Changes
/* Գլուխ երկրորդ */
― Հառա՜ջ, ― համաձայնեց Ռումատան։
Դոն Տամեոն նորից գլուխը հակեց կրծքին և այլևս չարթնացավ։ Դոն Սերան, մատները ծալելով, պատմում էր իր սիրային արկածների մասին։ Այսպես նրանք հասան պալատ։ Պահակակետում Ռումատան դոն Տամեոյին դրեց նստարանի վրա ու թեթևացած շունչ քաշեց, իսկ դոն Սերան նստեց սեղանի մոտ, անփութորեն մի կողմ դրեց թագավորի ստորագրած հրամանագրերի կույտն ու հայտարարեց, որ արդեն ժամն է մի բաժակ սառը իրուկանյան խմելու։ Թող պանդոկապանը մի տակառ գլորի այստեղ, հրամայեց նա, իսկ այն աղջիկները (նա ձեռքով ցույց տվեց մյուս սեղանի մոտ թղթախաղով տարված գվարդիականներին) թող գան այստեղ։ Եկավ պահակապետը՝ գվարդիական վաշտի լեյտենանտը։ Նա երկար զննում էր դոն Տամեոյին, իսկ հետո սկսեց տնտղել դոն Սերային, և երբ դոն Սերան նրանից ուզեց իմանալ, թե «ինչո՞ւ թոշնեցին խորհրդդավոր խորհրդավոր սիրո պարտեզի ծաղիկները», վճռեց, որ հիմա թերևս չարժե նրանց ուղարկել ժամապահության։ Թող առայժմ պառկած մնան։
Ռումատան մի ոսկի տարվեց լեյտենանտին ու նրա հետ խոսեց նոր սուսերակալների և թրերը սրելու նոր եղանակների մասին։ Նա ի միջի այլոց նկատեց, որ մտադիր է գնալ դոն Սատարինայի մոտ, որն ունի հին սրվածքով թուր, ու շատ վշտացավ, իմանալով, որ հարգարժան իշխանավորը լրիվ ցնդել է․ դեռ մեկ ամիս առաջ ազատ է թողել իր բոլոր գերիներին, արձակել է դրուժինան, իսկ խոշտանգման հարստագույն զինանոցը անհատույց նվիրել է պետական գանձարանին։ Հարյուրերկուամյա զառամյալը հայտարարել է, որ մնացյալ կյանքը մտադիր է նվիրաբերել բարիք գործելուն և հիմա, երևի, երկար չի ապրի։
― Լավ, լավ, ― ասաց Ռումատան։ Հավատում եմ։ Իսկ հիմա նոր բան չե՞ս գրում։
― Պատրաստվում եմ մինիստրի քննարկմանը ներկայացնել իմ տեսակետը նոր պետության մաինմասին, որի օրինակը, ըստ իս, կարող է ծառայել Սուրբ Միաբանության մարդը։
― Ի՞նչ ես ասում, ― զարմացավ Ռումատան։ ― Ուզում ես բոլորիս վանակա՞ն դարձնել․․․
― Թույլ տվեք բացատրել, ազնվազարմ դոն, ― ոգևորված ասաց նա, լպստելով շրթունքները։ ― Էությունը բոլորովին այլ է։ Էությունը նոր պետության հիմնական դրույթներն են, իսկ դրանք ընդամենը երեքն են՝ կուրորեն հավատալ օրենքների անսխալականությանը, անառարկելիորեն ենթարկվել դրանց, ինչպես նաև յուրաքանչյուր ոք անխոնջ կերպով պետք է հսկի ու հետևի բոլորին։
― Հը՜մ, ― ասաց Ռումատան։ ― Ւսկ Իսկ ինչո՞ւ։
― Ո՞նց թե «ինչու»։
Ռումատան հորանջեց ու մի հայացք գցեց շուրջը։
― Դե լավ է, որ հասկացար, ― ասաց նա։ ― Հայրս չգիտեմ ինչու շատ էր սիրում այդ մարդկանց ու մահից առաջ ինձ խնդրեց, որ կարգավորեմ իրնց իրենց կյանքը։ Հապա բացատրիր ինձ, գիտուն մարդ, թե ազնվագույն դոնի մեջ որտեղի՞ց է այդ նվիվածությունը ուսյալների նկատմամբ։
― Գուցե ինչ֊որ հատուկ ծառայություննե՞ր ունեն, ― ենթադրեց հայր Կինը։
Հայր Կինը շողոքորթ ծիծաղեց։ Ռումատան գլխով արեց նրան և ուղղվեց դեպի դուռը, խթաններով քերծելով հատակը։
Գերշնորհակալության փողոցում նա մտավ զինավաճառի խանութը, նոր օղակներ առավ պատյանի համար, փորձեց մի երկու դաշույն (նետեց պատին, ափի վրա փորձեց սրությունը, չհավանեց), հետո նստեց վաճառասեղանին ու սկսեց խոսել խանութի տիրոջ՝ հայր Գաուկի հետ։ Հայր Գաուկն ուներ թախծոտ, բարի աչքեր և փոքրիկ, գունատ ձեռքեր, որոնք միշտ թանաքոտ էին։ Ռումատան մի քիչ վիճեց նրա հետ Ցուրենի բանաստեղծություննեի բանաստեղծությունների մասին, լսեց «․․․ Ինչպես թոշնած տերևն է ընկնում․․․» տողի հետաքրքիր մեկնաբանումը, խնդրեց մի որևէ նոր բան կարդալ և, հեղինակի հետ հառաչելով անասելիորեն տխուր տողերի համար, դուրս գալուց առաջ արտասանեց «Լինել թե չլինելը», որ ինքն էր թարգմանել իրուկաներեն։
― Սուրբ Միկա՜, ― բացականչեց խանդավառված հայր Գաուկը։ ― Ո՞վ է գրել դա։
― Ես նրան կկարդամ իմ «Լուրերի մասին» տրակտատը, ― ուրախ ասաց եղբայր Նանինը։ ― Շնորհակալություն, ազնվազարմ դոն։
― Ինչե՜ր չես անի հորդ հիշատակը հարգելուց, ― ասաց Ռումատան։ ― Ւսկ Իսկ հիմա ասա, թե որտե՞ղ կարող եմ գտնել հայր Տառային։
Եղբայր Նանինը դադարեց ժպտալ ու շփոթված թարթեց աչքերը։
― Երեկ այստեղ կռիվ եղավ, ― ասաց նա։ ― Ւսկ Իսկ հայր Տառան մի քիչ խմած էր։ Եվ հետո, նա հո շեկ է․․․ Նրա կողը կոտրեցին։
Ռումատան ջղայնությունից կռնչած։
― Պատիվն ավելի թանկ է, ― գոռոզամտորեն ասաց Ռումատան և դուրս եկավ սենյակից։
==Գլուխ երրորդ==