Changes

Վերադարձ ԽՍՀՄ֊ից

3 bytes removed, 10:14, 13 Հուլիսի 2013
/* II */
:&nbsp;&nbsp;&nbsp;Լենինգրադի նոր թաղամասերից շատ քչերն եմ տեսել։ Լենինգրադում ինձ ամենաշատը դուր է գալիս Սանկտ֊Պետերբուրգը։ Ես ավելի գեղեցիկ քաղաք չգիտեմ, չեմ պատկերացնում քարի, մետաղի եւ ջրի ավելի ներդաշնակ միաձուլում։<ref>Պղնձյա գմբեթներն ու ոսկյա սրաձողերը։</ref> Թվում է՝ նրա մասին էին երազում Պուշկինն ու Բոդլերը։ Երբեմն էլ հիշեցնում է Չիրիկոչի կտավները։ Հուշարձանները կերտված են կատարյալ չափումներով, ինչպես թեմաները մոցարտյան սիմֆոնիաներում։ «Այնտեղ ամեն ինչ կարգ է ու գեղեցկություն»։<ref>Տող Բոդլերի բանաստեղծությունից։</ref> Այնտեղ հրճվում է հոգիդ, եւ միտքդ թեթեւ թռչում։ Չեմ ուզում խոսել Էրմիտաժի անզուգական թանգարանի մասին՝ ինձ թվում է, որ ինչ էլ ասեմ, բավական չի լինի։ Սակայն կուզեի թեթեւակի գովաբանել այն խելամիտ ջանասիրությունը, որով աշխատողները յուրաքանչյուր հնարավոր դեպքում կտավի շուրջն են հավաքում նույն նկարչին պատկանող բոլոր գործերը (էտյուդներ, գծապատկերներ, գծագրեր), որոնք կարող են տեղեկութչուն հաղորդել կտավի ստեղծման դանդաղ ընթացքի մասին։
:&nbsp;&nbsp;&nbsp;Լենինգրդաից վերադառնալիս Մոսկվայի անհյուրընկալ տեսքն ավելի ցնցող է թվում։ Ճնշող, ծանր ներգործողություն է ունենում նույնիսկ մտքի վրա։ Շենքերը, մի քանի հազվագյուտ բացառություններով, անհրապույր են (ոչ միայն ամենաժամանակակիցները) եւ ոչ մի կերպ իրար հետ չեն համադրվում։ Ես գիտեմ, որ Մոսկվան գնալով ավելի ու ավելի քիչ է փոխվում։ Ամեն ինչ այնտեղ խոսում է այդ մասին եւ ամենումր զգացվում է ապագայի շունչը։ Վերաձեւում են, փորում, քանդում, նորից շինում, եւ այդ ամենը կարծես առանց հաշվարկի, ինչպես պատահի։ Բայց Մոսկվան, չնայած իր անհրապույր տեսքին, մնում է որպես կապող օղակ բոլորի միջեւ։ Նա ապրում է հզոր շնչով։ Սակայն բավական է, որքան նայեցինք տներին, ինձ այստեղ հետաքրքրողը մարդկային ամբոխն է։ Ամռան ամիսներին գրեթե բոլորը սպիտակ են հագնվում։ Բոլորը նման են իրար։ Ոչ մի տեղ այնքան ակնբախ չի երեւում հասարակական ընդհանուր համահարթման արդյունքը, որքան Մոսկվայի փողոցներում։ Դա առանց դասակարգերի մի հասարակություն է, որի բոլոր անդամները կարծես նույն պահանջմունքներն ունեն։ Ես մի քիչ չափազանցնում եմ, իհարկե, սակայն շատ քիչ։ Բոլորի հագուստներում իշխում է միօրինակությունը, որն, անկասկած, կերեւար եւ մարդկանց մտածողության մեջ, եթե միայն հնարավոր լիներ այն տեսնել։
:&nbsp;&nbsp;&nbsp;Եվ դա նույնպես օգնում է մարդկանց ուրախ երեւալ եւ լինել այդպիսին։ (Այդ մարդիկ այնքան երկար են եղել կարիքի մեջ, որ այժմ գոհ են քչով։ Երբ հարեւանիդ ունեցվածքն ավելին չէ, քեզ քո ունեցվածքն էլ է գոհացնում)։ Տարբերություններն երեւում են միայն ավելի մանրակրկին մանրակրկիտ քննելու դեպքում։ Առաջին հայացքից անհատն այստեղ ձուլված է ամբոխին եւ այնքան զուրկ է թվում առանձնահատկություններից, որ մարդկանց մասին խոսելիս պետք է մասնակի հոդ գործածել՝ «մարդիկ» ասելու փոխարեն ասել՝ «մի քիչ մարդ»։:&nbsp;&nbsp;&nbsp;Ես սուզվում եմ այդ ամբոխի մեջ, մարդկության լոգանք եմ ընդունում։ Ի՞նչ են անում այս մարդիկ խանութի առջեւ։ Հերթ են կանգնել։ Հերթ, որի ծայրը հասնում է մինչեւ հաջորդ փողոցը։ Նրանք երկու֊երեք հարյուր հոգի են եւ հանգիստ, համբերությամբ սպասում են։ Դեռ վաղ է, խանութը դեռ չի բացել իր դռները։ Քառասունհինգ րոպեից նորից եմ գալիս։ Նույն ամբոխն էլի այստեղ է։ Զարմանում եմ, ինչո՞ւ են շուտ գալիս, ի՞նչ են շահում դրանից։ — Ինչպես թե ի՞նչ են շահում… միայն առաջիններին են սպասարկում։ Եվ ինձ բացատրում են․ թերթերն հայտարարել էին, որ մեծ քանակությամբ… չգիտեմ՝ ինչ էին բերելու (կարծեմ այդ օրը բարձեր էին բերելու)։ Այդ իրերից կար ընդամենը չորս֊հինգ հարյուր հատ, իսկ հավակնորդների թիվը հասնում էր 800֊ի, 1000֊ի, կամ նույնիսկ 15.000֊ի։ Դեռ երեկոն չիջած՝ այլեւս ոչ մի հատ չի մնա։ Պահանջմունքներն այնքան մեծ են, իսկ մարդիկ՝ այնքան շատ, որ պահանջարկը դեռ երկար կգերազանցի առաջարկին եւ կգերազանից շետ շատ մեծ չափով։ Նրանք չեն կարող բավարարել բոլորին։ Մի քանի ժամ անց մի կերպ թափանցում եմ խանութ։ Այն հսկայական է։ Ներսում սարսափելի հրմշտոց է։ Վաճառողները սակայն չեն կորցնում իրենց, քանզի շուրջը անհամբերության ոչ մի նշան չկա։ Յուրաքանչյուրն սպասում է իր հերթին, նստած կամ կանգնած, երբեմն երեխան գրկին, առանց կարգահամարի, սակայն առանց որեւէ խառնաշփոթի։ Եթե պետք լինի, այնտեղ կանցկացնեն ողջ առավոտը, ողջ ցերեկը, մի օդի մեջ, որը դրսից եկողին հեղձուցիչ է թվում, բայց որին վարժվում ես, ինչպես վարժվում ես ամեն ինչին։ Ես ուզում էի գրել՝ հաշտվում ես, սակայն ռուսն ավելի քան հաշտված է։ Նա ասես հաճույք է ստանում սպասելուց, եւ ձեզ նույնպես ստիպում է հաճույքով սպասել։:&nbsp;&nbsp;&nbsp;Ճեղքելով ամբոխը կամ տարվելով նրա հոսանքով, ես վերից վար ու ծայրից ծայր չափում եմ խանութը։ Ապրանքներն համարյա անտանելի են։ Կարելի է կարծել, թե ախորժակը մեղմացնելու համար դիտմամբ կտորեղենը եւ մյուս իրերը պատրաստում են որքան հնարավոր է անհրապույր տեսքով, որպեսզի մարդիկ գնեն մեծ կարիքից դրդված եւ ոչ երբեք ագահությունից։ Ես կուզենայի իմ մի քանի ընկերների համար որոշ հիշողություններ պատմել․ ամեն ինչ սարսափելի է։ Սակայն ինչպես ինձ ասում են, մի քանի ամիս է, ինչ մեծ ջանք է գործադրվում, ջանք՝ ուղղված որակի բարձրացմանը, եւ նրանց հաջողվում է, լավ փնտրելով եւ անհրաժեշտ ժամանակը հատկացնելով, այստեղից֊այնտեղից գտնել անչափ հաջելի հաճելի եւ ապագայի համար հուսադրող պիտույքներ։ Բայց որակի մասին մտածելու համար նախեւառաջ պետք է, որ քանակությունը բավականացնի, իսկ այն արդեն վաղուց չի բավականացնում։ Ի վերջո, հասցնում են բավարարել, սակայն հազիվհազ։ Ասենք, ԽՍՀՄ֊ի ժողովուրդը գրեթե սիրահարվաթ սիրահարված է ամեն մի նորույթի, անգամ նրանց, որոնք արեւմուտքցու աչքին տգեղ են թվում։ Արտադրության ավելացումը, հուսով եմ, շուտով հնարավորություն կստեղծի ընտրության, լավագույնի որոնման համար, եւ կհասնի ցածր որակի ապրանքների աստիճանական կրճատմանը։ Որակի բարելավմանն ուղղված այդ ջանքը վերաբերում է հատկապես սննդին։ Այս բնագավառում դեռ շատ բան կա անելու։ Բայց մինչ մենք գանգատվում ենք որոշ մտքերի վատ որակից, Ժեֆ Լաստը, որի համար ԽՍՀՄ֊ում այս ուղեւորությունը չորրորդն է, եւ որի նախորդ այցելությունը եղել է երկու տարի առաջ, ընդհակառակը, հիանում է վերջին ժամանակների աներեւակայելի առաջընթացով։ Բանջարեղենը եւ հատկապես մրգերը դեռ եթե ոչ վատ, ապա միջին որակի են, մի քանի հազվադեպ բացառություններով։ Այստեղ, ինչպես ամենուր, ընտիրն իր տեղը զիջում է սովորականին, այսինքն՝ աամենաառատին։ ամենաառատին։ Սեխի աներեւակայելի առատություն է, սակայն՝ անհամ։ Հանդուգն պարսկական ասացվածքը, որն ընդամենը լսել եմ, ուզում եմ մեջբերել միայն անգլերեն լեզվով՝ «Women for duty, boy for pleasure, melons for delight»<ref>Կանայք՝ պարտականության, տղաները՝ հաճույքի, սեխերը՝ հիացմունքի համար։</ref>, Այստեղ տեղին չէ։ Գինին հիմնականում լավն է (հատկապես հիշում եմ Ցնանդալի, Կախեթի ընտիր գինիները), գարեջուրը՝ տանելի։ Որոշ ծխահարած ձկներ (Լենինգրադում) հրաշալի են, սակայն չեն դիմանում տեղափոխությանը։
:&nbsp;&nbsp;&nbsp;Քանի դեռ չունեին անհրաժեշտը, չէին կարող խելամտորեն զբաղվել ավելցուկով։ Եթե ԽՍՀՄ֊ում ավելի չեն արտադրել ագահության համար կամ ավելի վաղ չեն արտադրել, այն պատճառով, որ չափազանց շատ ախորժակներ դեռ չեն հագեցել։
:&nbsp;&nbsp;&nbsp;Եվ ճիշտ կլինի այդ գորշ եւ մանավանդ ստախանովական ֆոնի վրա ավելացնել մի եռանդուն երիտասարդություն, keen at work<ref>Եռանդուն աշխատանքում։</ref>, որպես թթխմոր՝ ուրախ եւ մաքուր, որ կարող է բարձրացնել խմորը։
:&nbsp;&nbsp;&nbsp;Զանգվածների այդ իներցիան, ըստ իս, եղել է եւ է այն հիմնախնդրի կարեւորագույն պայմաններից մեկը, որ պետք է լուծեր Ստալինը։ Այդտեղից էլ գալիս են հարվածային բանվորները, այդտեղից է գալիս ստախանովականությունը։ Աշխատավարձի անհավասարությունը եւս բացատրվում է դրանով։
:&nbsp;&nbsp;&nbsp;Մենք այցելում ենք Սուխումի մերձակա մի օրինակելի կոլտնտեսություն։ Այն վեց տարվա պատմություն ունի։ Սկզբնական շրջանում վատ բերքատվություն ունենալուց հետո այն այսօր ամենածաղկուն կոլտնտեսություններից է։ Նրան կոչում են «միլիոնատեր»։ Այստեղ իշխում է երանելիության շունչը։ Կոլտնտեսությունը գտնվում է մի լայնարձակ տարածքում, որը կլիմայի շնորհիվ ունի առատ բուսականություն։ Բոլոր տներն այնտեղ կառուցված են փայտից, գետնից բարձրացված են փայտե ոտքերով եւ շատ գեղատեսիլ ու հմայիչ են՝ յուրաքանչյուրը շրջապատված մի մեծ մրգատու ծառերի, բանջարեղենի եւ ծաղիկների այգով։ Այս կոլտնտեսությունն անցյալ տարի աներեւակայելի շահույթներ է ունեցել, որի շնորհիվ շատ կարեւոր պահեստավորումներ է կատարել։ Բացի այդ, աշխատանքային օրվա սակագինը բարձրացել է վեց ռուբլի հիսուն կոպեկով։ Ինչպե՞ս է կազմվել այդ թիվը․ ճիշտ այն նույն հաշվարկով, որը, եթե կոլտնտեսությունը կապիտալիստական գյուղատնտեսական ձեռնարկություն լիներ, կթելադրեր բաժնետերերին հատկացվելիք շահագործում հանուն մի քանիսի շահի։ Այստեղ բաժնետերեր չկան։ Բանվորներն իրենք են (կոլտնտեսության բանվորներն են, անշուշտ) իրար մեջ բաժանում շահույթը, առանց պետության հանդեպ որեւէ պարտավորվածության<ref>Համենայն դեպս ինձ քանիցս այդպես են պնդել։ Բոլոր տեղեկությունները, քանի դեռ վերստուգված չեն, ես համարում եմ կասկածելի, ինչպես գաղութներից ստացվող տեղեկությունները։ Դժվարանում եմ հավատալ, թե այդ կոլտնտեսությունն այն աստիճան արտոնյալ է, որ խուսափում է այլ կոլտնտեսությունների վրա դրված գյուղատնտեսական հումքի յոթ տոկոսի հանձնման պարտավորվածությունից, չհաշված 35֊ից 39 ռուբլի անհատական հարկը։</ref>։ Դա հրաշալի կլիներ, եթե չլինեին ուրիշ կոլտնտեսություններ, ավելի աղքատ, որոնք հազիվ են ծայրը ծայրին հասցնում։ Քանզի, եթե ես ճիշտ եմ հասկացել, յուրաքանչյուր կոլտնտեսություն ունի իր ինքնավարությունը, եւ փոխօգնության մասին խոսելնն խոսելն ավելորդ է։ Գուցե սխալվում եմ․ կուզենայի, որ այդպես լիներ<ref>Հավելում եմ մի քանի առավել ճշգրիտ տեղեկություններ։ Ես ստացել էի եւ շատ այլ տեղեկություններ, սակայն թվերն իմ տարերքը չեն, եւ զուտ տնտեսական հարցերը դուրս են մնում իմ իրավասությունից։ Բացի այդ, եթե սրանք ճիշտ եւ ճիշտ այն տեղեկություններն են, որ ինձ տվել են, ես այնուհանդերձ չեմ կարող երաշխավորել դրանց ճշգրտությունը։ Գաղութների փորձն ինձ սովորեցրել է չվստահել «տեղեկություններին»։ Ի վերջո, ամենագլխավորը՝ այս հարցերն արդեն բավական քննարկվել են մասնագետների կողմից։ Ես կարիք չունեմ նորից անդրադառնալու դրանց։</ref>։
:&nbsp;&nbsp;&nbsp;Ես այցելել եմ այդ ծաղկուն<ref>Մեծ թվով այլ բնակավայրերում ընդհանրապես անհատական բնակարաններ չկան։ Մարդիկ ապրում են ընդհանուր «ննջարաններում» եւ հանրակացարաններում։</ref> կոլտնտեսության բնակավայրերից շատերը… կուզենայի արտահայտել այն տարօրինակ ու ճնշող տպավորությունը, որ թողնում է այդ տներից յուրաքանչյուրը՝ լիակատար անինքնատիպության տպավորություն։ Ամենուր նույն գարշելի կահույքը, նույն Ստալինի դիմանկարը եւ բացարձակապես ուրիշ ոչինչ։ Ոչ մի անձնական իր կամ հիշատակ։ Բոլոր տները փոխադարձաբար փոխարինելի են եւ մինչեւ այն աստիճան, որ թվում է, թե կոլտնտեսականներն իրենք նույնպես փոխադարձաբար փոխարինելի են, կարող են տեղափոխվել մեկը մյուսի տունը, առանց նույնիսկ որեւէ բան կասկածելու<ref>Մարդկանց այդ ընդհանուր դիմազրկությունն ինձ հիմք է տալիս ենթադրելու, որ ընդհանուր ննջասենյակներում քնողներն ավելի քիչ են տանջվում նեղվածությունից, քան եթե նրանք ընդունակ լինեին անհատականացման։ Սակայն այդ ընդհանուր դիմազրկությունը, որին ԽՍՀՄ֊ում ամեն ինչ հեշտ ու հանգիստ է թվում, կարո՞ղ է արդյոք համարվել առաջընթաց։ Ես անձամբ այդպես չեմ կարծում։</ref>։ Անշուշտ, այդպես ավելի հեշտ կարելի է հասնել երջանկության։ Եվ նաեւ այն պատճառով, կասեն ինձ, որ կոլտնտեսականն իր բոլոր հաճույքները վայելում է ընդհանուրի հետ։ Նրա սենյակն ընդամենը բույն է քնելու համար, նրա կյանքի ողջ հետաքրքրությունն ամփոփված է ակումբի, կուլտուրայի այգու, հավաքույթների մեջ։ Էլ ուրիշ ի՞նչ է պետք։ Բոլորի երջանկությանը կարելի է հասնել միայն յուրաքանչյուրին անհատականությունից զրկելու գնով։ Բոլորի երջանկությանը կարելի է հասնել միայն յուրաքանչյուրի հաշվին։ Եթե ուզում եք երջանիկ լինել, եղե՛ք միանման։
 
==III==
:&nbsp;&nbsp;&nbsp;ԽՍՀՄ֊ում նախապես եւ մեկընդմիշտ ընդունված է, որ մի բանի մասին երկու կարծիք լինել չի կարող։ Բացի այդ, մարդկանց մտածողությունն այնպիսին է, որ այդ համանմանությունը նրանց թվում է բնական, դյուրին, աննկատելի, մինչեւ այն աստիճան, որ չեմ կարծում, թե այստեղ որեւէ երեսպաշտություն լինի։ Մի՞թե իրոք այս մարդիկ են արել հեղափոխությունը։ Ո՛չ, սրանք պարզապես օգտվում են նրանցից։ Ամեն առավոտ «Պրավդան» նրանց ուսուցանում է այն, ինչ պատշաճ է իմանալ, մտածել, կարծել։ Եվ լավ չէ այդ սահմաններից դուրս գալը։ Այնպես որ, ամեն անգամ, երբ խոսում եմ որեւէ ռուսի հետ, թվում է՝ խոսում եմ բոլորի հետ։ Ոչ այն պատճառով, որ բոլորը ճշգրտությամբ հետեւում են մի նշանաբանի, այլ ամեն ինչ դասավորված է այնպես, որ հնարավոր չէ չնմանվել։ Եվ պատկերացրեք, որ այս մտածողության ձեւավորումն սկսվում է դեռ ամենավաղ մանկությունից… Այդտեղից է գալիս մարդկանց այն ընդհանուր համախոհությունը, որից, օտարերկրացի լինելով, երբեմն զարմանում ես։ Եվ երջանկության մի շարք այնպիսի հնարավորություններ, որոնք ուղղակի ապշեցնում են։