Changes

Պրծանը

768 bytes removed, 15:24, 1 Օգոստոսի 2013
[[Կատեգորիա:Արձակ]]
:    Օրը մառախլապատ էր, Բակուրիանին՝ ճերմակածածկ։ Ձյան փաթիլներն այնպես էին իրար անցել, թվում էր՝ վայրէջքից հրաժարվել, երկնքում էին հանգրվան փնտրում։:    Փաթիլներին նայելով, նրանց իրարանցումը տեսնելով՝ տրամադրությունս ընկավ, եւ տխուր խոհեր ծնվեցին մեջս․ այնպիսի զգարում ունեցա, ասես մի քանի վայրկյան առաջ պետության դահիճները թնդանոթներից կրակ բացեցին ժողովրդի վրա, իսկ նրանք սարսափահար եւ ուղեկորույս՝ փրկության ելք էին որոնում․ վշտից այլայլվեցի…:    Հարեւան «Լյուքս» համարում իմ երկու մտերիմներն էին։ Մեկն այն ժամանակների միլիոնատերերից մեկի որդին էր, երկրորդը՝ «օրենքով» գող։ Սա կեցության գողական կարգն ընտրել էր ընտանեկան հանգամանքների պատճառով․ ծնված ու մեծացած նկուղում՝ գերադասում էր ապարանքներում տրվել տարփանքի, իսկ մյուսը պարզապես սիրում էր ընկերություն անել։ Շատ դաժան էին եւ ընկերական միջավայրում հայտնի թունոտ ցինիզմով։ Երբ նրա «մաստի հավաքները» վերջանում էին, բոլորը ջանում էին հետը հեռանալ, քանզի «սիմպոզիումից» շուտ գնացողը այնպիսի «ամբուշկաների» էր արժանանում, որ մազերդ բիզ֊բիզ էին կանգնում։ Ոչ մեկը չէր սիրում նրան, բայց նրա հոր փողերի հաշվին, այսպես կոչված «գլավարները» ամուր կապված էին իրեն։ Ահա ինչու, երբ ախպերությունից որեւէ մեկը լուրջ տուժում էր, հանգստացնում էին․ «Դու, ինչ է, չգիտե՞ս նրա խասիաթը, սրտիդ մոտ մի՛ ընդունի»։:    Գողական աշխարհը լավ գիտե, թե ինչպես պիտի դուրս գա իրավիճակից, թերեւս այդ պատճառով ավել անունը դրել էին «Բալտուն»։ Այս «կլիչկան» նրան լավ ֆոն էր ծառայում․ երբ համը հանում էր, իրադրության տերը, նախահարձակ լինելով, ասում էր՝ хватит, болтун, хуйней заниматься…:    Խելացի էր, հենց որ գզում էր՝ չափն անցել է, լեզուն իրեն էր քաշում ու լռում։ Երբ ցրվում էին, անպայման ինչ֊որ պատրվակով հակահարձակման էր անցնում․ «батя», …հո գիտես՝ քեզ ո՜նց եմ սիրում, սրտի մի՛ գնա»,— եւ այնպիսի պարգեւ էր շրխկացնում, ոչ միայն «բատյան», ամբողջ կուսակցությունն էր պապանձվում։:    …Այն ժամանակներում կուսակցական բոսերն ու գողական աշխարհի հսկաները ընդհանուր շատ բան ունեին։ Ուզածդ գող նախարարի թե կենտկոմի քարտուղարի բազկաթոռը ազատ կարող էր հանձնել ում ցանկանար եւ ինքն էլ հրաշալի առաջ տանել գործը։ Տարբերությունը միայն տերմինների մեջ է, թե չէ նրանց գործունեությունը, կենսաոճը եւ վարվելակերպը հարյուրից հարյուր նույնն էին։ Բազմամյա փորձս եւ հետագա տարիների փաստերը ինձ համոզել են իմ նկատառումների մեջ։:    Ոնց որ թե խոսքս երկարեց։:    Դառն խոհերով տարված՝ առանց թակելու բացեցի ախպերացուներիս ապարտամենտի դուռը եւ մտա համար։ Երանի՜ մտած չլինեի… Այդ երկու ստահակները մի աղջիկ էին պառկեցրել իրենց արանքում եւ ռուսերեն որ ասում են՝ «գրուպեն սեքս» էին անում։ «Առաջ արի,— ասացին,— պառկիր մեզ հետ»։ Ասես ոչ թե աղջիկ, այլ տորթ էին հյուրասիրում։ Սառը շնորհակալություն հայտնեցի ու դուրս եկա։:    Ճաշի ժամանակ, որկորի այդ ստրուկները, նույն աղջկա հետ հպարտ֊հպարտ մտան ճաշարան։:    — Ծանոթացի՛ր, մեր Թակոն է…։— Այս ասելով, գեղեցիկ դիագծերով, հենց այն գործի համար աշխարհ եկած, դեմքի սատանայական արտահայտությամբ երիտասարդ աղջկան նստեցրին ինձ մոտ։ Այդ պահից քսան օր սույն եռյակը կողքիցս չհեռացավ։ Ինչպես հետո հասկացա, աղջկա հայրը ինչ֊որ շրջանում պահեստապետ էր եւ դստերը համակուրսեցի երկու ընկերուհու հետ հանգստանալու էր ուղարկել Կոխտա, որտեղ եւ նա ծանոթացել էր իմ «եղբայրների» հետ։:    Երրորդ օրը Թակոն թե՝ իմ մոտիկ ընկերուհուն կպցնե՞մ քեզ։ Շնորհակալ եղա՝ ասելով, որ ընկերուհուս հետ եմ։ Բալտունն իսկույն մեջ ընկավ․ «Դե որ սա չի ուզում, ինձ հետ ծանոթացրու»։ Թակոն խոժոռվեց ու՝ ի՜նչ է, ես չե՞մ բավարարում երկուսիդ։:    Ես հայր Աբրահամի գառը չէի, բայց ամբողջ էությամբ զզվանք զգացի այդ եռյակի հանդեպ։ Մեկ շաբաթ անց Բալտունն անցնում է ստահակության բոլոր սահմանները։ Ինչպես ինձ հայտնեց իմ երկրորդ ախպեր տղեն, Բալտունը, որ լավ գիտեր՝ ում հետ ինչպես վարվել, ամեն առավոտ, արթնանալուն պես, իր մոծուկապատ դմակը դեմ է անում քնած Թակոյի քթին եւ որոտ արձակում․ սույն էակը, ասես ոչինչ չի պատահել, այդ արարքին պատասխանում է «պրծա՞ր» հարցաբացականչական արտահայտությունով, շրջվում ու շարունակում ընդհատված քունը։:    Շուտով Թակոյին նոր անունով կնքեցին՝ Պրծան։ Կոխտայում, ի լուր ուրիշների, Բալտոնը բարձրաձայն կանչում էր․ «Պրծա՛ն, հալա մի էս յան արի…»։ Նա էլ, հլու֊հնազանդ անում էր այն, ինչ լսում էր «մեծն կարգադրողից»։:    Ես երբեք քինախնդիր չեմ եղել, բայց այդ օրերին այնպես էի զզվել բոզարած Բալտունից, որ մի անգամ, զրույցի պահին, իբրեւ թե պատահաբար, այնպես խփեցի անութի տակ, որ կողոսկրերից մի երկուսը կոտրվեցին։:    Ուրիշներին ատելով՝ ինքն իրեն խելագարվելու չափ սիրահարված էր։ Ահա թե ինչու, տեղի բժիշկներին չվստահեց եւ ցանկություն հայտնեց մեկնել Թբիլիսի։ Ես, իբր խորապես վշտացած, ուղեկցեցի։ Փոքրամարմին էր, ագռավի պես սեւ, մինչդեռ ներկայանում էր որպես Բագրատիոնիների ժառանգ։ Պրոֆեսորի ստուգումից հետո հանգստացավ, եւ տրամադրությունն էլ անհամեմատ բարձրացավ։:    Պրծանն անընդհատ շուրջն էր պտտվում։ Այդ օրվանից շատ ջրեր հոսեցին։ Պրծանն ինստիտուտը, որտեղ կոմսոմոլի քարտուղար էր, ավարտեց։ Այն է՝ կոմերիտմիության կենտկոմում աշխատանքի պիտի անցնեց, վրա հասավ ազգային շարժումը։:    Զգալով՝ Գամսախուրդիայի եւ Կոստավայի ազատագրական պայքարը լուրջ տեսք է ստանում, ուսանողների ներկայությամբ կոմերիտական տոմսն այրեց ու միացավ ժողովրդական շարժմանը։ «Ահա եւ մանդատս այրեցի»,— ասաց, արձակ թեւերն ավելի արձակեց եւ սկսեց այնպիսի լոզունգներ տարփողել, որ հերթական բոցաշունչ ելույթից հետո քիչ էր մնում գայթակղվեի ու այդ ամենն ընդունեի իբրեւ անսքող ճշմարտություն։:    «Ի՜նչ խելացի պոռնիկ է,— շշնջացի ինքս ինձ ու փորձեցի խոսքն ու գործը ծանրութեթեւ անել,— վայ թե շարժման մասնակիցների կեսից ավելին սրա նմաններն են»։:    Ազգային շարժումը որքան թեւերը տարածում էր, Պրծանն այնքան առաջ էր մղվում։ Բալտունը կապերն ավելի էր սերտացում նրա հետ եւ երբեք սուփրա չէր բացում առանց Պրծանի ու նրա ախպեր տղերանց մասնակցության։:    Լսվում էին ազատ, անկախ Վրաստանի առաջնորդների կենացները… Տեսնում էի՝ ինչպես էր Բալտունն իր ճահճուտը քաշում բարիկադների քաղցած մարտիկներին։ Պրծանի հետ վարվում էր ինչպես թագուհու․ ի՜նչ իմանա, մեկ էլ տեսար՝ վաղը, մյուս օրը երկրիդ նախագահը դարձավ, թեեւ նրա զինակիցների հետ հարաբերություններում հեգնանքն ու թաղրն էին գերակշռում։:    Մի անգամ հետաքրքրվեցի․:    — Բալտո՛ւն, Պրծանի հետ առաջվա նման ես պառկում…:    — Սիմոն, ինքն է խնդրում՝ մեկ֊մեկ…:    Այս խոսքերը եւս մեկ անգամ զզվանք հարուցեցին իմ մեջ մարդկության հանդեպ, թեեւ ինքս էլ շատ չէի տարբերվում այդ ամբոխից, քանզի շարունակում էի մտերմությունս նրանց հետ։ Որոշ ժամանակ անց ձեռքերս թափ տվի ու մի կողմ քաշվեցի։:    Երբ վրաց առաջին նախագահը, որի լուսանկարը քնքշորեն կրում էր Պրծանը, պաշտոնանկ արվեց, այդ աղջիկը կայծակնային արագությամբ հայտնվեց խռովարար լիդերների շարքում։:    Ապուշ կտրած զանգեցի Բալտունին․ « Ա՛յ տղա, էդ տեսակ սողուն երսեւէ ծնվե՞լ է աշխարհում»։:    Բալտունը փոքր֊ինչ լռեց, հետո գոռոզ֊գոռոզ պատասխանեց․ «Սիմո՛ն, իսկ ի՞նչ կասես, եթե իմանաս, որ մեկ֊երկու օր հետո մի մեծ շրջանի ղեկավար եմ նշանակվելու»։:    Կակրամեցի։ Առանց ձայն֊ծպտուն հանելու խոսափողթ կախեցի ու ընկղմվեցի բազկաթոռի մեջ։:    Ուղիղ երկու օր անց թերթերում կարդացի Բալտունի ասածի դառն ճշմարտությունը։:    Լսում էի, որ շրջանի բոզոր ղեկավարներին, նրանց թվում եւ այն գվիդականներին, ովքեր հավատարիմ են նախագահին, պաշտոնանկ է անում, իր մի թշվառ տեղակալից բացի։ Բոզորը զարմացել էին, թե նրան ինչու չի հեռացնում։ Պրծանը հա՜տ լավ գիտեր իր անելիքը։:    Պաշտոնակալության չորրորդ ամիսն էր։ «Արագվի» ռեստորանում Պրծանը, ձյունաճերմակ հարսնազգեստով զարդարուն, սեղան էր նստել փետագլուխ՝ իր ողորմելի տեղակալ Շալվայի հետ։ Խաչեղբայրը Բալտունն էր։:    Պրծանը թափով առաջ էր գնում, իսկ երբ թերթերում նրա անուն֊ազգանունը կարդացի նոր գումարման պատգամավորների ցուցաում, այլեւս չզարմացա…