Changes
::Այդ էջերը նվիրվում են Էժեն Դաբիի հիշատակին,
:::որպես արտացոլումն այն ամենի,
::ինչ ես ապրեցի նրա կողքին, նրա հետ։
: Դեմետրային ձոնված հոմերոսյան հիմնը պատմում է, որ մեծ աստվածուհին իր դստերը որոնելու գալիս է Կելեւս արքայի պալատը։ Հասարակ նյանյայի կերպարանք ընդունած աստվածուհուն ոչ ոք չի ճանաչում։ Մետանիրա թագուհին նրան է հանձնում իր նորածին որդու՝ փոքրիկ Դեմոփոնի խնամքը, որը հետագայում պիտի դառնար Տրիպտոլեմոսը՝ երկրագործության նախահայրը։