Changes

Գիտակցափոխություն

Ավելացվել է 5 բայտ, 09:50, 25 Օգոստոսի 2013
/* ԳԼՈՒԽ 3 */
― Գիտե՞ք,― ասաց Մարվինը,― չեմ ուզում պարծենալ, բայց ես միշտ էլ առողջ եմ համարվել։
― Ես դա միանգամից հասկացա,― պատասխանեց միստր Բլանդըրսը։― Իհարկե, դա միայն զգացում է կամ գուցե ինտուիցիա, բայց երեսուն տարի մարդակցն մետ մարդակնց հետ գործ ունենալուց հետո ես սովոր եմ վստահել իմ զգացումներին։ Հիմնվելով բացառապես զգացումների վրա, ես մերժել եմ այս փոխանակության վերաբերյալ վերջին երեք դիմումները։
Միստր Բլանդըրսը այնքան հպարտությամբ ասաց այդ բանը, որ Մարվինը հարկադրված զգաց հարցնել.
― Իրո՞ք։
― Ազնիվ խոսք։ Պատկերացնել անգամ չեք կարող, թե որքան հաճախ եմ ստիպված լինում անհարմար թեկնածուներ հայտանբերել ու մերժել։ Նևրասթենիկներ, որոնք փնտրում են րատառոց արտառոց ու ապօրինի ապրումներ. ոճրագործներ, որոնք ցանկնաւոմ ցանկնաում են խուսափել տեղական արդարադատությունից. հոգեպես անհավասարակշռվածներ, որոնք փորձում են փախչել սեփական ներհոգեկան ճնշումներից։ Եվ շատուշատ ուրիշներ, ես նրանց բոլորին խոտանում եմ։
― Հուսով եմ, որ չեմ համապատասխանում այդ տարատեսակներից ոչ մեկին,― ասաց Մարվինը, շփոթմունքից թույլ քմծիծաղելով։
― Համոզված կարող եմ ասել, որ ոչ,― պատասխանեց Բլանդըրսը։― Ես ձեզ կբնորոշեի որպես վերին աստիճանի նորմալ երիտասարդ, նույնսիկ չափից դուրս նորմալ, եթե դա հնարավոր է։ Ձեզ համակել է ճանապարհորդելու մարմանջըմարմաջը, ինչը շատ բնորոշ է ձեր տարիքին. այդ կիրքը մոտ է սիրահարվելուն, կամ հանուն բարձր գաղափարների պայքար մղելուն, կամ աշխարհից հիասթափվելուն և երիտասարդներին հատուկ այլ հոգեվիճակներին։ Բարեբախտաբար դուք կամ ձեր բնածին խելքի, կամ երջանիկ պատահականության շնորհիվ դիմել եք մեզ՝ գիտակցափոխությամբ զբաղվող ամենահին ու հարգարժան կազմակերպությանը, այլ ոչ թե մեր ոչ այնքան բծախնդիր մրցակիցներից ոմանց, կամ, ամավատթարըամենավատթարը, չեք գնացել Անկախ շուկա։
Մարվինը շատ քիչ բան գիտեր Անկախ շուկայի մասին, սակայն նա լուռ մնաց, չկամենալով մատնել իր տիգիտությունը։
― Իսկ այժմ,― ասաց միսստր միստր Բլանդըրսը,― մի քանի ձևականություններ, որից հետո հնարավոր կլինի բավարարել ձեր խնդրանքը:
Ձևականությոննե՞րՁևականություննե՞ր,― հարցրեց Մարվինը:
― Այո, այո: Նախ. դուք պետք է քննության լրիվ ընթացք անցնեք, որը կապրզի կպարզի ձեր ֆիզիկական, գիտակցական ու բարոյական վիճակը: Դա շատ անհրաժեշտ է, քանի որ մարմինները փոխանակվում են հավասար հիմունքների վրա: Դուք ձեզ շատ վատ կզգայիք, եթե պարզեիք, որ ընկել եք ավազախոցով կամ թունելի սինդրոմով <ref>Ախտանշանների համակցություն</ref> տառապող մարսեցու մարմին: Այնպես, ինչպես վատ կզգար նա, եթե պարզեր, որ դուք ռախիտ ունեք, կամ պարանոյա: Ըստ մեր կանոնադրության պայմաների, մենք պետք է ձգտենք փոխանակողների առողջության ու հոգեկանի մասին ունենալ հնարավորին չափ սպառիչ գիտելիքներ և մեկին տեղյակ պահել մյուսի ռեալ և կարծեցյալ վիճակների միջև հայտնաբերված նույնիսկ չնչին անհամապատասխանության մասին:
― Հասկանալի է,― ասաց Մարվինը,― իսկ ի՞նչ է լինելու դրանից հետո:
― Ինչպե՞ս:
― Ակն ընդ ական, ատամն ընդ ատաման,― բացատրեց միստր Բլանդըրսը։― Դա շատ պարզ բան է։ Ենթադրենք դուք, մարսեցու մարմնով, կոտրում եք ոտքը փոխանակության ժամկետը լրանալուց մեկ օր առաջ։ Դուք, ինչ խոսք, տանում ստանում եք ցավը, բայց ոչ հետագա անհարմարությունները, որոնցից խուսափում եք, վերադառնալով ձեր սեփական չվնասված մարմինը։ Բայց դա արդար չէ։ Ինչո՞ւ պիտի դուք չտուժեք ձեր իսկ անշնորհքության հետևանքով։ Ինչո՞ւ պետք է դրա հետևանքով տուժի ուրիշ մեկը։ Ուստի, արդարության շահերից ելնելով, միջաստղային օրենքը պահանջում է, որ սեփական մարմինը վերադառնալուց առաջ ձեր սեփական ոտքը կոտրվի հնարավորին չափ գիտական ու անցավ եղանակով։
― Նույնիսկ եթե առաջին կոտրված ոտքը պատահականության հետևա՞նք է։
― Ես ուրախ կլինեի,― ասաց Մարվինը,― բայց չգիտեմ, թե դա ի՞նչ է։
― Շատ պարզ բան է,― ասաց Բլանդըրսը։― Մետաֆորային դեֆորմացիան պետք է համարել իրավիճակային խելագարության ձևերից մեկը։ Բանն այն է, որ անսովորն ընկալելու մեր կարողությունը սահմանափակ է, և այդ սահմաննեն սահմաններն արագորեն խախտվում են, երբ ճանապարհորդում ենք անծանոթ մոլորակեներվ։ Մենք չափից շատ նորություն ենք ընկալում, դա դառնում է անտանելի և գիտակցությունը հանգիստ է որոնում անալոգիզացիայի <ref>(Այստեղ) համեմատում</ref> բուֆերային պրոցես միջոցով։ Անալոգիան ցույց է տալիս, որ սա նման է նրան, կամուրջ է կազմում ընդունված հայտնիի և անընդունելի անհայտի միջև, կապում է մեկը մոյւսի մույսի հետ, անտանելի անհայտին հոգեհարազատ գույներ հաղորդելով։ Ինչևէ, անհայտի անընդմեջ ու չթուլացող ազդեցության տակ մինչև իսկ անալոգիզացիայի ունակությունը կարող է խեղվել։ Ի վիճակի լինելով կարգավորել ինֆորմացիայի հոսքը կոնցեպտուալ <ref>Ընդունված ձևակերպումների, մտավոր պատկերների միջոցով</ref> անալոգիզացիայի նորմալ պրոցեսի միջոցով, սուբյեկտը դառնում է պերցեպտուալ <ref>Զգայական ընկալման միջոցով</ref> անալոգիզացիայի զոհը։ Ահա այս վիճակը մենք անվանում ենք մետաֆորային դեֆորմացիա։ Այդ պրոցեսը նաև հայտնի է որպես պանսաիզմ։ Բացատրածս պա՞րզ է։
― Ոչ,― ասաց Մարվինը,― ինչո՞ւ է կոչվում պանսաիզմ։
Շուտով Մարվինը պետք է ստանար ոչ միայն այս, այլև շատ ուրիշ, դեռևս անհայտ հարեցրի պատասխանները։ Լույսից աչքերը ցավում էին և նա մի պահ փակեց կոպերը։ Երբ կրկին բացեց, ամեն ինչ փոխվել էր։
 
==ԳԼՈՒԽ 4==