Changes
Նունանը պատմեց ինստիտուտի գործերի մասին, ու մինչ նա խոսում էր, սեղանի մոտ, ծերուկի մոտ անձայն հայտվեց Կապիկը, կանգնեց, բրդոտ թաթիկները դնելով սեղանին, ու հանկարծ, իսկական երեխայական մի շարժումով, հենվեց մուլյաժին ու գլուխը դրեց նրա ուսին։ Եվ Նունանը, շարունակելով խոսել ու նայելով Գոտու այս երկու հրեշավոր ծնունդներին, մտածեց՝ տեր աստված, էլ ի՞նչ պիտի լինի։ Էլ ի՞նչ պիտի անեն մեզ, որ մենք վերջապես հասկանանք։ Մի՞թե եղածը քիչ է․․․ Նա գիտեր, որ միլիոնավոր և միլիարդավոր մարդիկ ոչինչ չգիտեն ու չեն էլ ուզում որևէ բան իմանալ, իսկ եթե իմանան էլ, ապա մի տասը րոպե կզարզանդեն, ու նորից ամեն ինչ նույնը կմնա։ Պետք է գնալ արդեն, մտածեց նա գազազած։ Գրողը տանի Բարբրիջին, գրողը տանի Լեմխենին․․․ Գրողը տանի աստծո կողմից անիծված այս ընտանիքին․․․
― Ի՞նչ ես աչքերդ չռել նրանց վրա , ― ցածրաձայն հարցրեց Ռեդրիկը։ ― Դու մի՛ վախեցիր, դա նրա համար վտանգավոր չէ։ Նույնիսկ հակառակը, ասում են, որ նրանցից առողջություն է գալիս։
― Հա, գիտեմ, ― ասաց Նունանն ու միանգամից դատարկեց բաժակը։
Գիշերվա ընթացքում հովիտը սառել էր, իսկ լուսաբացին արդեն ցրտեց։ Նրանք քայլում էին հողաթմբի վրայով, ոտքերը դնելով ժանգոտած ռելսերի միջև ընկած փտած կոճերին, և Ռերդրիկը Ռեդրիկը նայում էր, թե խտացած մառախուղի կաթիլներն ինչպես են փայլփլում Արթուր Բարբրիջի կաշվե բաճկոնի վրա։ Տղան շատ թեթև էր քայլում, ուրախ, ասես չէր եղել տառապալից գիշերը, չէր եղել այդ ջղային լարվածությունը, որի պատճառով մինչև հիմա ցնցվում էին նրա բոլոր ջղերը, չէին եղել ամայի բլրի թաց գագաթին այն երկու սոսկալի ժամը, որ նրանք անցկացրին տանջալի կիսաքուն վիճակում, մեջք մեջքի տված, որ տաքանան, սպասելով մինչև անցնի «կանաչի» հոսանքը, որը բլրից իջավ ու անհետացավ ձորում։
Հողաթմբի երկու կողմում թանձր մառախուղ էր։ Մերթ ընդ մերթ մեգը ծանր ու գորշ շիթերով սողում էր ռելսերի վրա, ու այդ ժամանակ նրանք առաջ էին գնում մինչև ծնկները խրված դանդաղ, քուլա֊քուլա գալարվող մշուշի մեջ։ Թաց ժանգի հոտ էր գալիս, հողաթմբի աջ կողմում գտնվող ճահճից նեխահոտ էր փչում։ Շուրջը ոչ մի բան չէր երևում, բացի մշուշից, բայց Ռեդրիկը գիտեր․ որ երկու կողմից էլ ձգվում է քարքարոտ հարթավայրը, իսկ հարթավայրից այն կողմ կանգանած են միգապատ լեռները։ Ու նաև գիտեր, որ երբ արևը դուրս գա, ու մառախուղը ցող դառած իջնի գետնին, ինքը ձախ կողմում պիտի տեսնի ջարթված ջարդված ուղղաթիռի կմախքը, իսկ առջևում՝ փոքրիկ վագոններ, ու հենց այդ ժամանակ էլ կսկսվի իսկական գործը։
Առանց քայլերը դանդաղեցնելու, Ռեդրիկը ձեռքը տարավ մեջքի և ուսապարկի արանքը ու ավելի վեր բարձրացրեց ուսապարկը, որ հելիումով լի բալոնի ծայրը չցավեցնի մեջքը։ Ծանր է իժը, ես ո՞նց պիտի սրանով սողամ։ Մեկուկես կիլոմետր․․․ Լավ, մի՛ նվնվա, ստալկեր, գիտեիր ուր ես գնում։ Ճանապարհի վերջում քեզ է սպասում հինգ հարյուր հազարը, այնպես որ մի քիչ քրտնի։ Հինգ հարյուր հազար, համեղ պատառ է, չէ՞։ Հինգ հարյուր հազարից ոչ մի կոպեկ պակաս․․․ Եվ Գիշակերին էլ երեսունից ավելի չեմ տա․․․ Իսկ լակոտի՞ն․․․ Լակոտին ոչ մի բան։ Թե որ քավթառ սրիկան գոնե կեսճշմարտությունն է ասել, ապա լակոտին․․․ ոչ մի բան։
― Առա՜ջ, ― ասաց նա ցածրաձայն, սպասեց մինչև Արթուրը քայլի ու գնաց նրա հետևից։ Աչքի պոչով նա տեսնում էր Արթուրի դեմքը, նրա գեղեցիկ կիսադեմը, այտերի նուրբ մաշկը, բարակ բեղերի տակ վճռականորեն սեղմված շրթունքները։
Նրանք մինչև գոտկատեղը խրվեցին մշուշի մեջ, հետո մինչև պարանոցները, իսկ ևս մի քանի վայրկայն վայրկյան անց առջևում երևաց վագոնների կույտը։
― Վերջ, ― ասաց Ռեդրիկը և ուզեց մեջքից իջեցնել ուսապարկը։ ― Նստիր, որտեղ որ կանգնած ես։ Դադար։
― Խոնավ է, ― համաձայնեց Ռեդրիկը։ Նա պահեց տափաշիշը, վերցրեց մի բուտերբրոդ ու սկսեց ծամել։ ― Այ, հիմա մառախուղը կցրվի, ու դու կտեսնես, որ չորս կողմը համատարած ճահիճ է։ Առաջ այս կողմերում անտանելի մոծակ կար, սարսափելի բան էր․․․
Նա լռեց ու սուրճ լցրեց իր համար։ Սուրճը տաք էր, թանձր ու քաղցր, և հիմա սուրճն ավելի հաճելի էր, քան վիսկին։ Սուրճից տան հոտ էր բուրում։ Գուտայի հոտը։ Եվ ոչ թե պարզապես Գուտայի, այլ տնային խալաթով Գուտայի, քնից նոր արթնացած, բարձից այտի վրա մնացած սպիով Գուտայի․․․ Ւզուր Իզուր համաձայնեցի, մտածեց նա։ Հինգ հարյուր հազար․․․ Իսկ ինչի՞ս է պետք այդ հինգ հարյուր հազարը։ Հո դրանով պանդոկ չե՞մ գնելու․․․ Փողը պետք է, որ փողի մասին չմտածես։ Դա ճիշտ է։ Դիկը դա լավ ասաց։ Տունը կա, այգին կա, Հարմոնտում առանց աշխատանքի չես մնա․․․ Խաբեց ոնց որ լակոտի․․․
Միստր Շուխարտ, ― հանկարծ ասաց Արթուրը, հայացքն ուրիշ կողմ հառած, ― դուք լրջորեն հավատո՞ւմ եք, որ դա կատարում է ցանկությունները։
― Գլխի եմ ընկել․․․ Ես հիմա չեմ էլ հիշում, թե հատկապես ինչից գլխի ընկա․․․ Դե, նախ, հայրիկը առաջ միշտ խոսում էր այդ Ոսկե գնդի մասին, իսկ վերջերս հանկարծ դադարեց խոսել ու դրա փոխարեն շուտ֊շուտ սկսեց ձեր տուն գալ, իսկ ես հո գիտեմ, որ դուք բոլորովին էլ ընկերներ չեք, ինչ էլ որ հայրս ասի․․․ Հետո նա վերջերս մի տեսակ տարօրինակ է դարձել, ― Արթուրը նորից ծիծաղեց ու գլուխն օրորեց, ինչ֊որ բան հիշելով։ ― Իսկ վերջնականապես համոզվեցի, երբ դուք նրա հետ դաշտում փորձում էիք դիրիժաբլը․․․ Նա ձեռքով թփթփացրեց ուսապարկին, որտեղ դրված էր օդապարիկի ամուր փաթաթված թաղանթը։ ― Անկեղծ ասած, ես այն ժամանակ ձեզ հետևում էի, ու երբ տեսա, ոնց եք քարերով լցված պարկը բարձրացնում, արդեն լրիվ ամեն ինչ հասկացա։ Իմ կարծիքով, Գոտում էլ ոչ մի ծանր բան չի մնացել, բացի Ոսկե գնդից։ ― Նա կծեց բուտերբրոդը, ծամեց ու խոսեց մտախոհ, բերանը լիքը։ ― Ես միայն մի բան չեմ հասկանում, թե ո՞նց պիտի բռնեք գունդը, նա, երևի, հարթ կլինի․․․
Ռեդրիկը բաժակի վերևից նայում էր նրան ու մտածում, թե որքան տարբեր են իրարից հայրն ու տղան։ Նրանք ոչ մի բանով նման չէին։ Ոչ դեմքով, ոչ ձայնով, ոչ հոգով։ Գիշակերի ձայնը խռպոտ է, մի տեսակ քծնող, ստոր, բայց երբ նա խոսում է գնդի մասին, ապա չտեսնվա՜ծ էր խոսում։ Հնարավոր չէր նրան չլսել։ «Շեկ, ― ասում էր նա այն ժամանակ, փռվելով սեղանի վրա։ ― Ախր մենք երկուսս ենք մնացել, բայց երկուսս՝ երկու ոտք ունենք, ու երկուսն էլ քոնն են․․․ Ո՞ւմը պիտի լինի, եթե ոչ քոնը։ Դա, երևի, ամենաթանկ բանն է, որ եղել է Գոտում․․․ Ո՞ւմ բաժինը պիտի դառնա, հը՞։ Հո էն փսլնքոտներին չի հասնելու, էն մեքենայով գործ անողներին․․․ Ախր դա ես եմ գտել, ե՛ս։ Մերոնցից քանի՜֊քանի՜սն են այդ ճանապարհին զոհ գնացել։ Իսկ գտնողը ե՛ս եմ։ Ու ինձ համար եմ պահել։ Եվ հիմա ոչ ոքի չէի տա, բայց թե ձեռքերս, տեսնում ես, կարճացել են։ Քեզնից բացի՝ ոչ ոքի։ Ինչքա՜ն կաթնակերների եմ բան հասկացրե՝ հասկացրել՝ չեն կարողացել, դրանց ոսկորն էն չի․․․ Դե լավ, չե՞ս հավատում, մի՛ հավատա։ Քեզ փող է պետք։ Կտաս ինձ ու ինչքան որ փող ուզես՝ կստանաս, հո գիտեմ, որ դու խղճով ես, չես նեղացնի․․․ Իսկ ես, ով գիտի, մեկ էլ տեսար ոտքերս հետ բերի։ Ոտքերս, հասկանո՞ւմ ես։ Ոնց որ Գոտին ոտքերս խլեց, միգուցե Գոտին էլ հետ տա․․․»։
― Ի՞նչ, ― հարցրեց Ռեդրիկը սթափվելով։
Այս բոլոր խոսակցություններից նրա հոգում մի ինչ֊որ նստվածք էր կուտակվում, մի անհասկանալի նստվածք։ Եվ ժամանակի ընթացքում այդ նստվածքը չէր վերանում, ընդհակառակը, կուտակվում էր ու կուտակվում։ Ու անհասկանալի էր, թե դա ինչ բան է, և դա խանգարում էր, ասես Գիշակերը ինչ֊որ բանով վարակել էր իրեն, բայց ոչ թե գարշանքով, այլ հակառակը․․․ Երևի ուժով, հա՞։ Չէ, դա ուժ չէր։ Իսկ ինչո՞վ։ Դե, լավ, ասաց նա ինքն իրեն։ Արի այսպես մտածենք։ Ենթադրենք ես չեկա այստեղ։ Արդեն պատրաստվել էի, ուսապարկս դասավորել էի, ու հանկարծ ինչ֊որ մի բան պատահեց․․․ Դե, ասենք, ինձ բռնեցին։ Վատ կլիներ, հա՞։ Իհարկե, վատ կլիներ։ Ինչո՞ւ պիտի վատ լիներ, փողերը կկորչեին։ Չէ, հարցը փողը չէ․․․ Այլ, որ դա պիտի տականքների ձեռքն ընկնի։ Խռպոտների ու Ոսկրոտների։ Ճիշտ է, այստեղ տհաճ բան կա։ Մի տեսակ ափսոս է։ Բայց ինձ ի՜նչ․․․ Միևնույն է, վերջ ի վերջո ամեն ինչ նրանց ձեռքն է ընկնում․․․
― Բըռ․․․ ― Արթուրը ցնցեց ուսերը։ ― Խոնավությունը ոսկորներիս մեջ է մտնում։ Միստր շուխարտՇուխարտ, գուցե հիմա կտա՞ք մի կում անեմ։
Ռեդրիկն անխոս հանեց տափաշիշն ու մեկնեց նրան։ Բայց չէ որ ես միանգամից չհամաձայնեցի, հանկարծ մտածեց նա։ Քսան անգամ քշեցի Գիշակերին, իսկ քսանմեկերորդ անգամ, այնուամենայնիվ, համաձայնեցի։ Չգիտեմ ինչու՝ չկարողացա քշել։ Ու մեր վերջին խոսակցությունն էլ կարճ էր ու գործնական։ «Բարև Շեկ, քարտեզը բերել եմ։ Միգուցե, այնուամենայնիվ, նայե՞ս»։ Իսկ ես նայեցի նրա աչքերին՝ դեղին, սև կետերով աչքերին, ու ասացի․ «Տուր»։ Եվ վերջ։ Հիշում եմ, որ այդ օրը խմած էի, ամբողջ շաբաթ խմած էի, սիրտս պայթում էր․․․ Ա՜հ, գրողը տանի, ամեն ինչ մեկ է․․․ Որոշեցի ու վերջ։ Ի՞նչ եմ հիմա ցնդածի պես քչփորում․․․ Գուցե վախենո՞ւմ եմ։
Նա ցնցվեց։ Հանկարծ մառախուղի միջից լսվեց երկար ու թախծոտ ճռինչ։ Ռեդրիկը վեր թռավ գնդակի պես, ու իսկույն էլ գնդակի պես վեր թռավ Արթուրը։ Բայց արդեն նորից լռություն էր, ու միայն նրանց ոտքերի տակից խշխշալով ցած էր թափվում մանր խիճը։
― Երևի ապարներն են թափվում, ― վեհերոտ, հազիվհազ արտասանելով բառերը, շշնջաց Արթուրը։ ― Ապարով վագոնները․․․ վաղուց են այստեղ կանգանծ․․․կանգնած․․․
Ռեդրիկը նայում էր ուղիղ իր դիմաց ու ոչինչ չէր տեսնում։ Նա հիշեց։ Գիշեր էր։ Ինքը զարթնեց հենց այդպիսի ձայնից՝ թախծոտ ու երկար, նվաղելով ինչպես երազի մեջ։ Միայն թե դա երազ չէր։ Դա Կապիկն էր ճչում՝ նստած իր անկողնու մեջ, պատուհանի մոտ։ Գուտան էլ զարթնեց ու բռնեց Ռեդրիկի ձեռքը, ու նա զգաց, որ կնոջ ուսը միանգամից պատվեց սառը քրտինքով։ Եվ նրանք այդպես պառկել ու ականջ էին դնում, իսկ երբ Կապիկը լռեց ու պարկեց, նա մի քիչ էլ սպասեց, հետո վեր կացավ, գնաց խոհանոց ու ագահորեն խմեց կես շիշ կոնյակ։ Եվ հենց այդ գիշերվանից էլ սկսեց խմել։
Ռեդրիկը նայեց նրա գունատված դեմքին ու նորից նստեց։ Սիգարետը ընկել էր մատների արանքից, ու նա նորը վառեց։ Արթուրը մի քիչ էլ կանգնած մնաց, վախվորած աջուձախ պտտելով գլուխը, հետո նույնպես նստեց ու կամաց ասաց․
― Ես գիտեմ, պատմում են, որ իբր Գոտում ապրողներ կան։ Ինչ֊որ մարդիկ։ Ոչ թե եկվորներ, այլ հենց մարդիկ։ Իբր Այցելության ժամանակ նրանք պատահաբար այստեղ են եղել, ու հետո այդ մարդիկ փոխակերպվել են․․․ հարմարվել են նոր պայմաններին։ Դուք այդպիսի բան լսե՞լ եք․ եք, միստր Շուխարտ։
― Այո, ― ասաց Ռեդրիկը։ ― Միայն թե նրանք այստեղ չեն։ Լեռներում են, հյուսիս֊արևմուտքում։ Հովիվներ են․․․
― Կրակելու համար, ― զայրացկոտ պատասխանեց Արթուրը։
― Դե, դե․․․ ― խիստ ասաց Ռեդրիկը և նստեց տեղում։ ― Հապա մի տուր ինձ։ Գոտում ատրճանակի կարիք չկա։ Տո՛ւր։
Արթուրն ինչ֊որ բան էր ուզում ասել, բայց լռեց, ձեռքը տարավ գրպանը, հանեց զինվորական ատրճանակն ու, փողից բռնած, մեկնեց Ռեդրիկին։
― Աջ գնա, ― հրամայեց Ռեդրիկը։ ― Գնա՛։
Այո, վատ ստալկեր չէր լինի․․․ Գրողը տանի, ոնց որ խղճում եմ նրան։ Միայն դա էր պակաս։ Իսկ երբևիցե որևէ մեկը ինձ խղճացե՞լ է․․․ Հա, ոնց որ խղճացել են։ Կիրիլն ինձ խղճում էր։ Դիկ Նունանն էլ է խղճում։ Ճիշտ է, նա երևի այնքան ինձ չի խղճում, որքան Գուտային է կպչում։ Բայց հնարավոր է, որ ինձ էլ է խղճում, մեկը մյուսին չի խանգարում կարգին մարդկանց մոտ․․․ Այ, միայն թե ես ոչ ոքի չեմ խղճում։ Ես ընտրում եմ ՝ եմ՝ կամ֊կամ․․․ Նա առաջին անգամ ամենայն հստակությամբ պատկերացրեց այդ ընտրությունը՝ կամ այս տղան կամ իմ Կապիկը։ Այստեղ իսկի ընտրություն էլ չկա, ամեն ինչ պարզ է։ Եթե միայն հրաշքը հնարավոր է, ասաց ներսից ինչ֊որ մի ձայն, ու Ռեդրիկը սարսափահար ու կատաղած խեղդեց իր մեջ այդ ձայնը։
Նրանք անցան գորշ քրջերի մոտով։ Ճարպիկից ոչ մի բան չէր մնացել, միայն չորացած խոտերի մեջ ընկած էր երկար, ամբողջովին ժանգոտած ձողը՝ ականորսը։ Այն ժամանակ շատերն էին ականորս օգտագործում, թաքուն գնում էին զինվորականներից ու հույսները դրանց վրա էին դնում՝ ոնց որ աստծու վրա, իսկ երկու ստալկեր զոհվեցին ստորերկրյա լիցքերից։ Այնուամենայնիվ, ո՞վ է այս Ճարպիկը։ Գիշակե՞րն է նրան այստեղ բերել, թե նա ինքն է եկել։ Ու ինչո՞ւ էին բոլորը գալիս այս քարհանքի մոտ։ Ինչո՞ւ ես ոչ մի բան չեմ լսել այդ մասին․․․ Գրողը տանի, ոնց է այրում․․․ Ու հալա դեռ առավոտ է, իսկ հետո ի՞նչ է լինելու․․․
Ու նա կդիմանար, և ամեն ինչ լավ կվերջանար, միայն մի քիչ կքրտնեին, բայց Արթուրը չդիմացավ։ Կամ նա չէր լսել Ռեդրիկի ասածը, կամ էլ շատ էր վախեցել․ իսկ գուցե նրան ավելի ուժեղ էր վառել, քան Ռեդրիկին․ համենայն դեպս նա անզոր եղավ ղեկավարելու ինքն իրեն ու կուրորեն, արձակելով կոկորդային մի ոռնոց, կռացած նետվեց այն կողմը, որտեղ նրան քշում էր անիմաստ բնազդը, նետվեց դեպի հետ՝ հենց այն կողմը, որտեղ արդեն ոչ մի կերպ չէր կարելի վազել։ Ռեդրիկը հազիվհազ հասցրեց բարձրանալ ընկած տեղից ու երկու ձեռքով բռնել նրա ոտքից, ու Արթուրն ամբողջ մարմնով շրմփաց գետնին, մոխրի ամպեր բարձրացնելով, աղեկտուր ճչաց անբնական բարձր ձայնով, ազատ ոտքով աքացի տվեց Ռեդրիկի դեմքին, ցնցվեց ու թպրտաց, բայց Ռեդրիկը, արդեն ոչինչ չհասկանալով ցավից, սողալով բարձրացավ նրա վրա, այրված դեմքով սեղմվելով նրա բաճկոնին, աշխատելով նրան խրել, մտցնել հողի մեջ, երկու ձեռքով բռնեց նրա երկարամազ, թպրտացող գլուխը, և կոշիկների քթերով ու ծնկներով կատաղորեն սկսեց խփել ոտքերին, հետևին, գետնին։ Նա աղոտ լսում էր իր տակից եկող տնքոցներն ու փնչոցները, ու սեփական խռպոտ ոռնոցը․ «Պառկի՛, դոդոշ, պառկի՛, կսպանեմ․․․»։ Իսկ վերևից նրա վրա էին լցվում ու լցվում շիկացած ածուխի կույտերը, ու արդեն բոցավառվում էր նրա հագուստը, ճարճատում, ուռչում և բշտիկ֊բշտիկ պայթում էր ոտքերի ու կողերի մաշկը, և նա, ճակատը խրելով մոխրի մեջ ու կրծքով ջղաձգորեն պահելով այդ անիծյալ լակոտի գլուխը, չդիմացավ ու աղեկտուր ոռնաց․․․
Նա չէր հիշում, երբ այդ ամենը վերջացավ։ Հասկացավ միայն, որ նորից կարող է շնչել, որ օդը նորից դարձել է օդ, այլ ոչ թե կոկորդն այրող շիկացած գոլոշիգոլորշի, ու մտածեց, որ պետք է շտապել, որ պետք է հնարավորին չափ շուտ դուրս գալ այդ դժոխային հնոցի տակից, քանի դեռ նորից չի իջել իրենց վրա։ Նա ցած սահեց Արթուրի վրայից, որը բոլորովին չէր շարժվում, նրա ոտքերը մտցրեց թևերի տակ ու ազատ ձեռքի օգնությամբ սողաց առաջ, աչքը չկտրելով այն գծից, որի մյուս կողմում նորից խոտ էր, մեռած, չոր, փշոտ, բայց իսկական խոտ, որը հիմա նրան թվում էր կյանքի մեծագույն ապաստան։ Մոխիրը խշրտում էր նրա ատամների տակ, վառված դեմքը պարուրվում էր ջերմության մնացորդներով, քրտինքը լցվում էր աչքերը, երևի այն պատճառով, որ նա այլևս ոչ հոնքեր ուներ, ոչ էլ թարթիչներ։ Իր հետևից նա քաշում էր Արթուրին, որն ասես դիտավորյալ այս ու այնտեղ էր կարչում կառչում անիծյալ բաճկոնով, այրվում էին խաշված ձեռքերը, իսկ ուսապարկն անընդհատ խրվում էր վառված ծոծրակը։ Ցավից ու հեղձուկից Ռեդրիկը սոսկումով մտածեց, որ ինքը ամբողջովին այրվել է և այլևս տեղ չի հասնի։ Այդ սարսափից նա ավելի ուժեղ աշխատեց ազատ արմունկով ու ծնկներով, միայն թե մի քիչ էլ առաջ սողա, մի քիչ էլ, Ռե՜դ, շարժվիր,Շեկ, այ այսպե՜ս, այ այսպես, դե՛հ, մի՛ քիչ էլ։
Հետո նա երկար պառկել էր, դեմքն ու ձեռքերը մտցրած սառը ժանգոտ ջրի մեջ, ու հաճույքով շնչում էր նեխահոտ զովը։ Նա կուզեր ընդմիշտ այդպես պառկած մնալ, բայց ստիպեց իրեն վեր կենալ և, ծնկաչոք, մի կողմ նետեց ուսապարկը, չորեքթաթ մոտեցավ Արթուրին, որը դեռ անշարժ ընկած էր ճահճից մի երեսուն քայլ հեռու, ու նրան շրջեց մեջքի վրա։ Հը՜մ, այո, սիրուն տղա էր։ Իսկ հիմա այդ սիրուն մռութը թվում էր չորացած ածուխից ու մոխրից սարքած մի դիմակ, ու Ռեդրիկը մի քանի վայրկյան բութ հետաքրքրությամբ նայում էր այդ դիմակի վրայի երկայնակի ակոսներին՝ ճիմերի ու քարերի հետքերին։ Հետո նա ոտքի կանգնեց, բռնեց Արթուրի թևատակից ու քաշեց դեպի ջուրը։ Արթուրը խռռացնում էր ու մերթ ընդ մերթ տնքում։ Ռեդրիկը նրա դեմքը մտցրեց ամենախոր ջրափոսի մեջ ու ինքն էլ պառկեց կողքը, նորից ըմբոշխնելով սառը և թաց գուրգուրանքի հաճույքը։ Արթուրը բլթբլթացրեց շարժվեց, ձեռքերը մտցրեց տակը ու վեր բարձրացրեց գլուխը։ Նրա աչքերը չռվել էին, նա ոչինչ չէր հասկանում ու ագահորեն օդ էր շնչում՝ հազալով ու թքելով։ Հետո նրա հայացքը դարձավ իմաստալից ու կանգ առավ Ռեդրիկի վրա։
Ռեդրիկը նույնպես հետ նայեց։ Մոխրածածկ գորշ խոտի վրա շատ հետքեր էին մնացել, ու Ռեդրիկն ապշեց, թե որքան, պարզվում է, կարճ է եղել այն ահավոր ու անվերջանալի ճանապարհը, որն ինքն անցավ սողալով՝ փրկվելով կործանումից։ Խանձված տարածությունը ծայրից ծայր կլիներ մոտ քսան֊երեսուն մետր, ոչ ավելի, բայց նա սարսափահար ու կուրորեն սողացել էր սոսկալի զիգզագներ անելով, ինչպես ուտիչը շիկացած թավայի մեջ, և դեռ պետք է շնորհակալ լինել, որ ի վերջո սողացել է այնտեղ, որտեղ պետք է սողար, իսկ չէ՞ որ կարող էր սողալ դեպի ձախ կողմի «մժեղի ճաղատը», էլ չասած, որ կարող էր ընդհանրապես դեպի հետ շրջվել․․․ Ոչ, չէր կարող, մտածեց նա կատաղորեն։ Մի ինչ֊որ կաթնակեր լակոտ կարող էր, իսկ ես քեզ համար կաթնակեր չեմ, և եթե այդ հիմարը չլիներ, ընդհանրապես ոչինչ չէր լինի, ոտքերս կխաշեի ու հենց այդքանով էլ կպրծնեի։
Նա նայեց Արթուրին։ Արթուրը լվացվում էր փնչացնելով ու տնքտնքալով, երբ հանկարծ դիպչում էր ցավոտ տեղերին։ Ռեդրիկը վեր կացավ տեղից ու, այրված մաշկին շոգից կոշտացած հագուստի կպչելուց առաջացած ցավից կնճռոտվելով, դուրս եկավ մի չոր տեղ և կռացավ ուսապարկի վրա։ Այ, ուսապարկը շատ էր տուժել։ Վերին գրպաններից ընդհանրապես բան չէր մնացել․ դեղի սրվալները սրվակները պայթել էին ուժեղ ջերմությունից, ու ամբողջ պարկից մի սոսկալի դեղահոտ էր փչում։ Ռեդրիկը ապակու ռ ու պլաստիկի բեկորներն ու մնացորդները թափեց ուսապարկից, ու հենց այդ ժամանակ էլ թիկունքից լսեց Արթուրի ձայնը․
― Շնորհակալություն, միստր Շուխարտ, դուք ինձ փրկեցիք։
― Ուղիղ այնտեղ։ Մա՛րշ։
Արթուրը ձեռքի հակառակ կողմով սրբեց քիթն ու առաջ շարժվեց, չլմփացնելով ջրափոսերի միջով։ Նա կաղում էր և արդեն առաջվա պես սլացիկ ու ձիգ չէր, կռացել էր, ու հիմա շատ զգույշ էր առաջ գնում։ Ահա մեկին էլ փրկեցի, մտածեց Ռեդրիկը։ Սա ո՞րերորդն է արդեն։ Հի՞նգը։ Վե՞ցը։ Ու հիմա հարց է ծագում՝ ինչո՞ւ։ Ինչ է, նա հարազա՞տս է։ Խոստացե՞լ եմ օգնել նրան։ Լսիր, Շեկ, ինչո՞ւ էիր դու նրան քարշ տալիս․․․ Չէ՞ որ քիչ մնաց նրա պատճառով դու էլ խրվեիր․․․ Հիմա արդեն՝ պարզ գլխով, գիտեմ, որ ճիշտ արեցի, ես առանց նրա չեմ կարողանա, նա ոնց որ պատանդ լինի Կապիկիս համար։ Ես ոչ թե մարդու էի քարշ տալով բերում, այլ իմ ականորսը։ Իմ ականազերծիչը։ Իմ․․․ Իսկ այնտեղ, վառվելիս, ես այս մասին իսկի չէի էլ մտածում։ Փրկում էի նրան, ոնց որ հարազատիս, ու մտքովս մի պահ անգամ չէր անցնում, որ լքեմ նրան, չնայած ոչ մի բանի մասին չէի հիշում՝ ոչ խայծի, ոչ Կապիկի․․․ Ուրմեն Ուրեմն ի՞նչ է ստացվում։ Ստացվում է, որ ես իսկապես բարի մարդ եմ։ Դա ինձ Գուտան էլ է անընդհատ ասում, հանգուցյալ Կիրիլն էր ասում։ Ու Ռիչարդն էլ է մի գլուխ ասում․․․ Ոնց չէ, լա՜վ բարի ես գտել։ Դու այս բոլորը վերջացրու, ասաց նա ինքն իրեն։ Այստեղ քո բարության տեղը չէ։ Նախ պետք է մտածել, հետո նոր ձեռքերն ու ոտքերը գործի դնել։ Ու սա լինի առաջին ու վերջին անգամ, հասկացա՞ր։ Բարի՜․․․ Ես նրան պետք է պահեմ «մսաղացի» համար, սառն ու հստակ մտածեց նա։ Այստեղ ամեն ինչից կարելի է պրծնել, բացի «մսաղացից»։
― Կանգնի՛ր, ― ասաց նա Արթուրին։
― Ա՛ռաջ։ Առա՛ջ, ― գոռաց նա, ինքն էլ չլսելով իր ձայնը։
Հիմա նրանք առաջ էին շարժվում պպզած, սագի քայլքով, դրսում թողնելով միայն գլուխը, ու ամեն անգամ կայծակի բռնկումից Ռեդրիկը տեսնում էր, ինչպես են ցից֊ցից կանգնում Արթուրի երկար մազերը, ու զգում էր, ինչպես են հազարավոր ասեղներ խրվում իր դեմքի մաշկի մեջ։ «Առա՛ջ, ― միապաղաղ կրկնում էր նա։ ― Առա՛ջ»։ Նա արդեն ոչ մի բան չէր լսում։ Մի անգամ Արթուրը դեմքը շրջեց նրա կողմը, ու նա տեսավ իրեն ուղղված սարսափից չռված աչքերը, սպիտակ, դողդողացող շրթունքները և կանաչոտված ու քրտնքով պատած այտը։ Հետո կայծակներն այքան ցածրացան, որ նրանք ստիպված եղան գլուխներն էլ մտցնել խյուսի մեջ։ Կանաչ լորձը սոսնձում էր բերանները, և շնչելը շատ դժվար էր։ Բերանով որսլով որսալով օդը, Ռեդրիկը քթից հանեց բամբակը ու հանկարծ զգաց, որ գարշահոտությունը վերացել է, որ օդը հագեցած է մաքուր օզոնի թարմացուցիչ հոտով, իսկ գոլորշին էլ ավելի է բարձրացել, կամ գուցե աչքերն են շաղվում, և նա արդեն չէր տեսնում ոչ աջ, ոչ ձախ կողմի բլուրները, ոչինչ չէր երևում, բացի Արթուրի կանաչ՝ ցեխով պատված գլխից և շուրջը գալարվող դեղին գոլորշուց։
Դուրս կգամ, դուրս կգամ, մտածում էր Ռեդրիկը։ Առաջին անգամը չէ, ամբողջ կյանքումս սա է եղել․ ինքս կեղտի մեջ, իսկ գլխիս վերևում՝ կայծակներ, ուրիշ բան չի եղել իմ կյանքում․․․ Տեսնես որտեղի՞ց է այս զիբիլը։ Ու ինչքան էլ շատ է․․․ խելագարվել կարելի է, ինչքան զիբիլ կա կուտակված մի տեղում։ Սա Գիշակերն է, մտածեց նա գազազած։ Գիշակերն է անցել այս տեղով, ու նրանից հետո է այս զիբիլը մնացել․․․ Ակնոցավորը աջ կողմում է պառկել, Պուդելը՝ ձախ, ու այդ բոլորը նրա համար, որ Գիշակերը գնա նրանց արանքով ու իրենից հետո այս գարշանքը թողնի․․․ Քեզ տեղն է, ասաց նա ինքն իրեն։ Ինչ է, չգիտեի՞ր այս բոլորը։ Ով որ Գիշակերից հետո է գնում, նա միշտ էլ միչև կոկորդը կեղտի մեջ է խրվում։ Ինչ է, դու դա չգիտեի՞ր․․․ Դրանք շատ֊շատ են, այդ գիշակերները, ու դրա համար էլ այստեղ ոչ մի մաքուր տեղ չի մնացել․․․ Նունանը հիմար է, որ ինձ ասում է․ դու, Շեկ, հավասարակշռություն խախտող ես, կարգուկանոնը խախտող, դու, ասում է, միշտ էլ քեզ վատ կզգաս, լավ կարգերի դեպքում էլ, վատի էլ, քո նմանների պատճառով երկրի վրա երբեք երկնային արքայություն չի լինի։ Բայց թե դու այդ ամենից ի՞նչ ես հասկանում, Հաստլիկ։ Դու այդ ե՞րբ ես մեզ մոտ լավ կարգեր տեսել։ Դու այդ ե՞րբ ես ինձ տեսել քո լավ կարգերի օրոք․․․
― Լավ կլիներ՝ լվացվեինք․․․ ― Արթուրը մտահոգ շուրջը նայեց։ ― Գոնե դեմքներս թրջեինք։
Ռեդրիկը ցրված նայեց նրան, տեսավ թաղիքի նման իրար կպած մազերը, չորացած լորձով պատված դեմքը՝ վրան մատների թողած հետքերը, ու ոչ խղճահարություն զգաց, ոչ էլ զայրույթ։ Ո՛չ մի բան։ Խոսող գործիք։ Նա դեմքը շրջեց։ Առջևում փռված էր լքված շինհրապարակի պես մռայլ մի տարածություն, որը լցված էր սուր խճաքարով, պարուրված էր սպիտակ փոշով, ողոված ողողված էր արևի շլացուցիչ լույսով, անտանելիորեն սպիտակ, այրող, չարագույժ ու մեռյալ լույսով։ Քարհանքի հեռավոր ծայրն արդեն երևում էր այստեղից՝ նույնպես շլացուցիչ սպիտակ, և այստեղից թվում էր շատ հարթ ու լերկ, իսկ մոտիկ ծայրը՝ նշմարվում էր խոշոր բեկորների կույտով, և քարհանք իջնում էին այնտեղից, որտեղ բեկորների մեջ կարմիր գույնով երևում էր էքսկավատորի խցիկը։ Դա միակ կողմնորոշիչն էր։ Հարկավոր էր ուղիղ գնալ դեպի այդ էքսկավատորը, ապավինելով սոսկ միայն սովորական հաջողությանը։
Հանկարծ Արթուրը մի քիչ ձգվեց պառկած տեղից, ձեռքը մտցրեց ֆուրգոնի տակ ու այնտեղից հանեց պահածոյի մի ժանգոտած տուփ։
― Ուղիղ այդ կողմը։ Գնա։
Արթուրը տնքալվ տնքալով ձգվեց, ուղղեց ուսերը, ցավից ծռմռվեց ու, շուրջը նայելով, շշնջաց․
― Գոնե մի քիչ լվացվեինք․․․ Ամեն ինչ կպել է իրար․․․
Ամեն մի քայլից սպիտակ փոշու ամպ էր բարձրանում, փոշին նստում էր կոշիկներին, արձակելով մի անտանելի հոտ, ավելի ճիշտ՝ այդ հոտը Արթուրից էր փչում, հնարավոր չէր հետևից քայլել, ու Ռեդրիկը նոր միայն հասկացավ, որ ամենից շատ իր վրայից է փչում այդ հոտը։ Դա մի նողկալի հոտ էր, բայց նաև ծանոթ, այդ հոտն էր տարածվում քաղաքով մեկ այն օրերին, երբ հյուսիսային քամին գործարանի ծուխը լցնում էր քաղաքի փողոցները։ Իր հորից էլ էր նույն հոտը փչում, երբ նա տուն էր գալիս՝ աժդահա, մռայլ ու արյունով լցված կատաղի աչքերով, և Ռեդրիկը շտապ թաքնվում էր մի հեռու անկյունում ու այնտեղից վախվորած նայում, թե հայրն ինչպես է վրայից հանում աշխատանքային շորերն ու շպրտում մորը, հետո վիթխարի ոտքերից պոկելով հանում է մաշված կոշիկները, խցկում կախիչի տակ, ու ինքը, գուլպաներով, քստքստացնելով մերկ մարմինն, շրխկացնելով թասերը, քթի տակ ինչ֊որ բան մռթմռթալով, իսկ հետո գոռում է տնով մեկ․ «Մարիա՜։ Քնե՞լ ես»։ Պետք էր սպասել մինչև հայրը լողանա, նստի սեղանի մոտ, որտեղ արդեն դրված էր շիշը, թանձր ապուրով ափսեն ու կետչուպով բանկան, և սպասել, մինչև նա խպշտի ապուրը, անցնի մսին ու լոբուն, և ահա այդ ժամանակ արդեն կարելի էր դուրս գալ լույս աշխարհ, բարձրանալ նրա ծնկներին ու հարցնել, թե այսօր ո՛ր վարպետին ու ո՛ր ինժեներին է նա խեղդել արջասպի յուղի մեջ․․․
Շուրջն ամեն ինչ շիկանալուց սպիտակել էր, և Ռեդրիկը սրտխառնոց էր զգում չոր ու դաժան տապից,հոգնածությունից, ճաքճքած մաշկը անտանելիորեն մղկտում էր ու մռմռում էր ծալքերում, ու նրան թվում էր, որ գիտակցությունը մթագնող այս կիզիչ մշուշի միջով մաշկը ճգնում է լսելի դարձնել իր ձայնը, աղերսելով դադար, ջուր ու զովություն։ Անճանաչելիության չափ մաշված հիշողությունները ահագնանում էին այտուցված ուղեղում, հրմշտում ու ցած գլորում իրար, խռնվում, ձուլվելով ու դառնալով ճերմակ, հրակեզ ու տոթ մի աշխարհ, որը պարում էր նրա կիսափակ աչքերի առաջ, ու այդ բոլոր հիշողությունները դառն էին, ու բոլորը ծնում էին ճանկռոտող խղճահարություն կամ ատելություն։ Նա փորձում էր խառնվել այդ մղձավանջին, ճգնում էր անցյալից հիշել մի որևէ քաղցր պատրանք, քնքշություն կամ առույգության զգացողություն, հիշողության խորքերից ճզմելով հանում էր Գուտայի նուրբ, ծիծաղկոտ դեմքը, աղջկական դեմքը՝ տենչալի ու անմատչելի, ու երբ արդեն ասես հայտնվելու վրա էր, հանկարծ ծածկվում էր ժանգով, աղավաղվում ու դառնում մռայլ, կոշտ կարմրավոին կարմրավուն բրդով ծածկված կապիկի մռութ, նա ճգնում էր հիշել Կիրիլին, սուրբ մարդուն, նրա արագ, վստահ շարժումները, նրա ծիծաղը, նրա ձայնը, որ խոստանում էր աննման ու սքանչելի վայրեր և ժամանակներ, ու Կիրիլը հայտնվում էր նրա առաջ, իսկ հետո արևի վրա բռնկվում էր մի արծաթավուն սարդոստայն, և Կիրիլն արդեն չկար, ու նրա փոխարեն չթարթող, հրեշտակային աչքերով Ռեդրիկի դեմքին իր հայացքն էր գամում Խռպոտ Խյուն, ու նրա խոշոր սպիտակ ձեռքը ափի վրա ծանրութեթև էր անում ճենապակյա կոնտեյները․․․ Գիտակցուցյան մեջ պտտվող ինչ֊որ չար ուժեր անմիջապես թուլացնում էին կամային պատնեշը ու մարում այն քիչ լավը, որ դեռ մնում էր նրա հիշողության մեջ, ու արդեն թվում էր, որ երբեք ոչ մի լավ բան չի եղել, այլ միայն մռութներ, մռութներ, մռութներ․․․
Եվ այդ ամբողջ ժամանակ նա մնում էր ստալկեր։ Առանց մտածելու, առանց գիտակցելու, առանց նույնիսկ հիշելու, նա ասես զգում էր ողնուղեղով, որ ձախից, անվտանգ հեռավորության վրա, հին տախտակների կույտի վերևում կանգնած է «ուրախ ուրվականը»՝ հանգիստ ու հալիծ ընկած։ Ահ, թքած նրա վրա։ Իսկ աջից քամի փչեց, ու մի քանի քայլ այն կողմ բացվեց հայելու պես հարթ ու լերկ «մժեղի ճաղատը»՝ ծովաստղի նման մի քանի պոչով, հեռու է, սարսափելի չէ, իսկ նրա կենտրոնում՝ ստվերի պես տափակած թռչուն, հազվադեպ մի բան, քանի որ Գոտում ընդհանրապես թռչուններ չեն թռչում։ Իսկ այ արահետի մոտ ընկած են երկու «փուչիկ»։ Երևում է Գիշակերն է գցել հետ դառնալիս, վախը հաղթել է ագահությանը․․․ Նա տեսնում էր այս ամենը և այս ամենը հաշվի առնում, ու հենց որ կռացած ու կծկված Արթուրը մի քայլ շեղվում էր ճիշտ ուղղությունից, Ռեդրիկի բերանը բացվում էր ինքն իրեն, ու խռպոտ, նախազգուշացնող գոռոցը ինքն իրեն դուրս էր թռչում նրա կոկորդից։ Մեքենա եմ, մտածեց նա։ Դուք ինձ մեքենա սարքեցիք․․․ Իսկ քարհանքի ծայրի քարեղեն բեկորները ավելի ու ավելի էին մոտենում, և էքսկավատորի կարմիր խցիկի տանիքին արդեն կարելի էր տեսնել ժանգի քմահաճ նախշերը։
Գունդը ոսկե չէր, այն ավելի շուտ պղինձ էր, կարմրավուն, բացարձակապես հարթ, և աղոտ փայլատակում էր արևի տակ։ Այն ընկած էր քարհանքի հեռավոր պատի տակ, հարմար տեղավորված էր վաղուց թափված ապարի կույտի մեջ ու նույնիսկ այստեղից էլ էր երևում, թե որքան հոծ է ու ինչպես է ծանրությամբ ճզմել ընկած տեղը։
Նրա մեջ ոչ մի հիասթափեցնող կամ կասկած հարուցող բան չկար, բայց չկար նաև հուսադրող բան։ Չգիտես ինչու, միանգամից այն միտքն էր ծագում, որ սնամեջ է, ու եթե ձեռքով շոշափես, շատ տաք պետք է լինի՝ արևն է շիկացրել։ Նա հաստատ չէր լուսարձակում ու հաստատ ընդունակ չէր օդ թռչելու և պարելու, ինչ նրան վերագրում էին բազմաթիվ առասպելները։ Նա գտնվում էր այնտեղ, ուր ընկել էր։ Միգուցե ընկել էր մի ինչ֊որ վիթխարի գրպանից, կամ էլ գլորվել ու կորել էր ինչ֊որ աժդահաների խաղի ժամանակ։ Գունդը չի դրվել այստեղ, այն ընկել մնացել էր, ինչպես որ այստեղ ընկել մնացել էին բոլոր «փուչիկներն» ու «ապարանջանները», «մարտկոցներն» ու Այցելությունից հետո մնացած ամեն տեսակ ազբը․․․աղբը․․․
Բայց և այնպես նրա մեջ ինչ֊որ բան կար, և որքան շատ էր Ռեդրիկը նայում, այնքան հստակորեն էր հասկանում, որ գնդի վրա նայելը հաճելի է, որ ուզում ես մոտենալ նրան, ձեռքերով շոյել, ու չգիտես որտեղից հառնեց այն միտքը, թե լավ կլինի, եթե նստես նրա կողքը, իսկ էլ ավելի լավ կլինի, եթե մեջքով հենվես նրան, գլուխդ հետ գցես ու, աչքերդ փակելով, մտածես, հիշես, իսկ գուցեև պարզապես քնես, հանգստանաս․․․
Արթուրը վեր թռավ, արձակեց իր բաճկոնի բոլոր կոճակները, պոկեց֊հանեց հագից այդ բաճկոնը ու շպրտեց ոտքերի տակ, բարձրացնելով սպիտակ փոշու սյուն։ Նա ինչ֊որ բան էր գոռում, ծամածռելով դեմքն ու թափահարելով ձեռքերը, իսկ հետո ձեռքեըը ձեռքերը դրեց մեջքին ու, պարելով, ճարպկորեն վեր նետելով ոտքերը, սկսեց թռչկոտելով ցած իջնել թեքությմբ։ թեքությամբ։ Նա արդեն չէր նայում Ռեդրիկին, նա մոռացել էր իր Ռեդրիկին, նա մոռացել էր ամեն ինչ, նա գնում էր կատարելու իր բոլոր ցանկությունները, քոլեջի աշակերտի իր փոքրիկ, բաղձալի ցանկությունները, այդ տղան, որը կյանքում ոչ մի փող չէր տեսել, բացի այսպես կոչված գրպանի փողերից, այդ կաթնակերը, որին տանը անխնա ծեծում էին, եթե վրայից թեկուզ մի քիչ օղու հոտ էին առնում, որին ուզում էին անպայման նշանավոր իրավաբան դարձնել, իսկ հեռանկարում՝ մինիստր, իսկ էլ ավելի հեռավոր ապագայում ինքներդ եք հասկանում՝ պրեզիդենտ։ Կուրացնող լույսից կկոցելով բորբոքված աչքերը, Ռեդրիկը լուռ նայում էր նրա հետևից։ Նա սառն էր ու հանգիստ, նա գիտեր հիմա ինչ է կատարվելու, ու գիտեր, որ ինքը չի նայելու դրան, բայց առայժմ դեռ կարելի էր նայել, ու նա նայում էր, առանձնապես ոչ մի բան չզգալով, միայն թե ներսում, շատ֊շատ խորքում, հանկարծ մի անդադրում որդ շարժվեց ու պտտեցրեց փշոտ գլուխը։
Իսկ տղան անընդհատ իջնում էր՝ պարելով ու թռչկոտելով զառիկող ճանապարհին, և սպիտակ փոշին վեր էր բարձրանում «չեչոտկա» դոփող նրա ոտքերի տակից, ու նա ամբողջ ձայնով ինչ֊որ բան էր գոռում, զրնգուն և շատ ուրախ ձայնով, և շատ հանդիսավոր, ինչպես երգ կամ անեծք, ու Ռեդրիկը մտածեց, որ հանքի գույության ողջ ընթացքում առաջին անգամ են այս ճանապարհով իջնում այսպես, ասես տոնախմբության են գնում։ Ու սկզբում չէր լսում, թե ինչ է գոռում այդ խոսող գործիքը, իսկ հետո կարծես նրա մեջ ինչ֊որ բան միացավ, ու նա լսեց․
Աստված իմ, որտե՞ղ են բառերը, որտե՞ղ են իմ մտքերը։ Նա կիսաբաց բռունցքով ուժգին խփեց դեմքին։ Չէ՞ որ ամբողջ կյանքում նա ոչ մի միտք չէր ունեցել։ Սպասիր, սպասիր, Կիրիլն էլ էր ինչ֊որ նման բան ասում․․․ Կիրիլ։ Նա տենդագին փորփրում էր հիշողությունները, ու հառնում էին ինչ֊որ բառեր՝ ծանոթ ու անծանոթ, բայց դրանք այն բառերը չէին, որովհետև Կիրիլից բառեր չէին մնացել։ Կիրիլից մնացել էին ինչ֊որ աղոտ պատկերներ՝ շատ բարի, սակայն բացարձակապես անճշմարտանման պատկերներ։
Ստորություն, ստորություն․․․ Այստեղ էլ նրանք ինձ խաբեցին, առանց լեզու թողեցին ինձ․․․ Իժեր․․․ Սրիկաներ․․․ Ոնց որ սրիկա եղել է, այնպես էլ սրիկա պառավել է․․․ Այ դա պիտի չլինի։ Դու լսո՞ւմ ես։ Որ ապագայում դա մեկընդմիշտ արգելվի։ Մարդը ծնվել է, որպեսզի մտածի (ահա նա՝ Կիրիլը, վերջապես․․․): Միայն թե ես դրան չեմ հավատում․․․ Առաջ էլ չեմ հավատացել, հիմա էլ չեմ հավատում, ու թե ինչի համար է մարդը ծնվել՝ չգիտեմ։ Ծնվել է, ուրեմն ծնվել է։ Ուտում են՝ ով ինչ կարողանում է։ Թող մենք բոլորս էլ առողջ լինենք, իսկ նրանք բոլորորը թող սատկեն։ Իսկ ովքե՞ր ենք մենք։ Ովքե՞ր են նրաք։ նրանք։ Անհասկանալի բաներ են։ Ես ինձ լավ եմ զգում՝ Բարբրիջն է իրեն վատ զգում, Բարբրիջն է լավ զգում՝ Ակնոցավորի համար է վատ, Խռպոտն իրեն լավ է զգում՝ բոլորն էլ վատ են զգում, և ինքը Խռպոտն էլ է վատ, միայն թե նա՝ հիմարը, երևակայում է, թե կկարողանա ժամանակին գլուխը պրծացնել․․․ Տեր աստված, չէ որ սա շիլափլավ է, շիլափլավ։ Ես ամբողջ կյանքումս կռվում եմ կապիտան Քվոտերբլադի հետ, իսկ նա իր ողջ կյանքում կռվել է Խռպոտի հետ, ու ինձնից՝ դմբոյիցս միայն մի բան է ուզել՝ որ ես թողնեմ ստալկերությունը։ Բայց թե ո՞նց կարող էի թողնել ստալկերությունը, երբ պետք է կերակրեի ընտանիքս։ Աշխատեի՞։ Բայց ես չեմ ուզում ձեզ համար աշխատել, սիրտս խառնում է ձեր աշխատանքից․ դուք կարո՞ղ եք սա հասկանալ։ Ես այսպես եմ կարծում․ եթե ձեր մեջ մարդը աշխատում է, ուրեմն նա աշխատում է ձեզանից մեկնումեկի համար, ու նա ստրուկ է և ուրիշ ոչինչ, իսկ ես միշտ ուզել եմ ազատ լինել․ ուզել եմ լինել ես ինքս, որ թքեմ բոլորի վրա, ձեր թախիծի ու ձեր ձանձրույթի վրա․․․
Նա խմեց մնացած կոնյակը ու, ինչքան ուժ ուներ, տափաշիշը զարկեց գետնին։ Տափաշիշը վեր թռավ, փայլատակելով արևի տակ, ու գլորվեց ինչ֊որ տեղ, և Ռեդրիկն իսկույն մոռացավ նրա մասին։ Հիմա նա նստած էր աչքերը ձեռքերով փակած, ու փորձում էր արդեն ոչ թե հասկանալ, ոչ թե մտածել, այլ գոնե տեսնել ինչ֊որ մի բան, ինչպես պետք է որ լինի․․․ Բայց դարձյալ ու դարձյալ տեսնում էր միայն մռութներ, մռութներ, մռութներ․․․ Կանաչ փողեր, շշեր, քրջերի կույտեր, որոնք ժամանակին մարդ են եղել, թվերի սյունակներ․․․ Նա գիտեր, որ պետք է ոչնչացնել այդ ամենը, և ուզում էր ոչնչացնել, բայց գլխի էր ընկնում, որ եթե այդ ամենը ոչնչացվի, ապա բան չի մնա, բացի հարթ ու ամայի հողից։ Անզորությունից ու հուսահատությունից նա նորից ուզեց մեջքը հենել ու գլուխը հետ գցել։ Նա վեր կացավ, մեքենաբար թափ տվեց շորերին կպած փոշին ու սկսեց իջնել քարհանք։
Արևն այրում էր, աչքերի առջև լողում էին կարմիր բծեր, քարհանքի հատակին դողդողում էր օդը, և այդ դողդողուն օդի մեջ թվում էր, թե գունդը պարում է տեղում, ինչպես լողանը ալիքների վրա։ Ռեդրիկն անցավ շերեփի մոտով, սնահավատորեն ոտքերը բարձրացնելով և ուշադիր հետևելով, որ չտրորի սև բծերը, իսկ հետո, խրվելով փխրուն հողի մեջ, քարհանքի մեջտեղով ուղիղ գնաց դեպի պարող ու թրթռացող գունդը։ Նա կորել էր քրտնքի մեջ, շնչահեղջձ էր լինում շոգից, բայց միաժամանակ սառը մի դող պատում էր նրա մարմինը, ու նա ցնցվում էր, ինչպես հարբած ժամանակ, իսկ ատամների տակ կրճտում էր անհամ կավճափոշին։ Ու նա այլևս չէր փորձում մտածել։ Միայն հուսահատորեն կրկնում էր աղոթքի պես․ «Ես կենդանի եմ, դու հո տեսնում ես, որ ես կենդանի եմ։ Ես բառեր չունեմ, ինձ բառեր չեն սովորեցրել, ես չեմ կարողանում մտածել, այդ իժերը չթողեցին, որ ես մտածել սովորեմ։ Բայց եթե դու իսկապես այդպիսին ես․․․ ամենազոր, ամենակարող, ամենագետ՝ ինքդ հասկացիր։ Նայիր իմ հոգու մեջ, ես գիտեմ, որ այնտեղ կա այն ամենը, ինչ քեզ պետք է։ Պետք է լինի։ Չէ՛ որ ես իմ հոգին երբեք և ոչ մեկին չեմ ծախել։ Դա իմն է, մարդկայի՛ն։ Դու ինքդ ինձնից դուրս քաշիր իմ ուզածը, չէ որ անհնարին բան է, որ ես վատը կամենամ։ Անիծյալ լինի ամեն ինչ, ես ոչ մի բան չեմ կարողանում մտածել, բացի նրա բառերից․ «Երջանկություն բոլորի համար, ձրի, ու թող ոչ ոք նեղացած չգնա»։