Changes

Սնամեջ մարդիկ

Ավելացվել է 4499 բայտ, 18:04, 27 Նոյեմբերի 2012
Նոր էջ. {{Վերնագիր |վերնագիր = Սնամեջ մարդիկ |հեղինակ = [[Թ․ Ս․ Էլիոթ]] |թարգմանիչ = Սամվել Մկրտչյան |աղբյուր = }...
{{Վերնագիր
|վերնագիր = Սնամեջ մարդիկ
|հեղինակ = [[Թ․ Ս․ Էլիոթ]]
|թարգմանիչ = Սամվել Մկրտչյան
|աղբյուր =
}}


:<em>«Պարոն Քուրցը ․․․ մեռավ»
:«Ողորմացեք ծերուկ Գային»</em>

==I==
:Մենք սնամեջ մարդիկ ենք
:Եւ խրտվիլակներ,
:Խոնարհելով ծղոտով լցված
:Գլուխները մեր։
:Ավաղ ձայներն անտենչ
:Մինչ շշնջում ենք միասին հակված
:Անիմաստ են ու դառնանուն
:Ինչպես քամին չոր խոտի մեջ
:Կամ կոտրված ապակու վրա
:Առնետների ոտքերը՝ խոնավ մառանում։
:Պատկեր առանց ձեւի, երանգ առանց գույնի,
:Կաթվածահար ուժ, ընթացք առանց շարժման։
:Նրանք ովքեր կտրեցին անցան
:Ուղիղ հայացքով մահվան մյուս Արքայությունը
:Հիշում են (եթե հիշում են) մեզ
:Ոչ որպես վայրագ, կորած հոգիների
:Այլ միայն որպես
:Սնամեջ մարդկանց,
:Խրտվիլակների։

==II==

:Երազների մեջ վախենում եմ աչքեր տեսնել ―
:Մահվան երազի արքայությունում
:Չեն հայտնվում դրանք․
:Այնտեղ աչքերը
:Արեւաշող են՝ ջարդված սյան վրա
:Այնտեղ, մի ծառ է օրորվում
:Իսկ ձայները
:Քամու երգի մեջ
:Մարող աստղից անգամ
:Հեռու են ու ավելի շքեղ։
:Թող ես ավելի մոտ չլինեմ
:Մահվան երազի արքայությունում
:Ինքս էլ կկրեմ
:Նրբին դիմակներ
:Խաչված ցուպեր, առնետի ու ագռավի մորթ
:Ընդարձակ դաշտում
:Եւ միշտ քամուն հնազանդ,
:Ոչ ավելի մոտ․․․
:Միայն չլինի վերջին հանդիպումը
:Աղջամուղջի արքայությունում։

==III==

:Սա մեռած երկիրն է,
:Կակտուսի երկիրը
:Այստեղ են հառնում քարե
:Կուռքերը եւ ստանում
:Ողորմածությունը մեռյալ ձեռքի
:Հանգչող աստղերի շողի ներքո։
:Այսպես է լինում
:Մահվան մյուս արքայությունում
:Արթնանալ մենակ
:Այն ժամին երբ մենք
:Դողում ենք քնքշանքից
:Շուրթեր որոնք գիտեին համբուրել
:Ջարդված քարին են աղոթք ասում։

==IV==

:Աչքերն այստեղ չեն
:Այստեղ աչքեր չկան
:Մեռնող աստղերի այս դաշտավայրում
:Սնամեջ դաշտում
:Եւ մեր կորուսյալ արքայությունների
:Ջարդված երախում
:Որ վերջին վայրն է մեր հանդիպման
:Մենք խարխափում ենք կուրացած
:Եւ չենք խոսում
:Հղի գետի ափին կանգնած
:Կուրացած, մինչեւ
:Աչքերն են հայտնվում
:Ինչպես աստղը մշտնջենական
:Կամ աղջամուղջի արքայության
:Վարդը բազմաթերթ
:Որ դատարկ մարդկանց
:Հույսն է հավետ։

==V==

:Շուրջպար ենք բռնել կակտուսի շուրջը
:Կակտուսի շուրջը կակտուսի շուրջը
:Շուրջպար ենք բռնել կակտուսի շուրջը
:Առավոտվա ժամը հինգին
:Գաղափարի եւ
:Իրականության միջեւ
:Ընթացքի եւ
:Գործողության միջեւ
:Ստվերն է ընկնում
:Զի քոնն է Արքայությունը
:Հղացման եւ
:Արարման միջեւ
:Զգացմունքի եւ
:Պատասխանի միջեւ
:Ստվերն է ընկնում
:Կյանքը շատ երկար է
:Ցանկության եւ
:Ջղացնցման միջեւ
:Կարողության
:Եւ գոյության միջեւ
:Էության
:Եւ անկման միջեւ
:Ստվերն է ընկնում
:Զի քոնն է Արքայությունը
:Զի քոնն է
:Կյանքը
:Զի քոնն է
:Այսպես է վերջանում աշխարհը
:Այսպես է վերջանում աշխարհը
:Այսպես է վերջանում աշխարհը
:Ոչ թե պայթյունով այլ կաղկանձով։