Changes

Օրերի Օրը

1 byte removed, 23:34, 18 Օգոստոսի 2013
Նախնի իմաստասէրներից Թաղեսը սովորութիւն ունէր ամեն տարի «շնորհ» մատուցանել Աստուծոյ, քանզի նախ՝ ծնած է բանաւոր եւ ոչ անբան, երկրորդ՝ որ ծնած է յոյն եւ ոչ բարբարոս»: Մենք Թաղեսաբար նոյնը կատարենք ամեն օր, նախ որ մեր երջանիկ սերունդի օրով տեղի ունեցաւ Մայիս 28-ի պատմական ակտը - հայ ժողովրդի քաղաքական յարութիւնը, եւ ապա՝ որ մենք կը պատկանինք Հայութեան այն արի եւ անձնուրաց մասին, որի գերմարդկային ճիգերի շնորհիւ միայն դարերի ստրկութեան ճահճից այնքա՛ն դիւցազնօրէն բարձրացաւ մեր Ազգը եւ արժանաբար տեղ գրաւեց օրուայ պետութիւնների կողքին:
Բարոյական կորովի եւ ողբերգութեան աղբիւրներով այնքան հարուստ եւրոպական ժողովուրդներէն մէկը ամեն տարի ծունկի կու գայ իր անկախութեան եւ փառքի ճանապարհին ընկածների հողաթմբի առաջ եւ կը խորհրդածէ: Ամեն տարի նա կը հաւաքէ հայրենի եւ օտար դաշտերում ընկած իր որդիների նշխարները եւ իրեն յատուկ վեհութեամբ կը թաղէ իր հաւաքական սրտի եւ գիտակցութեան մէջ:
Մի ուրիշն այդ ժողովուրդներից իր ճերմակ մարմարիոնն ունի, որով կը ճգնի գեղեցկացնել մահը իր որդիների համար:
Վստահելի
129
edits