Changes

Լրացումներ իմ «Վերադարձ ԽՍՀՄ֊ից» գործին

Ավելացվել է 78 705 բայտ, 09:55, 14 Հուլիսի 2013
Նոր էջ «{{Վերնագիր |վերնագիր = Լրացումներ իմ «Վերադարձ ԽՍՀՄ֊ից» գործին |հեղինակ = [[Անդրե Ժիդ]] |թարգմանիչ = Ն...»:
{{Վերնագիր
|վերնագիր = Լրացումներ իմ «Վերադարձ ԽՍՀՄ֊ից» գործին
|հեղինակ = [[Անդրե Ժիդ]]
|թարգմանիչ = Նազիկ Համբարյան (ֆրանսերենից)
|աղբյուր = [[«Հովվերգական սիմֆոնիա»]]
}}
[[Category: Արձակ]]

''Լրացումներ իմ «Վերադարձ ԽՍՀՄ֊ից գործին (հունիս 1937)''

==I==

:Իմ «Վերադարձ ԽՍՀՄ֊ից»֊ի հրապարակումից հետո գլխիս վիրավորանքների հեղեղ տեղաց։ Ինձ հատկապես մեծ ցավ պատճառեց այն, որ վիրավորողների մեջ էր Ռոմեն Ռոլանը։ Ես շատ ծանոթ չեմ նրա գրվածքներին, բայց միշտ մեծ հարգանք եմ ունեցել նրա բարոյական անհատականության հանդեպ։ Հենց այդ պատճառով էլ ինձ մեծ վիշտ պատճառեց նրա վարմունքը․ որքա՜ն սակավ են նրանք, ովքեր հասնում են ծերության՝ առանց ցույց տալու իրենց մեծության ծայրահեղ կողմերը։ Կարծում եմ, որ «Բախումներից վեր»֊ի հեղինակը խիստ կդատեր ծերացած Ռոլանին։ Այդ արծիվն արդեն հյուսել է իր բույնը եւ հիմա հանգչում է այնտեղ։
:   Հայհոյողների մեջ եղան եւ մի քանի բարեհաճ քննադատներ։ Այս գիրքը գրում եմ ի պատասխան նրանց։
:   Նրանցից մեկը՝ Պոլ Նիզանը, շատ խելացի մի անձնավորություն, ինձ յուրահատուկ նկատողություն արեց․ «ԽՍՀՄ֊ը ներկայացրել է որպես քարացած մի երկիր, որտեղ այլեւս ոչինչ չի փոխվում»։ Չգիտեմ, թե որտեղ է նման բան տեսել։ Ճիշտ է, ես ասել եմ, որ ԽՍՀՄ֊ը փոխվում է ամսեամիս։ Եվ հենց դա է ինձ վախեցնում։ Ամսեամիս փոխվում է Խորհրդային պետությունը, գնում է դեպի վատը։ Ավելի ու ավելի է հեռանում այն պատկերացումներից, որ մենք ունեինք նրա ներկայի ու ապագայի վերաբերյալ։

:* * *

:&nbsp;&nbsp;&nbsp;Անտարակույս ես հիանում եմ ձեր հաստատուն վստահությամբ եւ ձեր սիրով (ասում եմ առանց հեգնանքի), բայց, այնուհանդերձ, խոստովանեք, ընկերներ, որ սկսում եք անհանգստանալ։ Դուք շարունակ մեծացող տագնապով (օրինակ, մոսկովյան դատավարություններից հետո) մտածում եք, թե մինչեւ երբ հարկ կլինի լռել ու հավանություն տալ։ Վաղ թե ուշ ձեր աչքերը կբացվեն, ստիպված կլինեն բացվել։ Այդ ժամանակ դուք՝ ազնիվներդ, հարց կտաք ինքներդ ձեզ, թե ինչպես եք կարողացել այդքան երկար փակ պահել<ref>Ա՜հ, որքան շատ են այդ ազնիվ հոգիները, որոնք սկսում են տանջվել, որոնք ավելի ու ավելի կտանջվեն, մինչեւ ստիպված լինեն, ի վերջո, ընդունել սխալը։
:&nbsp;&nbsp;&nbsp;«Լինելով նախկին կոմունիստական ակտիվիստ, խորհրդային պաշտոնյա, որը երեք տարուց ավելի աշխատել է մամուլում՝ պրոպագանդայի ապարատում եւ ձեռնարկությունների տեսչութչունում, ես ներքին ծանր պայքարից եւ իմ կյանքի ամենաբուռն հակամարտություններից հետո գալիս եմ նույն եզրակացությունների, ինչ որ դուք»— գրում է ինձ Ա․ Ռուդոլֆը՝ Abschied Sovietrussland֊ի հեղինակը։</ref>։
:&nbsp;&nbsp;&nbsp;Ասենք ազնիվներից առավել քաջատեղյակ անձինք չեն էլ վիճարկում իմ հավաստիացումները։ Նրանք բավարարվում են բացատրություններ փնտրելով եւ տալով։ Այո, բացատրություններ, որոնք միաժամանակ լինեն ողբալի իրադրության արդարացումները։ Քանզի նրանց համար խնդիրը միայն այն չէ, որ ցույց տան, թե ինչպես են հասել այդ իրավիճակին, (ինչը, ըստ էության, հեշտությամբ հասկանալի է), այլ, որ ապացուցեն, թե ճիշտ է եղել դրան հասնելը կամ գոնե նրա միջով անցնելը՝ սկզբում, իհարկե, ավելի լավ ժամանակների սպասումով։ Նաեւ ապացուցեն, որ այն ճանապարհը, որով ընթանում են նրանք՝ երես թեքելով սոցիալիզմից եւ Հոկտեմբերյան հեղափոխությունից, այնուամենայնիվ տանում է դեպի կոմունիզմ, որ այլ ճանապարհ չկա, եւ որ այդ ես եմ, որ ոչինչ չեմ հասկանում։

:* * *

:&nbsp;&nbsp;&nbsp;Մակերեսային քննությունն, հապճեպ դատողություն՝ ասել են իմ գործի մասին։ Կարծես հենց առաջին հայացքից չէր, որ ԽՍՀՄ֊ը թովում էր մեզ եւ միայն ավելի խոր թափանցելով չէր, որ տեսանելի էր դառնում նրա մեջ եղած ողջ վատթարագույնը։ Որդը միշտ մրգի խորքերում է թաքնվում։ Բայց երբ ձեզ ասացի, որ այդ խնձորը որդնած է, դուք ինձ մեղադրեցիք պարզ չտեսնելու կամ խնձորներ չսիրելու մեջ։
:&nbsp;&nbsp;&nbsp;Եթե ես բավարարվեի միայն հիանալով, դուք ինձ չէիք հանդիմանի մակերեսայնության մեջ, եւ սակայն, հենց այդ դեպքում դրան արժանի կլինեի։

:* * *

:&nbsp;&nbsp;&nbsp;Ինձ ծանոթ են ձեր քննադատությունները։ Համարյա նույն խոսակցությունն էր ծավալվել իմ «Ճանապարհորդություն Կոնգոյում» եւ «Վերադարձ Չադից» գրքերի շուրջ։ Այն ժամանակ ինձ առարկում էին, որ․
:&nbsp;&nbsp;&nbsp;1. Չարաշահումները, որոնց մասին խոսում էի, եզակի ու անհետեւանք դեպքեր են (քանզի չէին կարող ամբողջությամբ ժխտել)։
:&nbsp;&nbsp;&nbsp;2. Արդի պետությամբ հիանալու համար բավական էր այն համեմատել նախորդի՝ նվաճումից առաջ եղածի հետ (ուզում էի ասել հեղափոխությունից առաջ)։
:&nbsp;&nbsp;&nbsp;3. Այն ամենը, ինչ ես ողբալի էի համարում, ուներ խոր պատճառներ, մի բան, որն անընդունակ էի եղել հասկանալ․ ժամանակավոր չարիք՝ առավել մեծ բարիքի սպասումով։
:&nbsp;&nbsp;&nbsp;Այն ժամանակ բոլոր քննադատությունները, հարձակումներն ու վիրավորանքները գալիս էին աջերից, իսկ դուք՝ ձախերդ, բոլորովին չէիք հոգում որեւէ նշանակություն տալ իմ բացահայտ «անիրավասությանը», դուք չափազանց երջանիկ էիք, որպեսզի անմիջապես կառչեիք իմ հայտարարություններից, քանզի դրանք ձեռնտու էին ձեզ եւ օգտակար։ Եվ ճիշտ նույն կերպ այսօր եւս ինձ չէիք հանդիմանի իմ «անիրավասության» համար, եթե միայն գովաբանեի ԽՍՀՄ֊ը եւ հայտարարեի, որ այնտեղ ամեն ինչ հրաշալի է։
:&nbsp;&nbsp;&nbsp;Դա չխանգարեց (եւ ինձ համար միայն դա է կարեւոր), որ Կոնգոյի հետախուզական ծառայություններն հետագայում հաստատեին այն ամենը, ինչ ես ասել էի։ Նույն կերպ եւ այն անթիվ վկայությունները, որ հասնում են ինձ՝ զեկույցներ, անկողմնակալ դիտորդների հաղորդագրություններ (որքան էլ, որ նրանք «ԽՍՀՄ֊ի մեծ բարեկամներ» լինեին կամ եղած լինեին այնտեղ այցելելուց առաջ) գալիս էին հաստատելու ԽՍՀՄ֊ի ներկա դրության վերաբերյալ իմ հավաստիացումները եւ ավելի ուժեղացնելու իմ մտավախությունները։

:* * *

:&nbsp;&nbsp;&nbsp;«Ճանապարհորդություն Կոնգոյում»֊ի մեծագույն թերությունն ու խոցելի կողմն այն էր, որ ես չէի կարող բացեիբաց նշել իմ ցուցմունքների աղբյուրները եւ, այդպիսով, ինձ հանդիմանողներին տալ նրանց անունները, ովքեր, վստահելով իմ զսպվածությանը, խոսել էին, կամ հնարավորություն էին տվել ծանոթանալ այնպիսի փաստաթղթերի, որոնք սովորաբար գերադասում են ցույց չտալ եւ որոնք ես իրավունք չունեի բացահայտել։

==II==

:&nbsp;&nbsp;&nbsp;Ինձ մեղադրել են, որ ես չափազանց փոքր հիմքերից հսկայական դատողություններ եմ բխեցրել, չհիմնավորված հավաստիացումներ եւ հապճեպ եզրակացություններ արել։ Այն փաստերը, որ ես մեջ էի բերում, եւ որոնք արձանագրել էի, գուցե եւ ճշգրիտ էին բայց եզակի դեպքեր էին եւ ոչինչ չէին ապացուցում։
:&nbsp;&nbsp;&nbsp;Իմ դիտարկումներից ես հրապարակել եմ միայն ամենատիպականները (ավելի ուշ կներկայացնեմ մի քանիսը)։ Ես կարծում էի, որ անօգուտ էր գիրքը զեկույցներով, թվերով ու վիճակագրությամբ ծանրաբեռնելը․ նախ, որովհետեւ ինձ համար կանոն էի մշակել՝ երբեք չօգտվել որեւէ տեղեկությունից, եթե ինքս անձամբ չէի տեսել կամ լսել, հետո, որովհետեւ շատ չեմ վստահում պաշտոնական թվերին, եւ հատկապես որովհետեւ այդ թվերից ու «ցուցմունքներից» (որ ես, ի դեպ, ուսումնասիրել եմ), կարելի էր գտնել եւ այլուր։ Բայց քանի որ ինձ խնդրում են, կտամ մի քանի ճշգրիտ տեղեկություններ։
:&nbsp;&nbsp;&nbsp;Ֆերնան Գրենիեն, Ժան Պոնսը եւ պրոֆեսոր Ալեսանդրին միասին ճանապարհորդում էին կարծեմ հարյուր հիսունինը ուղեկիցներով, որոնք բոլորն էլ իրենց նման «ԽՍՀՄ֊ի բարեկամներն» էին։ Զարմանալի չէ, որ այդ երեք մեղադրողների վկայությունները (մեղադրյալը ես եմ) ընդհանրություններ ունեն։ Այն թվերը, որ նրանք բերում էին իմ սխալն ապացուցելու համար, նույնն են․ թվեր, որ նրանց տրամադրել են, եւ որ նրանք ընդունել են առանց վերստուգման։
:&nbsp;&nbsp;&nbsp;Կաշխատեմ բացատրել, թե որքան վատ են նրանք գլուխ հանում այն թվերից, որ տալիս են նրանց այլ վկաներ՝ անկասկած ավելի քաջատեղյակ, քանզի երկար աշխատել են ԽՍՀՄ֊ում եւ ժամանակ են ունեցել թափանցել «տակի ոլորտները», մինչդեպ այդ հարյուր վաթսուներկու ուղեւորներն ընդամենն անցել են այնտեղով։ Նրանց ճանապարհորդությունը տեւել է քսան օր, որից միայն տասնչորսը՝ Ռուսաստանում, օգոստոսի 14֊ից 28֊ը։ Այդ կարճ ժամանակամիջոցում նրանք հասցրել են շատ բան տեսնել․ բայց միայն այն, ինչ նրանց ցույց են տվել։ Նրանցից (նկատի ունեմ իմ երեք մեղադրողներին) ոչ մեկը ռուսերեն չգիտեր։ Հուսով եմ, նրանք ինձ թույլ կտան իմ հերթին մակերեսային համարել նրանց հայտարարությունները։ Ինչպես արդեն ասել եմ, քանի դեռ A. E. F.֊ում ճանապարհորդում էի «ուղեկիցների» հետ, ամեն ինչ հրաշալի էր թվում։ Իրականությունը ես հայտնաբերեցի միայն այն ժամանակ, երբ թողեցի ղեկավարների մեքենան եւ որոշեցի միայնակ շրջել երկրում, ոտքով, որպեսզի կարողանամ այդ վեց ամիսների ընթացքում ուղղակի հաղորդակցության մեջ մտնել տեղացիների հետ։
:&nbsp;&nbsp;&nbsp;Օ՜հ, Աստված վկա, ես էլ եմ ԽՍՀՄ֊ում տեսել այդ մոդել֊գործարանները, ակումբները, դպրոցները, կուլտուրայի այգիները, մանկապարտեզները, ինձ էլ են հիացրել դրանք, եւ այնուամենայնիվ, ի տարբերություն Գրենիեի, Պոնսի ու Ալեսանդրիի, ես ուզում էի, որ ինձ գայթակղեն, որպեսզի իմ հերթին գայթակղեի ուրիշներին։ Եվ քանի որ գայթակղելն ու գայթակղվելը հույժ հաճելի բան են, կկամենայի, որ նշված պարոնայք համոզվեն, թե այդ գայթակղությանը հակառակվելու համար պետք է որ շատ անառարկելի պատճառներ ունենայի։ Եվ որ ես դա չեմ անում «մակերեսայնորեն», ինչպես ասում են նրանք։


:* * *

:&nbsp;&nbsp;&nbsp;Ժան Պոնսի բարեխղճությունը պատկառելի է, եւ հուզիչ է նրա դյուրահավատությունը<ref>Գոնե, երբ չի սկսում կատակել, ինչպես օրինակ, երբ գրում է․ «Ընդունելության սրահում… տեսնում եմ Միներվայի, Յուպիտերի, Դիանայի արձանները։ Բանվորներն ընդամենը մի փոփոխություն են կատարել։ Նրանք ավելացրել են Լենինի բրոնզե կիսանդրին։
:&nbsp;&nbsp;&nbsp;Առաջին հայացքից անհաստանալի է թվում, թե ինչ կապ կարող է լինել Լենինի եւ Միներվայի միջեւ։ Սակայն․ դա իրականություն է։ Դա ապացուցում է, որ կոմունիզմը մարդկության բազմադարյա պատմության բնական, տրամաբանական եւ անխուսափելի հետեւանքն է, ամենաբարձր եւ ամենաբարոյական մշակույթի ժառանգորդը» (խորհրդային թերթեր)։</ref>, ինչպես ամեն բան, ինչ ասում են նրան, ինչպես ես էի անում մի ժամանակ, առանց քննության, քննադատության եւ կասկածի։ Ի հակադրություն այն թվերի, որ տալիս է նա (կամ Ալեսանդրին ու Գրենիեն), օրինակ, մի գործարանի արտադրողականության վերաբերյալ եւ որոնք ես տարօրինակ եմ համարում, այդ ընկերների դիտարկմանն եմ առաջարկում 1936֊ի նոյեմբերի 12֊ի «Պրավդայից» քաղված մի քանի խոստովանություններ։
:&nbsp;&nbsp;&nbsp;«Երկրորդ եռամսյակի ընթացքում Յարոսլավլի գործարանի արտադրած ավտոմոբիլային պահեստամասերի լիարժեք քանակության մեջ արձանագրվել է 4000 խոտան, իսկ երրորդ եռամսյակի ընթացքում՝ 27270 խոտան (եւ վիճակագրությունը հպարտությամբ հրապարակում է միայն այդ թվերը)»։
:&nbsp;&nbsp;&nbsp;Դեկտեմբերի 14֊ի համարում «Պրավդան», խոսելով որոշ գործարանների կողմից մատակարարվող պողպատի մասին, ասում է․ «Եթե փետրվար֊մարտ ամիսներին արտադրվում էր 4.6% մետաղ, ապա սեպտեմբեր֊հոկտեմբեր ամիսներին նրա արտադրությունը հասել է 16.20%֊ի»։
:&nbsp;&nbsp;&nbsp;Դա «սաբոտաժ» է, կասեն ոմանք։ Վերջին մեծ դատավարությունները կարծես գալիս են ապացուցելու դրանց ճշմարտությունը (փոխադարձաբար)։ Սակայն այդ արտադրական թափոնների մեջ նրանք տեսնում են արտադրողականության բացառիկ եւ արհեստական բարձրացման առհավատչյան։
:&nbsp;&nbsp;&nbsp;Ծրագրերը հիրավի հրաշալի են, բայց թվում է, թե մշակույթի զարգացման ներկայիս աստիճանում արտադրողականության մակարդակը կարող է բարձրացվել միայն հսկայական ծախսերի գնով։
:&nbsp;&nbsp;&nbsp;Իժեւսկի գործարանի արտադրական թափոնը ապրիլից մայիս ընկած ժամանակահատվածում կազմել է 416 հազար ռուբլի, բայց միայն նոյեմբեր ամսին այն հասել է արդեն 176 ռուբլու։
:&nbsp;&nbsp;&nbsp;Ավտոմոբիլային եւ տրանսպորտային պատահարների հաճախակիությունը գալիս է վարորդների գերհոգնածությունից, բայց նաեւ մեքենաների անորակությունից։ 1936 թվականին ստուգված 9992 մեքենաներից 1985֊ը ունեցել են որակական թերություններ։ Տրանսպորտային մի բաժանմունքում 24 մեքենայից 23֊ը հնարավոր չի եղել ճանապարհ դուրս բերել, մեկ այլ բաժանմունքում՝ 52֊ից 44֊ը։ («Պրավդա», 1936 թ․, օգոստոսի 8)։
:&nbsp;&nbsp;&nbsp;Նոգինսկի գործարանը պետք է թողարկեր 1935 թվականի ծրագրով նախատեսված 50 միլիոնի պատեֆոնային ձայնապնակների մեծ մասը, այսինքն՝ մոտ 4 միլիոն օրինակ, բայց կարողացավ թողարկել միայն 1992 հազարը։ Իսկ խոտանված ձայնապնակների թիվը կազմում էր 309000 (այդ տեղեկությունները մենք քաղել ենք 1936 թ֊ի նոյեմբերի 18֊ի «Պրավդայից)։ 1936 թ․ առաջին եռամսյակին արտադրությունը կազմել է նախատեսվածի միայն 49,8%֊ը, երկրորդ եռամսյակին՝ 32,8%֊ը եւ միայն 26%֊ը՝ երրորդ եռամսյակին։ Եթե արտադրությունը աստիճանական անկում է ապրում, ապա թերությունների թիվը գնալով աճում է․

:I եռամսյակ .......... 156.200 խոտան ապրանք
:II եռամսյակ ......... 259.400 խոտան ապրանք
:III եռամսյակ ........ 614.000 խոտան ապրանք

:&nbsp;&nbsp;&nbsp;Ինչ վերաբերում է չորրորդ եռամսյակին, ապա դեռ վերջնական արդյունքները չեն ստացվել, բայց արդեն իսկ կարելի է սպասել վատթարագույնին, քանզի միայն հոկտեմբեր ամսվա ընթացքում արտադրված ապրանքների մեջ արձանագրվել է 607600 խոտան։ Եվ դրանից հետո ինքներդ դատեք, թե ինչքան կարող է կազմել յուրաքանչյուր քիչ թե շատ ընդունելի ապրանքի «ինքնարժեքը»։
:&nbsp;&nbsp;&nbsp;«Աշխատանքի հերոս» ֆաբրիկայի Մոսկվայի դպրոցականներին մատակարարած 2 միլիոն տետրերի 99%֊ը գործածության համար պիտանի չեն («Իզվեստիա», 1936 թ․, նոյեմբերի 4)։
:&nbsp;&nbsp;&nbsp;Ռոստովում ստիպված են եղել դեն նետել 8 միլիոն տետր («Պրավդա», 1936 թ․, դեկտեմբերի 12)։
:&nbsp;&nbsp;&nbsp;Կոոպերատիվ հիմունքներով գործող մի կահույքագործական արտելի վաճառած 150 աթոռներից 46֊ը կոտրվում են, հենց որ ուզում ես նստել նրանց վրա։ Վաճառքի հանված 2345 աթոռներից 1300֊ը գործածության համար պիտանի չեն («Պրավդա», 1936 թ․, սեպտեմբերի 23)։ Նույն կարգի թերություններ ունեն նաեւ վիրաբուժական գործիքները։ Պրոֆեսոր Բուրդենկոն՝ ԽՍՀՄ֊ում հայտնի վիրաբույժը, գանգատվում է հատկապես նուրբ վիրահատությունների համար նախատեսված գործիքների վատ որակից, ինչ վերաբերում է վիրաբուժական ասեղներին, ապա նրանք ծռմռվում կամ կոտրվում են հենց վիրահատության ընթացքում («Պրավդա», 1936 թ․, նոյեմբերի 15) եւ այլն։
:&nbsp;&nbsp;&nbsp;Թվում է, թե այդ փաստերը, ի թիվս հարյուրավոր ուրիշների, պետք է ստիպեին ծափահարողներին ավելի զգույշ լինել։ Սակայն քարոզչությունը զգուշանում է ուշադրություն դարձնել դրանց։
:&nbsp;&nbsp;&nbsp;Պետք է այնուհանդերձ նկատի ունենալ, որ այդ ուշացումներն ու թերությունները բազում բողոքարկումների, երբեմն էլ դատավարությունների առիթ են տալիս, որոնք էլ իրենց հետեւից բերում են խիստ պատժամիջոցներ։ Եթե թերթերը խոսում են դրանց մասին, ապա միայն բարելավման նկատառումով։
:&nbsp;&nbsp;&nbsp;Ինքնաքննադատությունը, որն այդքան կարեւոր է տեսական եւ սկզբունքային հարցերում, գործում է ողջ ուժով, հենց որ խոսքը ընդունված ծրագրերի իրականացման մասին է։ «Իզվեստիայից» (1936 թ․, հունիսի 3) մենք տեղեկանում ենք, որ Մոսկվայի որոշ թաղամասեր այսօրվա դրությամբ ունեն ընդամենը մեկ դեղատուն 65 հազար բնակչի համար, այլ թաղամասեր՝ մեկ դեղատուն 79 հազար բնակչի համար, եւ որ ողջ քաղաքում դեղատների թիվը չի անցնում 102֊ից։
:&nbsp;&nbsp;&nbsp;1937 թ․ հունվարի 15֊ի «Իզվեստիայում» կարդում ենք․
:&nbsp;&nbsp;&nbsp;«Արհեստական վիժեցումների դեմ հրամանագրի հրապարակումից հետո Մոսկվայում ծնունդների թիվը հասնում է 10.000֊ի, ինչը վկայում է, որ հրամանագրին նախորդող շրջանի համեմատ այն ավելացել է 65%֊ով։ Սակայն ի տարբերություն ծնունդների, ծննդատներում մահճակալների թիվն ավելացել է ընդամենը 13%֊ով։
:&nbsp;&nbsp;&nbsp;Մանկական սայլակներն ու օրորոցները շատ հաճախ սքանչելի են։ Բայց 1932թ․ սըր Ուոլտեր Սիտրայնի վկայությամբ<ref>Եթե յուրաքանչյուր երեխա ունենար իր առանձին տեղը, դրանց թիվը պիտի հասներ 2.000.000֊ի։ Սակայն դրա իրավունքն ունեցող 8 երեխայից միայն մեկն է, որ առանձին տեղն ունի։ Ի՞նչ կլինի իրավիճակը 1937թ․, երբ սպասվում է, որ աշխատավորների թիվը կհասնի 28.000.000֊ի։ Եթե դարձյալ հաշվենք միայն մանկասալյակները, առանձին տեղ կունենան միայն 700.000 երեխաներ, մինչդեռ անհրաժեշտ է 2.800.000 տեղ, եթե բոլորին պետք լինի ապահովել սննդով։ Այնպես որ, յուրաքանչյուր 4֊ից միայն մեկ երեխա կունենա իր առանձին տեղը, եթե ծրագիրն իրագործվի ամբողջապես։
:&nbsp;&nbsp;&nbsp;(Սըր Ուլտեր Սիտրայն․ «Ես ճշմարտություն եմ փնտրում ԽՍՀՄ֊ում», էջ 296)։</ref>, առանձին օրորոցով ապահովված է ութ երեխայից միայն մեկը։ Ըստ նոր ծրագրերի, եթե, իհարկե, դրանք իրականացվեն ամբողջապես, այդ թիվը կկրկնապատկվի, այսինքն՝ օրորոցով կապահովվեն ութ երեխայից երկուսը։ Դա եւս բավական չէ, բայց գոնե առաջընթաց կա։ Դրան հակառակ վախենում եմ, որ իրավիճակը գնալով վատթարանում է բանվորական բնակարանների հարցում։ Նոր շինարարությունների ծրագրերը խիստ ետ են մնացել պահանջված մակարդակից՝ նկատի ունենալով բնակչության աճը։ Այնտեղ, ուր մեկ սենյակում բնակվում է երեք հոգի, կարող է շուտով բնակվել չորս եւ նույնիսկ հինգ հոգի։ Ավելացնենք նաեւ, որ բանվորական նորակառույց շենքերի մի մասը կառուցված է այնպիսի շտապողականությամբ կամ, ավելի ճիշտ, անփությությամբ եւ այնպիսի անորակ նյութերով, որ հավանաբար այնտեղ շուտով այլեւս հնարավոր չի լինի բնակվել։ Բնակարանի այս տրխահռչակ խնդիրը լոկ մեկն է նրանցից, որոնք հուզում էին Ուոլտեր Սիտրայնին։ Այցելելով Բաքվի արվարձաններում գտնվող նավթարդյունաբերության աշխատավորների բնակարանները, հակառակ պաշտոնական ուղեկցողների՝ նրան այդ վայրերից շեղելու բոլոր ջանքերին, նա ասում է․ «Այստեղ ես տեսա կեղտոտ բնակարանների այս երկրում իմ տեսած ամենամռայլ նմուշներից մի քանիսը, թեեւ այնտեղ նրանց պակասն ամենեւին չի զգացվում։ Ամեն ինչ այնտեղ վանող է արտաքնապես»։ Զուր էր ուղեկցողը փորձում համոզել նրան, որ դրանք պետք է համարել «ցարիզմի մնացուկներ»։ Սիտրայնն առարկում էր․ «Այսօր այլեւս միլիոնատերերը չեն, որ շահագործում են նավթահանքերը… Հեղափոխությունից տասնութ տարի է անցել, եւ դուք դեռ հանդուրժում եք, որ ձեր աշխատավորներն ապրեն նման խղճուկ բներում… Սոսկալի չէ՞ մտածելն անգամ, որ հարյուր հազարավոր բանվորներ 18 տարուց ի վեր լքված են այս ետնախորշերում»։
:&nbsp;&nbsp;&nbsp;Պարոն Իվոնն իր «Ինչ է դարձել ռուսական հեղափոխությունը» գրքույքում բերում է ողբալի թշվառության այլ օրինակներ եւ ավելացնում․ «Բնակարանային ճգնաժամի պատճառն այն է, որ հեղափոխությունն ավելի հոգացել է «կապիտալիզմից անցնելու», հսկա գործարանների կառուցման եւ մարդկանց՝ արտադրության մեջ կենտրոնացնելու գործընթացի, քան նրանց բարօրության մասին։ Հեռվից վիթխարի առաջընթաց է թվում, մոտիկից՝ ահավոր ցավալի երեւույթ»։

==III==

:&nbsp;&nbsp;&nbsp;Իմ գրքին արված ամենաարժանի կշտամբանքներից մեկն այն է, որ իբր ես չափազանց մեծ կարեւորություն եմ տալիս մտավոր խնդիրներին, որոնց պետք է առժամանակ հետին գիծ մղել, քանի դեռ այլ, ավելի հրատապ հարցեր մնում են չլուծված։ Դրա պատճառն այն է, որ ես անհրաժեշտ էի համարել վերարտադրել այնտեղ ասված իմ մի քանի ճառերը<ref>«Ճառ Մաքսիմ Գորկու մասին», «Ճառ ուղղված Մոսկվայի ուսանողներին», որոնք դուրս են մնացել գրքի «Հավելվածից», «Զինվորագրված գրականությունում» տեղադրելու համար։</ref>, որոնց շուրջ վեճեր էին ծավալվել։ Այդքան փոքր մի գրքում այդ ճառերը չափազանց մեծ տեղ են զբաղեցնում եւ ուշադրություն գրավում։ Ավելին, նրանք վերաբերում են իմ ճանապարհորդության սկզբնական շրջանին՝ մի ժամանակ, երբ դեռ կարծում էի (այո, ես այդքան միամիտ էի), որ ԽՍՀՄ֊ում կարելի էր լրջությամբ խոսել մշակույթի մասին եւ անկեղծորեն վիճաբանել, մի ժամանակ, երբ դեռ չգիտեի, թե որքան ուշացած ու ցավոտ էր հասարակական հարցը։ Բայց, այնուամենայնիվ, ես չեմ կարող լռել, երբ իմ խոսքերի մեջ ուզում են տեսնել ընդամենը մի ոմն գրողի բողոքարկումները։ Երբ խոսում էի մտքի ազատության մասին, դրա տակ թաքնված էր բոլորովին այլ բան։ Գիտությունը եւս անվանարկվում է սիրալիրությունների մեջ։
:&nbsp;&nbsp;&nbsp;Մի անվանի գիտնականի հարկադրում են ժխտել իր քարոզած տեսությունը այն բանի համար, որ այն քիչ ուղղադավան է թվում։ Գիտությունների ակադեմիայի մի ոմն անդամ խոստովանում է իր «նախկին սխալները», որոնք «կարող էր օգտագործել ֆաշիզմը», ինչպես անձամբ հրապարակայնորեն հայտարարում է նա։ («Իզվեստիա», 1936 թ․, դեկտեմբերի 28)։ Նրան ստիպում են ընդունել իր դեմ ուղղված մեղադրանքների ճշմարտացիությունը սոսկ այն պատճառով, որ, համաձայն «Իզվեստիայի», նրա հետազոտությունների մեջ զգացվում է «հակահեղափոխական զառանցանքի» անախորժ ախտանիշների հոտը (տե՛ս հավելված, էջ 111)։
:&nbsp;&nbsp;&nbsp;Էյզենշտեյնի աշխատանքները դադարեցված են։ Նա պիտի ընդունի իր «վրիպումները», խոստովանի, որ սխալվել է, եւ այն նոր ֆիլմը, որի վրա նա աշխատում է արդեն երկու տարուց ի վեր եւ որի վրա արդեն ծախսվել է երկու միլիոն ռուբլի, չի համապատասխանում ուսմունքի պահանջներին, այնպես որ, նրանք իրավացի են եղել՝ այն արգելելով։
:&nbsp;&nbsp;&nbsp;Իսկ արդարադատությո՜ւնը։ Կարծում եք, թե Մոսկվայի եւ Նովոսիբիրսկի վերջին դատավարություննե՞րն են, որ կստիպեն ինձ զղջալ ձեզ այդքան վրդովվեցնող այս նախադասության համար․ «Կասկածում եմ, որ այսօր որեւէ երկրում, անգամ հիտլերյան Գերմանիյաում, միտքը լինի ավելի կաշկանդված, ավելի սարսափած (ահաբեկված) ու ստրկացված»։
:&nbsp;&nbsp;&nbsp;Այժմ նրանք, քանզի չեմ ուզում շատ շուտ տեղի տալ, կառչում են «ձեռք բերված արդյունքներից»․ այլեւս չկա գործազրկություն, անառակություն, կինը հավասար է տղամարդուն, վերականգնվել է մարդկային արժանապատվությունը, կրթությունը տարածվել է ամենուր… Սակայն այդ գեղեցիկ արդյունքներից եւ ոչ մեկը քննության չի դիմանում։
:&nbsp;&nbsp;&nbsp;Առավել մանրամասն կանդրադառնամ միայն կրթության խնդրին․ մյուս խնդիրներին մենք բավական շատ կհանդիպենք ընթացքում։
:&nbsp;&nbsp;&nbsp;Ճիշտ է, ճանապարհորդը ԽՍՀՄ֊ում հանդիպում է մեծ թվով մշակույթի եւ ուսման ծարավ երիտասարդների։ Ոչինչ ավելի հուզիչ չէ, քան նրանց խանդավառությունը։ Եվ մեր աչքին բոլոր կողմերից դեմ են տալիս նրանց տրամադրության տակ դրված միջոցները։ Մենք ի սրտե ծափահարում ենք կառավարության հրամանագրին, որով 1936 թ․ փետրվարին նախատեսվում էր անգրագիտության լիակատար վերացումը 1936֊1937թթ․ ընթացքում, քանզի 4 միլիոն աշխատավոր չգիտի ոչ կարդալ, որ գրել, իսկ 2 միլիոն մարդ գիտի շատ անբավարար չափով… Բայց… «Անգրագիտության վերացման» մասին խոսվում էր դեռ 1923 թվից։ Այդ, ինչպես ասում էին, «պատմական» ծրագրի իրականացումը միտի համընկներ Մեծ հոկտեմբերի 10֊րդ տարեդարձի օրվան (1927թ․)։ Ուստի 1924թ․ Լունաչարսկին արդեն կանխատեսում էր «աղետը»․ նրանք կարողացան ստեղծել 50 հազարից պակաս տարրական դպրոց, մինչդեռ նախկին վարչակարգում կար 62 հազար դպրոց՝ նախատեսված ավելի քիչ թվով բնակիչների համար։ Քանզի, ի վերջո, քանի որ մեզնից անդադար խնդրում են ԽՍՀՄ֊ի ներկա դրությունը համեմատել հեղափոխությանը նախորդող իրադրության հետ, մենք ստիպված ենք ընդունել, որ բազմաթիվ բնագավառներում տառապող դասակարգի վիճակը հեռու է բարելավված լինելուց։ Բայց վերադառնանք դպրոցական խնդրին։
:&nbsp;&nbsp;&nbsp;Լունաչարսկին վկայում է (1924թ․), որ գյուղական ուսուցիչների աշխատավարձը շատ հաճախ վճարվում է վեց ամիս ուշացումով կամ երբեմն բոլորովին չի վճարվում։ Աշխատավարձը երբեմն ամսական տասը ռուբլուց ցածր է։ Ճիշտ է, այն ժամանակ ռուբլու արժեքն ավելի բարձր էր։ Բայց Կրուպսկայան՝ Լենինի այրին, մեզ ասում է․ «Հացի գինը բարձրացել է, եւ ամսական 10֊12 ռուբլի աշխատավարձ ստացող ուսուցիչը կարող է գնել ավելի քիչ հաց, քան նախկինում գնում էր չորս ռուբլով (նրա աշխատավարձի չափը մինչեւ 1923թ․ նոյեմբերը)»։
:&nbsp;&nbsp;&nbsp;1927թվին անգրագիտության վերացման ծրագրի ժամկետի ավարտին այն դեռ գոյություն ուներ, եւ 1928թ․ սեպտեմբերի 2֊ին «Պրավդան» վկայում է նրա «կայունացման» մասին։
:&nbsp;&nbsp;&nbsp;Բայց գոնե այդ ժամանակներից ի վեր մի փոքր առաջընթաց եղե՞լ է։ 1936թ․ «Իզվեստիայի» նոյեմբերի մի համարում կարդում ենք․ «Նոր ուսումնական տարվա առաջին իսկ օրերից մի շարք դպրոցներից լուրեր ենք ստանում աշակերտների ապշեցուցիչ անգրագիտության մասին»։
:&nbsp;&nbsp;&nbsp;Անընդունակ աշակերտների թվային հարաբերությունը հատկապես բարձր է նոր դպրոցներում՝ 75 տոկոս (նորից ըստ «Իզվեստիայի»)։ Միայն Մոսկվայում 64 հազար աշակերտ հարկադրված է կրկնել նույն դասարանը, Լենինգրադում՝ 52հազարը, իսկ 1500֊ը ստիպված են եղել երրորդ անգամ գնալ նույն դասարանը։ Բաքվում ուսման մեջ առաջադիմություն չունեցող ռուս աշակերտների թիվը հասնում է 45 հազարի, թուրք աշակերտներինը՝ 7000֊ի, 21 հազար ընդհանուր թվի մեջ։ («Բակինսկի ռաբոչի», 1937թ․, հունվարի 15)։ Բացի այդ, մեծ թվով աշակերտներ թողնում են դպրոցը։ «Վերջին երեք տարիների ընթացքում ՌՍՖՍՀ֊ի մի տեխնիկական հաստատությունում փախչողների թիվը հասնում է 80 հազարի։ Կաբարդինա֊Բալկարիայի մանկավարժական ինստիտուտում փախուստները կազմում են 24%, եւ 30%՝ Չուվաշիայում»։ Թերթն ավելացնում է․ «Մանկավարժական ինստիտուտների ուսանողները սարսափելի անգրագետ են»։ Դրան գումարած, այդ ինստիտուտները ՌՍՖՍՀ֊ում կարողանում են հավաքել նախատեսված թվի միայն 54%֊ը, Ռուսաստանի սպիտակ հատվածում՝ 42%֊ը, Տաջիկստանում՝ 48%֊ը, Ադրբեջանում՝ 40-64%֊ը եւ այլն։
:&nbsp;&nbsp;&nbsp;1936թ․ դեկտեմբերի 26֊ին «Պրավդան» մեզ տեղեկացնում է, որ Գորկու շրջանում 5000 երեխաներ բոլորովին դպրոց չեն հաճախում։ Բացի այդ, դպրոցը թողած աշակերտների թիվը առաջին տարվա ավարտին հասնում է 5984֊ի, 2362֊ի՝ երկրորդ տարվա ավարտին եւ 3012֊ի՝ երրորդ տարվա ավարտին։ Ակնհայտ է, որ նրանք, ովքեր ամենամեծ համառությունն են ցուցաբերում, «տուզերն» են։ Այդ դասալիքություններին վերջ տալու համար բանվորական ուսուցման նախապատրաստական դասընթացի տնօրենն առաջարկում է փախչողներից գանձել 400ռուբլի տուգանք («Պրավդա Վոստոկա», դեկտեմբերի 23), եւ մեզ չեն ասում, թե արդյոք այդ տուգանքը կարո՞ղ է գոնե մի անգամ վճարվել։ Անհավանական է, քանզի վճարող ծնողի ամսական աշխատավարձը կազմում է ընդամենը 100-150 ռուբլի։
:&nbsp;&nbsp;&nbsp;Դասագրքերի թիվը խիստ անբավարար է։ Այն գրքերը, որոնցով ստիպված են ուսուցանել, լի են սխալներով։ 1937֊ի հունվարի 11֊ի «Պրավդան» վրդովված է այն բանից, որ Մոսկվայի եւ Լենինգրադի կառավարական հրատարակչական տները գործածության համար ոչ պիտանի գրքեր են տպագրում։ Մանկավարժական հրատարակչությունը տպում է Եվրոպայի մի քարտեզ, որտեղ Հոլանդիան լողում է Արալյան ծովում, իսկ Շոտլանդական կղզիները՝ Կասպից ծովում, Սարատովը, Վոլգայից հեռանալով, հասնում է մինչեւ Հյուսիսային ծով եւ այլն։
:&nbsp;&nbsp;&nbsp;Դպրոցական տետրերի կազմին տպված է բազմապատկման մի աղյուսակ․ նրանից սովորում ենք, որ 8x3=18, 7x6=72, 8x6=78, 5x9=43 եւ այլն («Պրավդա», 1936 թ․ սեպտեմբերի 17)։ Եվ այդ ժամանակ հասկանում ես, թե ինչու են ԽՍՀՄ֊ում հաշվապահներն այդքան շատ ձեռքի համրիչներ գործածում։
:&nbsp;&nbsp;&nbsp;Եթե այդ ժամանակ հռչակավոր անգրագիտության վերացման գործընթացը, որով այդքան հիանում էին, հապաղում է իրականանալ, դրա պատճառներից մեկն էլ այն է, որ խեղճ ուսուցիչները՝ այդ մեկուսացած աշխատավորները, շատ հաճախ իրենց փոքրիկ աշխատավարձն իսկ չեն ստանում եւ ապրելու համար ստիպված են լինում զբաղվել բոլորովին այլ, դպրոցից շատ հեռու հոգսերով։ Մարտի 1֊ի «Իզվեստիան» բյուրոկրատական դանդաղկոտությանը (կամ դրամի հափշտակումներին) է վերագրում աշխատավարձերի չվճարումները, որոնց արդյունքում պետության պարտքը ուսուցիչներին հասնում է ավելի քան 0,5 միլիոն ռուբլու միայն Կույբիշեւի շրջանում։ Խարկովի շրջանում այդ պարտքը հասնում է 724 հազար ռուբլու եւ այլն։ Այնպես որ, ինքդ քեզ հարց ես տալիս, թե ինչպես են դեռ ապրում ուսուցիչները, եւ արդյոք անգրագիտության վերացումից առաջ հարկ չի՞ լինի վերացնել պրոֆեսորների անգրագիտությունը<ref>«Պրավդա Վոստոկան» (1936, դեկտեմբերի 20) ցավով նշում է, որ ստիպված են ընդունել, որ անգրագիտության վերացման ծրագիրը չտվեց սպասվող արդյունքները։ Ամբողջովին կամ մասամբ անգրագետ 7.000.000 մարդկանց միայն 30-40% է համաձայնել հաճախել դասերի, «որի արդյունքում «վերացման» արժեքը հասնում է անձը 800 ռուբլու, նախատեսված 25 ռուբլու փոխարեն»։ Մի քաղաքում (Կոկանդում), որտեղ պարծենում էին, թե մինչեւ 1936թ․ վերջը ամբողջովին կիրականացնեն այդ ծրագիրը, անգրագետների թիվը մայիսին հասնում էր 8023֊ի, 9567֊ի՝ օգոստոսին։ 11014֊ի՝ սեպտեմբերի 15֊ին, եւ 11645֊ի՝ հոկտեմբերի 1֊ին։ (Հուսանք, որ քաղաքի բնակչությունը համամասնորեն աճում է գյուղական բնակչության ներգաղթի հաշվին, այլապես պիտի եզրակացնեինք, որ կարդալ իմացողներն էլ են ետ վարժվում)։ Տաշքենդի նման մեծ քաղաքում հաշվվում է 60 հազար անգրագետ։ Բայց 757 գրանցվածներից միայն 60֊ն են հաճախում դասերի։ Հենց նրանցով էլ հիացնում են ճանապարհորդներին»</ref>։

:* * *

:&nbsp;&nbsp;&nbsp;Կկամենայի, որ այս հարցում սխալ պատկերացում չձեւավորվի։ Ես ցավով եմ ներկայացնում այս սարսափելի թվերը։ Այդքան ցավալի իրադրության համար ավելի շուտ պետք է ողբալ․ բայց ես վրդովվում եմ, երբ ձեր կուրությունը կամ անբարեխղճությունը փորձում է մեզ այդ խղճուկ արդյունքները ներկայացնել որպես հիացմունքի արժանի բաներ։

==IV==

:&nbsp;&nbsp;&nbsp;Ձեր հերյուրանքների աներեւակայելի մեծությունն էր պատճառը, որ այդքան խոր եւ ցավագին եղավ իմ վստահության, հիացմունքի ու բերկրանքի կորուստը։ Ճիշտ այդպես էլ այն, ինչի համար ես կշտամբում եմ ԽՍՀՄ֊ին, ամենեւին էլ ավելի լավ արդյունքի չհասնելը չէ (եւ հիմա ինձ բացատրում են, որ նրանք ավելի շուտ չէին կարող հասնել այդ արդյունքներին, եւ որ ես պիտի դա հասկանայի)։ Ինձ բացատրում են, որ նա շատ ավելի ցածրից է սկսել, քան ես կարող էի ենթադրել, եւ որ այն թշվառ վիճակը, որի մեջ ներկայումս տառապում են հազարավոր բանվորներ, մի դրություն է, որի մասին նախկին վարչակարգի բազմաթիվ ճնշվածներ պիտի անհուսորեն երազեին։ Ո՛չ, ԽՍՀՄ֊ին ես հատկապես կշտամբում եմ այն բանի համար, որ մեզ համոզում են, թե բանվորների դրությունն այնտեղ նախանձելի է։ Իսկ մեր կոմունիստներին կշտամբում եմ միայն նրա համար (ա՜հ, ես չեմ խոսում խաբված ընկերների, այլ նրանց մասին, ովքեի գիտեին կամ պարտավոր էին իմանալ), որ խաբել են բանվորներին (գիտակցաբար թե անգիտակցաբար), եւ տվյալ դեպքում, քաղաքականությամբ։
:&nbsp;&nbsp;&nbsp;Խորհրդային բանվորը կապված է իր գործարանին, ինչպես գյուղական աշխատավորը կոլտնտեսությանը կամ սովխոզին եւ կամ ինչպես Իքսիոնն իր անիվին․ եթե ինչ֊որ պատճառով նա ուզենա տեղափոխվել՝ մի այլ վայրում ավելի լավ կամ պակաս վատ ապրելու հույսով, թող զգուշանա․ խմբավորված, դասակարգված եւ փակված այդ բանվորը կարող է չընդունվել ոչ մի այլ տեղ։ Նույնիսկ եթե առանց քաղաքը փոխելու նա թողնի իր գործարանը, կզրկվի այդքան դժվար ձեռք բերված բնակարանից (որն, ի դեպ, ձրի չէ), որի իրավունքը վաստակել է աշխատանքով։ Հեռանալու դեպքում պահվում է նրա աշխատավարձի մեծ մասը, կոլտնտեսականը կորցնում է իր կոլեկտիվ աշխատանքից ստացվող ողջ շահույթը։ Դրան հակառակ աշխատավորը չի կարող չենթարկվել իրեն պարտադրված տեղափոխման հրամաններին։ Նա չի կարող գնալ եւ ոչ էլ բնակվել այնտեղ, որտեղ իրեն դուր է գալիս, որտեղից գուցե իրեն կանչում են եւ որի հետ նրան կապում է սերը կամ մտերմությունը<ref>Ճիշտ, ինչպես պետությունը տիրապետում է տնտեսական գործընթացի նյութական տարրերին, այնպես էլ բռնակալությամբ տիրում է մարդկային տարրերին։
:&nbsp;&nbsp;&nbsp;Աշխատավորներն այլեւս չեն կարող իրենց աշխատուժը վաճառել որտեղ կամ ինչպես կամենան․ նրանք իրավունք չունեն ազատ երթեւեկել ԽՍՀՄ֊ի տարածքում (ներքին անձնագրեր)։ Գործադուլի իրավունքը վերացված է, եւ ստախանովականության մեթոդներին դիմադրելու յուրաքանչյուր փորձի դեպքում կիրառվում են ամենախիստ պատժամիջոցներ։ (Լյուսիեն Լորա․ «Մի հայացք ռուսական տնտեսությանը» in «LʼHomme re՛el» N38} 1937 փետրվար)։</ref>։
:&nbsp;&nbsp;&nbsp;Եթե նա կուսակցական չէ, նրա գրանցված ընկերները կանցնեն նրա վրայով։ Կուսակցության շարքերը մտնելը եւ նրա կողմից ընդունվելը (ինչը հեշտ չէ եւ առանձին գիտելիքներից բացի պահանջում է նաեւ կատարյալ ուղղադավանություն, ճարպկություն, քծնանքի հակվածություն) <i>հաջողության</i> հասնելու առաջին եւ անհրաժեշտ պայմանն է։
:&nbsp;&nbsp;&nbsp;Մեկ անգամ ընդունվելով կուսակցության շարքերը՝ այլեւս անհնար է այնտեղից դուրս գալ<ref>Դրան հակառակ շատ հաճախ է պատահում, որ մարդուն հեռացնում են նրա շարքերից, իսկ նրանից այն կողմ Սիբիրն է։</ref>՝ առանց կորցնելու իր դիրքը, տեղը եւ նախկին աշխատանքի միջոցով ձեռք բերած բոլոր առավելությունները, եւ ի վերջո, առանց արժանանալու ընդհանուրի կասկածանքին ու հետապնդումներին։ Քանզի ինչո՞ւ թողնես մի կուսակցություն, որն այդքան շահավետ է եւ այդքան արտոնություններ է տալիս՝ դրա փոխարեն պահանջելով ընդամենը համաձայնել ամեն ինչի հետ եւ այլեւս ինքնուրույն չմտածել։ Եվ ի՞նչ կարիք կա այդքան մտածելու (այն էլ ինքնուրույն), երբ ընդունված է, որ ամեն ինչ լավ է։ Մտածել ինքնուրույն՝ նշանակում է անմիջապես դառնալ «հակահեղափոխական»․ դուք արդեն հասունացել եք Սիբիրի համար։<ref>Ինչպես հիանալի ասում է Իվոնը․ «Կուսակցության մեջ մտնել, նշանակում է, միաժամանակ ծառայել իշխանությանը, կուսակցությանը եւ անձնական շահերին»։ Կատարյալ ներդաշնակություն, որից կախված է նաեւ երջանկությունը։</ref>
:&nbsp;&nbsp;&nbsp;Առաջ ընթանալու գերազանց միջոց է մատնությունը։ Դա կարգավորում է ոստիկանության հետ ձեր հարաբերությունները, որն անմիջապես սկսում է ձեզ հովանավորել, բայց օգտագործելով ձեզ, քանզի մեկ անգամ սկսելով՝ այլեւս ոչ մի պատվի կամ ընկերության մասին խոսք լինել չի կարող, պետք է առաջ գնալ, եւ հետո մատնելը շատ հեշտ է։ Իսկ մատնիչը միշտ էլ վտանգից դուրս է։

:* * *

:&nbsp;&nbsp;&nbsp;Երբ քաղաքական պատճառներով Ֆրանսիայում որեւէ կուսակցական թերթ կամենում է անվանարկել ինչ֊որ մեկին, նա այդ ստոր գործի համար դիմում է այդ մեկի թշնամուն։ ԽՍՀՄ֊ում դիմում են ամենամոտ ընկերոջը։ Նրանք չեն խնդրում, այլ պահանջում են։ Լավագույն պատիժն այն է, որ սաստկանում է ընդհանուրի մերժումով։ Շատ կարեւոր է, որ ընկերները երես թեքեն նրանից, ում ուզում են կործանել (Զինովեւի, Կամենեւի եւ Սմիռնովի դեմ հանում են իրենց երեկվա ընկերներին՝ Պյատակովին եւ Ռադեկին, նրանց անպատճառ կամենում են պատվազուրկ անել, իսկ հետո նույնպես գնդակահարել)։ Հրաժարվել հարաբերությունները խզելուց, այդ ստորությունից, նշանակում է ինքն իրեն կործանել այն ընկերոջ հետ, որին ուզում ես փրկել։
:&nbsp;&nbsp;&nbsp;Ի վերջո, սկսում ես զգուշանալ ամեն ինչից եւ բոլորից։ Մի մանկական անմեղ խոսք կարող է կործանել ձեզ։ Այլեւս չես համարձակվում խոսել նրանց ներկայությամբ։ Յուրաքանչյուրը հսկում է ուրիշներին, ինքն իրեն եւ հսկվում։ Այլեւս ոչ մի անփութություն, ոչ մի բացառություն, թերեւս միայն անկողնում, կնոջդ հետ, եթե վստահում ես նրան։ Եվ X֊ը ծիծաղելով ասում էր, որ դա բավական էր բացատրելու վերջին ժամանակներիս ամուսնությունների հաճախակիությունը։ Նույն հանգստությունը չունեին ազատ ամուսնության ժամանակ։ Մտածեք, ուրեմն, մարդիկ երբեմն դատապարտվել են ավելի քան տասը տարվա հնություն ունեցող խոսքերի բացահայտման պատճառով։ Եվ բարձի վրա սիրտդ բացելու կարիքը, ամենօրյա այդ պարտադրանքից հետո, գնալով ավելի անհրաժեշտ է դառնում։
:&nbsp;&nbsp;&nbsp;Մատնությունից պաշտպանվելու ամենաօգտակար միջոցը ուրիշներին մատնելն է։ Բացի այդ ձերբակալության կամ աքսորի ենթակա են եւ նրանք, ովքեր անպատշաճ խոսքեր լսելով, անմիջապես չեն մատնում։ Մատնությունը քաղաքացիական արիության դրսեւորման ձեւերից մեկն է։ Դրանով մարդուն սկսում են վարժեցնել ամենավաղ տարիքից, եւ երջանիկ է այն երեխան, որը «մատնում է»։
:&nbsp;&nbsp;&nbsp;Բոլշեւո օրինակելի քաղաքի այդ փոքրիկ դրախտն ընդունվելու համար բավական չէ զղջացող նախկին ավազակ լինել, պետք է նաեւ մատնել իր մեղսակից ընկերներին։ Դա, այսպես ասած, ԳՊՈՒ֊ում մատնությունների համար սահմանված մրցանակ է, որը նրան ծառայում է որպես տեղեկատվության ձեռքբերման միջոց։
:&nbsp;&nbsp;&nbsp;Կիրովի սպանությունից հետո ոստիկանությունն ավելի է սեղմել օղակը։ Էմիլ Վերհառնին երիտասարդների ներկայացրած խնդրագիրը (երբ անմիջապես պատերազմից առաջ նա ճանապարհորդում էր Ռուսաստանով), որով հիանում եւ որի մասին հրաշալի պատմում է Վիլդրակը, այլեւս հնարավոր չէր լինի այսօր, եւ ոչ էլ մոր (Գորկու մի շատ գեղեցիկ կերպար) կամ նրա որդու հեղափոխական գործունեությունը (կամ հակահեղափոխական, եթե կամենում եք)։
:&nbsp;&nbsp;&nbsp;Այնտեղ, ուր երեկ կարող էիր գտնել օգնություն, օժանդակություն, այսօր գտնում ես միայն հսկողություն եւ մատնություն։ Հասարակական սանդուղքը վերից վար ձեւափոխվել է, եւ այսօր ամենաբարենպաստ դիրքում են ամենից շատ աչքի ընկնողները, ամենահաճկատարները, ամենաստոր եւ ստորակարգ սրիկաները։ Բոլոր նրանք, ում ճակատը բարձր էր, իրար հետեւից ոչնչացվել եւ աքսորվել են։ Գուցե կարմիր բանա՞կն<ref>Ես հանդիպել եմ ծովային նավատորմի բազմաթիվ ծառայողների՝ սպաների եւ ծովայինների։ Ինձ շատ հուզեցին սպաների եւ հասարակ մարդկանց, ինչպես նաեւ հենց մարդկանց միջեւ հարաբերությունները, որոնք սրտաբուխ, այնքան եղբայրական ու պարզ էին թվում։ Թերթերը տարածեցին մի պատմություն․ իբր մոսկովյան մեծ ռեստորաններից մեկում ես տեսել էի, թե ինչպես, մի քանի սպաների ներս մտնելուն պես, ողջ հասարակությունը ոտքի էր կանգնել եւ շարվել զինվորների նման։ Այնքան անհեթեթ հորինվածք, որ ես անհրաժեշտ չհամարեցի հերքել այն։</ref> է փոքր ինչ զերծ մնացել դրանից։ Հուսանք, քանզի շուտով այդ հերոսական եւ հիանալի ժողովրդից, որ վաստակել էր մեր սերը, կմնան միայն դահիճները, չարաշահողներն ու զոհերը։
:&nbsp;&nbsp;&nbsp;Եվ զարմանալի չէ, որ արտոնյալների դասից վտարված, խեղճ ու հետապնդվող խորհրդային բանվորը՝ քաղցած, ծեծված ու կոտրված մի մարդ, որը չի համարձակվում նույնիսկ առարկել կամ բարձրաձայն բողոքել, վերստեղծում է Աստծուն եւ ելք փնտրում աղոթքի մեջ։ Քանզի ո՞րն է այն մարդկայինը, որին նա կարող է ուղղել իր կոչը։ Զարմանալի ոչինչ չկա, երբ կարդում ենք, որ Ծննդյան տոների վերջին պատարագին եկեղեցին լի էր մարդկանցով։ Կողոպտվածներին՝ ափիոն։

:* * *

:&nbsp;&nbsp;&nbsp;Երեք ամիս առաջ բնից ընկած մի տատրակ էի գտել, պահում էի այստեղ (Կյուվերվիլում), վանդակի մեջ ու կերակրում ցորենի հատիկներով։ Վերջերս նրա վանդակի մի անկյունում հայտնաբերեցի, որ հատիկներից երկուսը ծիլ են տվել թռչնի ջրամանի մոտ։ Այդտեղից երբեմն մի քիչ ջուր է թափվում, եւ դա նրա ու վանդակի ձողի միջեւ ընկած նեղ անկյունում մոլորված այդ հատիկներին ապահովել էր անհրաժեշտ խոնավությամբ։ Այնտեղից անսպասելիորեն (այսինքն՝ ես այդ նկատեցի հանկարծակի) բաց կանաչ, բարակ մի ցողուն դուրս եկավ, որն արդեն հասնում է 4-5 սմ բարձրության։ Եվ այդ շատ բնական երեւույթն ինձ համակեց այնպիսի հիացմունքով, որ ես երկար ժամանակ ոչ մի ուրիշ բանի մասին չէի կարողանում մտածել։ Ճիշտ է, հատիկները կարելի է հաշվել, կշռել․ դրանք փոքրիկ, կլորիկ, պինդ բաներ են, որ կարող ես գլորել, ինչպես կամենաս։ Եվ հանկարծ այդ հատիկներից մեկն ուզում է ապացուցել, որ ինքը, այնուամենայնիվ, կենդանի էակ է։ Կառավարիչը եւս թեքվեց վանդակի վրա եւ մեծ զարմանքով դիտեց փոքրիկ ծիքը, բայց հետո արագ մոռացավ այդ մասին։
:&nbsp;&nbsp;&nbsp;Սակայն ինձ թվում է, որ մարքսիզմի որոշ տեսաբաններ<ref>Մարքսի եւ Էնգելսի ողջ ստեղծագործության հիմքում ընկած է արտասովոր մի մեծահոգություն կամ ավելի շուտ արդարության հրամայական պահանջ։</ref> տարօրինակորեն զուրկ են այն զգացմունքից, որն ընդունակ է սերմնակալելու աստիճան փափկեցնել այդ հատիկները։ Անկասկած, զգացմունքն այստեղ անելիք չունի։ Պատշաճ չէ ողորմալ մի բան, որը կյանքում իր տեղն հարթում է արդարությամբ։ Խղճահարվել եւ արցունքներ հեղել թշվառության առջեւ՝ նշանակում է նպաստել դրան, մինչդեռ այն պետք է արմատախիլ անել։ (Կարեւոր է նաեւ թույլ չտալ, որ թրջվի այն վառոդը, որի կարիքը դեռ կունենա հեղափոխությունը)։
:&nbsp;&nbsp;&nbsp;Այն, ինչ կոչվում է սիրտ, դատապարտված է դանդաղ մահվան<ref>Ես այդ բառը վերցրել եմ մարքսիստական բառապաշարից։ Այն գործածել է Լենինը իր «Պետություն եւ հեղափոխություն» գործում։ «Պետությունը մեռնում է» արտահայտությունը շատ հաջող է ընտրված, քանզի արտացոլում է միաժամանակ գործընթացի դանդաղությունն ու տարերայնությունը (Երկերի լիակատար ժողոժածու, XXI)։</ref> անգործության պատճառով։ Դրանից էլ գալիս է չափազանց հեշտությամբ մարդկանց տիրած այդ չորությունը․ համաշխարհային բարելավման արդյունքում տեղի ունեցած մի յուրահատուկ աղքատացում… Բայց այդ դիտարկումները շատ հեռու են տանում ինձ, թողնեմ դրանք։

==V==

:&nbsp;&nbsp;&nbsp;Պարոն Ֆերնան Գրենիեն իր հավանությունը տալով՝ հիշատակում է իմ հետեւյալ միտքը․ «Գոնե կա մի ձեռքբերում․ ԽՍՀՄ֊ում այլեւս չկա մեծամասնության շահագործում հանուն մի քանիսի շահերի։ Դա հսկայական ձեռքբերում է»։ Եվ Գրենիեն լսարանի ծափահարությունների ներքո ավելացնում է․ «Հիրավի, ընկերնե՛ր, դա հսկայական ձեռքբերում է»։
:&nbsp;&nbsp;&nbsp;Այո՛, դա հսկայական է, հսկայական էր, բայց այժմ այլեւս այդպես չէ։ Եվ ես հատկապես շեշտում եմ այդ, քանզի դա ամենակարեւորն է։ Ինչպես արդարացիորեն ասում է Իվոնը․ «Կապիտալիզմի անհետացման արդյունքում աշխատավորները չստացան իրենց բաղձալի ազատությունը»։ Լավ է, որ Ֆրանսիացի պրոլետարը հասկանում է դա, կամ ավելի ճիշտ լավ կլիներ, եթե հասկանար։ Ինչ վերաբերում է խորհրդային պրոլետարին, ապա նա աստիճանաբար կորցնում է այն պատրանքը, թե ինքն աշխատում է իր համար եւ, այդպիսով, վերականգնում իր արժանապատվությունը։ Իհարկե, այլեւս չկան նրա աշխատանքը շահագործով կապիտալիստ բաժնետերերը։ Բայց եւ այնպես նա շահագործվում է, եւ այնպիսի ճարտար, նուրբ ու քողարկված ձեւով, որ այլեւս չգիտի՝ ինչին հավատա։ Նրա թերի աշխատավարձի հաշվին ուռճանում է ուրիշների չափազանցված աշխատավարձը։ Նա չէ, որ օգտվում է իր աշխատանքից, իր գերաշխատանքից, այլ արտոնյալները, հասարակության սիրելիները, ճարպիկ ու գերհագեցած մարդիկ, նրանց հաշվին են ուռճացնում եւ կլորացնում աշխատավարձերը՝ ստանալով ամսական 10.000 եւ ավելի ռուբլու հասնող աշխատավարձ։
:&nbsp;&nbsp;&nbsp;Առավել ճշգրտության համար բերում եմ պարոն Իվոնի<ref>Պ․ Իվոն «Ինչ է դարձել ռուսական հեղափոխությունը»։</ref> կազմած հետեւյալ աղյուսակը։ Ոչ ոք չի համարձակվի վիճարկել այն։

&nbsp;<table border="0" cellpadding="2" cellspacing="2" width="100%">
<tr>
<td valign="top" width="49%"><br>
</td>
<td valign="top" width="26%" > Գերաշխատավարձ<br>
</td>
<td valign="top" width="26%" > Սովորական աշխատավարձ<br>
</td>
</tr>
<tr>
<td valign="top">Բանվոր<br>
</td>
<td valign="top">70-400 ռ․<br>
</td>
<td valign="top">125-200 ռ․<br>
</td>
</tr>
<tr>
<td valign="top">Կրտսեր ծառայող<br>
</td>
<td valign="top">80-250 ռ․<br>
</td>
<td valign="top">130-180 ռ․<br>
</td>
</tr>
<tr>
<td valign="top">Տնային սպասավորներ<br>
</td>
<td valign="top">50-60 ռ․ <br> Գումարած սնունդն ու բնակվարձը<br>
</td>
<td valign="top"> <br>
</td>
</tr>
<tr>
<td valign="top">Միջին ծառայողներ եւ տեխնիկներ<br>
</td>
<td valign="top">300-800 ռ․<br>
</td>
<td valign="top"> <br>
</td>
</tr>
<tr>
<td valign="top">Ավագ պատասխանատուներ եւ մասնագետներ, պաշտոնյաներ, որոշ դասախոսներ, արվեստագետներ, գրողներ<br>
</td>
<td valign="top">1000-10000 ռուբլի եւ ավելի, ոմանք ունեն 20-30 հազար ամսական եկամուտ։<br>
</td>
<td valign="top"> <br>
</td>
</tr>
</table>

:Թոշակների համեմատական աղյուսակը պակաս պերճախոս չէ։
:&nbsp;&nbsp;&nbsp;Բանվորական թոշակներ․ ամսական 25-80 ռ․՝ առանց որեւէ արտոնության։
:&nbsp;&nbsp;&nbsp;Ավագ մասնագետների եւ բարձր պաշտոնյաների այրիների թոշակներ․ ամսական 250-1000 ռ․, գումարած ամառանոցները կամ ցմահ տրվող բնակարանները, եւ երեխաների, երբեմն նույնիսկ թոռների կրթության համար անհրաժեշտ գումարները։
:&nbsp;&nbsp;&nbsp;Սրանց հետեւում են աշխատավարձի կրճատումները (ամսական 150 ռուբլուց բարձր աշխատավարձը մասամբ ազատված է հարկից) կամ 15-21 տոկոս պահումները։ Չեմ կարող այս ամբողջ գլուխը նվիրել մեջբերումներին, ողջ գրքույկն է պետք կարդալ։
:&nbsp;&nbsp;&nbsp;Օրական 5 ռուբլի աշխատավարձ, երբեմն՝ ավելի քիչ։ Ինձ թույլ եմ տալիս համեմատել մեր աշխատավարձի եւ նույնիսկ գործազրկության նպաստների հետ։ Ճիշտ է, հացն ավելի էժան է, քան Ֆրանսիայում (աշորայի հացը 0,85՝ 1 կգ, սպիտակ հացը՝ 1,70 ռուբլի՝ 1936 թ․ տվյալներով), բայց ամենահասարակ հագուստների, առաջին անհրաժեշտության ապրանքների գները սարսափելի բարձր են։ Ռուբլու գնողունակությունը փոքր֊ինչ զիջում էր մեր ֆրանկին՝ «հավասարումից» առաջ<ref>1936 թվականին ամսական միջին աշխատավարձի գնողունակությունը հավասար էր 225 կգ աշորայի հացի։ 1914֊ին 30 ռուբլու գնողունակությունը, որ բանվորը վաստակում էր ամեն ամիս, հավասար էր 600 կգ։</ref>։ Էլ չեմ խոսում այն տարբեր առավելությունների մասին, որոնցից կարող է օգտվել բանվորն իր աշխատավարձից բացի․ այդ արտոնություններն առավել հաճախ տրվում են բարձր աշխատավարձ ստացողներին։
:&nbsp;&nbsp;&nbsp;Մտածում ես․ ինչո՞ւ են այդքան բարձր արտադրական ապրանքների կամ թեկուզ բնամթերքների գները (կաթ, կարագ, ձու, միս եւ այլն), եթե վաճառողը պատությունն է։ Բայց քանի դեռ ապրանքի քանակությունը մնում է անբավարար, եւ առաջարկն էլ այդքան ցածր է պահանջարկից, վատ չի լինի փոքր֊ինչ չափավորել վերջինս։ Ապրանքը կառաջարկվի միայն նրանց, ովքեր ի վիճակի կլինեն վճարել այդ բարձր գները։ Իսկ մեծամասնությունը կմնա սարսափելի կարիքի մեջ։
:&nbsp;&nbsp;&nbsp;Այդ մեծամասնությունը կարող է իր դժգոհությունն արտահայտել վարչակարգի նկատմամբ․ ուրեմն անհրաժեշտ է թույլ չտալ նրան խոսել<ref>Դրանով է բացատրվում վերջին ժամանակների սոսկալի ճնշումները։ Եվ սակայն Ստալինն ինքն էր ասում մի քանի տարի առաջ․ «Երկուսից մեկը․ կամ մենք կհրաժարվենք լավատեսությունից, բյուրոկրատական մեթոդներից եւ թույլ կտանք, որ մեզ քննադատեն անկուսակցական բանվորներն ու գյուղացիները, որոնք տառապում են մեր սխալներից, կամ դժգոհությունները կկուտակվեն եւ նրանց քննադատությունը կդրսեւորվի ըմբոստացման միջոցով»։ (Հատված Ստալինի ճառից, մեջբերումը՝ Սուվարինի․ «Ստալին», էջ 350)։</ref>։

***

:&nbsp;&nbsp;&nbsp;Երբ պարոն Դան Պոնսը հիացմունքով է խոսում միջին աշխատավարձի աստիճանական բարձրացման մասին<ref>Ֆրիդմանը ջանում է ստախանովականությունը դիտել որպես աշխատավարձի բարձրացման հնարամիտ միջոց։ Վախենում եմ, որ դա ավելի շուտ հասարակ բանվորից ավելի բարձր արտադրողականություն պահանջելու միջոց է։</ref>․
1934֊ին 180 ռ․ (միջինը)
1935֊ին 260 ռ․ (միջինը)
1936֊ին 360 ռ․ (միջինը)

:&nbsp;&nbsp;&nbsp;Ես նրան նկատել եմ տալիս, որ հասարակ բանվորներ ցածր աշխատավարձը մնում է նույնը, եւ որ միջինի այդ բարձրացումն ավելի շատ պայմանավորված է արտոնյալների մեծ թվով եւ նրանց ուռճացած աշխատավարձով։ Եվ բացի այդ, միջին աշխատավարձը չի բարձրանում այնքան, ինչքան բարձրանում է կյանքի ընդհանուր գինը, եւ ինչքան ռուբլին կորցնում է իր գնողունակությունը<ref>Պաշտոնական վիճակագրությունը մեզ տեղեկացնում է, որ 1927 թվից 1925 թվականը ծանր արդյունաբերության բանվորների միջին աշխատավարձն անբողջությամբ աճել է 52 տոկոսով, բայց աճը կազմել էր 94,8 տոկոս եւ 103,3 տոկոս՝ առեւտրի բնագավառի աշխատավորներինը։ Բացի այդ, ռուբլու գնողականության նվազման պայմաններում, աշխատավարձի այդ բարձրացումը բոլորովին չի նշանակում կենսամակարդակի բարձրացում։</ref>։
:&nbsp;&nbsp;&nbsp;Այստեղ մի պարադոքսալ բան է առաջանում․ օրական հինգ ռուբլի կամ ավելի ցածր աշխատավարձն աշխատավորների մեծագույն մասին նետում է ծայրահեղ թշվառության գիրկը՝ առավել եւս բարձրացնելով որոշ արտոնյալների աշխատավարձը<ref>Խոսքն այն մասին չէ, որ բանվորը ստանա իր աշխատանքի լիակատար արդյունքը։ Ո՛չ Մարքսը, ո՛չ էլ Էնգելսը չէին նախատեսել դա։
:&nbsp;&nbsp;&nbsp;Ոմանց «գերաշխատանքը», որը կապիտալիստական հասարակարգում թույլ է տալիս մի փոքր թվի անգործությունը, հանգեցնում է այդպիսով ստեղծվող դասակարգերի միջեւ թշնամանքի սերմանմանը։ Այդ «գերաշխատանքը», ասում է Մարքսը, անխուսափելի է (եւ նա դրանով ընգծում է, որ բանվորը չպետք է հուսա անձնական շահույթ ստանալ իր ամբողջ աշխատանքից)։ «Գերաշխատանքի որոշակի քանակ,— ասում է նա,— պահանջվում է պատահարների դեմ ապահովագրության եւ այլնի համար»։ Թվարկումը երբեք լիականար չէր լինի։ Պետք է դրան գումարել եւ որոշ խնայողություններ՝ ուղղված բացի մեքենայի պահման ծախսերից, «որոշակի տարրերի ստեղծմանը, որոնք պիտի ծառայեն նոր առաջընթացին»։ Ավելացնենք դրան, քանզի մեզ այդպես է ստիպում հարեւան երկրների ոչ֊սոցիալիստականացումը, Կարմիր բանակի պահման ծախսերը (դա միայն մեկ երկրում «սոցիալիզմի» հաստատման անհրաժեշտ հետեւանքն է)։ Կարծում եմ, որ դա Մարքսը կընդուներ։ Բայց նրան հրեշավոր կթվար, որ ոմանց (մեծամասնության) գերաշխատանքը պիտի ապահովեր մյուսների գերաշխատավարձը։ Այդպես հանգում ենք «արտոնյալների» դասի կազմավորմանը եւ ոչ թե «նյութական աշխատանքին նվիրվող ժամանակի կրճատմանը» ։Կապիտալ, XIV։</ref>, եւ բավարարվելով այն հսկայական քարոզչության ծախսերը, որով մեր բանվորներին ուզում են համոզել, թե ռուս բանվորները երջանիկ են։ Կկամենայինք ավելի քիչ իմանալ այդ մասին, միայն թե նրանք մի փոքր ավելի երջանիկ լինեին։

<references/>