշխատանքի իբրև այդպիսինի բաժանումով, այլև աշխատանքի սոցիալական կազմակերպումով ընկերական հարաբերություններ աշխատավայրերում, կատարողական հարաբերություններ նախագծային գրասենյակ ների ու արտադրամասերի միջև, սոցիալական ստորադասային հարաբերություններ տնօրինության և աշխատանքային կոլեկտիվների միջև, ներառյալ սոցիալական այն բոլոր հարաբերությունները, որ գործում են ձեռնարկության ներսում և նրա սահմաններից դուրս, այս բոլոր հարաբերությունները, որոնք կարգավորում են աշխատանքը (կարգավորել բառի բոլոր իմաստներով), գտնվում են խոսքի աշխարհում:
Սակայն հրամայական խոսքն ուղղված չէ միայն ուրիշին, այլ առհասարակ մարդուն, որը խոսքի միջոցով դառնում է նշանակող: Ով խոսում է, խոսում է նաև իր մասին, վիճում իր համար. այսկերպ նա կայացնում է իրեն առնչվող վճիռը, որը պարզաբանում է նրա միտքը և տարանջատում այն նախնական հուզական խառնաշփոթից: Ներքին խոսքը, որ ամփոփված է ցանկացած վճռի մեջ, ակնհայտորեն վկայում է մարդու այն առաջընթացի մասին, որ ներկայացնում է խոսքը. եթե ես ոչինչ չեմ ասում ինքս ինձ, ապա դուրս չեմ գա կենդանական, անմարդկային մշուշոտ աշխարհից: Ես ինքս ինձ կարգավորում եմ նույնքան, որ քան քիչ առաջ կարգավորվում էր իմ աշխատանքը:
Նշանակությունների այս բացն, անտարակույս, պայմանավորված է լեզվի և փիլիսոփայության աղքատությամբ, բայց այն նախ կազմում է լեզվի մեծությունը, քանզի ցուցանող և ոչ թե գործող նշանակությունների բացի շնորհիվ է, որ խոսքը համակցում և կառուցում է գործողությունը: Աշխատանքի «կարողության» տեսանկյունից խոսքի այս անկարությունը» հենց գործունեություն է, գործ, թեև սակայն, աշխատանք չէ ուղղակի իմաստով: Դա առավել շեշտելու համար, այն, ինչ մենք կոչում ենք «գործողության ֆրազավորում» նախադասություն» է (այն իմաստով, որով քերականության մեջ նշում են` հարաբերական նախադասություն, անորոշ նախադասություն և այլն), սակայն ամեն նախադասություն առաջադրման ակտ է: Խոսող մարդը առաջադրում է իմաստ, դա նրա գործելու խոսքային ձևն է:
Այդ առաջադրական գործունեությունը սքողվում է առօրյա խոսքում, որը հոգնել է խոսվելուց: Այն առաջին պլան է գալիս մաթեմատիկայի լեզվում, որտեղ անվանումը միշտ նոր է: «Ծավալ են անվանում ամեն առումով սահմանափակ տարածության մասը: Անվանում են մակերես..... գիծ... վերջապես կետ...» Բրիս Պարենն իր ժամանակին հիանում էր անվանում առաջադրելու, իմաստ ձևավորելու այդ կարողությամբ. «Անվանումն առաջին դատողությունն է... Մեր խոսքերը ստեղծում են էակներ և չեն սահմանափակվում զգացմունքներ արտահայտելով Լեզուն իր բնույթով վերացարկություն է այն իմաստով, որ չի արտահայտում իրականությունը, այլ նշանակում է այն ճշմարտության մեջ»<ref group="Ծանոթագրություններ">Brice Parain, Recherches sur la nature et les fonctions du langage.</ref>: Ճիշտ խոսելը խիստ ծանր պատասխանատվություն է:
==== Կասկածական խոսք ====
Սիրտդ հանկարծ, երազի մեջ,
Հուշն է խոցում անցյալի քո տառապանքի ու հարկադրում
Քեզ ակամա խոհեմ լինել:<ref group="Ծանոթագրություններ">«Ագամեմնոն» էջ 179, թարգմ․՝ Արամ Թոփչյանի․ Էսքիլոս, «Ողբերգություններ», Նաիրի, 1991</ref>
Այսպիսով, խոսքը զարգացնում է ինքնագիտակցությունն ու ինքնաարտահայտությունը բազմաթիվ ուղղություններով, որ մենք ուրվագծեցինք հպանցիկ, հրամայական խոսք, որով վճիռ եմ կայացնում` կասեցնելով իմ հուզական խառնաշփոթը, կասկածական խոսք, որով հարց եմ տալիս ինքս ինձ և կասկածի տակ առնում, ցուցական խոսք, որով գնահատում եմ ինձ, հաստատում, հայտարարում որպես այդպիսին, ինչպես և քնարական խոսք, որով երգում եմ մարդկային տեսակի հիմնական զգացմունքների և նրա մենության մասին:
Այդ դիմադրությունն, անշուշտ, միանշանակ չէ. այն երևան է հանում տեխնիկական աշխարհի հանկարծական փոփոխությունների առջև ան պատրաստ մարդու ընդվզումը. այն բացահայտում է մարդու և «բնական» միջավայրի հնադարյան կապի խզումը, փաստում ժամանակի խաթարված ռիթմի վերաբերյալ անհանգստությունը: Այս խանգարվածությունը կրկնապատկվում է ծանրացած խղճից, որ բնորոշ է Վալերիի Սոկրատեսին, ով դժոխքում հանդիպելով ճարտարապետ էվպալինոսին, ցավում է, որ սեփական ձեռքով ոչինչ չի կառուցել և միայն մտածել է, այսինքն` շատախոսել: Իսկ ծանրացած խիղճը, ինչպես միշտ, փոխվում է հիշաչարության. չէ՞ որ եթե Սոկրատեսը բացահայտեր, որ ինքը չի բաժանվել անձավի ստվերներից հանուն Գաղափարների իրականության, այլ բաժանվել է միայն մեխանիզմների իրականությունից հանում խոսքի ստվերների, կատեր և՛ մեխանիզմները, և՛ իրականությունը:
Այստեղ ոչինչ մաքուր չէ, ոչ էլ բացարձակապես իսկական: Զարմանալիորեն իրար խառնված այս խառնաշփոթից ու ծանրացած խղճից այն կողմ մշակույթը երևան է հանում հարմարվողականության նկատմամբ մարդու օրինական մերժումը: Մշակույթը նաև ազատագրում է մարդուն, նրան պատրաստ դարձնում բացարտության, հեռավոր ճամփորդության, այլ բանի, ամեն բանի: «Հումանիտար գիտությունների», պատմության և ամենից շատ փիլիսոփայության ֆունկցիան է «մտար ծողության» միջոցով դիմակայել օբյեկտիվացմանը, աշխատավոր մարդու հարմարվողականությունը վերջավոր աշխատանքին փոխհատուցել իր ամբողջության մեջ մարդկային ճակատագրի վերաբերյալ քննադատ մարդու հարցադրումով և բանաստեղծ մարդու ներբողով: Դաստիարակությունը բառիս խիստ իմաստով թերևս միայն օբյեկտիվացման, այսինքն` հարմարվողության պահանջի և մտածողության ու ապահարմարվողության պահանջի ճիշտ, բայց դժվարին հավասարակշռությունն է. այդ լարված հավասարակշռությունն է մարդուն կանգուն պահում<ref group="Ծանոթագրություններ">"La parole est mon royaume", Esprit, fevrier 1955:</ref>:
==== Աշխատանքի քաղաքակրթությունը ====
Վարձու աշխատանքում խոսքի ծառայությունը կպահպանվի աշխատանքի սոցիալական «օտարումներից» ավելի, քանի որ այն համապատասխանում է առավել տևական խնդիրների, որոնք ավարտուն, ավելի ու ավելի մասնակիացող, միօրինակ դարձող աշխատանքի մեջ առաջադրում է մարդու «օբյեկտիվացումը»: Ոչինչ չի կարող ավելի կործանարար լինել, քան այս խնդիրները Ժխտելը հանուն աշխատանքի «ապաօտարման» առավել հրատապ հարցերի: Ամեն մտածողություն ու ամեն գործողություն պիտի խորապես դիտարկված լինեն` կախված վտանգների անխուսափելիությունից, ինչպես նաև տևականությունից:
1. Խոսքի առաջին ծառայությունը աշխատանքին ես համարում եմ աշխատանքի բաժանման հետևանքների մեղմացումը: Այստեղ մենք հանդիպում ենք մտահոգիչ խնդիրների մի ամբողջության, որի հետ հաշվի է նստում արդյունաբերական աշխատանքի սոցիալական հոգեբանությունը. ավելի ցածր աստիճանում խոսքի մեղմացուցիչ ֆունկցիան համապատասխանում է արտադրամասերում ժամանցի, շաղակրատանքի ունեցած դերին, երբ առաջադրանքներն այնքան մասնատված ու միօրինակ են, որ ավելի լավ է մինչև վերջ ավտոմատացվեն և աշխատանքը զուգակցվի մի տեսակ ուղեղի զգոնությամբ ու աշխատողի միտքը զբաղվի մեկ այլ բանով` շաղակրատանքով, զրույցներով, երաժշտությամբ և, ինչու ոչ, ուսուցողական դաստիարակությամբ և այլն<ref group="Ծանոթագրություններ">Friedmans, "Où va le travail humain? Des cours aux oreilles", p.207 et suiv.</ref>: Առավել բարձր աստիճանում այդ մեղմացուցիչ ֆունկցիան ստանում է արտադրամասերում աշխատատեղերը միասին վերահսկելու, ձեռնարկությունում, մինչև իսկ համաշխարհային շուկաներում ծավալվող առանձին օպերացիաների շաղկապվածությունը ըմբռնելու ձև: Արտադրության այդ վերահսկումն ու ըմբռնումը ասես այն «ներքին խոսքն» են, որը որոշում է մասնական աշխատանքի տեղը և իմաստավորում այն: Առավել բարձր աստիճանում այդ մեղմացուցիչ: ֆունկցիան նույնանում է մասնագիտական բազմակողմանի ձևավորման հետ, որը թույլ է տալիս փոխել աշխատատեղը, պայքարել ավտոմատիզմի առաջացրած դիմազրկման դեմ: Ակնհայտ է, որ աշխատանքի և խոսքի մեր դիալեկտիկան մեզ հանգեցնում է նաև տեխնիկական ուսուցման առաջ քաշած բուն խնդիրներին, այդ ուսուցումն անպայմանորեն ունի երկու երես. մեկն ուղղված է պրոֆեսիոնալ մասնագիտացման ձևավորմանը, մյուսը` ընդհանուր մշակույթին, ամենաուտիլիտար ձևավորումն արդեն իսկ ունենում է մշակութային արժեք, հենց որ ձեռքի հմտությունը ստորադասում է ֆիզիկա-մաթեմատիկական տիպի տեսական գիտությանը: Գրականությունն ու պատմությունը դադարում են օժանդակել» աշխարհի վերաբերյալ պրոֆեսիոնալ հայացքի ձևավորմանը և հաստատում են, որ տեխնիկական ուսուցումն իսկապես մշակույթ է:
Ամենաբարձր աստիճանում մեղմացուցիչ ֆունկցիան այն տեղում է, որը աշխատանքին հաղորդում է սոցիալական իմաստ: Պատահական չէ, որ գրքերն են, «Կապիտալի» նման գիրքն է ընկած ժամանակակից հեղափոխությունների հիմքում: Ի վերջո, խոսել աշխատանքի մասին նշանակում է մոտենալ քաղաքական մարդու խոսքին: Քանզի երբ իշխանության գլխին քաղաքագետ չի կանգնած, ապա քարոզչի նման նա օգտվում է խոսքի վտանգավոր հնարավորությունից: Ժորժ Նավելի խորիմաստ ասույթի հենց ճշմարտությանը վերաբերող մասն է մեջբերում Ֆրիդմանը, «Աշխատանքի մեջ կա մի տխրություն, որից ապաքինվում են քաղաքականությանը մասնակից դառնալով»:
== Ծանոթագրություններ ==
 <references group="Ծանոթագրություններ"/>