Changes

Թարգմանաբար ներկայացվող հոդվածը հրապարակվել է Փարիզում, 1937թ., երբ գաղափարախոսական մոլեռանդությունն իր գագաթնակետին էր հասել երկու՝ ֆաշիստական և կոմունիստական հակառակորդ ճամբարներում: Թեև հոդվածն իր պաթոսով ուղղված է այդ տարիներին հատկապես վտանգավոր դարձած խորհրդային կոմունիզմի և գերմանական նացիզմի դեմ, մոլեռանդությունը հոդվածում ներկայացված է իբրև համամարդկային բնույթի հոգեբանական աղետ, որն ի վերջո դրսևորվում է որպես առանձին անհատների խեղված հոգեվիճակ: Ժամանակին մենք փորձել ենք ցույց տալ այդ «մարտնչող տգիտության» թե անկեղծ թե շինծու (ըստ Բերդյաևի՝ «ոճավորված») ձևերի վտանգավորությունը մեր անկախության պայմաններում. լիակատար անհանդուրժողականության տեսք ունենալով՝ այն մեզ այժմ հիրավի կանգնացրել է անդունդի եզրին: Ուրիշին մոլեռանդության մեջ մեղադրելը անօգուտ զբաղմունք է. պայքարող և այս կամ այն չափով գիտակից ոչ մի կողմ կամ ոչ մի մարդ որևէ սփոփիչ արդյունքի չի հասնի, եթե կատարյալ ինքնախոստովանությամբ իր հոգում չսպանի մոլեռանդին, ինչը հոգին թեթևացնելու հետ միաժամանակ կթեթևացներ նման պարագայում ճիշտ արդյունավետ բանը՝ կլոր սեղանի շուրջ խորհրդակցելը: Իրականալիության առումով ասածս կարող է մի տեսակ դոնքիշոտություն, կրքերի կատարյալ բախման օրերում մեղմ ինքնամաքրում երազող դատարկաբանություն թվալ, բայց ողջ պարադոքսը, ողջ հարընբռնումն այն է, որ այդ հոգեպաշտ ճանապարհից զատ, այլ իրապաշտ ճանապարհ, ցավոք, չկա: Եվ լավ է դրա անխուսափելիությունն ազգովի ընդունել նախքան աղետը: Քանզի մյուս հնարավոր ճանապարհը՝ բռնությունը, միայն բռնություն է բերում, ծայրահեղությունը՝ ծայրահեղություն. մարդկությունը, ազգն ու անհատը անողոքաբար մղվում են բևեռից բևեռ, քանի դեռ չեն ձգտում հասկանալ ու հնազանդեցնել այս անհավասարակշռության կենսական հիմքն ու սնուցող աղբյուրը՝ տարաձայնությունների դրդապատճառը: Այլ կերպ ասած՝ հասկանալ միմյանց: Եվ հասու լինել նաև մի այլ բանի. մեղադրելի են ոչ թե հոգեկան անդորըն ու հավասարակշռությունը կորցրած մարդիկ, այլ մոլեռանդության այն համաճարակը, որ մոլեգնում է ողջ երկրագնդով մեկ՝ հաճախ կործանելով անգամ առավել կոփված ու տոկուն հոգիները: Դա ամենադաժան, բայց սթափ գիտակցությամբ ու կենտրոնացված կամքով միանգամայն հաղթահարելի իրավիճակ է: Միայն թե ժամանակ առ ժամանակ չփախչենք հոգու խորքում, այնուամենայնիվ, միշտ առկա, մարդ լինելու պահանջից: Միայն թե նաև (և առանձնապես) փորձենք հաղթահարել մեր ազգային նկարագրին բնորոշ «ես եմ, որ կամ» և «նա ով է, որ» մտայնությունը: Ոչ միայն Աստծո, այլև, ասենք, Նարեկացու, Թումանյանի կամ Նժդեհի համեմատ բոլորս մոտավորապես նույնն ենք:
«Լրագրի» 1994թ. 75-77 համարներում զետեղված հոդվածում* <ref>«Անհատի և ազգի ներքին անազատությունը և դրանից ձերբազատվելու հնարավոր եղանակները» (խմբ.)</ref> մեր ներկայացրած Անազատությունը այդ նույն մոլեռանդության ընդլայնված ըմբռնումն է՝ մարմնական, մտային (գաղափարական), զգացական և եսամոլ տարբերակների ընդգրկմամբ և դրանցից ներքուստ ձերբազատվելու հնարավոր ուղիների նշագծմամբ:
Ներկայացվող հոդվածը մտքի գաղափարի, կեղծ ուղղափառության ու աղավաղված ճշմարտության մոլուցքի, հասարակայնորեն առավել կործանարար դրսևորումների զարմանալի դիպուկ վերլուծությունն ու մերկացումն է, ինչպես նաև անհանդուրժողականությունը անողոք ճզմելու կոչ:
*«Անհատի և ազգի ներքին անազատությունը և դրանից ձերբազատվելու հնարավոր եղանակները» (խմբ.)
Մարդկության համար առավել անհրաժեշտ բանը ոգեղեն բուժումն է վախից: Չհանդուրժող մոլեռանդը բռնանում է, բանադրում, բանտ է նետում և մահապատժի ենթարկում, բայց էությամբ նա թույլ է, նրան ճնշում է վախր: Նրա գիտակցությունը ծայրաստիճան անձուկ է, և նա Աստծուն հավատում էավելի քիչ, քան հանդուրժող մարդը:
Որոշ իմաստով կարելի է ասել, որ մոլեռանդ հավատը թուլություն է՝ անհավատություն կամ բացասական հավատ: Հավատաքննչությունր նույնքան քիչ է հավատում քրիստոնեական ճշմարտության ուժին, որքան ԳՔՎ-ն*<ref>«գլխավոր քաղաքական վարչություն» (խմբ.)</ref>՝ կոմունիստական ճշմարտության զորությանը: Փաստացի անհանդուրժողականությունր միշտ խոր անհավատություն է մարդու, նրա մեջ տպավորված Աստծո կերպարի, ճշմարտության ուժի, ի վերջո, Աստծո հանդեպ: Մարդը, որն իրեն թույլ է տվել համակվել մասոնների, հրեաների, ճիզվիտների, բոլշեիկների կամ մարդասպանների գաղտնի կազմակերպության հա մաշխարհայ ին վտանդավորության կամ համաշխարհային դավադրության գաղափարի մո¬լուցքով, դադարում է հավատալ Աստծո զորությանը, ճշմարտության ուժին և հույսր կապում է միայն սեփական բռնության, դաժանության ու մարդասպանության հետ: Նման մարդը, ըստ էության, հոգեախտաբանության և հոգեվերլուծության առարկա է:
Վախի ներշնչած մոլագար գաղափարն իսկ մեծագույն վտանգ է: Այժմ մոլեռանդությունր և բոլորին պարտադրվող ուղղափառ ճշմարտության պաթոսն ի հայտ են գալիս ֆաշիզմի, կոմունիզմի, կրոնական դավանաբանության և ավանդապաշտության ծայրահեղ դրսևորումների տեսքով:
'''Ազատությունը կարելի է ըմբռնել որպես ճշմարտության անկապտելի մաս: Մարդ ամեն ինչ չէ, որ պետք է հանդուրժի: Բնավ հարկ չկա հանդուրժողաբար վերաբերվել ժամանակակից անհանդուրժողականությանը, մոլեռանդությանը, այսօրվա ուղղափառամոլուցքին. Ընդհակառակը, դրանց նկատմամբ պահանջվում է հենց անհանդուրժողություն: Եվ ամենևին հարկ չկա անսահման ազատություն տալ ազատության թշնամիներին: Որոշ իմաստով մեզ այսօր անհրաժեշտ է իսկական ազատության դիկտատուրա: Այնինչ ներկայիս դիկտատուրաները, իրենց բոլոր դրսևորումներով հանդերձ, հենվում են ծանր հոգեախտից խարխլվող հիմքին: Այստեղ անհրաժեշտ է հոգևոր բուժում:'''
*«գլխավոր քաղաքական վարչություն» (խմբ.)== Ծանոթագրություններ ==<references/>
Վստահելի
199
edits