Changes
: Այս կեղտոտ արարածները չհամարձակեցան բացե ի բաց մերժել մեր պահանջմունքը, բայց դիմեցին մի ճիզվիթական ստոր միջոցի։
: — Մենք հոժարակամ կը վճարենք զենքի համար պետք եղած դրամը,— պատասխանեցին,— բայց նախ՝ հարկ է որ բոլոր կուսակցությունները միանան և համերաշխ գործեն։
: — Ի՞նչ կուսակցություններ,–- — հարցուցի զարմացած։: — Արմենական<ref>Արմենական կուսակցության — Հիմնադրվել է 1885-ին, Վանում։ Անունն առել է Մկրտիչ Փորթոլգալյսւնի «Արմենիա» թերթից, որ լույս էր տեսնում Մարսելում։ Հիմնադրել են Մ. Փորթագալյանի աշակերտները։(''Բոլոր ծանոթագրությունները Լևոն Հախվերդյաննին են, եթե չի նշված այլ հեղինակ։'')</ref>, Հնչակյան<ref>Հնչակյան կուսակցության— Հիմնադրվել է 1887-ին, Ժնևում։ Լրիվ անունն է՝ սոցիալ-դեմոկրատական Հնչակյան կուսակցություն։ Տարածում է գտել Արևմտյան Հայաստանում, Ռասաստանում, հայկական բոլոր գաղթավայրերում (որոնց մեջ գործում է մինչև այժմ):</ref> ևլն. պատասխանեցին անամոթաբար, միայն այդ պայմանով կու տանք, եթե ոչ տասը փարա չենք վճարեր։
: Բայց մենք ձեր աղտոտ էություններու պաշտպանությանը համար է որ զենքի դրամ կը պահանջենք,— գոչեցի։
: — Նախ իրարու հետ համաձայնեցե՛ք,— պնդեցին։
: Այն ատեն խորհեցա մի այլ միջոց որը կրնար ցնցող տպավորություն հառաջ բերել բովանդակ Վասպուրականի մեջ և եփ հանել դավաճան պուրժուաներու ցամքած արյունը։
: Մի երեկո դիմեցի 96-ի ջարդերու կազմակերպիչ թուրք խուժանավար Համուտ Աղենց Հասանին և առաջարկեցի որ, եթե կարելի էր մի փոքր, այսպես ասած՝ մի աննշան ջարդ կազմակերպեր, սարսափ տալու համար հայ ջոջերուն։ Դա պիտի լիներ մի պարզ առողջապահական արյունառություն որ իբրև անհերքելի համոզիչ փաստ պիտի ծառայեր զենքի համար դրամ տալու հարկավորության մասին։
: Համուտ Հասան սկզբունքով չհակառակեցավ այդ խորհուրդին՝ միայն թե դիտել տվավ թե ժամանակը հարմար չէր, թե դա կարելի էր իրագործել մարտ 31-ի օրերուն<ref>Մարտ 31-ի օրերուն — 1909 թ. մարտի 31-ը սուլթան Աբդուլ Համիդի գահընկեցության օրն է։ Սուլթան Համիդի փոխարեն գահ բարձրացավ Մահմեդ Ռեշատը՝ նրա կրտսեր եղբայրը։ «Աբդուլ Համիդին գահընկեց անելուց հետո երիտթարքերը չսահմանափակվեցհն կառավարության գործունեության վրա իրենց հսկողությունը հաստատելով, այլ իշխանութունն անմիջաբար առան իրենց ձեոքը։ Սակայն նրանք որոշեցին պահպանել միապետութունը՝ ձգտելով սուլթանի անունն օգտագործել իրենց դիրքերն ամրապնդելու նպատակներով» ((Г. З. Алиев, «Турция в период правления младотурков», М. 1972, էջ 147)։ Սրանով ավարտվեց երիտթուրքական Հեղափոխության երկրորդ շրջափուլը։</ref> և թե այժմ, ազատարար բանակի հաղթական մուտքեն և Ապտյուլ Համիտի գահընկեցութենեն ետքը, ինք չէր ուզեր մի այդպիսի պատասխանատվություն բերել իր վրա։
: Այդ հայեցակետը ուներ իր փաստացի կողմերը. ուստի չկրցա շատ պնդել։
: — Հարմար ատենին ես միշտ պատրաստ եմ գործելու,— եզրակացուց Համուտ Հասան, իրմե բաժնված միջոցիս։