Changes

Ուլտարի կատուները

Ավելացվել է 2 բայտ, 22:58, 13 Հուլիսի 2013
:Ուլտարում, մինչև բուրգոմիստրերի կողմից կատուներին սպանելու արգելքը, ապրում էին աղքատ վարձակալն ու իր կինը, որոնց բավականություն էր պատճառում թակարդներ դնել ու սպանել հարևան կատուներին։ Թե ինչն էր նրանց այդպես վարվելու պատճառը, ոչ ոք չգիտե, հնարավոր է՝ ծայրահեղ ատելությունը կատուների գիշերային ձայների նկատմամբ, հնարավոր է՝ նրանց նեղում էր այն, որ կատուները կարող են գողություն կատարել իրենց բակում կամ այգում։ Բայց ինչն էլ որ լիներ ատելության պատճառը, ծեր ամուսինները բավականություն էին ստանում, որսալով ու սպանելով կատուներին, որոնք հայտնվում էին նրանց տնակի մոտ, իսկ գիշերով տարածվող ձայներից բնակիչները գլխի էին ընկնում, որ սպանությունը կատարվում է խիստ անսովոր ձևով։ Միայն թե նրանք չէին քննարկում դա ծերունու ու նրա կնոջ հետ, նրանց ծեր կնճռապատ դեմքերի արտահայտությունից էր դա, թե նրանից, որ նրանց փոքրիկ մռայլ տնակը թաքնված էր հսկա կաղնիների տակ, բակի խորքում։ Կատուների տերերի մեծ մասը ատում էր այդ տարօրինակ մարդկանց, բայց ավելի շատ վախենում էր, ու փոխանակ հանդիմանեին դաժան դահիճներին, մարդիկ ընդամենը հոգ էին տանում, որ իրենց սիրելի կենդանին չթափառի ու չմոտենա մութ ծառերի տակ թաքնված տնակին։ Երբ ինչ-որ մեկի անխուսափելի անուշադրության պատճառով կատուն կորում էր, ու խավարի մեջ տարածվում էին աղաղակները, կորցնողները անհույս հառաչում էին, կամ հանգստացնում իրենց, բախտին շնորհակալ լինելով, որ իրենց երեխան չի կորել։ Չէ որ հասարակ մարդիկ էին Ուլտարի բնակիչները և չգիտեին, թե որտեղից են հայտնվում կատուները։
:Մի անգամ տարօրինակ օտարականների քարավանը հարավից մտավ դեպի Ուլտարի նեղ, խճաքարով ծածկված փողոցները։ Նրանք թուխ էին ու նման չէին այլ ճամփորդների, որ տարին երկու անգամ անցնում էին Ուլտարով։ Շուկայում նրանք արծաթի դիմաց բախտ էին գուշակում ու առևտրականներից վառ ուլունքներ հուլունքներ գնում։ Թե որտեղից էին եկել օտարականները, ոչ ոք չգիտեր, բայց տեսել էին, որ նրանք կատարում են ինչ-որ տարօրինակ աղոթքներ ու զարդարում են իրենց ֆուրգոնները մարդկու մարմնով ու կատվի, անգղի, խոյի կամ առյուծի գլխով ինչ-որ արարածների պատկերներով։ Ու քարավանի առաջնորդը կրում էր մի գլխաշոր՝ երկու եղջյուրներով ու հետաքրքիր սկավառակով նրանց միջև։
:Քարավանի հետ գալիս էր առանց հոր ու մոր մի փոքրիկ տղա, որի միակ ունեցածը փոքրիկ սև կատուն էր։ Ժանտախտը բարի չէր գտնվել տղայի հանդեպ ու նրան վիշտը մեղմելու համար թողել էր միայն փոքրիկ արարածին, բայց երբ դու այդքան փոքր ես, կարող ես շատ մեծ սփոփանք գտնել սև փիսիկի առույգ չարաճճիությունների մեջ։ Այնպես որ տղան, ում թուխ մարդիկ Մենես էին կոչում, խաղալով հրաշալի փիսիկի հետ զարդարված ֆուրգոնի մեջ, ավելի հաճախ ծիծաղում էր, քան լալիս։