Changes

Հիվանդասենյակ համար 6

286 bytes removed, 19:20, 10 Նոյեմբերի 2013
/* V */
==V==
    Տարօրինա՜կ լուր։
    Բժիշկ Անդրեյ Եֆիմիչ Ռագինը իր տեսակի խիստ հետաքրքրական մարդ է։ Ասում են, իր վաղ երիտասարդության ժամանակ նա շատ կրոնասեր է եղել և իրեն պատրաստելիս է եղել հոգևոր կարիերայի, և որ 1863 թվականին գիմնազիայի դասընթացը ավարտելով՝ նա մտադիր է եղել մտնելու հոգևոր ճեմարան, բայց իբր թե հայրը՝ բժշկագիտության դոկտոր և վիրաբույժ, կծու ծաղրել է նրան ու կտրականապես հայտարարել՝ եթե նա տերտերության գնա, նրան իր որդին չի համարի։ Որքան ճիշտ է այդ, չգիտեմ, բայց Անդրեյ Եֆիմիչն ինքը քանիցս խոստովանել է, որ ինքր ինքը երբեք բժշկագիտության և առհասարակ մասնագիտական գիտությունների հակում չի ունեցել։
    Այսպես թե այնպես, բժշկական ֆակուլտետի դասընթացն ավարտելով՝ նա քահանա չի ձեռնադրվում։ Կրոնասիրություն նա չի դրսևորել, և իր բժշկական կարիերայի սկզբում նույնքան քիչ է նման եղել հոգևորականի, որքան և հիմա։
    Նրա արտաքինր արտաքինը կոպիտ է, ծանր, գեղջկական. իր դեմքով, մորուքով, ճապաղած մազերով և ամուր, անճոռնի կառուցվածքով նա հիշեցնում է մեծ ճանապարհի տռզած, անժուժկալ ու բիրտ պանդոկապետի։ Երեսը խստատեսք է, ծածկված կապույտ երակներով, աչքերը փոքր են, քիթը՝ կարմիր։ Բարձր հասակի և լայն թիկունքի հետ մեկտեղ նա ունի հսկայական ձեռքեր ու ոտքեր. թվում է, թե բավական է նրա բռունցքի մի հարվածը, և շունչդ կփչես։ Բայց նրա ընթացքը հանդարտ է, քայլվածքն զգույշ, գողտրիկ. նեղ միջանցքում հանդիպելիս՝ նա միշտ առաջինն է կանգ առնում, որպեսզի ճանապարհ տա և ոչ թե բամբ ձայնով, ինչպես կսպասեիք, այլ բարակ, մեղմ տենորով ասում է՝ «Ներողությո՛ւն»։ Նրա պարանոցի վրա կա մի փոքրիկ ուռուցք, որը նրան խանգարում է կոշտ, օսլայած օձիք կրելու, աստի ուստի նա միշտ փափուկ քաթանե կամ չթե կրկնաշապիկ է հագնում։ Ընդհանրապես նա բժշկավարի չի հագնվում։ Միևնույն ձեռք զգեստը կրում է մի տասը տարի, իսկ նոր զգեստը, որը նա սովորաբար գնում է ջհուդի խանութից, նրա հագին նույնքան հնամաշ ու ճմռթված է երևում, որքան և հինը։ Միևնույն սերթուկը հագած՝ նա և՛ հիվանդ է ընդունում, և՛ ճաշում է, և՛ հյուր գնում. բայց այդ ոչ թե ժլատությունից է, այլ իր արտաքինի նկատմամբ կատարյալ անուշադրությունից։
    Երբ Անդրեյ Եֆիմիչն իր պաշտոնն ընդունելու համար քաղաք ժամանեց, «աստվածահաճո հիմնարկը» սոսկալի վիճակի մեջ էր գտնվում։ Գարշահոտության պատճառով հիվանդասենյակներում, միջանցքներում և հիվանդանոցի բակում դժվար էր շնչել։ Հիվանդանոցի սևագործ գեղջուկները, հիվանդապահուհիները և նրանց երեխաները քնում էին հիվանդների հետ, հիվանդասենյակներում։ Գանգատվում էին, որ ուտիճների, փայտոջիլների և մկների երեսից օր չեն տեսնում։ Վիրաբուժական բաժանմունքում կարմիր քամի հիվանդությունն անպակաս էր։ Ամբողջ հիվանդանոցն ուներ գանգամաշկման միայն երկու դանակ և ոչ մի ջերմաչափ, վաննաներում կարտոֆիլ էին պահում։ Վերակացուն, հանդերձապահուհին և բուժակը հիվանդներին կողոպտում էին, իսկ հին բժշկի՝ Անդրեյ Եֆիմիչի նախորդի մասին պատմում էին, իբր թե նա զբաղվել է հիվանդանոցի սպիրտի գաղտնի վաճառքով և հիվանդապահուհիներից ու հիվանդ կանանցից իր համար ստեղծած է եղել մի ամբողջ հարեմ։ Քաղաքում շատ լավ գիտեին այդ անկարգությունների մասին և նույնիսկ չափազանցնում էին դրանք, բայց այդ ամենին հանգիստ էին վերաբերվում. ոմանք դրանք արդարացնում էին նրանով, որ հիվանդանոցում պառկում են միայն քաղքենիները և գեղջուկները, որոնք չեն կարող դժգոհ լինել, որովհետև իրենց տանը շատ ավելի վատ են ապրում, քան հիվանդանոցում. հո սալամբի մսով չե՜ն կերակրելու դրանց։ Մյուսներն էլ, արդարացնելու համար, ասում էին, որ առանց զեմստվոյի օգնության, միայն քաղաքի միջոցներով, լավ հիվանդանոց պահելն ուժից վեր բան է։ Փա՜ռք աստծո, որ գոնե վատը կա։ Իսկ երիտասարդ զեմստվոն ոչ քաղաքում, ոչ էլ մոտակայքում հիվանդանոց բաց չէր անում՝ հիմնվելով այն բանի վրա, որ քաղաքը արդեն իր հիվանդանոցն ունի։
    Ստուգելով հիվանդանոցը՝ Անդրեյ Եֆիմիչը եկավ այն եզրակացության, որ դա անբարոյական և բնակիչների առողջության համար վերին աստիճանի վնասակար մի հիմնարկություն է։ Նրա կարծիքով ամենախելոք բանը, որ կարելի էր անել, այս էր՝ հիվանդներին ազատ արձակել, իսկ հիվանդանոցը փակել։ Բայց նա մտածեց, որ այդ բանն անելու համար միայն իր կամեցողությունը բավական չի և որ այդ անօգուտ կլինի. եթե ֆիզիկական և բարոյական անմաքրությունը մի տեղից քշես, այն մեկ ուրիշ տեղ կփոխադրվի. պետք է սպասել, մինչև որ դա ինքն իրեն հողմահարվի։ Մանավանդ որ, եթե մարդիկ հիվանդանոց են բացել և այն հանդուրժում են իրենց քաղաքում, նշանակում է դա նրանց հարկավոր է. նախապաշարմունքները և այդ բոլոր զազրելի ու նողկալի առօրյա բաները հարկավոր են, որովհետև դրանք ժամանակի ընթացքում վերածվում են մի որևէ պետքական բանի, ինչպես գոմաղբը՝ սևահողի։ Աշխարհում չկա ոչ մի այնպիսի լավ բան, որ իր սկզբնաղբյուրում աղտ չունենա։
    Պաշտոնն ստանձնելով՝ Անդրեյ Եֆիմիչն ըստ երևույթին բավական անտարբեր վերաբերվեց անկարգություններին. նա միայն հիվանդանոցի սևագործ գեղջուկներին ու հիվանդապահուհիներին խնդրեց, որ հիվանդասենյակներում չգիշերեն, և հիվանդանոցում դրեց գործիքների երկու պահարան. իսկ վերակացուն, հանդերձապահուհին, բուժակը և վիրաբուժական բաժանմունքի կարմիր քամին մնացին իրենց տեղերում։
    Անդրեյ Եֆիմիչը խելացիություն և ազնվություն անչափ շատ է սիրում, բայց իր շուրջը խելացի ու ազնիվ կյանք հաստատելու համար նրան պակասում է կամքի ուժ և հավատ՝ որ ինքն իրավունք ունի։ Հրամայել, արգելել և իր ասածը պնդել նա ուղղակի չի կարողանում։ Կարծես թե նա ուխտել է ձայնը երբեք չբարձրացնել և բայի հրամայական եղանակ չգործածել։ «Տո՛ւր» կամ «բե՛ր)) «բե՛ր» ասելը նրա համար դժվար է. երբ նա քաղցած է լինում, անհամարձակ հազում է և ասում խոհարարուհուն. «Չէ՞ր կարելի ինձ մի թեյ էնիք անել...» կա մ՝ «ՉԷ՞ր «Չէ՞ր կարելի ինձ ճաշ էնիք անել»։ Իսկ ասել վերակացուին, որ այլևս գողություն չանի կամ վռնդել նրան, կամ բոլորովին վերացնել այդ պետք չեկող, պարազիտային պաշտոնը՝ կատարելապես վեր է նրա ուժերից։ Երբ Անդրեյ Եֆիմիչին խաբում են կամ շողոքորթում, կամ հայտնապես կեղծ հաշիվ են բերում ստորագրելու, նա խեցգետնի պես կարմրում է և իրեն մեղավոր զգում, բայց հաշիվն, այնուամենայնիվ, ստորագրում է. երբ հիվանդներր հիվանդները գանգատվում են նրան, որ իրենք քաղցած են մնում կամ որ հիվանդապահուհիներն իրենց հետ կոպիտ են վարվում, նա շփոթվում է և մեղավորի պես մռթմռթում.
    — Լա՛վ, լա՛վ, ես հետո կքննեմ... Հավանորեն այստեղ մի թյուրիմացություն կա...
    Սկզբի շրջանում Անդրեյ եֆիմիչը մեծ եռանդով էր աշխատում։ Նա ամեն օր առավոտից մինչև ճաշ ընդունելություն էր անում, վիրահատություններ էր կատարում և նույնիսկ զբաղվում էր մանկաբարձական պրակտիկայով։ Կանայք նրա մասին ասում էին, որ նա ուշադիր է և հիանալի է գուշակում հիվանդությունները, հատկապես երեխաների և կանացի հիվանդությունները։ Բայց գործն իր միօրինակությամբ և ակնհայտ ապարդյունությամբ ժամանակի ընթացքում նկատելիորեն ձանձրացրեց նրան։ Այսօր երեսուն հիվանդ ես ընդունում, վաղը տեսնում ես՝ երեսունհինգն եկավ, մյուս օրը՝ քառասունը, և այդպես օրը֊օրին, տարին տարու վրա, իսկ մահացությունը քաղաքում չի պակասում, և հիվանդները չեն դադարում գալ։ Առավոտից մինչև ճաշ եկած քառասուն հիվանդին լուրջ օգնություն ցույց տալ ֆիզիկապես հնարավոր չէ, նշանակում է, ակամայից լոկ խաբեություն է դուրս գալիս։ Հաշվետու տարում ընդունվել է 12.000 երթևեկ հիվանդ. նշանակում է, պարզ դատելով, խաբվել է 12.000 մարդ։ Իսկ լռւրջ լուրջ հիվանդներին հիվանդասենյակները դնել և նրանցով զբաղվել գիտության կանոնների համաձայն՝ նույնպես չի կարելի, որովհետև կանոնները կան, իսկ գիտություն չկա։ Իսկ փիլիսոփայութունը թողնելու և մյուս բժիշկների պես պեդանտորեն կանոններին հետևելու համար նախ և առաջ հարկավոր են մաքրություն և օդափոխություն և ոչ թե կեղտոտություն, հարկավոր են առողջարար սնունդ և ոչ թե հոտած, թթու կաղամբի շչի, լավ օգնականներ՝ և ոչ թե գողեր։
    Եվ հետո՝ ի՞նչ միտք ունի խանգարել մարդկանց մեռնելու, երբ մահը յուրաքանչյուրի նորմալ ու օրինական վախճանն է։ Ինչ օգուտ նրանից, որ ինչ֊որ չարչու կամ չինովնիկի մեկը մի հինգ, տասը տարի ավելի ապրի։ Իսկ եթե բժշկագիտության նպատակը համարենք այն, որ դեղերը մեղմացնում են տանջանքները, ապա ակամայից հարց առաջ կգա՝ ինչո՞ւ դրանք մեղմացնել։ Նախ, ասում են, որ տանջանքները մարդուն տանում են դեպի կատարելության և, երկրորդ, եթե մարդկությունը իսկապես վարժվի դեղահաբերով ու կաթիլներով մեղմացնել իր տանջանքները, ապա նա բոլորովին մոռացության կմատնի կրոնն ու փիլիսոփայաթյունը, որոնցում մինչև այժմ գտնում էր ոչ միայն պաշտպանություն ամեն տեսակ դժբախտություններից, այլև նույնիսկ երջանկություն։ Պուշկինն իր մահից առաջ սոսկալի տանջանքներ է կրել, խեղճ Հայնեն անդամալույծ պառկած է եղել մի քանի տարի. էլ ինչո՞ւ չհիվանդանան ինչ֊որ Անդրեյ Եֆիմիչ կամ Մատրյոնա Սավիշնա, որոնց կյանքն անբովանդակ է և բոլորովին դատարկ կլիներ ու նման ամեոբայի կյանքի, եթե տանջանքները չլինեին։
    Այսպիսի խորհրդածություններից ճնշված՝ Անդրեյ Եֆիմիչը վհատվեց և սկսեց հիվանդանոց այցելել ոչ ամեն օր։
==VI==