}}
:Ըստ էության, հայ ազգային―ազատագրական պայքարը ավարտվել էր անցած դարասկզբին՝ Առաջին Հանրապետության հիմնադրումով: հիմնադրումով։ Հիմնվեց այն տարածքներում, որտեղ հայեր էին բնակվում: բնակվում։ Եւ մնաց այն սահմաններում, որտեղ հայերը մեծամասնություն էին կազմում:կազմում։
:Գիտակցո՞ւմ էին, թե՞ ոչ 88 թվականի շարժման ղեկավարները, նրանց գլխավոր խնդիրը Իմպերիայի քայքայման պահին Հայաստանի պետական անկախության վերահաստատելն էր եւ միջազգային ճանաչումն ապահովելը այն սահմաններում, ինչ սահմաններով Հայաստանը մտել էր ԽՍՀՄ կազմի մեջ:1990 մեջ։1990 թվականին, հարյուրամյակում միայն երրորդ անգամ հանրապետություն հռչակելուց հետո կարելի եղավ արձանագրել, որ եւս մեկ անգամ ավարտվեց դարասկզբին մեկ անգամ արդեն ավարտված ազգային―ազատագրական շարժումը: շարժումը։ Ավելի ճիշտ, դարասկզբին վերջնականապես ավարտված լինելը հարկ եղավ արձանագրել նաեւ դարավերջին:դարավերջին։
:Ազգային―ազատագրական պայքարը ավարտվում է անկախ պետական միավորման ստեղծումով: ստեղծումով։ Ոչ թե այն սահմաններում, որում երազում են, այլ այն սահմաններում, ինչ սահմաններում ճանաչվում է միջազգայնորեն: միջազգայնորեն։ Այլ տարածքային հավակնությունները լուծելի են դառնում, երբ ազատագրված պետությունը վերաճում է տերության, ինչպես Միացյալ Նահանգները Անգլիայից անկախանալուց եւ Ռուսաստանը՝ թաթար―մոնղոլական լուծը թոթափելուց հետո: հետո։ Բայց տարածքներ նվաճելով դեռ չի լուծվում հարցը, ինչի մասին վկայում է Գերմանիայի եւ բազմաթիվ այլ տերությունների օրինակը: օրինակը։ Դրա համար անհրաժեշտ է նաեւ, որ այդ տերությունները վերաճեն աշխարհի կարգը սահմանող գերտերության: գերտերության։ Հիմա պիտի նայել քարտեզին ու մտածել – տարածաշրջանում ո՞ր պետությունը գերտերություն դառնալու հեռանկար ունի – Հայաստա՞նը, Թուրքիա՞ն, թե՞ Պարսկաստանը... Պարսկաստանը… Ինչպես տեսնում եք, Վրաստանն ու Ադրբեջանը չենք էլ դիտարկում, չնայած ծովերի վրա ելք ունեն, ի տարբերություն Հայաստանի:Հայաստանի։:Քարտեզի տեսքը մատուցում եմ, այո, չարախնդալու համար: համար։ Բայց ոչ թե չարությունից, այլ հուսահատությունից, որովհետեւ ոչ մի հնար չկա հայ քաջասրունք քաղաքական միտքը (քաջասրունք, որովհետեւ մտածում է, միշտ, լավագույն դեպքում՝ ոտքով), այդ միտքը ոչ մի ձեւ չկա մոտեցնելու ... … ո´չ, ոչ թե սթափությանը, այլ գոնե սթափության հեռավո՜ ր մատույցներին եւ հիշեցնելու, որ դա, ախր, արդեն եղել է: է։ Եղել վերջացել է: է։ Որ մեր հողերի ու մեր արյան գինը արդեն տվել են 1918 թվականին, վավերացրել 1920 եւ վերահաստատել 1990 թվականներին: թվականներին։ Իհարկե, քիչ է: է։ Բայց գինը մի բան է, որ չի որոշվում միակողմանի: միակողմանի։ Եւ որքան էլ մեր ազգային արժանապատվության համար վիրավորական լինի, պիտի փաստել, որ անցած դարասկզբին ձեռք բերած պետականությունը ոչ թե արդյունք էր մտածված իրագործվող ազատագրական պայքարի, այլ ավելի շուտ, հատուցումն էր ձախողված ապստամբության հետեւանք Եղեռնի, ինչը բխեց նաեւ պատերազմող կողմերի շահերից: շահերից։ Եւ համաշխարհային հանրությունը, այդ թվում եւ Թուրքիան, վճարեցին մեր արյան գինը՝ ճանաչելով Հայաստանի անկախության իրավունքը իր պատմական հայրենիքի մի մասում: մասում։ Ո՞րն է պահանջատիրության գաղափարախոսության ողջ սնանկությունը, որ այն, հակառակ պատմական օրինաչափության, հակառակ ազատագրական պայքարի տրամաբանության, փորձում է գոյությունը քարշ տալ ազատագրական պայքարի (լավ թե վատ) ավարտից հետո՝ պարազիտանալով անկախ պետության մարմնի վրա: վրա։ Իսկ ազգային―ազատագրական պայքարի տրամաբանությունն այն է, որ այն շարունակական չի լինում: լինում։ Այն, ինչ երազում են տգետները, ոչ թե ազատագրական պայքարի շարունակություն է կոչվում (մի բան, որ չի լինում առհասարակ), այլ նվաճողական պատերազմ (կարելի է համարել վերանվաճողական), որը կարող է վարել Հայաստանը միայն գերհզոր պետություն դառնալու դեպքում: դեպքում։ Կլինի՞ Հայաստանը այդպիսի տերություն, այն ժամանակ էլ կորոշվի՝ խաղաղ գոյակցե՞լ հարեւանների հետ, թե՞ սկսել նվաճողական պատերազմ: պատերազմ։ Այդ որոշման համար ոչ պատմական հիմնավորվածություն պետք կլինի, ոչ պահանջատիրական գաղափարախոսություն, ոչ Եղեռնի ճանաչում ու դատապարտում այլեւայլ կողմերից, այլ միայն բիրտ ուժ:ուժ։:Իսկ մինչ այդ ընդամենը պետք է պահպանել ու հզորացնել եղած Հայաստանը: Հայաստանը։ Իսկ երկիրը հզորացնելու առաջին քայլը, որքան էլ տարօրինակ թվա հայ բանականությանը, եղածը պահպանելն է: է։ Եւ ուրեմն գոնե հայ պետական քաղաքականությունից պետք է դուրս շպրտվի ամենայն բան, ինչը խոչընդոտում է այդ խնդրի իրագործմանը: իրագործմանը։ Իսկ թե ինչն է խոչընդոտում, պարզ է ցերեկվա լույսի նման ― այն ամենը, ինչի պատճառով հայաթափվում է Հայաստանը: Հայաստանը։ Ամբողջ զավեշտը այն է, որ հայերը իրենց շփոթում են քրդերի հետ: հետ։ Քրդերի ազատագրական պայքարը ունի այն նպատակը, ինչ ամեն մի ժողովրդի ազատագրական պայքարը՝ Անկախ պետության ստեղծումը: ստեղծումը։ Քրդերի պայքարը շարունակվում է, որովհետեւ դեռ չի հասել նպատակին: նպատակին։ Մերը հասել է նպատակին: նպատակին։ 83 տարի առաջ: առաջ։ Քիչ է թե շատ է,― դա այլեւս զգացմունքների ոլորտն է: է։ Լավագույն դեպքում՝ պատմաբանական վերլուծության նյութ, բայց ոչ երբեք՝ պրակտիկ քաղաքականության: քաղաքականության։ Եթե այդ անկախ պետության սահմանները համընկել են Նիկոլ Փաշինյանի ծննդավայրի սահմանների հետ, դա չի նշանակում, որ աշխարհը մեզ դեռ պարտք է մեկական Հայաստան էլ Ադրբեջանում՝ Ռոբի համար, Խոյում՝ պարսկաստանցի Հրանտի, Վասպուրականում՝ Վազգեն Մանուկյանի, Պոլսում թե որտեղ՝ մի հատ էլ Պարույր Հայրիկյանի համար: համար։ Երկիրը հենց նրանով է կայանում, որ նրա սահմանները առաձգական չեն: չեն։ Մի երկիր չի կարող պատանդ դառնալ իր հիվանդ զավակների սանձարձակ երեւակայության ձեռքում:ձեռքում։
[[Category: Արձակ]]