Changes

Դժվար է աստված լինել

Ավելացվել է 29 բայտ, 18:15, 27 Սեպտեմբերի 2013
Նա լայն քայլերով անցավ միջանցքներով, վստահորեն թեքվելով հատող անցումներով ու անխոս մի կողմ հրելով ժամապահներին։ Նա չէր էլ պատկերացնում, թե ինչ է մտադիր անել, բայց հասկանում էր, որ դա մի հազվադեպ ու զարմանալի հաջողություն է։ Նա պետք է լսեր երկու սարդերի խոսակցությունը։ Հո իզուր չէ, որ դոն Ռեբան կենդանի Վագայի համար տասնչորս անգամ շատ գլխագին է դրել, քան մեռած Վագայի․․․
Մանուշակագույն վարագույրների հետևից նրա դեմը կտրեցին մերկ դաշյուններով դաշույններով զինված երկու գորշ լեյտենանտ։
― Բարև բարեկամներ, ― ասաց Ռումատան, կանգնելով նրանց արանքում։ ― Մինիստրը տեղո՞ւմ է։
― Մինիստրը զբաղված է, դոն Ռումատա, ― պատասխանեց լեյտենանտներից մեկը։
Ես կսպասեմ, ― ասաց Ռումատան ու մտավ վարագույրի հետևը։
Այստեղ անթափանց խավար էր։ Ռումատան շոշափելով առաջ էր գնում բազկաթոռների, սեղանների, թուջե աշտանակների արանքով։ Մի քանի անգամ նա որոշակիորեն զգում էր ինչ֊որ մեկի ֆսֆսոցն իր ականջի տակ, և սխտորի ու գարեջրի թունդ հոտը խփում էր նրա քթին։ Հետո նա տեսավ լույսի աղոտ շերտը, լսեց պատվարժան Վագայի ծանոթ, խուլ տենորը ու կանգ առավ։ Նույն ակնթարթին էլ նիզակի սայրը կպավ նրա թիակների արանքին․ «Կամաց, ապուշ, ― ջղայնացած, բայց ցածր ասաց նա։ ― Ես եմ, դոն Ռումատան»։ Նիզակը հետ գնաց։ Ռումատան բազկաթոռը մոտ քաշեց լույսի շերտին, նստեց, ոտքերը մեկնեց ու այնպես հորանջեց, որ լսելի լինի։ Հետո սկսեց նայել։
Դոն Ռեբան նույնպես վեր կացավ։
Ձեզ հետ զրուցելն ինձ մեծ բավականություն պատճառեց, ― ասաց նա։ ― Ես առաջին անգամ եմ տեսնում այնպիսի խիզախ մարդու, ինչպիսին դուք եք, հարգարժան․․․
― Ես նույնպես, ― ձանձրացող ձայնով ասաց Վագան։ ― Ես նույնպես ապշում եմ ու հպարտանում մեր թագավորության առաջին մինիստրի խիզախությամբ։
Նա կռնակը դարձրեց դոն Ռեբային ու քայլեց դեպի դուռը, հենվելով իր գավազանին։ Դոն Ռեբան, մտախոհ հայացքը չկտրելով նրանից, մատները ցրված դրեց դանակի կոթին։ Հենց այդ ժամանակ էլ Ռումատայի հետևում ինչ֊որ մեկը սոսկալի շնչեց, ու երկար, դարչնագույն լսափողը նրա ականջի մոտով ձգվեց դեպի վարագույրների արանքը։ Դոն Ռեբան մի վարկյան վայրկյան կանգնեց, ասես ունկնդրելով ձայներին, հետո նստեց, դուրս քաշեց սեղանի դարակը, մի կույտ թուղթ հանեց այնտեղից ու խորասուզված սկսեց կարդալ։ Ամեն ինչ պարզ էր։ Սարդերը իրար հետ լեզու գտան։ Ռումատան վեր կացավ ու, ինչ֊որ մեկի ոտքերը տրորելով, դուրս եկավ մանուշակագույն սենյակից։
Թագավորը ճաշում էր վիթխարի, լուսավոր դահլիճում։ Երեսուն մետրանոց դահլիճում սեղան էին նստում հարյուր հոգի՝ ինքը թագավորը, դոն Ռեբան, թագավորի արյունակիցները (երկու տասնյակ շատակերներ ու կոնծաբաններ), արքունիքի ու արարողությունների մինիստրները, տոհմիկ արիստոկրատներ, որոնք ավանդաբար հրավիրվում էին (այդ թվում և Ռումատան), մի դյուժին ժամանած բարոններ՝ իրենց պնդաճակատ բարոնետներով, և սեղանի ամենածայրում՝ ամեն տեսակ արիստոկրատական թափթփուկ, որն ինչ ասես անում էր թագավորական սեղանին հրավիրվելու համար։ Հրավիրատոմսերն ու բազկաթոռների համարները տալիս այս վերջիններին նաև զգուշացնում էին․ «Անշարժ կնստեք, թագավորը չի սիրում, որ նստած տեղը շուռումուռ են գալիս։ Ձեռքներդ սեղանի վրա կդնեք, թագավորը չի սիումսիրում, որ ձեռքները սեղանի տակ են պահում։ Աչքներդ չորս կողմ չգցեք, թագավորը չի սիրում, որ նայում են իրենց շուրջը։ Յուրաքանչյուր այսպիսի ճաշկերույթի ժամանակ ուտում էին վիթխարի քանակությամբ համադամ խորտիկներ, խմում էին հինավուրց գինիներ, ջարդում և փչացնում էին նշանավոր էստորյան ճենապակյա ամանեղենը։ Թագավորին տված իր զեկույցներից մեկում ֆինանսների մինիստրը պարծեցել էր, որ նորին մեծության մեկ ճաշկերույթը արժե այնքան, որքան Սոանի գիտությունների ակադրմիայի կիսամյա ծախքը։
Սպասելով, թե արարողությունների մինիստրը երբ պետք է շեփորների նվագի տակ երեք անգամ հայտարարի՝ «Սեղան նստեք», Ռումատան կանգնել էր պալատականների խմբի մեջ ու արդեն տասներորդ անգամ լսում էր դոն Տամեոյի պատմությունը մի թագավորական ճաշկերույթի մասին, որին ինքը՝ դոն Տամեոն, պատիվ էր ունեցել մասնակցելու կես տարի առաջ։
― ․․․Ես գտնում եմ իմ բազկաթոռը, մենք կանգնում ենք, ներս է մտնում թագավորը, նստում է, մենք էլ ենք նստում։ Ճաշկերույթը սկսվում է։ Ու հանկարծ, պատկերացրեք, թանկագին դոներ, ես զգում եմ, որ տակս թաց է․․․ Թա՜ց է․․․ Ոչ կարող եմ շրջվել, ոչ նստածս տեղը շարժվել, ոչ էլ ձեռքով տակս շոշափել չեմ համարձակվում։ Սակայն մի հարմար պահ գտնելով, այնուամենայնիվ, ձեռքս մտցնում եմ տակս, ու ի՞նչ։ Իսկապես թաց է։ Հոտ եմ քաշում մատներիցս՝ ոչ մի հոտ չկա։ Այ քեզ անեծք։ Մինչդեռ ճաշկերույթը վերջանում է, բոլորը վեր են կենում, իսկ ես, պատկերացնում եք, ազնվազարմ դոներ, սարսափում եմ տեղիցս շարժվեմ․․․ Ես տեսնում եմ, որ իմ կողմն է գալիս թագավորը, հա՛, թագավորը, բայց դարձյալ տեղիցս չեմ վեր կենում, ոնց որ գեղացի բարոն, որը չգիտի պալատի վարվելակերպը։ Նորին մեծությունը մոտենում է ինձ, ողորմածաբար ժպտում է ու ձեռքը դնում ուսիս․ «Իմ թանկագին դոն Տամեո, ― ասում է նա, ― ի՞նչ է պատահել ձեզ։ Հո շատ չե՞ք կերել»։ ― «Ձերդ մեծություն, ― ասում եմ, ― հրամայեք գլուխս կտրեն, բայց դե իմ տակը թաց է»։ Նորին մեծությունը բարեհաճում է ծիծաղել ու ինձ հրամայում է վեր կենալ։ Ես վեր եմ կենում և ի՞նչ։ Բոլորը հռհռում են։ Ազնվազարմ դոներ, ամբողջ երեկոյի ընթացքում ես նստած եմ եղել ռոմով թխված կարակնդակի կարկանդակի վրա։ Նորին մեծությունը շա՜տ ծիծաղեց։ «Ռեբա՜, Ռեբա՜, ― վերջապես ասաց նա, ― ձեր արածը կլինի։ Բարի եղեք մաքրել ազնվազարմ դոնին, դուք մնդռել եք նրա հետևը»։ Դոն Ռեբան հռհռալով հանում է իր դաշույնն ու սկսում է դրանով մաքրել տաբատիս կպած խմորեղենը։ Դուք պատկերացնո՞ւմ եք իմ վիճակը, ազնիվ դոներ։ Չեմ թաքցնի, ես ամբողջ մարմնով դողում էի այն մտքից, որ բոլորի մոտ ստոր վիճակի մեջ ընկած դոն Ռեբան իր վրեժը կհանի ինձանից։ Բարեբախտաբար, ամեն ինչ լավ անցավ։ Հավատացնում եմ ձեզ, ազնվազարմ դոներ, դա իմ կյանքի ամենաերջանիկ տպավորությունն է։ Թագավորը ինչպե՜ս էր ծիծաղում։ Ինչքա՜ն գոհ էր նորին մեծությունը։
Պալատականները հռհռում էին։ Ի դեպ, նման կատակները սովորական բան էին թագավորական ճաշկերույթի ժամանակ։ Հրավիրվածներին նստեցնում էին պաշտետի վրա, սղոցված ոտքով բազկաթոռներին, սագի ձվի վրա։ Նստեցնում էին նաև թունավոր ասեղների վրա։ Թագավորը սիրում էր, երբ իրեն զվարճացնում էին։ Ռումատան հանկարծ մտածեց․ հետաքրքիր է, ես ինչպե՞ս կվարվեի, եթե այս ապուշի վիճակում լինեի։ Վախենամ, որ թագավորը ստիպված պիտի լիներ իր համար մի նոր թագի պահպանության մինիստր գտնել, իսկ Ինստիտուտն էլ ստիպված պիտի լիներ ուրիշ մարդ ուղարկել Արկանար։ Մի խոսքով, պետք է զգոն լինել։ ․․․Ոնց որ մեր արծիվ դոն Ռեբան։
Հնչեցին շեփորները, երգեցիկ գոռաց արարողությունների մինիստրը, փոքր ինչ կաղալով ներս մտավ թագավորը, բոլորը նստեցին իրենց տեղերը։ Դահլիճի անկյուններում, հենվելով իրենց երկկոթանի սրերին, անշարժ կանգնել էին հերթապահ գվարդիականները։ Ռումատային լուռումունջ հարևաններ բաժին ընկան։ Աջ կողմի բազկաթոռը զբաղեցրել էր մռայլ որկրամոլ դոն Պիֆայի՝ հանրահայտ գեղեցկուհու ամուսնու ցնցվող մարմինը։ Ձախ կողմում Դուր Քերթողը անիմաստ հայացքը գցել էր դատարկ ափսեներին։ Հյուրերը պապանձվեցին՝ նայելով թագավորին։ Թագավորը մոխրագույն անձեռոցիքը անձեռոցիկը մտցրեց օձիքի տակ, մի հայացք գցեց ուտեստներին ու թափով վերցրեց հավի ոտքը։ Հազիվ էր ատամները խրել մսի մեջ, երբ հարյուր դանակ ու պատառաքաղ իջան ափսեների վրա, և հարյուր ձեռք մեկնվեցին դեպի ուտեստները։ Դահլիճը լցվեց չլմփոցով ու կրճտոցով, կլկլաց գինին։ Երկկոթանի թրերով գվարդիականների բեղերն ագահությունից տնկվեցին։ Մի ժամանակ Ռումատան սրտխառնոց էր զգում այս ճաշկերույթների ժամանակ։ Հիմա արդեն վարժվել էր։
Դաշույնով կտրատելով ոչխարի թիակը՝ նա հայացք նետեց աջ կողմը ու իսկույն էլ շրջեց գլուխը․ Դոն Պիֆան խոնարհվել էր խորոված վարազի վրա ու աշխատում էր հողափոր գործիքի պես։ Նրանից հետո ոչ մի ոսկոր չէր մնում։ Ռումատան շունչը պահեց ու միանգամից դատարկեց իրուկանյան գինով լցված բաժակը։ Հետո նայեց ձախ կողմը։ Դուր Քերթողը, անտարբեր, գթալով քչփորում էր սալաթով լի ափսեն։
Նա հանկարծ վեր կացավ ու բարձր ու ծոր տալով արտասանեց․
<poem>
Մեծ է, փառավոր հավերժի հանգույն,
 
Արքան՝ Ազնվության անվամբ անվանված,
 
Եվ անսահմանն է նահանջում ահա,
 
Եվ նախաստեղծն է իր տեղը զիջում․․․
</poem>
Թագավորը ծամելը դադարեցրեց և բութ հայացքը գամեց նրան։ Հյուրերը գլուխները քաշեցին ուսերի մեջ։ Միայն դոն Ռեբան ժպտաց և մի քանի անգամ անձայն ծափ տվեց։ Թագավորը սփռոցի վրա թքեց բերանի ոսկորներն ու ասաց․
― Հրամայե՞մ։ Իսկույն։ Եթե ձեր ծունկը այդպես ցավար, հիմա դուք խոզի նման կճղղայիք․․․ Իսկույն ներս բերեք նրան։
Ռումատան հետ ընկավ բազկաթոռի կռնակին ու պատրաստվեց նայելու։ Դոն Ռեբան ձեռքը բարձրացրեց գլխից վեր ու մատները շրխկացրեց։ Դուռը բացվեց, և անընդհատ գլուխը աջ ու ձախ խոնարհելով, ներս մտավ կորացած մի տարիքոտ մարդ, հագին մինչև հատակը հասնող թիկնոց, որը զարդարված էր արծաթե սարդերի, աստղերի ու օձերի պատկերներով։ Թևի տակ նա պահում էր մի երկարավուն ու տափակ գիրք։ Ռումատան հիսթափված հիասթափված էր, նա բոլորովին ուրիշ կերպ էր պատկերացնում Բուդախին։ Իմաստունն ու հումանիստը, «Թույների մասին» աշխատության հեղինակը չէր կարող այսպիսի անգույն, շաղվող աչքեր ունենալ, սարսափից դողդողացող շրթունքներ, ողորմելի ու շողոքորթ ժպիտ։ Բայց նա հիշեց Դուր Քերթողին։ Հավանաբար, կարծեցյալ իրուկանյան լրտեսի հետաքննությունը Դոն Ռեբայի աշխատասենյակում լա՜վ գրական զրույցի բնույթ է կրել։ Ո՜նց կքաշեյի կքաշեի Ռեբայի ականջից, հաճույքով մտածեց Ռումատան։ Կգցեի նրան զնդան ու դահիճներին կասեի․ «Ահա սա է իրուկանյան լրտեսը, որը ծպտվել է մեր փառապանծ մինիստրի տեսքով։ Թագավորը հրամայել է իմանալ նրանից, թե որտե՞ղ է մեր իսկական մինիստրը, արեք ձեր գործը, և վայ ձեզ, եթե նա մեկ շաբաթից շուտ մեռնի․․․» Ռումատան նույնիսկ ձեռքով փակեց դեմքը, որ ոչ ոք իրեն չտեսնի։ Ի՜նչ սոսկալի բան է ատելությունը․․․
― Հապա մի արի այստեղ, բժիշկ, ― ասաց թագավորը։ ― Հապա տեսնենք ինչ հունարի տեր ես։ Հապա պպզի, պպզի, ո՞ւմ եմ ասում, պպզի՛։
Դժբախտ Բուդախը սկսեց պպզել։ Նրա դեմքը սարսափից ծռվեց։
― Էլի, էլի, ― քթի մեջ խոսեց թագավորը։ ― Մի անգամ էլ։ Էլի։ Ծնկներդ չեն ցավում, ուրեմն դու բուժել ես ծնկներդ։ Իսկ հիմա ատամներդ ցույց տուր։ Հա․․․ ոչինչ ատամներդ։ Ես էլ կուզեյի կուզեի այդպիսի ատամներ․․․ Ձեռքերդ էլ ոչինչ, ամուր են։ Առողջ ես, առողջ ես, չնայած որ խելքի պուտակ ես․․․ Դե, աղավնյակս, սկսիր բուժել, ինչ ես տնկվել դեմս․․․
― Ձ․․․ ձերդ մեծությունը․․․ Թող բ․․․ բարեհաճի ցույց տալ տոտիկը․․․ Տոտիկը․․․ ― լսեց Ռումատան ու հայացքը վեր բարձրացրեց։
― Դու սրիկա ես, ― տհաճ ձայնով ասաց թագավորը բժշկին։ ― Գեղջուկ։ Քոսոտ խելքի պուտակ։ ― Նա ձեռքն առավ գավաթը։ ― Հիմա սրանով կշրխկացնեմ ատամներիդ․․․ Նա նայեց գավաթի մեջ։ ― Իսկ եթե սիրտս խառնի՞․․․
― Ստիպված կլինեք կրկրնելկրկնել, ― տխուր ասաց Բուդախը։
― Դե լավ, աստված ձեզ հետ, ― ասաց թագավորն ու արդեն գավաթը մոտեցնում էր շուրթերին, երբ այնպես թափով հետ տարավ, որ մի քանի կաթիլ թափեց սփռոցին։ ― Հապա նախ դու խմիր։ Ես լավ եմ ճանաչում ձեզ, իրուկանցիներիդ, դուք սուրբ Միկային էլ բարբարոսներին ծախեցիք։ Խմիր, ասում եմ։
Արքայազնի ննջարանի մոտ հերթապահությունը սկսվելու էր կես գիշերիին, և Ռումատան որոշեց տուն գնալ, որ տեսնի, արդյոք այնտեղ ամեն ինչ կարգին է, և զգեստը փոխի։ Իրիկնային քաղաքը զարմացրեց նրան։ Փողոցները ընկղմված էին մեռելային լռության մեջ, պանդոկները փակ էին։ Բոլոր խաչմերուկներում խումբ֊խումբ կանգնած էին ջահերով գրոհայիններն ու զնգզնգացնում էին զրահները։ Նրանք լուռ էին և ասես ինչ֊որ բանի էին սպասում։ Մի քանի անգամ մոտեցան ՌումատյինՌումատային, մոտիկից նայեցին և, ճանաչելով, դարձյալ լուռ ճանապարհ տվեցին։ Երբ մինչև տուն հասնելը մնացել էր հիսուն քայլ, մի խումբ կասկածելի անձինք կպան նրա հետևից։ Ռումատան կանգ առավ, թրերը իրար զարկեց, ու այդ մարդիկ հետ մնացին, բայց հենց նույն այդ պահին էլ մթության մեջ ճռճռաց ձգվող աղեղնազենը։ Ռումատան արագացրեց քայլերը ու սեղմվելով պատերին, գտավ իր դուռը, բանալին մտցրեց կողպեքի մեջ, անընդհատ զգալով իր անպաշտպան մեջքը, և թեթևացած շունք քաշեց, երբ հայտնվեց նախասենյակում։
Այնտեղ հավաքված էին բոլոր ծառաները և բոլորն էլ զինված էին՝ ով ինչպես կարողացել էր։ Պարզվեց, որ մի քանի անգամ արդեն փորձել էին դուռը բացել։ Դա դուր չեկավ Ռումատային։ Գուցե չգնա՞մ, մտածեց նա։ Գրողի ծոցը թող կորչի այդ արքայազնը․․․
Ծառաները, չհաշված խոհարարուհուն, վեց հոգի էին, վեցն էլ շատ բան տեսած ու փողոցային ծեծկռտուքներին սովոր։ Նրանք, իհարկե, գորշերի հետ գլուխ չեն դնի, կվախենան ամենազոր մինիստրի զայրույթից, բայց գիշերային բանակի քրջոտներին պատասխան կտան, մանավանդ որ ավազակներն այս գիշեր հեշտ ավար կփնտրեն։ Երկու աղեղնազեն, չորս տապար, մսագործի ծանր դանակներ, սաղավարտներ։ Դռներն ամուր են, երկաթապատ․․․ Իսկ գուցե, այնուամենայնիվ, չգնա՞ հերթապահության։
Ռումատան բարձրացավ վերև ու ոտնաթաթերի վրա մտավ Կիրայի սենյակը։ Կիրան քնել էր շորերով, չբացված անկողնու վրա կուչ եկած։ Ռումատան ճրագը ձեռքին կանգնեց նրա գլխավերևում։ Գնա՞, թե չգնա։ Բոլորովին չի ուզում գնալ։ Նա աղջկա վրա ծածկոց գցեց, համբուրեց այտն ու հետ եկավ իր աշխատասենյակը։ Ինչ էլ որ տեղի ունենա,հետախույզը պարտավոր է լինել իրադարձությունների կենտրոնում։ Դրանից պատմաբանն էլ կշահի։ Նա դառը ծիծաղեց, գլխից հանեց ապարոշը, փափուկ շորով խնամքով մաքրեց օբյեկտիվն ու նորից դրեց գլխին։ Հետո կանչեց Ունոյին և պատվիրեց բերել զինվորական զգեստն ու փայլեցրած պղնձե սաղավարտը։ Բաճկոնի տակից, հենց մայկայի վրա, հագավ մետաղապլստե մետաղապլաստե շապիկը, որը կարված էր օղազրահի ձևով (այստեղի օղաձրահները օղազրահները վատ չէին պաշտպանում թրից ու դաշույնից, սակայն աղեղնազենից արձակված նետը տեղնուտեղը խոցում էր)։ Պինդ ձգելով մետաղե զարդերով համազգեստային գոտին, Ունոյին ասաց․
― Լսիր ինձ ճստիկ։ Ես բոլորից շատ քեզ եմ վստահում։ Ինչ էլ որ այստեղ պատահի, Կիրան պետք է կենդանի ու անվնաս մնա։ Թող տունը վառվի, թող բոլոր փողերը թալանեն, բայց Կիրային պիտի պաշտպանես։ Նրան այստեղից տար տանիքներով, նկուղներով, ինչպես կուզես, բայց ողջ֊առողջ լինի։ Հասկացա՞ր։
Նա թեթևակի շրխկացրեց տղայի քթին և ժպտաց ի պատասխան նրա վհատ ժպիտի։ Ներքևում կարճ ու խրախուսիչ ճառ ասաց ծառաներին, դուրս եկավ դռնից և նորից հայտնվեց մթության մեջ։ Նրա հետևում զրնգացին դռան կողպեքները։
Արքայազնի ննջասենյակները միշտ էլ վատ են պահպանվել։ Գուցե դա է պատճառը, որ ոչ ոք և երբեք մահափորձ չի կատարել արկանարյան արքայազների դեմ։ Ու առավել ևս չէին հետաքրքրվում այժմյան արքայազնով։ Աշխարհում ոչ ոքի պետք չէր այդ հյուծված, կապտաչյա տղան, որը ում ասես նման էր, բայց ո՛չ հորը։ Տղան դուր էր գալիս Ռումատային։ Նրա դաստիարակությամբ շատ վատ էին զբաղվում, այդ պատճառով էլ նա հասկացող էր, դաժան չէր, տանել չէր կարող (ըստ երևույթին բնազդորեն) դոն Ռեբային, սիրում էր բարձրաձայն երգել Ցուրենի բառերով գրված տարբեր երգեր և «նավակներով» խաղալ։ Ռումատան նրա համար նկարազարդ գրքեր էր բերել տալիս մայր երկրից, պատմում էր աստղազարդ երկնքի մասին ու մի անգամ ընդմիշտ նվաճեց տղայի սերը, երբ պատմեց թռչող նավերի մասին։ Ռումատայի համար, որը շատ հազվադեպ էր շփվում երեխաների հետ, տասնամյա արքայազնը այս վայրենի ու բիրտ երկրի բոլոր խավերի հակապատկերն էր։ Հենց այսպիսի սովորական, կապտաչյա տղաները (որոնք նույն էին բոլոր խավերում) հետագայում դառնում էին գազանության մարմնավորողները, իսկ չէ որ նրանց՝ երեխաների մեջ, այդ գարշանքի ոչ հետքերը կային, ոչ էլ նախադրայլները։ նախադրյալները։ Եվ Ռումատան երբեմն մտածում էր, թե ինչ լավ կլիներ, եթե մոլորակից անհետանային տասը տարեկանից մեծ բոլոր մարդիկ։
Արքայազնը արդեն քնած էր։ Ռումատան ընդունեց հերթապահությունը, պահակակետը հանձնող գվարդիականի հետ կանգնեց քնած տղայի մահճի մոտ, մերկ սրերով կատարելով պահանջվող բարդ շարժումները, սովորության համաձայն ստուգեց՝ փա՞կ են արդյոք բոլոր պատուհանները, տեղո՞ւմ են արդյոք բոլոր դարակները, բոլո՞ր սենյակներում են վառվում աշտանակները, ապա վերադարձավ նախասենյակ, հերթապահությունը հանձնած գվարդիականի հետ վեգ խաղաց ու հետաքրքրվեց, թե ազնվազարմ դոնը ի՞նչ կարծիքի է քաղաքում տեղի ունեցող անցուդարձի մասին։ Ազնվազարմ դոնը, որ մեծ խելքի մարդ էր, խորասուզվեց մտքերի մեջ և հայտնեց այն կարծիքը, որ ռամիկ ժողովուրդը պատրաստվում է սուրբ Միկայի օրը տոնելուն։
Մնալով մենակ, Ռումատան բազկաթոռը մոտեցրեց պատուհանին, հարմար նստեց ու սկսեց նայել քաղաքին։ Արքայազնի տունը բլրի վրա էր, ու ցերեկը քաղաքն այստեղից երևում էր մինչև ծով, բայց հիմա ամեն ինչ ընկղմված էր խավարի մեջ, միայն այսուայնտեղ կրակներ էին երևում։ Դրանք խաչմերուկներում կանգնած ջահակիր գրոհայիններն էին, որոնք սպասում էին ազդանշանի։ Քաղաքը քնած էր, կամ քնած էր ձևանում։ Հետաքրքիր է, բնակիչներն զգո՞ւմ էին, որ այս գիշեր սոսկալի բան է կատարվելու։ Թե՞ մեծ խելքի տեր ազնվազարմ դոնի պես մտածում էին, որ ոմանք պատրաստվում են սուրբ Միկայի օրվա տոնակատարությանը։ Երկու հարյուր հազար տղամարդ ու կին։ Երկու հարյուր հազար դարբին, զինագործ, ոսկերիչ, տնային տնտեսուհի, պոռնիկ, վանական, չարչի, զինվոր, թափառաշրջիկ, ողջ մնացած ուսյալներ հիմա անհանգիստ շուռումուռ էին գալիս իրենց գաղջ, փայտոջիլի հոտով ներծծված անկողիններում, նրանք քնած են հիմա, սիրում են իրար, մտքում հաշվում են օրվա օգուտները, լաց են լինում, ատամները կրճտացնում վիրավորանքից կամ կատաղությունից․․․ Երկու հարյուր հազար մարդ։ Երկրից այստեղ եկածի համար նրանք բոլորն էլ մի ինչ֊որ ընդհանուր բան ունեին։ Երևի այն, որ բոլորը, առանց բացառության, դեռևս մարդիկ չէին այս բառի ժամանակակից իմաստով, այլ մարդու պատրաստուկ էին, կաղապար, որոնցից իսկական հպարտ ու ազատ մարդ կստեղծեն միայն պատմության արյունահեղ դարերը։ Նրանք պասիվ էին, ագահ ու անհավատալի, աներևակայելի եսասեր։ Հոգեբանական տեսակետից գրեթե բոլորն էլ ստրուկ էին՝ հավատի՛ ստրուկ, իրենց նմանների ստրուկ, կրքերի՛ ստրուկ, փառասիրությա՛ն ստրուկ։ Եվ եթե ճակատագրի կամոք նրանցից մեկնումեկը ծնվում էր կամ դառնում էր պարոն, տեր, նա չգիտեր ի՛նչ անի իր ազատությունը։ Ու շտապում էր նորից ստրուկ դառնալ՝ հարստությա՛ն ստրուկ, հակաբնական շռայլության ստրուկ, իր ստրուկների՛ ստրուկ։ Նրանք չափից դուրս պասիվ էին ու չափից դուրս ստրուկ։ Նրանց սրտրկությունը ստրկությունը հիմնվում էր նրանց պասիվության և տգիտության վրա, իսկ պասիվությունը ու տգիտությունը կրկին ու կրկին ծնում էի ստրկություն։ Եթե նրանք բոլորը իրար նման լինեին, ապա ձեռքներս կթուլանային ու ոչ մի հույս չէր մնա։ Բայց և այնպես նրանք մարդ էին, բանականության կայծը կրողներ։ Եվ մշտապես, այս ու այնտեղ նրանց մեջ առկայծում և բռնկվում էին աներևակալիորեն հեռավոր ու անխուսափելի ապագայի կրակները։ Առկայծում էին՝ ի հեճուկս ամեն ինչի։ Ի հեճուկս նրանց թվացյալ ոչնչության։ Ի հեճուկս ճնշման։ Ի հեճուկս այն բանի, որ նրանք ոչ ոքի պետք չէին աշխարհում և աշխարհում բոլորը նրանց դեմ էին։ Ի հեճուկս այն բանի, որ ամենալավագույն դեպքում նրանք կարող էին արժանանալ արհամարհալից ու տարակուսելի խղճահարության։
Նրանք չգիտեին, որ ապագան իրենցն է, որ ապագան հնարավոր չէ առանց իրենց։ Նրանք չգիտեին, որ անցյալի ահազդու ուրվականների այս աշխարհում իրենք են միակ իրողությունը ապագայի, որ իրենք հասարակության օրգանիզմի ֆերմենտն են ու վիտամինը։ Ոչնչացրեք այդ վիտամինը, և հասարակությունը կփտի, կսկսվի սոցիալական ցինգա, կթուլանան մկանունքը, աչքերը կկորցնեն սրատեսությունը, ատամները կթափվեն։ Ոչ մի պետություն չի կարող զարգանալ առանց գիտության, հարևանները կոչնչացնեն նրան։ Առանց արվեստի ու կուլտուրայի պետությունը կորցնում է ինքնաքննադատելու ունակությունը, սկսում է խրախուսել սխալ տենդենցներ, սկսում է ամեն վայրկայն վայրկյան ծնել շողոքորթներ ու հարմարվողներ, քաղաքցիների քաղաքացիների մեջ զարգանում է ընչաքաղցություն և ինքնահավանություն և ի վերջո նորից կուլ է գնում ավելի խելամիտ հարևաններին։ Ինչքան ասես կարելի է հալածել ուսյալներին, արգելել գիտությունները, ոչնչացնել արվեստները, բայց վաղ թե ուշ ստիպված են լինելու խելքի գալ և, ատամները կրճտացնելով, ճանապարհ բացել այն ամենի համար, ինչը ատելի է եղել իշխանատենչ բթամիտներին ու տգետներին։ Եվ որքան էլ որ ատեն գիտելիքները իշխանության գլուխ կանգնած այդ գորշ մարդիկ, նրանք ոչնչով չեն կարող կասեցնել պատմության առաջնթացը։ Նրանք կարող են ընդամենը արգելակել այն, բայց ոչ կանգնեցնել։ Արհամարհելով և սարսափելով գիտելիքներից, նրանք, այնուամենայնիվ, անխուսափելիորեն հանգում են այդ գիտելիքների խրախուսմանը, որպեսզի մնան իշխանության գլուխ։ Վաղ թե ուշ ստիպված են լինում բացել համալսարաններ, գիտական ընկերություններ, ստեղծել գիտահետազոտական կենտրոններ, աստղադիտարաններ, լաբորատորիաներ, ստեղծել մտքի ու գիտելիքների տեր մարդկանց կադրեր, իրենց կողմից արդեն չհսկվող, այլ հոգեբանությամբ, այլ պահանջմունքներով մարդկանց, իսկ այդ մարդիկ չեն կարող գույություն ունենալ և մանավանդ գործել ստոր շահամոլության, ընչասիրության, խոհանոցային հետաքրքրությունների, բութ ինքնագոհության ու մարմնական պահանջների նախկին գաղջ մթնոլորտում։ Նրանց նոր մթնոլորտ է հարկավոր, համընդհանուր և համապարփակ իմացության մթնոլորտ, որը հագեցած լինի ստեղծագործական լարվածությամբ, նրանց հարկավոր են գրողներ, նկարիչներ, կոմպոզիտորներ, և իշխանության գլուխ կանգնածները պարտավոր են այստեղ ևս զիջել նրանց։ Նա, ով կհամառի, կվերացվի իշխանություն տենչացող ավելի խորամանկ ախոյանների կողմից, բայց նա, ով զիջում է՝ անխուսափելիորեն և զարմանալիորեն, իր կամքին հակառակ փորում է իր իսկ գերեզմանը։ Քանզի տգետ եսասերների ու մոլեռանդների համար մահացու է կուլտուրայի ուժն իր ողջ ընդգրկումով՝ բնագիտական հետազոտություններից մինչև երաժշտությամբ հիանալ կարողանալը․․․ Իսկ հետո սկսվում է վիթխարի սոցիալական ցնցումների դարաշրջանը, որն ուղեկցվում է գիտության աննախադեպ զարգացումով և դրա հետ առնչվող հասարակության համատարած ինտելեկտուալացման պրոցեսով, դարաշրջան, երբ գորշությունը իր վերջին մարտերն է մղում, որոնք իրենց դաժանությամբ մարդկությանը վերադարձնում են միջնադար, բայց այդ մարտերում նա պարտություն է կրում և արդեն ճնշումից ու հարստահարումից ազատ հաարակությունում հասարակությունում ընդմիշտ վերանում է որպես իրավական ուժ։
Ռումատան հայացքը չէր կտրում խավարով պարուրված լռին քաղաքից։ Այնտեղ, մի նեխահոր հյուղակում, խղճուկ մահճի վրա կծկված, տենդի մեջ այրվում է խոշտանգված հայր Տառան, իսկ կոնծած, ուրախ ու չար եղբայր Նանինը նստել է նրա կողքը, օրորվող ոտքերով սեղանի մոտ ու գրում է իր «Լուրերի մասին» տրակտատը, հրճվանքով ծաղրելով գորշ կյանքը․․․ Ինչ֊որ տեղ, պերճաշուք, ամայի հարկաբաժիններում խարխափելով, կուրորեն շրջում է Գուր Դուր Քերթողը, սարսափահար զգալով, որ իր ծվատված, տրորված հոգու խորքերում ինչ֊որ անիմանալի ուժի ճնշման տակ հառնում են և այնուամանայնիվ գիտակցությանն են հասնում պայծառ աշխարհներ՝ լի հրաշալի մարդկանցով ու շշմեցուցիչ զգացմունքներով․․․ Եվ ինչ֊որ տեղ հայտնի չէ ինչպես է գիշերը լուսացնում կոտրված, ծնկի եկած բժիշկ Բուդախը՝ փշրված, բայց կենդանի․․․ Եղբայրներ իմ, մտածեց Ռումատան, ես ձերն եմ, մենք ձեր միս ու արյունից ենք։ Ու հանկարծ մի ամեհի ուժով նա զգաց, որ ինքը բնավ էլ աստված չէ, որն իր ձեռքերի ափերով պահպանում է բանականության լուսատիտիկնրինլուսատիտիկներին, այլ եղբորը օգնող եղբայր, հորը փրկող որդի։ «Ես կսպանեմ դոն Ռեբային»։ «Ինչու»։ ― «Նա սպանում է իմ եղբայրներին»։ ― «Նա չի հասկանում ինչ է անում»։ «Նա սպանում է ապագան»։ ― «Նա մեղավոր չէ, նա իր դարի զավակն է»։ ― «Այսինքն՝ նա չգիտի՞, որ ինքը մեղավոր է։ Բայց նա շատ բան կարող է չիմանալ։ Ես, ե՛ս գիտեմ, որ նա մեղավոր է»։ ― «Իսկ դու ի՞նչ կանես հայր Ցուպիկին։ Հայր Ցուպիկը շատ բան կտար նրան, ով կսպաներ դոն Ռեբային։ Լռո՞ւմ ես։ Ատիպված կլինեք շատերին սպանել, ճի՞շտ է»։ ― «Չգիտեմ, գուցե շատերին։ Իրար հետևից։ Բոլոր նրանց, ով ձեռք կբարձրացնի ապագայի վրա»։ ― «Դա արդեն եղել է։ Թունավորել են, ինքնաշեն ռումբեր են գցել։ Ու ոչինչ չի փոխվել»։ ― «Ո՛չ փոխվել է։ Այդպես է ստեղծվել հեղափոխության ստրատեգիան»։ ― «Քեզ հարկավոր չէ ստեղծել հեղափոխության ստրատեգիա։ Չէ՞ որ դու ուզում ես պարզապես սպանել»։ ― «Այո, ուզում եմ»։ ― «Իսկ դու կարո՞ղ ես»։ ― «Երեկ ես սպանեցի դոնա Օկանային։ Ես գիտեի, որ սպանում եմ, երբ գնում էի նրա մոտ փետուրը ականջիս հետևը խրած։ Ու ափսոսում եմ միայն, որ նրան սպանեցի առանց որևէ օգուտի։ Այնպես որ ինձ համարյա սովորեցրել են սպանել»։ «Իսկ չէ՞ որ դա վատ է։ Դա վտանգավոր է։ Հիշո՞ւմ ես Սերգեյ Կոժինին։ Իսկ Ջորջ Լենիի՞ն։ Իսկ Սաբինա Կրույզերի՞ն»։ Ռումատան ափով սրբեց խոնավ ճակատը։ Այ այսպես մտածում են, մտածում, մտածում, ու վերջ ի վերջո հնարում են վառոդը։
Նա վեր թռավ տեղից ու պատուհանը բացեց։ Մթին քաղաքում կրակի փնջերն սկսեցին շարժվել, ցրվել ու ձգվեցին շխթա շղթա կազմած, հայտնվելով ու անհետանալով չերևացող տների արանքում։ Քաղաքում տարածվեց ինչ֊որ ձայն, հեռավոր ու բազմազան ոռնոց։ Երկու տուն հրդեհվեցին ու լուսավորեցին հարևան տների տանիքները։ Ինչ֊որ բան բոցավառվեց նավահանգստում։ Իրադարձությունները սկսվեցին։ Մի քանի ժամ հետո պարզ կդառնա, թե ինչ է նշանակում գորշերի ու գիշերային բանակի դաշինքը, խանութպանների ու թալանչի ավազակների հակաբնական դաշինքը, պարզ կդառնա, թե ինչ նպատակ է հետապնդում դոն Ռեբան և ինչ նոր պրովոկացիա է հնարել։ Պարզ ասած՝ ո՞ւմ են այսօր կոտորում։ Հավանաբար, սկսվել է երկար դանակների գիշերը՝ լկտիացած գորշ ղեկավարության կոտորածը, միաժամանակ նաև քաղաքում գտնվող բարոնների ու առավել անհաճո ազնվականների կոտորածը։ Պամպա՞ն որտեղ է, մտածեց նա։ Միայն թե քնած չլինի․․․
Նրա մտքերն ընդհատվեցին։ Աղեկտուր ճչալով «Բացե՜ք դուռը։ Հերթապա՛հն է, բացե՜ք», ինչ֊որ մեկը բռունցքներով սկսեց ծեծել դուռը։ Ռումատան փակը բացեց։ Ներս ընկավ կիսահագնված, վախից կապտած մի մարդ, բռնեց Ռումատայի բաճկոնի օձիքից ու, ամբողջ մարմնով ցնցվելով, գոռաց․
― Որտե՞ղ է արքայազնը։ Բուդախը թունավորել է թագավվորին։ Իրուկանի լրտեսները խռովություն են բարձրացրել քաղաքում։ Փրկեցե՜ք արքայզնին։արքայազնին։
Դա արքունիքի մինիստրն էր՝ հիմար ու ծայրաստիճան նվիրված մի մարդ։ Մի կողմ հրելով Ռումատային՝ նա նետվեց արքայազնի ննջարանը։ Կանայք վայնասուն գցեցին։ Իսկ դռներից արդեն ներս էին խցկվում գորշ շապիկներ հագած հաստամռութ ու քրտնած գրոհայինները՝ թափահարելով ժանգոտ կացինները։ Ռումատան մերկացրեց սրերը։
Վստահելի
1396
edits