Changes

Ամստերդամցի նավաստին

Ավելացվել է 1027 բայտ, 14:52, 16 Հուլիսի 2013
:-Եթե լուցկի ունեք, լուսավորեք, - ասաց անծանոթը` բանալին մտցնելով մենատան դռան կողպեքի մեջ:
:Նավաստին հնազանդվեց: Հենց որ ներս մտան, անծանոթը բերեց մի լապտեր, որի շողքի տակ շուտով երևաց ճաշակով կահավորված մի սրահ:
:Հենդրիյկ Վերստեեգը միանգամայն խաղավել խաղաղվել էր: Արդեն հույս ուներ, որ արտառոց ուղեկիցը կգնի նաև գործվածքի մեծ մասը:
:Անծանոթը, որ դուրս էր եկել սրահից, վերադարձավ` ձեռքին վանդակ:
:- Թութակը մեջը դրեք,- ասաց նա, - թառի վրա կտեղափոխեմ միայն այն ժամանակ, երբ ընտելանա և կարողանա ասել այն, ինչ որ ես եմ ուզում:
:Հետո շլմորած թութակի վրա փակելով դռնակը` նավաստուն խնդրեց վերցնել լապտերը և գնալ հարևան սենյակը, որտեղ իր ասելով գործվածքը փռելու հարմար սեղան կար:
:Հենդրիյկ Վերստեեգը հլու հնազանդ գնաց նշված սենյակը: Դուռը իսկույն ևեթ փակվեց իր հետևից, և լսեց, թե ինչպես է բանալին պտտվում կողպեքի մեջ: Նա բանտարկված էր:
: Շվարած նավաստին լապտերը դրեց սեղանին և փորձեց հրելով դուռը ջարդել:Բայց մի ձայն կանգնեցրեց նրան:
:- Եվս մի քայլ և դուք մեռած եք, նավաստի:
:
Վստահելի
52
edits