Changes
/* Գլուխ 12 */
Մարվինը շնորհալություն հայտնեց իր ծեր գուրույին (քանզի դա է միակ արժանի խոսքը խորամանակ և սուրբ Վալդեզի համար) և սկսեց իր վայրէջքը դեպի Հայտնաբերման կետ, որտեղ պետք է սկսեր սպասել Կետիին։
==Գլուխ 1221==
Մոնտանա դե լոս Տրես Պի՛կոս։ Վճիտ լչակների և բարձր սարերի այդ հովտում բարեհոգի գյուղացիներն անշտապ աշխատում են կարապավիզ արմավենիների շուքի տակ։ Միջօրեին և կեսգիշերին, մեկ էլ տեսար, հին ամրոցի բարձր հրակնատների ետևից լսվում են կիթառի տխրամած հնչյունների արձագանքները։ Շագանակագույն աղջիկները հավաքում են խաղողի փոշոտ ողկույզները, մինչդեռ բեղավոր վերակացուն դիտում է, մտրակը մազոտ դաստակին ալարկոտ փաթաթած։ Անցած դարաշրջանի հենց այդ տարօրինակ բեկորում հայտնվեցին Մարվինն ու նրա գուրուն։
― Ուզում ես ասել, որ լուծում կա՞,― գոչեց Մարվինը։
― Ցավոք, ոչ օրինականաօրինական,― ասաց Վալդեզը։― Որոնումների տեսաբաններն այդ անվանում են «մաքսանենգային լուծում»։ Դա այն բանաձևի գործնական կիրառությունն է, որն, ըստ վիճակագրության, փոխադարձ մեծ կապի մեջ է պահանջվող լուծման հետ։ Բայց մենք ոչ մի հիմք չունենք այն որպես տեսություն հիմնավորված համարելու։
― Այնուամենայնիվ,― ասաց Մարվինը,― եթե գործում է, եկեք փորձենք։