Changes
/* Գլուխ 31 */
«Խճճված աշխարհ» հոդվածը համընդհանուր գիտելիքների գալակտիկական հանրագիտարանից, 483֊րդ հրատարակություն։
«․․․հետևաբար «հայելային դեֆորմացիա» տերմինը բնորոշում է մեր մտքերի իմաստը (եթե ոչ էությունը)։ քանի Քանի որ, իրոք, ինչպես տեսանք, Խճճված աշխարհը կատարում է հետևյալ անհրաժեշտ և միաժամանակ արգահատելի դերը՝ անորոշացնում է բոլոր օբյեկտիվ ռեալություններն ու պրոցնեսները, և այդպիսով դարձնում տիեզերքը տեսականորեն, ինչպես նաև գործնականորեն, անխուսափելի»։
Հատված «Մաթեմատիկոսի խորհրդածություններից»․ Էդգար Հոուփ գրիֆ<ref> «Հոուփ» (hope) նշանակում է հույս, «Գրիֆ» (grief) նշանակում է վիշտ։</ref>, էվկլիդ֊սիթի ֆրի պրես։
― Ի՞նչ կպատահեր, եթե կարողանայի Խճճված աշխարհ մտնել առանց նախապաշարմունքների։
Նրա հարցին վերջնական պատասխան տալ հանարավոր չէ, սակայն համարձակվում ենք ենթադրել, ո ր որ դուրս գալուց նա արդեն որոշ նախապաշարմունքներ կունենար։ Կարծիքի բացակայությունը պաշտպանվելու միջոց չէ։
Ոմանք համարում են, թե գերայգույն իմաստնություն է հայտնագործելը, որ բոլոր իրերը կարող են շրջվել և այդպիսով դառնալ իրենց հակառակը։ Այդ ենթադրությունը շատ սրամիտ եզրահանգումների հնարավորություն է ընձեռնում, բայց խորհուրդ չենք տա գործածել Խճճված աշխարհում։ այնտեղ Այնտեղ բոլոր տեսությունները պատահական են, ներառյալ տեսություների պատահականության մասին տեսությունը։
Մի հուսացեք խորամանկությամբ գերազանցել Խճճված աշխարհին։ Այն ավելի մեծ է, ավելի փոքր, ավելի երկար և ավելի կարճ, քան դուք․ այն չի ապացուցում, այլ կա։