Changes
Ի՞նչ ես շարունակ հակադրում մանկությունից դաժան մի ատելի թագավորի (հենց դրա համար էլ նա մարդ է) ֆլամանդական ժողովրդին, որին ուզում ես նենց ներկայացնել որպես հերոսական, ուրախ-զվարթ, ազնիվ ու աշխատասեր: Ո՞վ քեզ ասաց, որ այդ ժողովուրդը բարի էր, իսկ արքան` չար: Ես կարող էի խելամտորեն հակառակն ապացուցել քեզ: Քո գլխավոր գործող անձինք կամ տխմար են, կամ հիմար` առանց որևէ բացառության. քո չարաճճի Ուլենշպիգելը զենք է վերցնում խղճի ազատության համար. նրա հայր Կլաասը ողջ-ողջ այրվում է` իր կրոնական համոզմունքների վրա պնդելու համար. նրա մայր Սոոտկինը կրծում է իրեն և ապա մեռնում խոշտանգումենրից, որովհետև ուզում էր մի գումար պահել որդու համար. քո Լամմե Գուդզակը շիփ-շտակ է գնում կյանքում, կարծես թե աշխարհում միայն բարի ու ազնիվ լինելու հանգամանքը կա. քո փոքրիկ Նելեն, որ բավականին լավիկն է, կյանքում միայն մի մարդու է սիրում... Ու՞ր է հիմա այսպիսի բան տեսնվում: Ես կխղճայի քեզ` եթե չծիծաղեցնեիր ինձ:
Այնուամենայնիվ պետք է խոստովանեմ, որ այս անհեթեթ անձանց կողքին կան մի քանի ուրիշներ, որոնց հաճոյությամբ կբարեկամանամ ես. քո իսպանական գուգազներին, ժողովրդին խարույկ բարձրացնող վանականներին, քո Ժիլինին` ինկվիզիցիայի լրտեսուհուն, քո ընչաքաղց ձկնավաճառին` մատնիչ ու մարդագելին, քո ազնվականին, որ դև է դառնում որևէ ամիտ կնոջ գայթակղելու համար, մանավանդ այդ խոհեմ Ֆիլիպ Երկրորդին, որ դրամի կարիք ունենալով ջարդել է տալիս եկեղեցիների սրբապատկերները, որպեսզի ճնշի այդ ընդվզումը, որի իմաստուն հրահրողն էր: Սա, իհարկե, նվազագույնն է, որ անում ես, երբ կոչված ես ժառանգելու ունեցվացքն այն մարդկանց, ում սպանում ես:
Բայց ինձ թվում է, որ ընդ ունայն եմ խոսում: Դու թերևս չգիտես, թե ինչ բան է բուն: Հիմա բացատրեմ քեզ:
Բուն նա՛ է, որ կամացուկ բանսարկություն է սփռում այն մարդկանց վրա, որոնք նեղում են իրեն և երբ նրանից պահանջում են, որ պատասխանատու լինի իր ասածների համար, նա խոհեմաբար գոչում է. — Ես ոչինչ չեմ հավատում, ինձ <b>ասել են</b>