}}
[[Կատեգորիա:Արձակ]]
{{անավարտ}}
==Մասն առաջին==
<poem>
Բեռլիոզի կյանքն այնպես էր ընթացել, որ անսովոր երեւույթների վարժված չէր։ Ավելի գունատված, նա չռեց աչքերն ու խուճապայար մտածեց․ «Չի կարող պատահել․․․»
Բայց, ավաղ, պատահել էր, եւ երկարուկ քաղաքցինքաղաքացին, որ թափանցիկ էր, ոտքերը գետնից կտրված, ճոճվում էր նրա դեմ՝ աջ ու ձախ։
Այստեղ այնպիսի սարսափ տիրեց Բեռլիոզին, որ նա փակեց աչքերը։ Իսկ երբ բացեց, տեսավ, որ ամեն ինչ վերջացած է, պատրանքը տարրալուծվել, վանդակավորն՝ անհետացել, դրա հետ մեկտեղ բութ ասեղն էլ է դուրս եկել սրտից։
― Փո՛ւհ, սատանա, ― բացականչեց խմբագիրը, ― գիտես, Իվան, քիչ էր մնացել տոթահար լինեի։ Նույնիսկ տեսլապատրանքի պես մի բան էլ եղավ, ― փորձեց քմծիծաղի տալ, բայց աչքերի մեջ դեռեւս տանգնապն տագնապն էր թրթռում, եւ դողում էին ձեռքերը։
Սակայն կամաց֊կամաց հանգստացավ, թաշկինակով դեմքը հովհարեց եւ բավական առույք առույգ ասելով՝ «Դե՛֊հ, այսպիսով․․․», շարունակեց խոսքը, որ ծիրանի ջուր խմելով էր ընդհատվել։
Ինչպես հետագայում իմացան, խոսքը Հիսուս Քրիստոսի մասին էր։ Բանն այն է, որ խմբագիրն ամսագրի հերթական պրակի համար հակակրոնական մի մեծ պոեմ էր պատվիրել բանաստեղծին։ Իվան Նիկոլաեւիչն այդ պոեմը հորինել էր, այն էլ բավական կարճ ժամկետում, բայց, ցավոք, դրանով ամենեւին չէր գոհացրել խմբագրին։ Իր պոեմի գլխավոր գործող անձին, այն է՝ Հիսուսին, Անապաստանը խսիտ խիստ սեւ գույներով էր ներկայացրել, այդուհանդերձ, խմբագրի կարծիքով, ամբողջ պոեմը հարկ էր նորից գրել։ Եվ հիմա ահա խմբագիրը Հիսուսի մասին դասախոսության նման մի բան էր կարդում բանաստեղծին, նրա հիմնական սխալն ընդգծելու նպատակով։ Դժվար է ասել, թե հատկապես ինչն էր Իվան Նիկոլաեւիչի ձախողման պատճառը՝ նրա տաղանդի նկարագրական ո՞ւժն արդյոք, թե գրելիք խնդրի մասին կատարյալ անտեղյակությունը, բայց նրա պատկերած Հիսուսը ստացվել էր որպես միանգամայն կենդանի, թեեւ համակրանք չհարուցող անձ։ Իսկ Բեռլիոզն ուզում էր բանաստեղծին ապացուցել, որ գլխավորն այն չէ, թե ինչպիսին էր Հիսուսը՝ վատը, թե լավը, այլ այն, որ այդ Հիսուս կոչվածը, որպես անձնավորություն, ամենեւին գոյություն չի ունեցել աշխարհում եւ որ նրա մասին եղած բոլոր պատմությունները սովորական հոինվածքներ են, ամենասովորական առասպել։
Հարկ է նշել, որ խմբագիրը կարդացած մարդ էր եւ խոսքի մեջ շատ հմտորեն վկայակոչում էր հին պատմիչներին, օրինակ, նշանավոր Փիլոն Ալեքսանդրացուն, փայլուն կրթություն ստացած, Հովսեպես Պլավիոսին, որը երբեք ոչ մի բառով չի հիշատակել Հիսուսի գոյությունը։ Հանդես բերելով պատկառելի խորագիտակություն, Միխաիլ Ալեքսանդրովիչը բանաստեղծին իմիջիայլոց հայտնեց եւ այն մասին, որ Տակիտոսի նշանավոր «Տարեգրությունների» տասնհինգերորդ գրքի հատվածը, այն է՝ 44֊րդ գլուխը, ուր խոսվում է Հիսուսի մահապատժի մասին, ոչ այլ ինչ է, քան ավելի ուշ շրջանի կեղծված հավելում։
Բանստեղծը, ում համար խմբագրի հայտնած ամեն ինչը նորություն էր, ուշադրությամբ լսում էր Միխաիլ Ալեքսանդրովիչին, նրա վրա հառած իր ժիր ու կանաչ աչքերը եւ սոսկ զկռտում էր երբեմն, քթի տակ հայհոյելով ծիրանի ջուրը։
― Արեւելյան որեւիցե կրոն չկա, ― ասում էր Բեռլիոզը, ― որտեղ, որպես կանոն, անարատ կույսն աստված լույս աշխարհ չբերի։ Եվ քրիստոնյաները, նոր որեւէ բան չեն չհորինելով, ճիշտ նույն կերպ ստեղծեցին իրենց Հիսուսին, որը երբեք իրական մարդ չի եղել։ Այ, հենց դրա վրա էլ պետք է գլխավոր շեշտը դնել․․․
Բեռլիոզի հնչեղ տենորը տարածվում էր ամայի ծառուղում, եւ որքան Միխաիլ Ալեքսանդրովիչը թափանցում էր խորքերը, ուր առանց գլուխը կոտրելու երկյուղի կարող է թափանցել միայն շատ կրթված մարդը, բանաստեղծն ավելի ու ավելի հետաքրքրական, օգտակար բաներ էր իմանում թե եգիպտական Օսիրիսի՝ բարեգութ աստծո եւ Երկնքի ու Երկրի որդու մասին, թե փյունիկյան աստծո՝ Թամմուզի մասին, թե Մարդուկի մասին, նույնիսկ սակավ հայտնի Վիցլիպուցլի ահեղ աստծու մասին, որին ժամանակին շատ էին մեծարում ացտեկները Մեքսիկայում։
Եվ ահա հենց այն ժամանակ, երբ Միխաիլ Ալեքսանդրովիչը բանաստեղծին պատմում էր, թե ացտեկները Վիցիպուլցիի արձանիկներն ինչպես էին պատրաստում խմորից, ծառուղու վրա երեւաց առաջին մարդը։
Հետագայում, երբ անկեղծ ասած ուշ էր արդեն, տարբեր հիմնարկությունները իրենց ամփոփագրերը ներկայացնում էին, սկսելով այդ մարդու նկարագրությունից։ Դրանց բաղդատումը չի կարող զարմանք չհարուցել։ Այսպես, առաջին ամփոփագրում ասված էր, որ այդ մարդը կարճահասակ էր, ոսկյա ատամներով, առ աջ ոտքը՝ կաղ։ Երկրորդում՝ թե վիթխարի հասակ ուներ, պլատինե ատամնապսակ, եւ ձախ ոտքն էր կաղ։ Երրորդը հակիրճ հայտնում էր, որ առանձնահատուկ նշաններ չուներ այդ մարդը։
Ստիպված պիտի խոստովանել, որ այդ ամփոփագրերից եւ ոչ մեկը բանի պետք չէ։
«Անգլիացի է», ― մտածեց Անապաստանը, ― տես է՜, չի էլ շոգում ձեռնոցներով»։
Իսկ օտարերկրացին աչքի ածեղ ածեց բարձրահարկ շենքերը, որոնք քառանկյունաձեւ շրջանակել էին լիճը, ընդ որում նկատելի էր, որ տվյալ վայրն առաջին անգամ է տեսնում եւ որ դա հետաքրքրել է նրան։
Հայացքը կանգնացրեց վերեւի հարկերի վրա, որոնց ապակիների մեջ կուրացուցիչ արտացոլվում էր բեկված եւ Միխաիլ Ալեքսանդրովիչից ընդմիշտ հեռացող արեւը, հետո իջեցրեց ցած, ուր ապակիները իրիկնամուտի մթով էին պարուրվում, ներողամտորեն ծիծաղեց քթի տակ ինչ֊որ բանի վրա, աչքերը կկոցեց, ձեռքերը դրեց ձեռնափայտի գլխիկին, ծնոտը՝ ձեռքերին։
― Բայց թույլ տվեք հարցնել, ― լարված մտորումներից հետո խոսեց օտարերկրացի հյուրը, ― իսկ ինչպե՞ս վարվենք ասծտո գոյության ապացույցների հետ, որոնք, ինչպես հայտնի է, ճիշտ եւ ճիշտ հինգն են։
― Ավա՛ղ, ― ափսոսանքով պատասխանեց Բեռլիոզը, ― այդ ապացույցներից ոչ մեկը ոչինչ չարժքչարժե, եւ մարդկությունը դրանք վաղուց արխիվ է պահ տվել։ Համաձայն չե՞ք, որ բանականության ասպարեզում աստծո գոյության որեւէ ապացույց չի կարող լինել։
― Բռավո՜, ― բացականչեց օտարերկրացին, ― բռավո՜։ Դուք կրկնեցիք այդ առթիվ անհանգիստ ծերուկ Էմանուիլի միտքն ամբողջությամբ։ Բայց ահա թե որն է զվարճալին՝ հա նա հիմնովին քարուքանդ արեց բոլոր հինգ ապացույցները, իսկ հետո, կարծես ինքն իրեն ձեռ առնելով, իր սեփական վեցերորդ ապացույցը հորինեց։
― Կանտի ապացույցը, ― նրբորեն ժպտալով, առարկեց ուսյալ խմբագիրը, ― նույնպես անհամոզիչ է։ Եվ զուր չէր Շիլլերն ասում, որ կանտյան դատողություններն այդ հարցի շուրջ միայն ստրուկներին կարող են գոհացնել, իսկ Շտրաուսը պարզապես ծիծաղում էր այդ ապացույցի վրա։
Բեռլիոզը խոսում էր, միեւնույն ժամանակ ինքն իրեն մտածում․ «Բայց եւ այնպես, ո՞վ է այդ մարդը։ Եվ ինչո՞ւ է այսպես լավ ռուսերե ռուսերեն խոսում»։
― Բռնես այդ Կանտին ու նման ապացույցների համար մի երեք տարով քշե՛ս Սոլովկի, ― միանգամայն անսպասելի մեջ ընկավ Իվան Նիկոլաեւիչը։
Սակայն Կանտին Սոլովկի ուղարկելու առաջարկը ոչ միայն չապշեցրեց օտարերկրացուն, այլ նույնիսկ հիացմունք պատճառեց։
― Ճիշտ այդպես, ճիշտ այդպես, ― բղավեց նա, ու Բեռլիոզին ուղղված նրա ձախ աչքը փայլատակեց, ― ի՛սկը նրա տեղն է դա։ Ախր այն ժամանակ, նախաճաշելիս ասում էի նրան․ «Կամքը ձերն է, պրոֆեսոր, անհարիր բան եք հորինել։ Գուցեեւ խելացի է, բայց խիստ անհասկանալի։ Ձեզ վրա կծիծաղեն»։
Բեռլիոզն աչքերը չռեց։ «Նախաճաշելիս․․․ Կանտի՞ն․․․ Ինչեր է դուրս տալիս», ― մտածեց նա։
― Մարդն ինքն է կառավարում, ― խոստովանենք՝ ոչ այնքան հստակ այդ հարցին շտապես զայրացած պատասխանել Անապաստանը։
― Ներող եղեք, ― մեղմ պատասխանեց անծանոթը, ― կառավարելու համար, այսպես թե այնպես, պետք է որոշ, թեկուզ փոքր֊ինչ պատկառելի ժամանակահատվածի սահմաններում որոշակի ծրագիր ունենալ։ Սակայն թւոյլ տվեք հարցնել, իսկ ինչպե՞ս կարող է մարդը կառավարել, եթե նա ոչ միայն զրկված է թեկուզ ծիծաղելիորեն կարճ ժամանակահատվածի, է՛, ասենք, մի հազար տարվա համար որեւիցե ծրագիր կազմելու հնարավորությունից, այլ չի կարող նույնիսկ իր սեփական վաղվա օրվա համար երաշխավորել։ Եվ իրոք, ― այստեղ անծանոթը դարձավ Բեռլիոզին, ― պատկերացրեք, օրինակի համար, որ դուք սկսեք տնօրինել, կառավարել ուրիշներին եւ ձեզ, մի խոսքով, այսպես ասած, բավականություն ստանալ դրանից, եւ հանկարծ, ձեր թոքերում․․․ քխը՛․․․քխը՛․․․ սարկոմա հայտնաբերվի․․․ ― օտարերկրացին այստեղ մի անուշ քմծիծաղ տվեց, ասես թոքերի սարկոմայի միտքը հաճույք պատճառեց նրան, ― այո, սարկոմա, ― աչքերը կատվի պես կկոցելով՝ կրկնեց նա հնչեղ այդ բառը, ― եւ ահա վերջացա՜վ ձեր կառավարումը։ Ոչ մեկի ճակատագիրն այլեւս ձեզ չի հետաքրքրում, բացի ձեր սեփականից։ Հարազատներն սկսում են ստեր ասել ձեզ, վատ բան կանխազգալով՝ դուք ձեզ գցում եք ուսյալ բժիշկների, ապա շառլատանների, մեկ֊մեկ էլ՝ գրբացների դռները։ Ինչպես առաջինը եւ երկրորդը, այնպես էլ երրորդը միանգամայն անիմաստ են, ինքներդ եք հասկանում։ Եվ այդ ամենը ողբերգական ավարտ է ունենում․ նա, ով դեռ վերջերս ենթադրում էր, թե ինչ֊որ բան է կատարվում, հանկարծ հայտնվում է մի փայտյա արկղի մեջ անշարժ պառկած, եւ շրջապատի մարդիկ, հասկանալով, որ այլեւս որեւէ բանի պիտանի չէ այդ պառկածը, այրում են նրան կիզարանում։ Ավելի վատ էլ է լինում․ քիչ առաջ մարդը պատրաստվում էր Կիսլովոդսկ մեկնել, ― թվում է, թե դատարկ բան է, բայց դա էլ չի կարող անել, որովեհտեւ չգիտես ինչու մեկ էլ տեսար սայթաքեց ու ընկավ տրամվայի տա՜կ։ Մի՞թե կասեք, թե ի՛նքն այդպես տնօրինեց։ Ավելի ճիշտ չի՞ լինի մտածել, որ բոլորվին բոլորովին ուրիշ մեկն այդպես տնօրինեց, ― եւ այստեղ անծանոթը տարօրինակ ձեւով ծիծաղեց։
Բեռլիոզը մեծագույն ուշադրությամբ էր ունկնդրում սարկոմայի եւ տրամվայի մասին այդ տհաճ պատմությունը, եւ զանազան տագնապալի մտքեր սկսեցին տանջել նրան։ «Օտարերկրացի չէ։ Օտարերկրացի չէ, ― մտածում էր Բեռլիոզը, ― չաձազանց չափազանց տարօրինակ անձնավորություն է․․․ բայց ներեցեք իսկ ո՞վ է»։
― Ինչպես տեսնում եմ, ուզում եք ծխե՞լ, ― անսպասելիորեն Անապաստանին դիմեց անծանոթը, ― ի՞նչ ծխախոտ եք գերադասում։
― «Նաշա մարկա»։
Թե խմբագրին, թե բանաստեղծին ապշեցրեց ոչ այնքան հենց «Նաշա մարկայի» առկայությունը ծխատուփի մեջ, որքան ծխատուփը։ Շատ էր մեծ, զուտ ոսկուց, եւ բաց անելիս կափարիչի վրա կապուտ կապույտ ու ճերմակ բոցով փայլատակեց շողակնե եռանկյունին։
Այստեղ գրողները տարբեր բաներ մտածեցին։ Բեռլիոզը՝ «Ո՛չ, օտարերկրացի է», իսկ Անապաստանը՝ «Այ, սատանան դրանի տանի։ Հը՞»։
― Ոչ, ― պատասխանեց զրուցակիցը, ― մի ռուս կին, կոմերիտուհի։
― Հը՛մ․․․ ― անծանոթի կատակից բորոբքվածբորբոքված, փնչացրեց Բեռլիոզը, ― կներեք, այդ մեկը քիչ հավանական է։
― Խնդրում եմ ինձ եւս ներեք, ― պատասխանեց օտարերկրացին, ― բայց դա այդպես է։ Ի դեպ, կկամենայի հարցնել ձեզ, եթե գաղտնիք չէ, ի՞նչ եք անելու այս երեկո։
― Իվա՜ն․․․ ― ցածրաձայն ասաց Միխաիլ Ալեքսանդրովիչը։
Բայց օտարերկրացին ամենեւին չնեղացավ եւ ծիծաղեց անշափ անչափ ուրախացած։
― Եղե՜լ եմ, եղե՜լ, այն էլ ոչ մեկ անգամ, ― բացականչեց նա, ծիծաղելով, չծիծաղող աչքը բանաստեղծից չկտրելով, ― ո՜ւր ասես, չեմ եղել։ Ափսոս միայն, ժամանակ չեղավ պրոֆեսորից հարցնեմ, թե ինչ ասել է շիզոֆրենիա։ Այնպես որ Իվան Նիկոլաեւիչ, ինքներդ կիմանաք նրանից։
― Օ՜, հաճույքով, ― բացականչեց անծանոթը, ― այստեղ, լորենիների տակ այնքան լավ է, իսկ ես, ի դեպ, ոչ մի տեղ չեմ շտապում։
― ՄիշտՄիշ, գիտես ինչ, ― շշնջաց բանաստեղծը, Բեռլիոզին մի կողմ քաշելով, ― նա ամենեւին էլ տուրիստ չէ, այլ լրտես։ Ռուս տարագիր է, որ սողոսկել է մեզ մոտ։ Փաստաթուղթ հարցրու, թե չէ կգնա․․․
― Կարծո՞ւմ ես, ― տագնապած շշնջաց Բեռլիոզը եւ մտածեց․ «Բայց չէ՞ որ նա իրավացի է»։
― Ներեցեք ինձ, որ թեժ վեճի ընթացքում մոռացա ներկայանալ։ Ահա իմ այցետոմսը, անձնագիրը եւ խորհրդատվության համար Մոսկվա գալու հրավերը, ― ծանրակշիռ տոնով ասաց անծանոթը՝ խորաթափանց հայացքով գրողներին նայելով։
Վերջիններս շփոթվեցին։ «Սատանա՛, ամեն ինչ լսել է․․․» ― մտածեց Բեռլիոզը եւ բարեկիրթ շարժումով հավաստիացրեց, որ փաստաթուղթ ներկայացնելու կարիք չկա։ Մինչ օրարերկրացին օտարերկրացին փաստաթղթերը խմբագրի ձեռքը կխոթեր, բանաստեղծը հասցրեց այցետոմսի վրա տեսնել օտար լեզվով տպագրված «պրոֆեսոր» բառը եւ ազգանվան առաջին տառը՝ «W»։
― Շատ հաճելի է, ― շփոթված ասած խմբագիրն այդ ընթացքում, եւ օտարերկրացին փաստաթղթերը գրպանը դրեց։
===Գլուխ 2։ Պոնտացի Պիղատոսը===
Արնագույն աստառով սպիտակ թիկնոցն ուսերին, հեծելակի քստքստան քայլվածքով, գարնանային նիսան ամսու տասնչորսի վաղ առավոտյան Հերովդես Մեծի պալատի երկու թեւերի միջեւ ընկած կամարակապ սյունաշար պատշգամբը ելավ Հրեաստանի կուսակալ Պոնտացի Պիղատոսը։
Աշխարհում ամենից շատ կուսակալն ատում էր վարդայուղի հոտը, եւ հիմա ամեն բանի մեջ վատ օրվա կանխագուշակում կար, քանի որ այդ հոտը կուսակալին հետապնդել սկսեց այգաբացից։ Կուսակալին թվում էր, թե վարդի բույր են արձակում այգու նոճիներն ու արմավենիները, որ կաշվի եւ պահակախմբի հոտերի մեջ անիծյալ վարդայուղի շիթն էլ է խառնված։ Պալատի ետեւում ընկած կողաշենքերից, ուր տեղավորվել էր կուսակալի հետ Երշալաիմ եկած Տասներկուերորդ Կայծակնազարկ լեգեոնի առաջին կոհորտան, այգու վերին տափարակի վրայով ծուխ քաշվեց պատշգամբ, եւ այդ դառնավուն ծխին, որ նշանակում էր, թե հարյուրյակների խոհարարները սկսել են ճաշ եփելը, վարգի այդ նույն թանձր շունչը խառնվեց։ Ո՜վ աստվածներ, աստվածներ, ինչի՞ համար եք ինձ պատժում։
«Այո, կասկած չկա։ Նույն, դարձյալ նույն անհաղթելի, զարհուրելի հեմիկրանիան, որից ցավում է մարդու գլխի կեսը։ Ոչ ճար կա, ոչ փրկություն։ Փորձեմ չշարժել գլուխս»։
Շատրվանի մոտ, խճազարդ հատակին արդեն բազկաթոռ էր դրված, եւ կուսակալն առանց որեւէ մեկին նայելու նստեց ու մեկնեց ձեռքը։
Քարտուղարն ակնածանքով այդ ձեռքի մեջ դրեց մագաղաթի գալարը։ Չկարողանալով զսպել դեմքի ցավագին ծամածռումը, կուսակալն աչքի պոչով, թռուցիկ անցավ գրածի վրայով, մագաղաթը ետ տվեց քարտուղարին ու դժվարությամբ ասաց․
― Ամբաստանյանը գալիլեացի՞ է։ Գործն ուղարկե՞լ եք չորրորդապետին։
― Այո, կուսակալ, ― պատասխանեց քարտուղարը։
― Ի՞նչ է ասում։
― Նա հրաժարվել է եզրակացություն տալ՝ ըստ գործի եւ ծերակույտի մահվան դատավճռին ուղարկել է եր հաստատմանը, ― բացատրեց քարտուղարը։
Կուսակալը ցնցեց այտնու ցածրաայն ասաց․
― Բերեք մեղադրյալին։
Եվ անմիջապես երկու լեգեոներ այգու տափարակից վեր բարձրացրեցին ու պատշգամբի սյուների տակ, կուսակալի բազկաթոռի դիմաց կանգնեցրին քսանյոթ տարեկան մի մարդու։ Այդ մարդու հագինը հնամաշ ու պատառոտված, երկնագույն խիտոն էր։ Գլխին ճերմակ փաթթոց կար, ճակատի շուրջ՝ կաշեկապտուկ, բերանի եզրին՝ լերդացած արյունով ճանկռտվածք։ Նա անհանգիստ հետաքրքրությամբ կուսակալին էր նայում։
Վերջինս լուռ էր, հետո ցածրաձայն հարցրեց արամեերեն․
― Ուրեմն այդ դո՞ւ ես ժողովրդին հրահրել, որ քանդեն երշալաիմյան տաճարը։
Հարցը տալիս կուսակալը քարի պես անշարժ էր, եւ միայն շրթունքներն էին հազիվհազ շարժվում՝ որովհետեւ վախենում էր շարժել դժոխային ցավով կրակվող գլուխը։
Ձեռքերը կապած մարդը մի քիչ առաջ թեքվեց ու ասաց․
― Բարի՛ մարդ։ Հավատա ինձ․․․
Բայց կուսակալը՝ առաջվա պես անշարժ ու ձայնն ամենեւին չբարձրացնելով, տեղնուտեղն ընդհատեց նրան․
― Այդ ի՞նձ ես բարի մարդ կոչում։ Սխալվում ես։ Երշալաիմ քաղաքում բոլորը փսփսում են, որ ես կատաղի հրեշ եմ, եւ դա միանգամայն ճիշտ է, ― ու նույնքան միալար ավելացրեց․ ― հարյուրապետ Առնետորսին ինձ մոտ կանչեք։
Բոլորին թվաց, թե պատշգամբը մթնեց, երբ հատուկ հարյուրակի պետ Մարկոսը՝ Առնետորս մականվամբ, ներկայացավ կուսակալին։
Առնետորսը մի գլուխ բարձր էր լեգեոնի ամենաբարձրահասակ զինվորից եւ այնքան թիկնեղ, որ բոլորովին ծածկեց նոր ելնող արեւը։
Կուսակալը հարյուրապետին դիմեց լատիներեն․
― Հանցագործն ինձ «բարի մարդ» է կոչում։ Մի րոպեով նրան տարեք այստեղից, բացատրեց, թե ինչպես պիտի խոսել ինձ հետ։ Բայց խեղանդամ չանեք։
Եվ անշարժ կուսակալից բացի բոլորը հայացքով ուղեկցեցին Առնետորս Մարկոսին, որը ձեռքոն նշան արեց բանտարկյալին, այսինքն՝ պիտի հետեւես ինձ։
Ընդհանրապես, որտեղ էլ հայտնվեր, Առնետորսին բոլո՛րն էին ուղեկցում հայացքով նրա հասակի պատճառով, իսկ նրանք, ովքեր առաջին անգամ էին տեսնում, նաեւ այն պատճառով, որ հարյուրապետի դեմքն այլանդակված էր՝ ժամանակին նրա քիթը ջարդել էր գերմանական լախտի հարվածից․
Խճահատակի վրա կափկափեցին Մարկոսի ծանր կորշիկները, շղթայակապն անաղմուկ հետեւեց նրան, սյունաշար պատշգամբում կատարյալ լռություն տիրեց, ու լսվում էր, թե ինչպես են ղունղունում աղավնիներն այգու տափարակում, պատշգամբի տակ, մեկ էլ՝ շատրվանի ջրի դուրեկան ու սեթեւեթ երգը։
Կուսակալը կամեցավ ելնել տեղից, քունքը դնել շիթի տակ ու այդպես անզգայանալ։ Բայց գիտեր, որ դա էլ չի օգնի իրեն։
Սյունաշարի տակից այգի բերելով բանտարկյալին, Առնետորսը բրոնզե արձանի պատվանդանին մոտ կանգնած լեգեոների ձեռքից վերցրեց խարազանն ու, թեթեւակի թափ առնելով, զարկեց ձերբակալվածի ուսերին։ Հարյուրապետի շարժումն անփույթ էր ու թեթեւ, բայց շղթայակապը վայրկենապես գետնին տապալվեց, ասես կտրեցին ոտքերը․ նրա շունչը կտրվեց, դեմքի գույնը թռավ ու աչքերն անշարժացան անիմաստ։ Մարկոսը միայն ձախ ձեռքով, հեշտ ու հանգիստ, դատարկ տոպրակի պես վեր բարձրացրեց ընկածին, ոտքի կանգնեցրեց ու սկսեց խոսել քթի մեջ, վատ արտաբերելով արամեերեն բառերը․
― Հռոմեական կուսակալին կոչել իգեմոն։ Ուրիշ խոսքեր չասել։ Կանգնել զգաստ։ Ինձ հասկացա՞ր, թե՝ խփեմ։
Բանտարկյալը ճոճվեց տեղում, բայց տիրապետեց իրեն, գույնը տեղն եկավ, շունչը ետ բերեց ու խռպոտ ձայնով պատասխանեց․
― Ես քեզ հասկացա։ Մի խփիր։
Մեկ րոպե անց նա կրկին կանգնած էր կուսակալի դիմաց։
Հնչեց խամրած, հիվանդ ձայնը․
― Անունդ ի՞նչ է։
― Ի՞մ, ― փութով պատասխանեց բանտարկյալը, ամբողջ էությամբ արտահայտելով հասկանալի պատասխանելու, այլեւս զայրույթ չհարուցելու պատրաստակամություն։
Կուսակալը ցածրաձայն ասաց․
― Իմն ինձ հայտնի է։ Ավելի հիմար մի ձեւանա, քան կաս։ Քո՛նը։
― Յեշուա, ― շտապ֊շտապ պատասխանեց բանտարկյալը։
― Մականուն ունե՞ս։
― Հա֊Նոցրի։
― Որտեղացի՞ ես։
― Գամաղեցի, ― պատասխանեց բանտարկյալը, գլխով ցույց տալով, որ այնտեղ, հեռուներում, իրենից աջ, հյուսիսում, Գամաղա կոչվող մի քաղաք կա։
― Ծագումով, արյամբ ո՞վ ես։
― Ստույգ չգիտեմ, ― աշխուժորեն պատասխանեց բանտարկյալը, ― ծնողներիս չեմ հիշում։ Ինձ ասել են, որ հայրս սիրիացի էր․․․
― Մշտական որտե՞ղ ես ապրում։
― Մշտական կացարան չունեմ, ― ամաչելով պատասխանեց բանտարկյալը, ― ճամփորդում եմ՝ քաղաքից քաղաք։
― Ավելի կարճ կարելի է ասել, մի խոսքով, թափառաշրջիկ ես, ― ասաց կուսակալն ու հարցրեց․ ― հարազատներ ունե՞ս։
― Ոչ ոք չունեմ։ Մենակ եմ աշխարհում։
― Գրել֊կարդալ գիտե՞ս։
― Այո։
― Արամեերենից բացի ուրիշ լեզու գիտե՞ս։
― Գիտեմ։ Հունարեն։
Ուռած կոպը բարձրացավ, տառապանքի մլարով պատած աչքը մեխվեց բանտարկյալի վրա։ Մյուս աչքը փակ մնաց։
Պիղատոսը հունարեն խոսեց։
― Ուրեմն, դո՞ւ էիր պատրաստվում ավերել տաճարի շինությունն ու հրահրո՞ւմ էիր ժողովրդին։
Այս խոսքերի վրա բանտարկյալը կրկին աշխուժացավ․ աչքերն այլեւս վախ չէին արտահայտում, ու նա խոսեց հունարեն․
― Բարի․․․ ― բանտարկյալի աչքերում սարսափ երեւաց, որովհետեւ քիչ էր մնացել սխալվեր, ― իգեմոն, կյանքումս երբեք մտադիր չեմ եղել տաճարի շինությունն ավերել ու ոչ ոքի չեմ հրահրել այդ անիմաստ գործին։
Ցածրիկ սեղանի վրա հակված եւ ցուցմունքներն արձանագրող քարտուղարի դեմքին զարմանք հայտնվեց։ Նա բարձրացրեց գլուխը, բայց անմիջապես նորից կռացավ մագաղաթի վրա։
― Հազար ու մի տեսակ մարդիկ են հավաքվում այս քաղաքում տոն օրերին։ Նրանց մեջ լինում են մոգեր, աստղաբաշխներ, գուշակներ ու մարդասպաններ, ― միալար խոսում էր կուսակալը, ― ստախոսներ էլ են լինում։ Օրինակ, դու ստախոս ես։ Պարզ գրված է՝ հրահրում էր ավերել տաճարը։ Այդ են վկայում մարդիկ։
― Այդ բարի մարդիկ, ― սկսեց բանտարկյալն ու շտապ֊շտապ ավելացնելով․ ― իգեմոն․․․ ― շարունակեց․ ― ոչինչ չսովորեցին եւ իմ բոլոր ասածները շփոթել են։ Ընդհանրապես սկսում եմ վախենալ, որ այդ խառնաշփոթությունը երկար կտեւի։ Եվ ամեն ինչի պատճառը այն է, որ ասածներս ճիշտ չի գրառում նա։
Լռություն տիրեց։ Այժմ արդեն երկո՛ւ հիվանդ աչք էին մռայլորեն նայում բանտարկյալին։
― Կրկնում եմ, բայց վերջին անգամ, հերիք խելագար ձեւանաս, ավազա՛կ, ― ասաց Պիղատոսը մեղմ ու միալար, ― քո ասածներից քիչ բան է գրված, գրվածն էլ բավական է քեզ կախելու համար։
― Ոչ, ոչ, իգեմոն, ― ամբողջովին համակված համոզելու ցանկությամբ, ասաց բանտարկյալը, ― մեկը կա, գնում գալիս է այծի մագաղաթը ձեռքին եւ շարունակ գրում է, գրում։ Սակայն մի անգամ նայեցի այդ մագաղաթին ու սարսափեցի։ Այնտեղ գրված բաներից բացարձակապես ոչ մեկը չեմ ասել։ Խնդրեցի նրան՝ ի սեր աստծո, այրիր քո այդ մագաղաթը։ Բայց նա խլեց ձեռքիցս ու փախավ։
― Ո՞վ է այդ մարդը, ― խորշանքով հարցրեց Պիղատոսն ու ձեռքը դիպցրեց քունքին։
― Ղեւի Մատթեոսը, ― հոժարությամբ բացատրեց բանտարկյալը, ― նա մաքսավոր էր, առաջին անգամ նրան հանդիպեցի Բեթփագեի ճանապարհին, այնտեղ, ուր թզենու այգի կա, ճամփեզրին, ու խոսքի բռնվեցինք։ Սկզբում անբարյացակամ վարվեց եւ նույնիսկ անպատվեց․ այսինքն, կարծեց, թե անպատվում է՝ ինձ շուն կոչելով, ― բանտարկյալն այստեղ քթի տակ ծիծաղեց, ― անձամբ ես այդ կենդանում մեջ ոչ մի վատ բան չեմ տեսնում, որ վիրավորվեմ այդ խոսքից․․․
Քարտուղարն ընդհատեց արձանագրելն ու ծածուկ մի զարմացած հայացք նետեց, բայց ոչ բանտարկյալի, այլ կուսակալի վրա։
― ․․․ թեեւ ինձ լսելով, աստիճանաբար փափկեց, ― շարունակես Յեշուան, ― ի վերջո, փողերը շպրտեց ճանապարհի մեջտեղն ու ասաց, որ գալիս է ինձ հետ ճանապարհորդելու․․․
Մերկացնելով դեղին ատամները, Պիղատոսը քմծիծաղ տվեց մի այտով եւ, ամբողջ իրանով քարտուղարի կողմը թեքվելով, ասաց․
― Ո՜վ Երշալաիմ քաղաք։ Ինչե՜ր ասես, չես լսի այստեղ։ Մաքսավորը փողերը շպրտել է ճանապարհի մեջտեղը, լսո՜ւմ եք։
Չիմանալով ինչ պատասխանել, քարտուղարը հարկ համարեց նույնպես ժպտալ։
― Իսկ նա ասաց, որ հեռայսու փողն ատելի է դարձել իր համար, ― բացատրեց Յեշուան Ղեւի Մատթեոսի արտառոց արարքն ու ավելացրեց։ ― Եվ այդ օրից դարձավ իմ ուղեկիցը։
Դեռեւս բերանը բաց, կուսակալը նայեց բանտարկյալին, ապա արեգակին, որ անշեղորեն վեր էր ելնում ներքեւներում, դեպի աջ փռված ձիարշավարանի հեծյալ արձանների վրայով, ու հանկարծ մի նողկալի տառապանքով մտածեց, որ ամենահեշտ բանը կլիներ պատշգմաբից վռնդել այս տարօրինակ ավազակին, սոսկ երկու բառ արտասանելով՝ «կախեք դրան»։ Վռնդել նաեւ պահակախմբին, պատշգամբից գնալ պալատի խորքը, հրամայել մթնեցնել սենյակը, փռվել մահճին, սառը ջուր պահանջել, աղիողորմ ձայնով կանչել Բանգա շանը, նրան բողոքել հեմիկրանիայից։ Եվ թույն խմելու միտքը մեկեն հրապուրանքով առկայծեց կուսակալի հիվանդ գլխում։
Պղտորված աչքերով նա նայում էր բանտարկյալին ու որոշ ժամանակ լուռ էր, տանջանքով մտաբերելով, թե երշալաիմյան առավոտի անխնա արեւի տակ իր դիմաց ինչու է կանգնել բանտարկյալը՝ ծեծից այլանդակված դեմքով, ու էլ ինչ հարցեր պիտի տա ինքը, որոնք պետք չեն եւ ոչ մեկին։
― Ղեւի Մատթեո՞սը, ― խռպոտ ձայնով հարցրեց հիվանդն ու փակեց աչքերը։
― Այո, Ղեւի Մատթեոսը, ― կուսակալի ականջին հասավ բարձր, իրեն տանջող ձայնը։
― Բայց եւ այնպես, տաճարի մասին ի՞նչ էիր ասում ամբոխին շուկայում։
Թվում էր, թե պատասխանողի ձայնը ծակում է Պիղատոսի քունքը, անասելի տանջանք պատճառում, եւ այդ ձայնն ասաց․
― Իգեմոն, ես խոսում էի այն մասին, որ կփլվի հին հավատի տաճարն ու կստեղծվի ճշմարտության նոր տաճար։ Այդպես ասացի, որ ավելի հասկանալի լինի։
― Թափառականի մեկը, իսկ ինչո՞ւ էիր շուկայում ժողովրդի մեջ խռովություն գցում, պատմելով ճշմարտության մասին, որից գաղափար չունես։ Ի՞նչ բան է ճշմարտությունը։
Եվ այստեղ կուսակալը մտածեց․ «Ո՜վ իմ աստվածներ։ Բաներ եմ հարցնում նրանից, որոնք պետք չեն դատի ժամանակ․․․ Խելքս ինձ չի ծառայում այլեւս․․․» Ու կրկին նրա աչքին երեւաց մուգ հեղուկով լի գավաթը։ «Թո՜ւյն տվեք ինձ, թո՜ւյն»։
Ու դարձյալ լսեց ձայնը։
― Ճշմարտությունն ամենից առաջ այն է, որ գլուխդ ցավում է ու այնքան սաստիկ, որ փոքրոգությամբ մտածում ես մահվան մասին։ Դու ոչ միայն ինձ հետ խոսելու ուժ չունես, այլեւ դժվարանում ես նույնիսկ վրաս նայել։ Ու ես հիմա ակամա քո դահիճն եմ դառնում, ու դա ինձ վշտացնում է։ Դու նույնիսկ չես կարող որեւէ բան մտածել ու սոսկ երազում ես, որ մոտդ գա քո շունը, ըստ երեւույթին, միակ արարածը, ում հետ կապված ես։ Բայց տանջանքդ հիմա կվերջանա, գլխացավդ կանցնի։
Քարտուղարն աչքերը չռեց բանտարկյալի վրա ու կիսատ թողեց գրելը։
Պիղատոսը տանջահար աչքերը բարձրացրեց բանտարկյալի վրա ւո տեսավ, որ արեւն արդեն բավականաչափ վեր է ելել ձիարշավարանի վրա, որ ճառագայթը սյունաշար է թափանցել ու մոտ է գալիս Յեշուայի ծռմռված հողաթափերին եւ որ սա մի կողմ է քաշվում արեւից։
Այդժամ կուսակալը ելավ բազկաթոռից, գլուխը սեղմեց ձեռքերով, ու նրա սափրած, դեղնավուն դեմքին սարսափ գծագրվեց։ Բայց նա իսկույն խեղդեց սարսափը կամքի ուժով եւ կրկին ետ ընկավ բազկաթոռի մեջ։
Իսկ այդ ընթացքում բանտարկյալը շարունակում էր իր խոսքը, բայց քարտուղարն այլեւս ոչինչ չէր արձանագրում, միայն սազի պես վիզը ձգած՝ աշխատում էր ոչ մի բառ բաց չթողնել։
― Ըհը՛, ամեն ինչ վերջացավ, ― խոսում էր բանտարկյալը, բարյացակամությամբ նայելով Պիղատոսին, ― եւ ես չափազանց ուրախ եմ դրա համար։ Իգեմոն, խորհուրդ կտայի քեզ առժամանակ թողել պալատը եւ ոտքով զբոսնել մոտերքում, մի որեւէ տեղ, ասենք, թեկուզ, Ձիթենյաց լեռան այգիներում։ Ամպրոմը․․․ ― բանտարկյալը շրջվեց, աչքերը կկողած, արեւին նայելով, ― ավելի ուշ կսկսվի, իրիկնադեմին։ Զբոսանքը շատ կօգներ քեզ, իսկ ես հաճույքով կուղեկցեի։ Նոր֊նոր մտքերը եկան գլուխս, որոնք կարծում եմ, քեզ կհետաքրքրեն, ու ես սիրով մտքեր կփոխանակեի քեզ հետ, մանավանդ որ շատ խելոք մարդու տպավորություն ես թողնում։
Քարտուղարը մեռելի պես գունատվես ու ցած գցեց մագաղաթի գալարը։
― Ցավն այն է, ― շարունակեց շղթայակապն, ու ոչ ոք չէր ընդհատում նրան, ― որ խիստ ես գաղտնամիտ ու լիովին կորցրել ես հավատդ մարդկանց նկատմամբ։ Համաձայնիր, չի կարելի, չէ՞, մարդկային բոլոր հետաքրքրությունները շան հետ կապել։ Խղճուկ է կյանքդ, իգեմոն, ― եւ այստեղ խոսողն իրեն թույլ տվեց ժպտալ։
Քարտուղարը հիմա լոկ մի բան էր մտածում՝ հավատա՞ իր ականջներին, թե՝ ոչ։ Ստիպված էր հավատալ։ Այդ ժամանակ փորձեց պատկերացնել, թե բանտարկյալի այդ անլուր հանդգնության առթիվ դյուրաբորբոք կուսակալի զայրույթը հատկապես ինչ արտառոց ձեւ կընդունի։ Եվ այդ մի բանը քարտուղարը պատկերացնել չէր կարող, թեեւ լավ ճանաչում էր կուսակալին։
Այդժամ հնչեց կուսակալի խզված, խռպոտ ձայնը․
― Ձեռքերն արձակեք, ― ասաց լատիներեն։
Պահակախմբի լեգեոներներից մեկը նիզակը խփեց հետնին, հանձնեց մյուսին ու մոտեցավ ու բանտարկյալի ձեռքերի կապը քանդեց։ Քարտուղարը գետնից բարձրացրեց գալարը, որոշեց առայժմ չարձանագրել ու ոչ մի բանի վրա չզարմանալ։
― Խոստովանիր, ― ցածրաձայն հարցրեց Պիղատոսը հունարեն, ― դու մեծ բժի՞շկ ես։
― Ոչ, կուսակալ, բժիշկ չեմ, ― պատասխանեց բանտարկյալը, հաճույքով շփելով ճմլված եւ ուռած, կարմրած դաստակը։
Պիղատոսն աչքի պոչով, խստությամբ շաղափում էր բանտարկյալին հայացքով, եւ նրա աչքերն արդեն պղտորված չէին, երեւացել էին բոլորին հայտնի կայծերը։
― Ես չհարցրեցի, ― ասաց Պիղատոսը, ― գուցե լատիներե՞ն էլ գիտես։
― Այո, գիտեմ, ― պատասխանեց բանտարկյալը։
Պիղատոսի դեղնավուն այտերը շառագունեցին, եւ նա հարցրեց լատիներեն։
― Ինչպե՞ս իմացար, որ ուզում եմ շանը կանչել։
― Շատ պարզ, ― պատասխանեց բանտարկյալը լատիներեն, ― ձեռքդ տարար օդի միջով, ― բանտարկյալը կրկնեց Պիղատոսի շարժումը, ― կարծես շոյել էիր ուզում, մեկ էլ՝ շրթունքներդ․․․
― Այո, ― ասաց Պիղատոսը։
Լուռ էին, հետո Պիղատոսը հարց տվեց հունարեն․
― Ուրեմն, բժի՞շկ ես։
― Ոչ, ոչ, ― փութով պատասխանեց բանտարկյալը, ― հավատա ինձ, բժիշկ չեմ։
― Լավ, լավ։ Եթե ուզում ես գաղտնի պահել, պահիր։ Գործին ուղղակի առնչություն չունի դա։ Ուրեմն, պնդո՞ւմ ես, որ կոչ չես արել քանդել․․․ կամ հրդեհել, կամ որեւէ այլ եղանակով ոչնչացնել տաճարը։
― Իգեմոն, ոչ մեկին կոչ չեմ արել նման բաների, կրկնում եմ։ Մի՞թե նման եմ խելապակասի։
― Օ, ո՜չ, դու խելապակասի նման չես, ― պատասխանեց կուսակալն ու մի տեսակ սարսափելի ժպտաց, ― ուրեմն, երդվիր, որ այդպիսի բան չի եղել։
― Ինչո՞վ ես ուզում, որ երդվեմ, ― չափազանց աշխուժացած հարցրեց շղթայազերծը։
― Ասենք, թեկուզ կյանքովդ, ― պատասխանեց կուսակալը, ― երդվելու ճիշտ ժամանակն է, քանի որ կյանքդ մազից է կախված, իմացիր։
― Իգեմոն, չլինի՞ մտածում ես, թե դու ես կախել մազից, ― հարցրեց բանտարկյալը, ― եթե այդպես է, ապա շատ ես սխալվում։
Պիղատոսը ցնցվեց եւ ատամների արանքից պատասխանեց․
― Ես կարող եմ կտրել այդ մազը։
― Այդտեղ էլ ես սխալվում, ― լուսավոր ժպիտը դեմքին, ձեռքով արեւից պաշտպանվելով, առարկեց բանտարկյալը, ― համաձայնիր, որ մազը հաստատապես կարող է կտրել սոսկ նա, ով կախել է։
― Այո, այո, ― ժպտալով ասաց Պիղատոսը, ― հիմա չեմ կասկածում, որ անգործ ու բերանբաց մարդիկ Երշալաիմում կրնկակոխ հետեւել են քեզ։ Չգիտեմ, թե լեզո՞ւդ ով է կախ տվել, բայց լավ է տվել։ Ի դեպ, ասա տեսնեմ, ճի՞շտ է, որ Երշալաիմ ես մտել Սուզայի դարպասով, էշը հեծած, խաժամուժ ամբոխով շրջապատված, որը ողջունել է քեզ իբրեւ ինչ֊որ մարգարեի, ― կուսակալն այստեղ մատնացույց արեց մագաղաթը։
Բանտարկյալը կուսակալին նայեց տարակուսանքով։
― Իգեմոն, ես էշ էլ չունեմ, ― ասաց նա։ ― Երշալաիմ եմ եկել, իրոք, Սուզայի դարպասով, բայց ոտքով, ինձ ուղեկցում էր միայն Ղեւի Մատթեոսը եւ իմ հասեին որեւիցե բան բացականչող մեկը չկար, քանի որ այն ժամանակ ինձ ոչ ոք չէր ճանաչում Երշալաիմ քաղաքում։
― Դու չե՞ս ճանաչում, ― շարունակեց Պիղատոսը, բանտարկյալից չհեռացնելով հայացքը, ― ոմն Դիսմասի, նաեւ Հեստասի կամ Բարրաբայի։
― Այդ բարի մարդկանց ես չեմ ճանաչում։
― Իրա՞վ։
― Իրավ։
― Իսկ հիմա ինձ ասա, ի՞նչ ես շարունակ օգտագործում այդ «բարի մարդիկ» բառերը։ Ինչ է, բոլորի՞ն ես այդպես կոչում։
― Բոլորին, ― պատասխանեց բանտարկյալը, ― աշխարհում չար մարդիկ չկան։
― Առաջին անգամ եմ լսում այդ մասին, ― ասաց Պիղատոսը քմծիծաղով, ― բայց գուցե վատ գիտեմ կյանքը։ Շարունակությունը կարող եք չգրառել, ― դիմեց քարտուղարին, թեեւ վերջինս առանց այդ էլ ոչինչ չէր գրառում, ու շարունակեց խոսել բանտարկյալի հետ։ ― Որեւիցե հունական գրքո՞ւմ ես կարդացել այդ մասին։
― Ոչ, իմ խելքով եմ հասել դրան։
― Ու դա՞ ես քարոզում։
― Այո։
― Իսկ, օրինակ, հարյուրապետ Մարկոսը, նրան Առնետորս են կոչել, բարի՞ է։
― Այո, ― պատասխանեց բանտարկյալը, ― ճիշտ է, նա դժբախտ մարդ է։ Այն օրից ի վեր, երբ բարի մարդիկ այլանդակեցին նրան, դաժան ու խստադիրտ դարձավ։ Հետաքրքիր է, ո՞վ է խեղանդամել նրան։
― Հաճույքով կարող եմ հայտնել, ― պատասխանեց Պիղատոսը, ― քանզի վկա եմ եղել։ Բարի մարդիկ հարձակվեցին նրա վրա, ինչպես շներեն են հարձակվում արջի վրա։ Գերմանները ճանկեցին նրա վիզը, կպան ձեռքերից, ոտքերից։ Հետեւակ երկու հարյուրյակ ծուղակն ընկավ, եւ եթե հեծելավաշտը, որի հրամանատարը ես էի, չմխրճվեր աջ թեւից, մեր փիլիսոփա, քեզ չէր վիճակվի Առնետորսի հետ խոսել։ Դա կատարվեց Իդիստավիզոյի ճակատամարտում, Կուսանաց Հովտում։
― Եթե խոսեի նրա հետ, ― հանկարծ ասաց բանտարկյալն անրջանքով, ― վստահ եմ, որ խիստ կփոխվեր։
― Ես կասկածում եմ, ― արձագանքեց Պիղատոսը, ― որ լեգեոնի հրամանատարին նվազ հաճույք կպատճառեիր, եթե մտքովդ անցներ նրա սպաներից կամ զինվորներից որեւէ մեկի հետ խոսել։ Ի դեպ, հուրախություն բոլորի, նման բան չի էլ կատարվի, եւ առաջինը ես կհոգամ այդ մասին։
Այդ ժամանակ մի ծիծեռնակ սլացիկ թռիչքով սյունաշար պատշգամբ մտավ, պտույտ գործեց ոսկեզօծ առաստաղի տակ, ցած ճախրեց եւ, սրածայր թեւը համարյա քսելով որմնախորշի պղնձյա արձանի դեմքին, թաքնվեց սյան խոյակի ետեւում։ Գուցե մտադրվեց բույն հյուսել այդտեղ։
Ծիծեռնակի թռիչքի ընթացքում կուսակալի՝ ներկայումս հստակ ու թեթեւացած ուղեղում մի բանաձեւ գծագրվեց։ Հետեւյալն էր․ իգեմոնը քննեց Հա֊Նոցրի մականվամբ թափառաշրջիկ փիլիսոփա Յեշուայի գորխը եւ հանցակազմ չգտավ։ Մասնավորապես, նվազագույն կապ անգամ չգտավ Յեշուայի գործողությունների եւ Երշալաիմ քաղաքում վերջերս կատարված անկարգությունների միջեւ։ Պարզվեց, որ թափառաշրջիկ փիլիսոփան հոգեկան հիվանդ է։ Այդ իսկ պատճառով Փոքր ծերակույտի արձակած՝ Հա֊Նոցրիի մահվան դատավճիռը կուսակալը չի հաստատում։ Բայց նկատի առնելով, որ Հա֊Նոցրիի խելագար, ցնորական ճառերը կարող են հուզումների տեղիք տալ Երշալաիմ քաղաքում, կուսակալը Յեշուային արտաքսում է Երշալաիմից եւ բանտարկում Միջերկրածովյան Վերին Կեսարիայում, այսինքն հենց այնտեղ, ուր գտնվում է կուսակալի աթոռանիստը։
Մնում էր դա թելադրել քարտուղարին։
Ծիծեռնակի թեւերը փռփռացին ճիշտ կուսակալի գլխավերեւում, թռչունը սուրաց դեպի շատրվանի թասը, ապա թռավ հեռացավ։ Կուսակալն աչքերը բարձրացրեց բանտարկյալի վրա ու տեսավ, որ նրա կողքին փոշե մի սյուն է հուրհրատում։
― Նրա մասին էլ բան չկա՞, ― հարցրեց Պիղատոսը քարտուղարին։
― Ցավոք սրտի, կա, ― անսպասելի պատասխանեց քարտուղարը եւ Պիղատոսին տվեց մագաղաթյա մեկ այլ թերթ։
― Ուրիշ է՞լ ինչ, ― հարցրեց Պիղատոսն ու մռայլվեց։
Կարդալուց հետո նրա դեմքն ավելի այլայլվեց։ Մուգ արյունը խուժեց վզի ու դեմքի երակների մեջ, թե մեկ այլ բան կատարվեց, միայն թե նրա մակը կորցրեց դեղնությունը, կաս֊կարմիր դարձավ, եւ աչքերն ասես փոս ընկան։
Հավանորեն, պատճառը դարձյալ արյունն էր, որ խուժել էր քունքերն ու բաբախում էր, միայն թե կուսակալի տեսողւթյան հետ ինչ֊որ բան կատարվեց։ Այնպես, նրան թվաց, թե բանտարկյալի գլուխը պոկվեց ու լողած հեռուները եւ տեղը մեկ այլ գլուխ հայտնվեց։ Այդ ճաղատ գլխին ոսկյա նոսրատամ պսակ էր դրված, ճակատին կլոր, քսուքապատ մի խոց կար, որը քայքայել էր մաշկը, անատամ, ներս ընկած բերան, քմահաճ ու կախված ներքեւի շրթունք։ Պիղատոսին թվաց, թե պատշգամբի վարդագույն սյուներն ու Երշալաիմի կտուրները չքացան հեռվում՝ այգուց ներքեւ, եւ շուրջբոլորը թաղվեց կապրիական այգիների խիտ կանաչների մեջ։ Լսողության հետ նույնպես մի տարօրինակ բան կատարվեց․ ասես հեռուներում շեփորներ հնչեցին՝ ոչ բարձր ու ահեղաձայն, եւ շատ պարզորոշ լսվեց բառերը գոռոզաբար ձգող, ռնգային ձայնը․ «Օրենք նորին մեծությանը վիրավորելու մասին․․․»
Կցկտուր, շփոթ ու անսովոր մտքեր խռնվեցին․ «Կործանվե՜ց», ապա՝ «Կործանվեցի՜նք․․․» Եվ այդ բոլորի հետ լիովին անհեթեթ մի միտք՝ պարտադրաբար, անառարկելիորեն առկա անմահության մասին, ― այն էլ ո՞ւմ հետ, ― ընդ որում անմահությունը չգիտես ինչու անպատմելի տրտմություն էր հարուցում։
Պիղատոսը լարվեց, իրենից վանեց տեսիլքը, հայացքը պատշգամբ բերեց, ու նրա դիմաց վերստին հայտնվեցին բանտարկյալի աչքերը։
― Լսիր, Հա֊Նոցրի, ― սկսեց կուսակալը, Յեշուայի նայելով մի տեսակ տարօրինակ․ կուսակալի դեմքն ահեղ էր, բայց աչքերը լի էին տագնապով, ― երբեւիցե դու որեւէ բան արե՞լ ես մեծն կեսարի համար։ Պատասխանի՛ր։ Ասե՞լ ես․․․ Թե՞․․․ չես ասել։ ― Պիղատոսը փոքր֊ինչ ավելի ձգեց «չես ասել» բառը, քան դա սահմանված է դատարանում եւ հայացքով Յեշուային հղեց ինչ֊որ միտք, որ այնքան կուզենար ներշնչել բանտարկյալին։
― Ճշմարտությունն ասելը դյուրին է եւ հաճելի, ― նկատեց բանտարկյալը։
― Ինձ պետք չէ գիտենալ՝ քեզ հաճելի՞, թե տհաճ է ճշմարտությունն ասելը, ― չարացած ու խելաձայն պատասխանեց Պիղատոսը։ ― Սակայն ստիպված կլինես ասել։ Բայց խոսելիս յուրաքանչյուր բառդ ծանրութեթեւ արա, եթե ոչ միայն անխուսափելի, այլ նաեւ տանջալի մահ չես կամենում։
Ոչ ոք չգիտե, թե ինչ կատարվեց Հրեաստանի կուսակալի հետ, բայց նա իրեն թույլ տվեց բարձրացնել ձեռքը, իբր արեւի ճառագայթից պաշտպանվելու համար, եւ այդ ձեռքի տակից, ասես վահանի տակից, բանտարկյալին ինչ֊որ բան ակնարկող հայացք հղել։
― Եվ այսպես, ― ասաց նա, ― պատասխանիր, ճանաչո՞ւմ ես դու ոմն Հուդա Իսկարիովտացու, եւ հատկապես ի՞նչ ես ասել նրան, եթե ասել ես, կեսարի մասին։
― Բանն այսպես է եղել, ― հաճույքով սկսեց պատմել բանտարկյալը, ― երեկ չէ անցյալ օրը, երեկոյան, տաճարի մոտ ծանոթացա մի երիտասարդի հետ, որն իրեն կոչեց Հուդա, Իսկարիովտ քաղաքի բնակիչ։ Ինձ իր տուն հրավիրեց, որը Ստորին Քաղաքում է եւ հյուրասիրեց․․․
― Բարի՞ մարդ է, ― հարցրեց Պիղատոսը, եւ դիական կրակ ցոլաց նրա աչքերի մեջ։
― Շատ բարի եւ հետաքրքրասեր մարդ է, ― հաստատեց բանտարկյալը, ― մեծագույն հետաքրքրություն դրսեւորեց իմ մտքերի նկատմամբ, չափազանց սրտաբաց ընդունեց ինձ․․․
― Կանթեղներ վառեց․․․ ― ատամների արանքից, բանտարկյալի տոնով ասաց Պիղատոսը, եւ նրա աչքերն այդ ժամանակ կայծկլտում էին։
― Այո, ― կուսակալի տեղյակությամբ թեթեւակի զարմացած, շարունակեց Յեշուան, ― խնդրեց, որ տեսակետներս շարադրեմ պետական իշխանության մասին։ Այդ հարցը նրան արտակար էր հետաքրքրում։
― Եվ ի՞նչ ասացիր, ― հարցրեց Պիղատոսը, ― թե՞ կպատասխանես, որ մոռացել ես ասածներդ, ― բայց Պիղատոսի ձայնի մեջ անհուսություն կար։
― Ի թիվս այլ բաների, ես ասացի, ― պատմում էր բանտարկյալը, ― որ ամենայն իշխանություն բռնություն է մարդկանց վրա եւ որ կգա ժամանակը, երբ չի լինի ոչ կեսարների իշխանությւոն, ոչ որեւիցե այլ իշխանություն։ Մարդը մուտք կգործի ճշմարտության եւ արդարության թագավորություն, ուր ընդհանրապես ոչ մի իշխանություն անհրաժեշտ չի լինի։
― Հետո՞։
― Հետո էլ ոչինչ, ― ասաց բանտարկյալը, ― այդ ժամանակ ներս վազեցին մարդիկ, ինձ կապկպեցին եւ տարան բանտ։
Աշխատելով ոչ մի բառ բաց չթողնել, քարտուղան արագ֊արագ գրում էր մագաղաթի վրա։
― Աշխարհում առավել մեծ եւ մարդկանց համար առավել հիանալի իշխանություն չի եղել, չկա եւ երբեք չի լինի, քան Տիբերիոս կայսեր իշխանությունն է, ― Պիղատոսի խզված ու հիվանդ ձայնն ուժգնացավ։
Չգիտես ինչու, կուսակալն ատելությամբ էր նայում քարտուղարին ու պահակախմբին։
― Եվ դո՛ւ չէ, որ պետք է դատես այդ մասին, ցնդած ոճրագործ։ ― Այստեղ Պիղատոսը բղավեց․ ― Պահակախումբը դո՛ւրս տարեք պատշգամբից։ ― Ու շրջվելով դեպի քարտուղարը, ավելացրեց․ ― Ինձ մենակ թողեք հանցագործի հետ, սա պետական գործ է։
Պահակախումբը բարձրացրեց նիզակները եւ, հավասարաչափ դոփելով պայտած մույկերով, պատշգամբից այգի հեռացավ, պահակախմբից հետո դուրս եկավ նաեւ քարտուղարը։
Պատշգամբի լռությունը որոշ ժամանակ խախտում էր միայն շատրվանի ջրի երգը։ Պիղատոս տեսավ, թե խողովակի վրա ինչպես է փքվում ջրեղեն ափսեն, թե ինչպես են պոկվում դրա եզրերը, թափվում շիթ առ շիթ։
Առաջին բանտարկյալը խոսեց․
― Տեսնում եմ՝ ինչ֊որ դժբախտություն է պատահել այն պատճառով, որ խոսել եմ իսկարիովտացի այդ պատանու հետ։ Իգեմոն, կանխազգում եմ, որ նրա գլխին փորանք պիտի գա, եւ շատ եմ խղճում նրան։
― Ես կարծում եմ, ― տարօրինակ քմծիծաղով պատասխանեց կուսակալը, ― աշխարհում էլի ինչ֊որ մեկը կա, ում հարկ է, որ ավելի խղճայիր, քան Հուդա Իսկարիովտացուն, եւ ում ավելի վատթար է վիճակված, քան Հուդային։ Ուրեմն, Մարկոս Առնետորսը՝ սառնարյուն ու երդվյալ դահիճը, այն մարդիկ, ովքեր ինչպես տեսնում եմ, ― կուսակալը ցույց տվեց Յեշուայի այլանդակված դեմքը, ― քեզ ծեծել են քարոզներիդ համար, Դիսմաս եւ Հեստաս ավազակները, որոնք իրենց նմանների հետ չորս զինվոր են սպանել եւ ի վերջո, կեղտոտ դավաճան Հուդան՝ այս բոլորը բարի՞ մարդիկ են։
― Այո, ― պատասխանեց բանտարկյալը։
― Ու կգա՞ ճշմարտության թագավորությունը։
― Կգա, իգեմոն, ― համոզված պատասխանեց Յեշուան։
― Երբե՜ք չի գա, ― հանկարծ բղավեց Պիղատոսն այնպիսի զարհուրելի ձայնով, որ Յեշուան ետ֊ետ գնաց։ Շատ տարիներ առաջ Կուսանաց Հովտում Պիղատոսն այդպես էր բղազվում իր ձիավորների վրա․ «Կոտորի՛ր դրանց։ Կոտորի՛ր դրանց։ Առնետորս հսկան գերի՜ է ընկել»։ Նա ավելի բարրացրեց հրամաններ արձակելուց խզված ձայնը, բղավելով այնպես, որ բառերը լսվեն այգում․ ― Հանցագո՛րծ։ Հանցագո՛րծ։ Հանցագո՛րծ։
Իսկ հետո ձայնը ցածրացնելով, հարցրեց․
― Յեշուա Հա֊Նացրի, հավատո՞ւմ ես արդյոք որեւէ աստծո։
― Աստված մեկ է, ― պատասխանեց Յեշուան, ― նրան եմ հավատում։
― Ուրեմն աղոթի՛ր նրան։ Լա՜վ աղոթիր։ Թեեւ, ― Պիղատոսի ձայնն այստեղ խզվեց, ― դա չի օգնի։ Կին չունե՞ս, ― չգիտես ինչու, տրտմագին հարցրեց Պիղատոսը, չհասկանալով, թե ինչ է կատարվում իր հետ։
― Չէ, մենակ եմ։
― Ատելի՜ քաղաք, ― հայտնի չի թե ինչու հանկարծ մրմնջաց կուսակալը եւ ցնցեց ուսերը, ասես մրսեց, եւ շփեց ձեռքերը, ասես լվաց, ― եթե քեզ սրախողխող անեին նախքան Հուդա Իսկարիովտացու հետ հանդիպելդ, իրոք, դա ավելի լավ կլիներ։
― Իգեմոն, գուցե ինձ ազատ արձակեիր, ― անսպասելի խնդրեց բանտարկյալը, եւ տագնապ հաղորդվեց նրա ձայնին, ― տեսնում եմ, ինձ սպանել են ուզում։
Պիղատոսի դեմքը ջղաձգվեց, նա Յեշուայի վրա հառեց աչքերի՝ բորբոքված, կարմիր անոթներով պատած սպիտակուցները եւ ասաց․
― Թշվառական, կարծում ես, թե հռոմեական կուսակալը ազատ կարձակի մի մարդու, որն ասաց ան, ինչ դո՞ւ ասացիր։ Ո՜վ աստվածներ, աստվածներ։ Թե՞ մտածում ես, որ պատրաստ եմ քո տե՞ղը գրավել։ Համամիտ չե՜մ քեզ։ Ու լսիր ինձ․ եթե այս պահից թեկուզ մեկ բառ արտասանես, խոսքի բռնվես մեկնումեկի հետ, զգուշացի՛ր ինձնից։ Կրկնում եմ՝ զգուշացի՜ր։
― Իգեմոն․․․
― Լռի՛ր, ― բղավեց Պիղատոսը եւ կատաղի հայացքով հետեւեց ծիծեռնակին, որը կրկին պատշգամբ էր մտել, ― այստե՛ղ եկեք, ― բղավեց Պիղատոսը։
Եվ երբ քարտուղարն ու պահակախումբը վերադարձան իրենց տեղերը, Պիղատոսը հայտարարեց, որ հաստատում է Փոքր ծերակույտի ժողովում արձակված Յեշուա Հա-Նոցրիի մահվան դատավճիռը, և քարտուղարն արձանագրեց Պիղատոսի ասածը։
Մեկ րոպե անց կուսակալի դիմաց կանգնած էր Մարկոս Առնետորսը։ Կուսակալը նրան հրամայեց բանտարկյալին հանձնել գաղտնի ծառայության պետին, միաժամանակ հայտնել կուսակալի կարգադրությունը, որպեսզի գաղտնի ծառայության անձնակազմին ծանրագույն պատժի սպառնալիքի տակ արգելվի որևէ բանի մասին խոսել Յեշուայի հետ կամ պատասխանել նրա որևիցե հարցին։
Մարկոսի նշանով պահակախումբը շրջապատեց Յեշուային և դուրս տարավ նրան պատշգամբից։
Ապա կուսակալի դիմաց կանգնեց բարեկազմ, շիկամորուս, գեղեցկատես մի տղամարդ, որի կրծքին առյուծի մռութներ էին փայլփլում, սաղավարտի կատարին արծվի փետուրներ կային, ոսկյա գամեր՝ սուսերակալին, երեքտակ ներբաններով կոշիկների կաշվե փոկերը կապված էին մինչև ծնկները, արնագույն թիկնոցը գցել էր ձախ ուսին։ Լեգեոնի հրամանատարն էր՝ լեգատը։ Կուսակալը նրանից հարցրեց, թե հիմա որտեղ է սեբասաական կոհորտան։ Լեգատը հայտնեց, որ սեբաստացիները շրջափակել են ձիարշավարանի դիմացի հրապարակը, որտեղ ժողովրդին պիտի հայտարարվի հանցագործների դատավճիռը։
Այդժամ կուսակալը կարգադրեց, որ լեգատը հռոմեական կոհորտայից երկու հարյուրակ առանձնացնի։ Դրանցից մեկը, Առնետորսի հրամանատարությամբ, պետք է ուղեկցի հանցագործներին, մահապատժի հարմարանքներով բեռնված սայլերն ու դահիճներին՝ դեպի Լերկ Լեռ, իսկ տեղ հասնելուն պես միանա վերին շրջափակմանը։ Մյուս հարյուրակը հենց հիմա պիտի ուղարկվի Լերկ Լեռ և անհապաղ սկսի շրջափակումը։ Միևնույն, այսինքն Լեռը պահպանելու նպատակով կուսակալը լեգատին խնդրեց օժանդակ հեծելագունդ ուղարկել՝ սիրիական մի ալա։
Երբ լեգատը հեռացավ պատշգամբից, կուսակալը քարտուղարին հրամայեց պալատ հրավիրել ծերակույտի նախագահին, երկու անդամների և Երշալաիմի տաճարային պահակախմբի պետին, բայց ավելացրեց նաև, որ խնդրում է այնպես հարմարեցնել, որպեսզի մինչև խորհրդակցությունն այդ բոլորի հետ, ինքը կարողանա նախագահի հետ խոսել ավելի շուտ ու առանձին։
Կուսակալի հրամաններր կատարվեցին արագ ու ճշգրիտ, և արևը, որ այդ օրերին մի արտակարգ մոլեգնությամբ էր խանձում Երշալաիմը, դեռ չէր հասցրել մոտենալ իր բարձրագույն կետին, երբ այգու տափարակում, սանդուղքները պահպանող մարմարյա երկու սպիտակ առյուծների մոտ հանդիպեցին կուսակալը և ծերակույտի նախագահի պարտականությունները կատարող հրեական քահանայապետ Հովսեփ Կայիափան։
Այգում լռություն էր։ Բայց սյունաշարի տակից ելնելով արևողող այգու վերին տափարակը, ուր արմավենիներն էին՝ հրեշավոր փղոտների վրա, տափարակը, որտեղից կուսակալի առջև փռվեց նրա համար ատելի այդ ամբողջ քաղաքը՝ իր կախովի կամարներով, ամրոցներով ու, ամենագլխավորը, Երշալաիմյան տաճարով, որ աննկարագրելի անճոռնի, մարմարյա մի կույտ էր, տանիքի փոխարեն թևավոր վիշապի ոսկյա թեփուկներով, կուսակալը սուր լսողությամբ հեռվում, ներքևներում, այնտեղ, ուր քարե պարիսպը պալատական այգու ստորին սանղդեվանդներն էր բաժանում քաղաքային հրապարակից, խլաձայն բռբռոց որսաց, որից վեր մեկ-մեկ թույլ ու նվազ, ոչ այն է տնքոցներ, ոչ այն է բղավոցներ էին հնչում։
Կուսակալը հասկացավ, որ այնտեղ՝ հրապարակում, արդեն հավաքվել է վերջին անկարգություններով խռովված երշալաիմցիների անհամար ամբոխը, որ այդ ամբոխն անհամբերությամբ սպասում է դատավճռի արձակմանը, և որ այդ ամբոխի մեջ բղավում են անդադրում ջրավաճառները։
Կուսակալն սկսեց նրանից, որ քահանայապետին պատշգամբ հրավիրեց, որպեսզի պատսպարվեն անողոք տապից, բայց Կայիափան քաղաքավարությամբ ներողություն խնդրեց ու բացատրեց, որ չի կարող դա անել տոնի նախաշեմին։ Պիղատոսը կնգուղը քաշեց աստիճանաբար մազաթափ լինող գլխին ու սկսեց խոսակցությունը։ Հունարեն էին խոսում։
Պիղաաոսն ասաց, որ ինքը քննել է Յեչուա Հա֊Նոցրիի գործը և հաստատել մահվան դաաավճիռը։
Այսպիսով, այսօր կայանալիք մահապատժին դատապարտված են երեք ավազակներ՝ Դիսմասը, Հեստասը, Բարրաբան, նրանցից բացի նաև այդ Յեշուա Հա֊Նոցրին։ Առաջին երկուսը, որոնք մտադրվել են ժողովրդին հրահրել հակակեսարական խռովության, կռվով են ձերբակալվել հռոմեական իշխանության կողմից, հետևաբար նրանց մասին այստեղ խոսք չի լինի։ Իսկ մյուս երկուսը՝ Բարրաբան և Հա-Նոցրին, ձերբակալվել են տեղական իշխանության կողմից և դատապարտել է նրանց Փոքր ծերակույտը։ Համաձայն օրենքի, համաձայն սովորության, երկու հանցագործներից մեկին հարկ կլինի ազատ արձակել ի պատիվ այսօր սկսվող մեծ զատկի տոնի։
Այսպիսով, կուսակալը ցանկանում է իմանալ, թե երկու հանցագործներից որ մեկին է մտադիր ազատել ծերակույտը՝ Բարրաբայի՞ն, թե Հա-Նոցրիին։ Կայիափան գլուխը խոնարհեց ի նշան այն բանի, որ հարցը պարզ է, ու պատասխանեց․
― Ծերակույտը խնդրում է ազատ արձակել Բարրաբային։
Կուսակալը լավ գիտեր, որ քահանայապետը հենց այդպես պիտի պատասխանի, բայց նրա խնդիրն այն էր, որ ցույց տա, թե նման պատասխանն իր զարմանքն է հարուցում։
Պիղատոսն այդ արեց մեծ վարպետությամբ։ Հոնքերը բարձրացան գոռոզ դեմքի վրա, կուսակալն ակնդետ, զարմանքով զննեց քահանայապետին։
― Խոստովանում եմ, այդ պատասխանն ինձ զարմացրեց,– մեղմաձայն սկսեց կուսակալը,– վախենամ, թե թյուրիմացություն կա այստեղ։
Պիղատոսը բացատրում էր։ Հռոմեական իշխանությունը նվազագույնս չի բռնանում տեղական հոգևոր իշխանության իրավունքների վրա, ինչը քաջ հայտնի է քահանայապետին, բայց տվյալ դեպքում բացահայտ սխալն առկա է։ Եվ այդ սխալը շտկելու հարցում հռոմեական իշխանությունն, անշուշտ, շահագրգռված է։
Իրոք, իրենց ծանրությամբ լիովին անհամեմատելի են Բարրաբայի և Հա֊Նոցրիի հանցանքները։ Եթե երկրորդը՝ բացահայտ խելագար մի մարդ, մեղավոր է անհեթեթ ճառեր արտասանելում, որոնք Երշալաիմում և մի քանի այլ վայրերում խռովություն են գցել ժողովրդի մեջ, ապա առաջինի մեղքը շատ ավելի ծանր է։ Բավական չէ, որ նա խռովության ուղղակի կոչեր է թույլ տվել իրեն, նաև սպանել է պահակախմբի զինվորներից մեկին, երբ փորձել են ձերբակալել նրան։ Բարրաբան շատ ավելի վտանգավոր է, քան Հա֊Նոցրին։
Ելնելով վերը շարադրածից, կուսակալը խնդրում է քահանայապետին վերանայել վճիռը և առատ արձակել երկու դատապարտյալներից նրան, ով ավելի քիչ վտանգավոր է, որպիսին Հա-Նոցրին է անկասկած։ Այսպիսո՞վ։
Կայիափան ուղիղ Պիղատոսի աչքերին նայեց և մեղմ, բայց հաստատ ձայնով ասաց, որ ծերակույտն ուշի-ուշով է ծանոթացել գործին ու երկրորդ անգամ է հայտնում, որ մտադիր է ազատել Բարրաբային։
― Ինչպե՞ս։ Նույնիսկ իմ երաշխավորությունի՞ց հետո։ Այն մարդու երաշխավորությունից, որի ձայնով հռոմեական իշխանությո՞ւնն է խոսում։ Քահանայապետ, կրկնիր երրորդ անգամ։
― Եվ երրորդ անգամ հայտնում եմ, որ Բարրաբային ենք ազատում,– մեղմաձայն ասաց Կայիափան։
Ամեն ինչ վերջացած էր, ու այլևս խոսելիք չկար։ Հա-Նոցրին հեռանում էր առհավետ, և կուսակալի ահավոր, դաժան ցավերն ապաքինող մեկը չկար, դրանցից ճար չկար, մահից բացի։ Սակայն հիմա Պիղատոսին այդ միտքը չէր, որ զարմացրեց։ Անհասկանալի նույն թախիծը, որ պարուրել էր նրան արդեն պատշգամբում, թափանցեց ամբողջ էությունը։ Անմիջապես ջանաց բացատրել դա, և տարօրինակ էր բացատրությունը՝ մի տարտամ զգացում ուներ կուսակալը, որ դատապարտյալի հետ խոսելիս ինչ-որ բան մինչև վերջ չի ասել, գուցեև չի լսել ինչ֊որ բան։
Պիղատոսը վանեց այդ միտքը, որն ինչպես գլուխն էր մտել ակնթարթորեն, այդպես էլ չքացավ։ Չքացավ միտքը, իսկ թախիծը մնաց անբացատրելի, որովհետև հո չէր կարող դա բացատրել կայծակի պես փայլատակած և տեղնուտեղը մարած մեկ ուրիշ կարճ միտք. «Անմահություն... եկավ անմահությունը...»։ Ո՞ւմ անմահությունը եկավ։ Դա չհասկացավ կուսակալը, բայց հանելուկային անմահության այդ միտքը ստիպեց նրան սառչել արևայրեաց տեղում։
― Լավ,– ասաց Պիղատոսը,― թող այդպես լինի։
Այստեղ նա շուրջը նայեց, հայացքը տարավ տեսադաշտն ընկած աշխարհի վրայով ու զարմացավ կատարված փոփոխություններից։ Անհետացավ վարդերով ծանրաբեռնված թուփը, անհետացան վերին սանդղեվանդը եզեբող նոճիներն ու նռնենին, և ճերմակ արձանը կանաչի մեջ, նաև՝ կանաչը։ Այդ ամենի փոխարեն բոսորագույն մի խյուս լողաց, ջրիմուռներ ծանձանվեցին դրա մեջ, ու շարժվեց խյուսն ինչ֊որ տեղ, դրանց հետ միասին շարժվեց և ինքը՝ Պիղատոսը։ Հիմա նրան տանում էր ամենասարսափելի զայրույթը՝ անուժության զայրույթն էր տանում՝ խեղդելով ու դաղելով։
― Նեղվո՜ւմ եմ ես,– արտաբերեց Պիղատոսը,– նեղվո՜ւմ։
Խոնավ, սառը ձեռքով պոկեց թիկնոցի օձիքի ճարմանդը, և նա ընկավ ավազին։
― Տոթ է այսօր, ամպրոպ կա մոտերքում,— պատասխանեց Կաիափան՝ աչքերը չկտրելով կուսակալի կարմրատակած դեմքից ու կանխազգալով բոլոր տառապանքները, որոնք դեռ սպասվում էին։ «Օ՜, ինչ սարսափելի ամիս էր այս տարվա նիսանը»։
― Չէ,― ասաց Պիղատոսը,– տոթից չեմ նեղվում, այլ քեզ հետ միասին լինելուց, Կայիափա,– և ժպտաց Պիղատոսը՝ աչքերը կկոցելով ու ավելացրեց։– Պահպանիր քեզ, քահանայապետ։
Քահանայապետի մուգ աչքերը փայլեցին, և իր դեմքին զարմանք գծագրեց նա, ոչ ավելի վատ, քան կուսակալը քիչ առաջ։
― Ինչե՞ր եմ լսում, կուսակալ,― հպարտ ու հանգիստ պատասխանեց Կայիափան,– դու սպառնում ես ինձ՝ կայացրած դատավճռից հետո, որն ինքդ ես հաստատել։ Լինելո՞ւ բան է։ Մենք վարժվել ենք, որ հռոմեական կուսակալը որևէ բան ասելուց առաջ ծանրութեթև է անում բառերը։ Մեկնումեկը մեզ չլսի՞, իգեմոն։
Պիղատոսն անկենդան աչքերով նայեց քահանայապետին և, ատամները մերկացնելով, ձևացրեց, թե ժպտում է։
― Ի՜նչ ես ասում, քահանայապետ։ Ո՞վ կարոզ է հիմա մեզ լսել այստեղ։ Մի՞թե ես նման եմ պատանի այն թափառական կրոնախևին, որին այսօր մահապատժի են ենթարկելու։ Ես հո երեխա չե՞մ, Կայիափա։ Գիտեմ, թե ինչ եմ ասում և որտեղ եմ ասում։ Շրջափակված է այգին, շրջափակված է պալատը, այնպես որ մուկն անգամ ճեղք չի գտնի ներս խցկվելու։ Ոչ միայն մուկը, նույնիսկ նա էլ չի կարող սողոսկել, ինչ էր անունը... Կիրիաֆացին։ Ի դեպ, քահանայապետ, ճանաչո՞ւմ ես նրան։ Այո... եթե այստեղ մտներ, դառնորեն կզղջար դրա համար, իհարկե,