Changes

Գուլիվերի ճանապարհորդությունները

Ավելացվել է 107 բայտ, 16:09, 4 Օգոստոսի 2013
/* Գլուխ ութերորդ */
Միշտ մի նախազգացում ունեի, որ մի օր ես պիտի ստանամ իմ ազատությունը, թեև անհնար էր ենթադրել, թե ինչ կերպ, կամ կազմել մի այնպիսի ծրագիր, որ հաջողությամբ պսակվեր։ Այն նավը, որով ես եկա այստեղ, առաջին անգամն էր երևում այս ափերին, ուստի թագավորը խիստ հրաման տվեց, որ եթե երբևիցե մի ուրիշ նման նավ երևալու լինի, անմիջապես դեպի ափը քաշեն ու վրայի բոլոր նավորդներին, բեռնասայլի վրա դրած Լորբրուլգրուդ բերեն։ Թագավորը շատ էր ուզում <ref>Թագավորը շատ էր ուզում․․․ Լիովին նման է Սիրանոյին։</ref> իմ հասակի մի կին գտնել, որից ես երեխաներ ունենայի։ Սակայն իմ կարծիքով ես կգերադասեյի մեռնել, քան անպատիվ կերպով թողնել մի սերունդ, որ պիտի ընտանի դեղձանիկի պես պահվի վանդակի մեջ ու թերևս ծախվի մի որևէ բարձրաստիճան մարդու՝ իբրև մի չտեսնված բան։ Ճիշտ է, ամենքի վերաբերմունքը դեպի ինձ շատ սիրալիր էր․ ես ամենազոր թագավարի և թագուհու աչքի լույսն էի և ամբողջ արքունիքի ուշադրության առարկան, սակայն իմ վիճակը միանգամայն անվայել էր մարդկային արժանապատվությանը։ Ես ամենևին չէի կարողանում մոռանալ հայրենիքում թողած ընտանիքս։ Ես ուզում էի գտնվել այնպիսի մարդկանց մեջ, որոնք ինձ հետ հավասար հասկացողություն ունեն, և քայլել փողոցներում ու դաշտերում առանց վախի՝ ոտնատակ լինելու իբրև մի գորտ կամ մի փոքրիկ լակոտ։ Բայց իմ ազատությունը վրա հասավ ավելի շուտ, քան ես էի սպասում, և շատ արտասովոր կերպով։ Մանրամասնությունը ես ամենայն բարեխճությամբ հիմա կպատմեմ։
Արդեն երկու տարի էր՝ այդ երկրում էի։ Երրորդ տարվա սկզբին Գլյումդալկլիչն ու ես մի անգամ ուղեկցում էինք թագավորին ու թագուհուն, երբ նրանք դեպի հարավային ափերը ճանապարհորդություն էին կատարում։ Սովորականի պես ինձ տանում էին ճանապարհորդական արկղի մեջ, որ, ինչպես առաջ նկարագրեցի, մի շատ հարմար ու տասներկու ոտնաչափ լայնության սենյակ էր։ Ես պատրաստել էի տվել մի ճոճք, որը մետաքսի թելերով կախված էր առաստաղի չորս անկյուններից՝ մեղմացնելու համար ցնցումներն այն ժամանակ, երբ ծառան, ըստ իմ ցանկության, ինձ առջևը դրած տանում էր ձիու վրա, կամ քնելիս, երբ մենք ճանապարհորդում էինք։ Սենյակիս առաստաղին, ուղիղ ճոճքի մեջտեղը, ես պատվիրել էի հյուսնին, որ մի երդիկ շինի՝ մեկ քառակուսի ոտնաչափ մեծությամբ, որպեսզի տոթ եղանակին, երբ ես քնում եմ, մաքուր օդ մտնի․ սիրտս ուզած ժամանակ այդ երդիկը փակում էի մի տախտակով, որ ակոսների մեջ ետ ու առաջ էր շարժվում։
Ադմին, Վստահելի
1876
edits