Changes
Շան սիրտ
,—Բուն այսօր ևեթ տարեք խրտվիլակագործի մոտ։ Դրանից բացիի, ահա քեզ յոթը ռուբլի և վաթսուն կոպեկ՝ տրամվայի, կգնաս Մյուռռի խանութ, մի լավ վզկապ առ սրան, շղթայով:
Հաջորդ օրը շան վզին լայն, փայլփլուն վզակապ կար։ Առաջին պահ, նայելով հայելուն, նա շատ դառնացավ, պոչն իրեն քաշեց ու գնաց լողասենլակ, մտմտալով, թե ինչպես պոկի դա վզից՝ սնդուկին կամ արկղին քսելով: Սակայն շատ շուտով հասկացավ, որ ինքը հիմարէ պարզապես: Զինան նրան տարավ զբոսանքի՝ շղթայով։ Օբուխով նրբանցքով շունը քայլում էր կալանավորի պես, ամոթից վառվելով,սակայն Պրեչիստենկայից Քրիստոսի տաճար ճանապարհն անցնելով, շատ լավ հասկացավ, թե կյանքում ինչ է նշանակում վզակապը։ Կատաղի նախանձ էր երևում դիմացից եկող բոլոր շների աչքերում, իսկ Մյորտվիյ նրբանցքի մոտ մի լողլող պոչատ բակապահ հայհոյահաչ տվեց, կոչելով «տիրոջ խուժան» և «ծառա շուն»։ Երբ հատում էին տրամվայի ռելսերը, միլիցիոները հաճույքով և հարգանքով նայեց վզակապին, իսկ երբ վերադարձան, կատարվեց կյանքում ամենաչտեսնվաձ բանը՝ շվեյցար Ֆյոդորն իր ձեռքով բացեց շքամուտքի դուռը և ներս թողեց Շարիկին։ Ըստ որում, Զինային ասաց. — Ի՜նչ փռչոտն է ձեռք բերել, է՜, Ֆիլիպ Ֆիլիպովիչը։ Զարմանալի չաղլիկ էլ է։ — Հապա ինչ։ Վեցը շան տեղ խժռում է,- պարզաբանեց սառնամանիքից կարմրած ու գեղեցկացած Զինան։ «Վզակապը նույնն է, ինչ պորտֆելը»՝ լուռ սրամտեց շունը և, հետույքը ճոճելով, մտավ նախահարկ, տիրոջ պես։ Վզակապն ըստ արժանվույն գնահատելով, շունն առաջին այցելությունը կատարեց դրախտի գլխավոր բաժանմունք, ուր նրա մուտքը խստիվ արգելված էր մինչ այժմ, այն է՝ խոհարարուհի Դարյա Պետրովնայի թագավորությունը։ Ամբողջ բնակարանը չարժեր Դարյայի թագավորության մեկ թզաչափին։ Յուրաքանչյուր օր վերևից սև և հախճասալապատ օջախում ճտճտում և մոլեգնում էր կրակը։ Ջեռոց-պահարանը ճտճտում էր։ Ալեգույն սյուների մեջ կրակվում էր Դարյա Պետրովնայի՝ հրեղեն չարչարանքով և չբավարարված կրքով դեմքը։ Փայլփլում էր և ճարպի երանգներ ըեդունում։ Ականջներին իջնող նորաձև ու բացգույն մազերի՝ ծոծրակին գնդվաձ զամբյուղի վրա պսպղում էին քսաներկու կեղծ ադամանդներ։ Պատերին ամրացրած կեռերից կախված էին ոսկե կաթսաներ, խոհանոցն ամբողջովին տոգորված էր բույրերով, եռում ու թշշում էր փակ ամանների մեջ... — Դուրս,— բղավեց Դարյա Պետրովնան,— դուրս, անտեր գրպանահատ։ Դու էիր պակաս այստե՜ղ։ Խաչերկաթով հիմա կհասցնեմ... «Քեզ ի՞նչ եղավ։ Ի՞նչ գրպանահատ։ Մի՞թե չնկատեցիք վզակապս»,– և նա կողքանց սողոսկեց ներս, մռութն առաջ պահած։ Շարիկ-շունը մարդկանց սրտերը գրավելու ինչ-որ գաղտնիք ուներ։ Երկու, օր անց արդեն պառկած էր ածխի զամբյուղի մոտ և նայում էր, թե ինչպես է աշխատում Դարյա Պետրովնան։ Նեղ ու սուր դանակով նա կտրում էր անպաշտպան անտառակաքավների գլուխները և թաթիկները, հետո, որպես կատաղի դահիճ, ոսկորներից պոկոտում էր միսը, պոկում թռչունների փորոտիքը, ինչ֊որ բան պտտում մսաղացով։ Շարիկն այդ ընթացքում հոշոտում էր անտառակաքավի գլուխը։ Կաթով լի ամանից Դարյա Պետրովնան հանում էր թրջված բուլկու կտորները, տախտակի վրա խառնում մսե խյուսին, այդ ամենի վրա սերուցք լցնում, աղ ցանում և տախտակի վրա կոտլետներ ծեփծեփում։ Օջախը գվվում էր հրդեհի պես, իսկ տապակի մեջ փրթփրթում, պճպճում ու թռչկոտում էր ինչ֊որ բան։ Դռնակը դղրդոցով բացվում էր՝ ի հայտ բերելով զարհուրելի գժոիւքը։ Եռում էր, թափվում... Երեկոյան հանգչում էր հրեղեն երախը, խոհանոցի պատուհանում սպիտակ, կես-վարագույրից վեր կանգնում էր պրենչիստենկյան թանձր ու կարևոր գիշերը, միայնակ աստղով։ Խոհանոցի հատակը խոնավ էր լինում, կաթսաները պսպղում էին աղոտ և խորհրդավոր, սեղանին հրշեջի գլխարկ կար։ Շարիկը պառկած էր տաք օջախի վրա, ինչպես առյուծր մուտքի մոտ, և հետաքրքրասիրությունից մի ականջը տնկած վեր, նայում էր ինչպես սևաբեղ ու իրար անցած մի մարդ, կաշվե լայն գոտիով, Զինայի և Դարյա Պետրովնայի սենյակի կիսափակ դռան ետևում գրկում է Դարյա Պետրովնային։ Վերջինիս դեմքը կրակվում էր տանջանքից ու կրքիքից, ամեն ինչ, բացի դիմափոշիով ծածկված անկենդան քթից։ Լույսի շերտ էր ընկած սևաբեղի դեմքին, և զատկական վարդ էր կախված նրանից։ - Կպել է չարքի պես,– կիսամութի մեջ մրմնջում էր Դարյա Պետրովնան,– թող։ Զինան հիմա կգա։ Քեզ ի՞նչ է եղել, ոնց որ քեզ էլ են ջահելացրել։ - Մեզ էդ պետք չի,- իրեն վատ տիրապետելով և խռպոտ պատասխանեց սևաբեղը։— Ինչ կրակոտն եք... Երեկոները պրեչիստենկյան աստղը ծածկվում էր ծանր վարագույրի ետևում, ու եթե Մեծ թատրոնում «Աիդա» չէր ներկայացվում և համառուսաստանյան վիրահատական ընկերության նիստ չէր լինում, կուռքն ընկողմանում էր բազմոցի մեջ։ Առաստաղի տակ լույսեր չէին լինում, սեղանի վրա միայն մի կանաչ լամպ է վառվում։ Շարիկը պառկում էր գորգին և ակնդետ նայում զարհուրելի գործերին։ Նողկալի բարկ և պղտոր խյուսի մեջ, ապակյա ամաններում մարդու ուղեղներ էին։ Կուռքի ձեռքերը, մերկ մինչև արմունկները, ռետինե մարմնագույն ձեռնոցներով էին, և լպրծուն, բութ մատները քչփորում էին ծալքերը։ Ժամանակ առ ժամանակ կուռքը ձեռքն էր առնում փոքրիկ, փայլփլուն դանակը և զգուշությամբ կտրատում դեղին, ձիգ ուղեղները։ - «Դեպի ափերը սրբազան Նեղոսի...»,- մեղմաձայն երգում էր կուռքը, կրծոտելով շրթունքները և վերհիշելով Մեծ թատրոնի ոսկեղեն ընդերքը։ Այդ ժամին խողովակները տաքանում էին վերին աստիճանի։ Տաքությունը դրանցից ելնում էր մինչև առաստաղ, որտեղից սփռվում սենյակով մեկ, շան բրդի մեջ կենդանանում էր վերջին, Ֆիլիպ Ֆիլիպովիչի դեռ չսանրած լուն։ Գորգերը խլացնում էին ձայները բնակարանում։ Իսկ հետո հեռուներում զրնգաց մուտքի դուռը։ «Զինկան գնաց կինեմատոգրաֆ,— մտածեց շունը,— ու հենց ետ եկավ, ուրեմն կընթրենք։ Պետք է ենթադրել, ընթրիքին հորթի մսի կոտլետներ են»։ '''* * *''' Եվ ահա, այդ զրհուրելի օրը, դեռևս առավոտյան, Շարիկին կանխագուշակումը խայթեց։ Ի հետևանք, նա հանկարծակի տրտմեց և առավոտյան նախաճաշը՝ կես աման վարսակաձավար և երեկվա ոչխարի ոկորը կերավ առանց որևէ ախորժակի։ Նա տխուր անցավ ընդունարան և այնտեղ թեթևակի վնգստաց՝ սեփական արտացոլումը տեսնելով։ Սակայն ցերեկը, այն բանից հետո, երբ Զինան նրան զբոսնելու տարավ զբոսայգի, օրն անցավ սովորականի պես։ Այսօր ընդունելություն չկար, որովհետև, ինչպես հայտնի է, երեքշաբթի ընդունելություն չի լինում, և կուռքը նստած էր աշխատասենյակում, սեղանի վրա բաց արած ինչ֊որ ծանր գրքեր, պեսպիսի նկարներով։ Սպասում էին ճաշի։ Շանը փոքր-ինչ աշխուժացրեց միտքը, որ այսօրվա երրորդ ճաշատեսակը, ինչպես ստույգ տեղեկացել էր խոհանոցում, հնդուհավ է լինելու։ Միջանցքով անցնելիս, շունը լսեց ինչպես Ֆիլիպ Ֆիլիպովիչը վերցրեց լսափողը, լսեց ու հանկարծ անհանգստացավ։ — Հիանալի է,— լսվեց նրա ձայնը,— հենց հիմա բերեք, իսկույն ևեթ։ Նա իրար անցավ, զանգ զարկեց և ներս մտած Զինային հրամայեց շտապ մատուցել ճաշը։ Ճաշը։ Ճաշ։ Ճա՜շը։ Սեղանատանն իսկույն չխկչխկացին ափսեները։ Զինան վազվզում էր, խոհանոցից լսվեց Դարյա Պետրովնայի մրթմրթոցը, թե հնգուհավը դեռ պատրաստ չէ։ Շունը նորից հուզմունք զգաց։ «Չեմ սիրում իրարանցումը բնակարանում»,– մտմտում էր նա։ Եվ հենց սա մտածեց, իրարանցումն ավելի տհաճ բնույթ ձեռք բերեց։ Եվ ամենից առաջ, ժամանակ առաջ կծված դոկտոր Բորմենտալի հայտնվելու պատճառով։ Նա իր հետ բերել էր վատ հոտ արձակող մի ճամպրուկ և, նույնիսկ առանց հանվելու, միջանցքով շտապեց զննարան։ Ֆիլիպ Ֆիլիպովիչը կիսատ թողեց սուրճի բաժակը, ինչը նույնպես երբեք չէր լինում։ — Ե՞րբ է մահացել,– բղավեց նա։ — Երեք ժամ առաջ,– պատասխանեց Բորմենտալը՝ ձնապատ գլխարկը չհանելով և բացելով ճամպրուկը։ «Այս ո՞վ է մահացել,— խոժոռված ու գժգոհ մտածեց շունը և խցկվեց ոտքերի արանքը,– տանել չեմ կարող, երբ վազվզում են»։ — Ոտքի տակ մի ընկիր։ Արագ, արագ, արագ,– բղավում էր Ֆիլիպ Ֆիլիպովիչը այս ու այն կողմ և սկսեց զանգահարել բոլոր զանգերով, ինչպես թվաց շանը։ — Զինա, Դարյա Պեարովնային՝ հեռախոսի մոտ, թող գրառի, ոչ ոքի չընդունել։ Դու պետք ես։ Դոկտոր Բորմենտալ, աղաչում եմ, շուտ, շուտ։ «Ինձ դուր չի գալիս։ Դուր չի գալիս»։ Շունը նեղացած խոժոռվել էր և սկսեց թրև գալ բնակարանում, իսկ ամբողջ իրարանցումը կենտրոնացել էր զննարանում։ Զինան անսպասելիորեն հայտնվեց խալաթով, որ նման էր պատրանքի և վազվզում էր զննարանից խոհանոց ու ետ։ «Չգնա՞մ, մի բան խժռեմ։ Իրենց հերն էլ անիծած»,- վճռեց շունը և հանկարծ անակնկալ ստացավ։ — Շարիկին ոչինչ չտալ,— հրաման դղրդաց զննարանից։ — Նրան հետևե՞լ կլինի։ — Փակել: Շարիկին հրապուրեցին ու փակեցին լողասենյակում։ «Բռիություն էր,— մտածեց Շարիկը, նստած կիսամութ լողասենյակում,— ուղղակի հիմարություն...»։ Եվ քառորդ ժամվա չափ նա մնաց լոգասենյակում, տարօրինակ հոգեվիճակում՝ մեկ չարացած, մեկ՝ մի տեսակ ծանր անկման մեջ։ Ամեն ինչ տրտում Էր, անհստակ... «Լավ, վաղը կրկնակոշիկ կունենաք, շատ հարգելի Ֆիլիպ Ֆիլիպովիչ,— մտածում Էր նա,— երկու զույգ արդեն ստիպված առել եք, մեկն Էլ կառնեք։ Որ շներին Էլ փակի տակ չդնեք»։ Բայց հանկարծ մի կատաղի միտք շամփրեց նրան։ Հանկարծակի և չգիտես ինչու հստակ հիշեց մի պատառիկ վաղ պատանեկությունից, արեողոզ, ընդարձակ բակ Պրեոբրաժենսկայա ուղեկալի մոտ, արեգակի ցոլքեր շշերի մեջ, ջարդած աղյուս, ազատ թափառական շներ-ընկերներ... «Չէ, էլ ո՞ւր, ոչ մի ազատության մեջ էլ չես գնա էստեղից, հարկավոր չէ ստել,— տրտմել էր շունը, ֆսֆսացնելով,— վարժվել եմ։ Ես պարոնապատական շուն եմ, ուսյալ արարած, լավ կյանք եմ ճաշակել։ Եվ ի՞նչ է այդ ազատությունը։ Հենց այնպես, մուժ, միրաժ, սուտ բան... Այդ չարաբաստիկ դեմոկրատների զառանցանքը...»։ Հետո լողասենյակի կիսամութը սարսափելի դարձավ, շունը կաղկանձեց, նետվեց դռան վրա, սկսեց ճանկռտել։ — Ուո~ւ֊ու֊ո~ւ,— ինչպես տակառի մեջ, տարածվեց բնակարանով մեկ։ «Բուն նորից եմ գզգզելու»,— կատաղած, բայց անզոր մտածում Էր չունը։ Հետո թուլացավ, իսկ երբ վեր կացավ, վրայի բուրդը հանկարծ ցից կանգնեց, և չգիտես ինչու, լողասենյակում երևացին գայլի նողկալի աչքեր... Եվ տանջանքի թունդ պահին դուռը բացեցին։ Շունը ելավ, իրեն թափ տալով, մռայլված պատրաստվում Էր խոհանոց գնալ, բայց Զինան վղակապը քաշելով համառորեն նրան տարավ զննարան։ Շան սիրտը սառեց։ «Ինչների՞ն եմ պետք եկել,– մտածում Էր նա կասկածանքով։– Կողս լավացել է։ Ոչինչ չեմ հասկանում»։ Եվ նա թաթերով սահեց սահուն մանրահատակի վրայով, այդպես Էլ բերվեց զննարան։ Այստեղ միանգամից զարմացրեց չտեսնված լուսավորությունը։ Առաստաղի տակ սպիտակ գունդը շողում էր կուրացուցիչ։ Սպիտակ շողերի մեջ կանգնած էր քուրմը և ատամների արանքից երգում Էր Նեղոսի սրբազան ափերի մասին։ Միայն տարտամ հոտով կարելի Էր ճանաչել Ֆիլիպ Ֆիլիպովիչին։ Նրա խուզված ալեհեր մազերը ծածկված Էին սպիտակ գդակով, որ պատրիարքի կնգուղ Էր հիշեցնում։ Քուրմը ոտից գլուխ ճերմակի մեջ Էր, որի վրայից, ինչպես փորուրար, կապված Էր նեղ, ռետինե գոգնոց։ Ձեռքերին՝ սև ձեռնոցներ։ Կնգուղով Էր նաև կծվածը։ Երկարուկ սեղան Էր դրված, կողքից մոտեցրել Էին փոքր, քառակուսի սեղանիկ, փայլուն ոտքի վրա։ Շունն այստեղ բոլորից շատ ատեց կծվածին, ամենից ավելի նրա այսօրվա աչքերը։ Սովորաբար համարձակ և ուղղահայացք, այսօր դեսուդեն էր փախցնում շան աչքերից։ Զգուշավոր էին, կեղծ, դրանց խորքում թաքնված էր մի գեշ, նողկալի գործ, եթե ոչ ամբողջական հանցագործություն։ Շունը նրան նայեց ծանր ու մթնդած և անկյուն մտավ։ -Զինա, վզկապը,— ցածրաձայն արտաբերեց Ֆիլիպ Ֆիլիպովիչը,— մենակ հուզմունք չպատճառես նրան։ Վայրկենապես Զինայի աչքերն էլ դարձան նույնքան նողկալի, ինչպես կծվածինը։ Նա մոտեցավ շանը և ակնհայտ կեղծությամբ շոյեց նրան։ Սա տխրամած և արհամարհանքով նայեց Զինային։ «է, ինչ... երեքով են։ Ուզենք, կհաղթեք։ Միայն թե, ամոթ է ձեզ։ Գոնե իմանայի, թե ինչ եք անելու ինձ հետ»։ Զինան արձակեց վզակապը, շունը թափահարեց գլուխը, ֆրթացրեց։ Կծվածը բսնեց նրա դիմաց, և գարշելի, շշմեցնող հոտ սփռվեց նրանից։ «Փուհ, գարշանք... Ինչի՞ց է այսպես պղտորված ու ահավոր»,– մտածեց շունը և ետ-ետ գնաց կծվածից։ — Շուտ արեք, դոկտոր,- անհամբեր արտաբերեց Ֆիլիպ Ֆիլիպովիչը։ Կտրող, քաղցրավուն հոտ տարածվեց։ Կծվածը, զգուշավոր, գեշ հայացքը շնից չկտրելով, ետեից առաջ բերեց աջ ձեռքը և խոնավ բամբակը դիպցրեց շան քթին։ Շարիկը շշկլվեց, գլուխը թեթեակի պտտվեց, բայց նա հասցրեց մի անգամ էլ ետ ցատկել։ Կծվածը ցատկեց ետևից և հանկարծ ամբողջ մռութը ծածկեց բամբակով։ Տեղնուտեղը շունչը կտրվեց, բայց մի անգամ էլ հասցրեց դուրս պրծնել։ «Չարագործ...– առկայծեց ուղեղում։— Ինչի՞ համար»։ Եվ մի անգամ էլ շրջապատեցին։ Այստեղ անսպասելիորեն զննարանի կենտրոնում էիճ պատկերվեց, իսկ վրան նավակներում նստած անդրշիրիմյան չտեսնված վարդագույն շներ։ Թաթերը ոսկրազուրկ դարձան ու ծալվեցին։ - Սեղանին,— ին-որ տեղ թնդացին Ֆիլիպ Ֆիլիպովիչի զվարթաձայն բառերը և ցրիվ եկան նարնջագույն չիթերի մեջ։ Սարսափը չքացավ, փոխարինվեց բերկրանքով, մեկ-երկու վայրկյան հանգչող շունը սիրեց կծվածին։ Ապա ամբողջ աշխարհը տակնգլուխ շրջվեց, նաև զգացվեց սառը, բայց դուրեկան ձեռքի հպումը փորատակին։ Հետո էլ ոչինչ։ '''* * *''' Վիրահատական նեղ սեղանի վրա փռված էր Շարիկ շունը, և նրա գլուխն անօգնական խփխփվում էր մոմլաթե սպիտակ բարձին։ Փորը խուզված էր, և հիմա դոկտոր Բորմենտալը, ծանր շնչելով ու շտապելով, մեքենան խրելով բրդի մեջ, Շարիկի գլուխն էր խուզում։ Ափերով հենված սեղանի ծայրին, Ֆիլիպ Ֆիլպովիչը, իր ակնոցի ոսկե շրջանակի պես շողացող աչքերով հետևում էր այգ գործողությանը և հուզված ասում. —Իվան Առնոլդովիչ, ամենակարևոր պահն է, երբ ես կմտնեմ թրքական թամբը։ Աղաչում եմ, վայրկենապես կտաք ելունը և իսկույն կկտրեք։ Եթե իմ ձեռքի տակ արնահոսեց, ժամանակ կկորցնեք և շանը կկորցնենք։ Ասենք, նրա համար այնպես էլ ոչ մի շանս չկա։— Նա լռեց, աչքը կկոցելով, մի տեսակ ծաղրաբար նայեց շան կիսախուփ քնած աչքին ու ավելացրեց։— Իսկ գիտեք, մեղքս գալիս է։ Պատկերացրեք, վարժվել էի նրան։ Ձեռքերը բարձրացրեց այդ ժամանակ, կարծես գժվարին սխրանքի էր օրհնություն տալիս Շարիկին։ Նա ջանում էր, որ ոչ մի փոշեհատիկ չնստի սև ռեզինի վրա։ Խուզած բրդի տակից փայլփլում էր շան սպիտակավուն մաշկը։ Բորմենտալը դեն նետեց մեքենան և ձեռքն առավ ածելին։ Նա օճառեց փոքրիկ, անօգնական գլուխը և սկսեց սափրել։ Ածելու տակ սաստիկ ղրճտում էր, տեղ-տեղ արնեց։ Սափրելով գլուխը, կծվածը բենզինով թրջած կտորով շփեց շան գլուխը, հետո մերկացած փորը և շունչը տեղը բերելով, արտասանեց։ — Պատրաստ է։ Զինան բացեց լվացարանի ծորակը և Բորմենտալը նետվեց ձեռքերը լվանալու։ Զինան սրվակից սպիրտ լցրեց ձեռքերին։ — Ֆիլիպ Ֆիլիպովիչ, ես կարո՞ղ եմ գնալ,– հարցրեց Զինան՝ վախենալով նայել շան ածիլած գլխին։ — Կարող ես։ Զինան չքացավ։ Բորմենտալը շարունակեց իր գործը։ Վիրակապի փոքրաչափ ծալ-ծալ շուրջանակի կտորներով ծածկեց Շարիկի գլուխը, և այդժամ բարձի վրա հայտնվեց ոչ մեկի չտեսած շան լերկ գանգը և արտառոց մորուքավոր մռութը։ Այստեղ շարժվեց քուրմը։ Նա ուղղվեց, նայեց շան գլխին և ասաց. — է, Աստված պահապան։ Դանա՛կը։ Բորմենտալը սեղանիկի վրայի պսպղուն կույտից վերցրեց փոքրիկ ու ցմփոր մի դանակ և տվեց քուրմին։ Հետո նա ևս սև ձեռնոցներ հագավ, ինչպես քուրմը։ —Քնա՞ծ է,– հարցրեց Ֆիլիպ Ֆիլիպովիչը։ — Լավ քնած է։ Ֆիլիպ Ֆիլիպովիչի ատամները սեղմվեցին, փոքր աչքերը սուր ու ծակող փայլ ստացան և, դանակը վեր բարձրացնելով, իջեցրեց դիպուկ և Շարիկի փորի վրա երկար վերք բացեց։ Մաշկն իսկույն ետ քաշվեց և վերքից արյուն հորդեց բոլոր կողմերի վրա։ Բորմենտալը գիշատչի նման վրա պրծավ, վիրակապի կտորներով սեղմել սկսեց Շարիկի վերքը, իսկ հետո փոքր, շաքարի բռնիչի պես ունելիով սեղմեց եզրերը և վերքը չորացավ։ Բորմենտալի ճակատին պուտ-պուտ քրտինք երևաց։ Ֆիլիպ Ֆիլիպովիչը դանակը գործի դրեց երկրորդ անգամ, և երկուսով սկսեցին Շարիկի մարմինը պատառոտել կեռիկներով, մկրատներով, ինչ-որ կանթիկներով։ Դուրս էին գալիս վարդագույն ու դեղին, արնող հյուսվածքներ։ Ֆիլիպ Ֆիլիպովիչը դանակը պտտում էր շան մարմնի մեջ հետո բղավում. — Մկրա՛տ։ Գործիքը փայլատակում էր կծվածի ձեռքում, աճպարարի պես։ Ֆիլիպ Ֆիլիպովիչը մտավ խորքերը և մի քանի պտույտով Շարիկի մարմնից պոկեց նրա սերմնադեղձերը՝ ինչ-որ մնացորդներով։ Ջանադրությունից ու հուզմունքից կատարելապես քրտնակոլոլ Բորմենտալը նետվեց ապակյա ամանի կողմը և այնտեղից հանեց ուրիշ թաց, կախկխված սերմնագեղձ։ Պրոֆեսորի և ընթերակայի ձեռքերում թրթռացին, պտտվեցին կարճ ու թաց գործիքներ։ Կեռ ասեղներ էին չխկչխկում սեղմիչների մեջ։ Սերմնագեղձերը կարեցին Շարիկինի տեղում։ Քուրմը հեռացավ վերքից, մի գունդ վիրակապ խցկեց վերքի մեջ և կարդադրեց. —Իսկույն կարեք մաշկը, դոկտոր։ Հետո ետ նայեց պատի կլոր սպիտակ ժամացույցին։ — Տասնչորս րոպեում արեցինք,– սեղմած ատամների արանքից ասաց Բորմենտալը և կեռ ասեղը խրեց թորշոմած մաչկի մեջ։ Հետո երկուսն էլ իրար անցան, ինչպես մարգասպաններ, որոնք շտապում են։ —Դանա՛կը,— բղավեց Ֆիլիպ Ֆիլիպովիչը։ Դանակը ցցվեց նրա ձեռքերում, կարծես ինքնըստինքյան, ինչից հետո Ֆիլիպ Ֆիլիպովիչի դեմքը սարսափելի դառավ։ Ճենապակե և ոսկյա ատամնապսակները բացվեցին և մի հնարով Շարիկի ճակատին կարմիր թագ բացեց։ Սափրած մաչկը ետ տարան, գանգամաշկը մերկացրեց ոսկրյա գանգը։ Ֆիլիպ Ֆիլիպովիչը գոչեց. — Տրեպա՛նը։ Բորմենտալը նրան մեկնեց պսպղուն շաղափը։ Շրթունքը կծելով, Ֆիլիպ Ֆիլիպովիչը սկսեց շաղափը ցցել և Շարիկի գանգի վրա փոքրիկ անցքեր շաղափել, միմյանցից մեկական սանտիմետրի վրա, այնպես որ դրանք շուրջանակի եզերեցին գանգը։ Յուրաքանչյուրի վրա նա ծախսում էր հինգ վայրկյանից ոչ ավելի։ Հետո չտեսնված ձևի մի սղոցով ծայրը մտցնելով առաջին անցքի մեջ, սկսեց սղոցել, ինչպես սղոցում են կանացի ձեռագործի արկղիկը։ Գանգը կամացուկ վժժում էր ու ցնցվում։ Երեք րոպե անց Շարիկի գանգի կափարիչը հանեցին։ Այդժամ մերկացավ Շարիկի ուղեղի կատարը՝ մոխրագույն կապտավուն միջներակներով և կարմրավուն պտերով։ Ֆիլիպ Ֆիլիպովիչը մկրատը մխրճեց թաղանթի մեջ և բաց արեց։ Մի անգամից արյան շատրվան խփեց, քիչ էր մնացել լցվեր պրոֆեսորի աչքերը և ցողեց նրա գդակը։ Բորմենտալը վագրի պես նետվեց ունելիով սեղմելու և սեղմեց։ Քրտինքն առու-առու հոսում էր Բորմենտալի վրայից և նրա դեմքը մսեղ ու տարագույն էր դարձել։ Նրա աչքերը ցատկոտում էին Ֆիլիպ Ֆիլիպովիչի ձեռքերից սեղանին դրած պնակի վրա։ Իսկ Ֆիլիպ Ֆիլիպովիչն իսկապես սարսափելի Էր դարձել։ Խզխզոց Էր ելնում նրա քթից, ատամները մերկացել Էին մինչև, լնդերը։ Նա պատռեց ուղեղի թաղանթը և մտավ խորքերը, բացվածքից դուրս շարժելով ուղեղի կիսագունդը։ Եվ այդ ժամանակ Բորմենտալը սկսեց գունատվել, մի ձեռքով բռնեց Շարիկի կուրծքը և խռպոտաձայն ասաց. - Զարկերակը կտրուկ ընկնում Է... Ֆիլիպ Ֆիլիպովիչը գազանավարի նայեց նրան, ինչ-որ բան մրմնջաց և ավելի խորը տարավ ձեռքը։ Բորմենտալը աղմուկով կոտրեց ապակյա դեղասրվակը, ներքաշեց սրսկիչի մեջ և նենգաբար ծակեց Շարիկի սրտի կողքը։ - Մոտենում եմ թրքական թամբին,- մռնչաց Ֆիլիպ Ֆիլիպովիչը և արնակոլոլ լպրծուն ձեռնոցներով հանեց դեղին-մոխրագույն ուղեզը Շարիկի գլխից։ Մի ակնթարթ աչքերը խեթեց Շարիկի մռութի վրա, և Բորմենտալը երկրորդ անգամ կոտրեց դեղին հեղուկով սրվակը և քաշեց երկար սրսկիչի մեջ։ - Սրտի մե՞ջ,– երկչոտ հարցրեց նա։ -Էլ ինչ եք հարցնում,- չարացած թնդաց պրոֆեսորը,- մեկ Է, նա արդեն հինգ անդամ մեռել Է ձեր ձեռքի տակ։ Սրսկե՛ք։ Մտածելո՞ւ բան Է։– Ընդ որում, նրա դեմքը ճիշտ ոգեշնչված ավազակի դեմք Է։ Դոկտորը թափով, թեթև՝ սրսկիչը խրեց շան սիրտը։ — Կենդանի Է, բայցհազիվ-հազ,– երկչոտ շշնջաց նա։ — Դատողություններ անելու ժամանակը չէ՝ ապրում է, չի ապրում,- խռխռաց սարսափելի Ֆիլիպ Ֆիլիպովիչը,– ես թամբի մեջ եմ։ Միևնույն է, մեռնելու է... ախ, գրողը ախ... «Դեպի ափերը սրբազան...»։ Հավելաճուկը տվեք։ Բորմենտալը նրան տվեց ամանը, որտեղ հեղուկի մեջ թելից կախ սպիտակ գնդիկ էր տարուբերվում։ «Հավասարը չունի Եվրոպայում, Աստված վկա...»,— տարտամ մաածում էր Բորմենտալը։ Ֆիլիպ Ֆիլիպովիչը մի ձեռքով բռնեց շարժվող գնդիկը, մյուսով՝ մկրատով կտրեց-հանեց նույնպիսի մի գնդիկ բաժանված կիսագնդերի խորքերից։ Շարիկի գնդիկը շպրտեց պնակի մեջ, իսկ նորը, թելի հետ մեկտեղ, դրեց ուղեղի մեջ և իր կարճլիկ մատներով, որոնք ասես հրաշքով բարակ ու ճապուկ Էին դարձել, կարողաղավ սաթեղեն թելով ամրացնել այնտեղ։ Դրանից հետո Շարիկի գլխից դուրս գցեց ինչ-որ ձգասարքեր, բռնիչներ, ուղեղը ետ դրեց ոսկրեղեն թասի մեջ, ետ ընկավ և արդեն ավելի հանգիստ, հարցրեց. — Իհարկե, մեռա՞վ... -Թելաձև Է զարկերակը...- պատասխանեց Բորմենտալը։ — Էլի ադրենալին։ Պրոֆեսորը թաղանթներով պատեց ուղեղը, սղոցած կափարիչը ճիշտ չափով դրեց տեղը և բղավեց. — Կարեք։ Բորմենտալը հինգ րոպեում կարեց գլուխը, երեք ասեղ կոտրելով։ Եվ ահա, բարձի վրա հայտնվեց, արնապատ ֆոնի վրա, Շարիկի անկենդան, մարած մռութը, գլխի վրայ շրջանաձև վերքով։ Ֆիլիպ Ֆիլիպովիչն այստեղ արդեն ետ ընկավ վերջնականապես, որպես կշտացած արնախում պոկեց մի ձեռնոցը, թաց փոշու ամպ թողնելով դրանից, մյուսը պոկեց-պատռեց, շպրտելով հատակին և պատի Վրայի կոճակը սեղմելով, զանգ զարկեց։ Զինան հայտնվեց շեմին և շրջվեց, որ չտեսնի Շարիկին և արյունը։ Քուրմը կավճապատ ձեռքերով հանեց արնոտ կնգուղը և բղավեց. —Հենց հիմա ծխախոտ տվեք ինձ։ Լրիվ նոր սպիտակեղեն և լոգարան։ Նա ծնոտը հենեց սեղանի եզրին, երկու մատով բացեց շան աջ կոպը, նայեց հստակորեն մեռնող աչքին և արտաբերեց. — Ահա, գրողը տանի։ Չսատկեց։ Է, միևնույն է, կսատկի։ Էհ, դոկտոր Բորմենտալ, մեղք Էր շունը։ Սիրելի Էր, բայց խորամանկ։ ==5== Դոկտոր Իվան Առնոլդովիչ Բորմենտալի տետրը։ Բարակ, գրելաթղթի չափով։ Լրացված Է Բորմենտալի ձեռագրով։ Առաջին երկու Էջերում խնամքով Է, հոծ և հստակ, հետո՝ լայն-լայն, հուզված, մեծ քանակությամբ թանաքաբծերով։ 22 դեկտեմբերի 1924 թ.։ Երկուչաբթի։ Հիվանդության պատմություն Լաբորատորական շունը մոտավորապես 2 տարեկան է։ Որձ։ Տեսակը՝ բակապահ։ Մականունը Շարիկ։ Բուրդը ցանցառ է, գունդ-գունդ, գորշագույն, տեղ-տեղ՝ խանձված, պոչը՝ եռացրած կաթի գույն։ Աջ կողին լիովին սպիացած այրվածքի հետքեր կան։ Սնումը՝ մինչև պրոֆեսորի մոտ հայտնվելը՝ վատ, մեկ շաբաթ մնալուց հետո՝ չափազանց պարարտ։ Քաշը՝ 8 կիլոգրամ (շեշտի նշան)։ Սիրտը, թոքերը, որովայնը, ջերմաստիճանը՝ կանոնավոր։ 23 դեկտեմբերի։ Երեկոյան ժամր 8 1/2-ին կատարվել է Եվրոպայում առաջին վիրահատությունն, ըստ պրոֆեսոր Պրեոբրաժենսկիյի, քլորոֆորմի նարկոզի տակ հեռացվել են Շարիկի ձվարանները և դրանց փոխարեն տեղադրվել տղամարդու ձվարաններ՝ իրենց հավելուկներով և սերմնաթելերով՝ վերցված 4 ժամ 4 րոպե առաջ մահացած 28 տարեկան տղամարդուց և պահպանված մանրէազուրկ ֆիզիոլոգիական լուծույթի մեջ, ըստ պրոֆեսոր Պրեորրաժենսկիյի։ Դրանից անմիջապես հետո, գանգոսկրի շաղափումից հետո, հեռացվել է ուղեղի կցաճուկը՝ հիպոֆիզը, և փոխարինվել վերոնշյալ տղամարդու հիպոֆիզով։ Օգտագործված է երկու խորանարդ սմ քլորոֆորմ, 1 սրսկիչ կամֆորա, 2 սրսկիչ ադրենալին՝ սրտի մեջ։ Ցուցմունք վիրահատությանը։ Պրեոբրաժենսկիյի փորձի դրվածքը՝ հիպոֆիզի և ձվարանների կոմբինացված փոխատեղում, պարզելու համար հիպոֆիզի կպչունակության խնդիրը, իսկ հետագայում՝ դրա ազդեցությունը մարդկանց օրգանիզմի երիտասարդացման վրա։ Վիրահատեց պրոֆեսոր Ֆ. Ֆ. Պրեոբրաժենսկիյը։ Ընթերակայեց դոկտոր Ի.Ա. Բորմենտալը։ Վիրահատությանը հաջորդող գիշրը. զարկերակի սպառնալի կրկնվող անկումներ։ Մահացու ելքի սպասում։ Կամֆորայի հսկայական չափարաժինները, ըստ Պրեոբրաժենսկիյի։ Դեկտեմրերի 24-ին։ Առավոտյան՝ բարելավում։ Շնչառությունը կրկնակի արագացած է։ Ջերմաստիճանը՝ 42°։ Ենթամաշկային կամֆորա, կոֆեին։ Դեկտեմրերի 25–ին։ Կրկին վատթարացում։ Զարկերակը հազիվ շոշափվում է։ Վերջույթների սառչում, բիբերը չեն արձագանքում։ Ադրենալին սրտի մեջ և կամֆորա ըստ Պրեոբրաժենսկիյի։ Ֆիզիոլոգիական լուծույթ՝ երակի մեջ։ Դեկտեմրերի 26-ին։ Որոշ բարելավում։ Զարկերակը՝ 180, շնչառությունը՝ 92։ Ջերմաստիճանը՝ 41°։ Կամֆորա, սնուցումը՝ հոգնաներով։ Դեկտեմրերի 27-իՆ։ Զարկերակը՝ 152, շնչառությունը՝ 50, ջերմաստիճանը՝ 39,8°։ Բիրերն արձագանքում են։ Ենթամաշկային կամֆորա։ Դեկտեմրերի 28-ին։ Նշանակալի բարելավում։ Կեսօրին՝ հանկարծակի առատ քրտնարտադրություն։ Ջերմաստիճանը 37,0°։ Վիրահատական վերքերը՝ նախկին վիճակում։ Վիրակապում։ Ախորժակ է երևան եկե։ Սնուցումը՝ ջրիկ։ Դեկտեմրերի 29-ին։ Հանկարծակի նկատվեց բրդաթափություն՝ ճակատին և իրանի կողերին։ Կոնսուլտացիայի համար հրավիրվեցին մաշկային հիվանդությունների ամբիոնի պրոֆեսոր Վասիլիյ Վասիլևիչ Բունդարևը, Մոսկվայի անասնաբուժական ցուցադրական ինստիտուտի տնօրենը։ Դեպքը նրանց կողմից գնահատվեց գրականության մեջ չնկարագրված։ Ախտորոշումը մնաց չհաստատված։ Ջերմությունը նորմալ է։ Գրառում մատիտով. Երեկոյան՝ առաջին հաչոցը (ժ. 8.15 րոպե)։ Ուշադրություն է գրավում ձայներանգի և տոնի փոփոխությունը (իջեցում)։ Հաչոցը «հաֆ-հաֆ»֊ի փոխարեն «ա-օ» վանկեր։ Երանգավորմամբ հեռավոր հիշեցնում է տնքոց։ Դեկտեմրերի 30-ին։ Բրդաթափությունն ընդունել է ընդհանուր ճաղատացման երանգ։ Կշռումն անսպասելի արդյունք տվեց՝ քաշը 30 կիլո է, ի հաշիվ ոսկորների հասակի (երկարացում)։ Շունը նախկինի պես պառկած է։ Դեկտեմրերի 31-ին։ Վիթխարի ախորժակ։ Տետրի մեջ՝ թանաքաբիծ։ Դրանից հետո՝ փութկոտ ձեռագրով. Ժամը 12-անց 12 րոպեին շունը հստակ բառ հաչաց «Ա-բ-րյո»։ Տետրի գրառումն ընդհատվում է, հետո, ակներևաբար, հուզմունքից սխալ է գրված. Դեկտեմբերի 1-ին։ Ջնջված է, ուղղված. 1 հունվարի, 1925 թ.։ Լուսանկարվեց առավոտյան։ Հստակ հաչում է «Աբրյո», կրկնելով այդ րառը բարձր ու կարծես թե բերկրալի: Ցերեկվա ժ. 3-ին (խոշորատառ) ծիծաղեց (՞), հարուցելով աղախին Զինայի ուշաթափությունը։ Երեկոյան ութ անգամ վրա-վրա արտասանեց «Աբրյո-վալգ», «Աբրյո» բառերը։ Շեղ տառերով, մատիտով. Պրոֆեսորը վերծանեց «Աբրյո-վալգ» բառը նշանակում է՝ «լավռըյբա»։ Հրեշավոր բան է... Հունվարի 2-ին։ Լուսանկարվեց ժպտալիս՝ մագնիումի բռնկումի տակ։ Ելավ անկողնուց և կես ժամ հաստատուն կանգնեց ետևի թաթերի վրա։ Համարյա իմ հասակին է։ Տետրում ներդիր թուղթ է. Ռուսական գիտությունը քիչ էր մնացել ծանր կորուստ կրեր։ Պրոֆեսոր Ֆ. Ֆ. Պրեոբրաժենսկիյի հիվանդության պատմությունը։ Ժամը 1-ն անց 13 րոպեին պրոֆեսոր Ֆ. Ֆ. Պրեոբրաժենսկիյը խորն ուշագնացություն ունեցավ։ Ընկնելիս գլուխը ղարնել էր աթոռի ոտին։ Վալերիանի թուրմ։ Իմ և Զինայի ներկայությամբ շունը (իհարկե, եթե շուն կարելի է անվանել) մայր հայհոյեց պրոֆեսոր Ֆ. Ֆ. Պրեոբրաժենսկիյին։ Ընդմիջում տետրում։ Հունվարի 6-ին։ (Մեկ՝ մատիտով, մեկ՝ մանուշակագույն թանաքով)։ Այսօր այն բանից հետո, երբ վերջնականապես պոկվեց-ընկավ պոը, կատարելապես հստակ արտասանեց «գարեջրատուն» բառը։ Աշխատում Է ձայնագրիչը։ Սատանան գիտե՝ ինչ Է։ Ես ինձ կորցնում եմ։ Պրոֆեսորի մոտ ընդունելությունը դադարեցվել է։ Ցերեկվա ժամը 5-ից սկսած, զննարանից, ուր գնում-գալիս է այդ էակը, հստակ խուլիգանական հայհոյանք է լսվում և «մի զույգ էլ» բառերը։ Հունվարի 7-ին։ Նա արտասանում է բավական շատ բառեր «կառապան», «Տեղեր չկան», «Երեկոյան թերթ», «Լավագույն նվերը երեխաներին» և բոլոր հայհոյաբառերը, որոնք միայն գոյություն ունեն ռուսակն բառապաշարում։ Նրա տեսքը տարօրինակ է։ Բուրդը մնացել է միայն գլխին, կզակին և կրծքին։ Մնացած մասերը լերկ են, թորշոմած մաշկով։ Սեռական օրգանների շրջանում՝ ձևավորվող տղամարդ։ Գանգը նշանակալի չափով մեծացել է, ճակատը թեք է և նեղ։ Աստված վկա, ես կխելագարվեմ։ Ֆիլիպ Ֆիլիպովիչը դեռ վատ է զգում իրեն։ Դիտարկումների մեծ մասը ես եմ անցկացնում (ձայնագրիչ, լուսանկարներ)։ Քաղաքով մեկ լուրեր են տարածվել։ Հետևանքներն անհամար են։ Այսօր ցերեկը նրբանցքն ամբողջությամբ լեփ-լեցուն էր ինչ-որ անբաններով և պառավներով։ Անգործ մարդիկ հիմա նույնպես կանգնած են լուսամուտների տակ։ Առավոտյան թերթերում զարմանալի թղթակցություն էր հայտնվել. «Օբուխով նրբանցքում մարսեցու մասին լուրերը ոչ մի հիմք չունեն։ Դրանք տարածել են Սուխարևկայի առևտրականները և շուտով կպատժվեն»։ Ի~նչ մարսեցիների մասին է խոսքը։ Այս ինչ մղձավանջ է։ «Վեչերնյայա Մոսկվա»–ն գերազանցել է՝ դրել են, թե ծնվել է երեխա, որը ջութակ է նվագում։ Նույն տեղում՝ ջութակի նկար և իմ դիմանկարը, տակը մակագրություն. «Պրոֆեսոր Պրեոբրաժենսկիյն, որը կեսարյան հատում է արել կնոջը»։ Սա մի աննկարագրելի բան է։ Նոր բառ՝ «միլիցիոներ»։ Պարզվում է, Դարյա Պետրովնան սիրահարված է ինձ և Ֆ. Ֆ.–ի ալբոմից թռցրել է լուսանկարս։ Ռեպորտյորներին քշելուց հետո, նրանցից մեկը սողոսկել էր խոհանոց և նման բաներ... Ի՞նչ է կատարվում ընդունելության ժամանակ։ Այսօր 82 հեռախոսազանգ է եղել։ Հեռախոսն անջատված է։ Անզավակ տիկնայք ցնորվել են ե գալիս– գալիս են։ Տնային կոմիտեն՝ լրիվ կազմով, Շվոնդերի գլխավորությամբ։ Ինչի համար, իրենք էլ չգիտեն։ Հունվարի 8-ին։ Ուշ երեկոյան հաստատվեց ախտորոշումը։ Որպես իսկական գիտնական, Ֆ. Ֆ.-ն ընդունեց իր սխալը՝ հիպոֆիզի փոփոխումը տալիս է ոչ թե երիտասարդացում, այլ լիակատար մարդկայնացում (ընդդծված է երեք անդամ)։ Դրանից նրա զարմանալի, ցնցող հայտնագործությունը չի փոքրանում ամենևին։ Այսօր նա առաջին անգամ քայլեց բնակարանում։ Ծիծաղում էր միջանցքում, նայելով էլեկտրական լամպի։ Հետո, Ֆիլիպ Ֆիլիպովիչի և իմ ուղեկցությամբ, եկավ աշխատասենյակ։ Նա հաստատուն մնում է ետևի (ընդգծված է)... ոտքերի վրա և թողնում կարճլիկ և վատ կազմվածք ունեցող տղամարդու տպավորություն։ Ծիծաղում էր աշխատասենյակում։ Նրա ժպիտը տհաճ էր և կարծես արհեստական։ Հետո քորեց ծոծրակը, շուրջը նայեց, և ես գրանցեցի նոր, հստակ արտասանված բառ՝ «բուրժույներ»։ Հայհոյում էր։ Այդ հայհոյանքը պարբերական է, անընդմեջ, ըստ երևույթին, կատարելապես անիմաստ։ Դա փոքր-ինչ ֆոնոգրաֆիկ բնույթ ունի, կարծես, այդ արարածը նախկինում լսել է հայհոյական խոսքեր, մեքենայաբար, ենթագիտակցորեն արձանագրել է ուղեղում և հիմա դրանք արտանետում է տրցակ-տրցակ։ Ասենք, ես հոգեբան չեմ, գրողն ինձ տանի։ Ֆիլիպ Ֆիլիպովիչի վրա հայհոյանքը, չգիտես ինչու, զարմանալի ճնշող տպավորություն Է գործում։ Լինում են պահեր, երբ նա նոր երևույթների զուսպ ու սառը հայեցումից մի տեսակ կորցնում Է համբերությունը։ Այդպես, հայհոյանքի պահին, նա հանկարծ բղավեց նյարդայնացած. -Վե՛րջ տալ։ Ոչ մի արդյունք չտվեց։ Աշխատասենյակ կատարած զբոսանքից հետո, համատեղ ջանքերով Շարիկը բերվեց զննարան։ Դրանից հետո մենք խորհրդակցեցինք Ֆ. Ֆ.–ի հետ։ Պիտի խոստովանեմ, առաջին անդամ այդ վստահ և ապշեցուցիչ խելացի մարդուն շփոթահար տեսա։ Իր սովորության համաձայն, երգելով, նա հարցրեց. «Իսկ ի՞նչ ենք անելու մենք»։ Եվ ինքն Էլ պատասխանեց տառացիորեն սյյսպես. «Մոսկվոշվեյա, այո...»։ «Սևիլյայից Գրենադա..., Մոսկվոշվեյա, թանկագին դոկտոր...»։ Ես ոչինչ չհասկացա։ Նա բացատրեց. «Իվան Առնոլդովիչ, ես ձեզ խնդրում եմ, նրա համար գնել սպիտակեղեն, շալվար և պիջակ»։ Հունվարի 9֊ին։ Բառապաշարը հարստանում Է հիգ րոպեն մեկ (մոտավորապես) նոր բառով և դարձվածքով, այսօր առավոտից։ Երևում Է, որ դրանք սառեցվել են գիտակցության մեջ, հալչում են ու դուրս գալիս։ Արտասանված բառը մնում Է գործածման մեջ։ Երեկ երեկոյից ձայնագրիչն արձանագրել Է. «Մի բրթբրթի», «տուր դրան», «իջի ոտնակից», «ես քեզ ցույց կտամ», «Ամերիկայի ճանաչումը» և «պրիմուս»։ Հունվարի 10–ին։ Հագնվելը եղավ։ Ներքնաշապիկը թույլ տվեց հագցնել հաճույքով, անգամ ծիծաղելով։ Ոտաշորից հրաժարվեց, բողոքն արտահայտելով խռպոտ բղավոցներով. « հերթ կանգնեք, շուն շան որդիք, հերթ կանգնեք»։ հագցրեցինք։ Գուլպաները մեծ եկան վրան։ Տետրի մեջ մի տեսակ սխեմատիկ նկարներ կան, որոնք րոլոր հատկանիշներով պատկերում են շան թաթի վերափոխումը մարդու ոտքի։ Երկարում է ոտնաթաթի կմախքի ետևի կեսը (Tarsus)։ Մատների երկարում։ Ճանկերը։ Պարբերական և շարունակական ուսուցանում, զուգարան գնալ։ Աղախինները կատարելապես ընկճված են։ Սակայն հարկ է նշել արարածի դյուրըմբռնողությունը։ Գործր հստակ գնում է դեպի բարելավում։ Կատարելապես ընտելացել է շալվարին։ Արտաբերեց մի երկար ուրախ դարձվածք, հպվելով Ֆիլիպ Ֆիլիպովիչի շալվարին. «Շալվարդ՝ զոլ-զոլ, ծխելիք տուր բոլ-բոլ»։ Գլխի վրայի բուրդը, ցանցառ է, մետաքսանման։ Դյուրությամբ կարելի է մազի տեղ դնել։ Խանձված տեղեր են մնացել կատարին։ Այսօր թափվեց վերջին աղվամազն ականջներից։ Վիթխարի ախորժակ։ Հափշտակությամբ ծովատառեխ կերավ։ Ցերեկվա ժամը հինգին՝ իրադարձություն. առաջին անգամ արարածի արտաբերած բառերը կտրված չէին շրջապատի երևույթներից, այլ հակազդում էին դրանց։ Այն է, երբ պրոֆեսորը կարգադրեց նրան՝ «Ուտելիքի մնացուկները մի գցիր հատակին...», անսպասելի պատասխանեց. «Ձեռ քաշի, ոջլի մեկը»։ Ֆ. Ֆ.-ն զարմացած էր։ Հետո սթափվեց ու ասաց. — Եթե մի անգամ էլ քեզ թույլ տաս հայհոյել ինձ կամ դոկտորին, բանդ բուրդ կլինի։ Այդ պահին լուսանկարեցի Շարիկին։ Երաշխավորում եմ, որ նա հասկացավ պրոֆեսորին։ Մռայլ մի ստվեր իջավ նրա դեմքին։ Բավականին բորբոքված նայում էր հոնքերի տակից, բայց սսկվեց։ Ուռա։ Նա հասկանում է։ Հունվարի 12֊ին։ Ձեռքերը դնում է շալվարի գրպանները։ Ետ ենք վարժեցնում հայհոյելուց։ «Օյ, յաբլոչկո...» սուլեց։ Մասնակցում է խոսակցությանը։ Չեմ կարող մի քանի հիպոթեզներ չնշել. առայժմ գրողի ծոցը երիտասարգացումը: Մեկ ուրիշ, անհամեմատելի կարևոր բան. պրոֆեսոր Պրեոբրաժենսկիյի ապշեցուցիչ փորձը բացահայտել է մարդկային ուղեղի գաղտնիքներից մեկը։ Հետայսու հիպոֆիզի՝ ուղեղի հավելաճուկի հանելուկային գործառույթը բացատրված է։ Դա է կանխորոշում մարդկային կերպարանքը։ Դրա հորմոնները կարելի է կարևորագույնը համարել օրգանիզմում՝ կերպարանքի հորմոններ։ Նոր բնագավառ է բացվում գիտության մեջ՝ առանց որևէ Ֆաուստի թորանոթի, ստեղծված է հոմունկուլ։ Վիրաբույժի դանակը կյանքի է կոչել մարդկային մի միավոր։ Պրոֆեսոր Պրեոբրաժենսկիյ, դուք արարիչ եք (Թանաքաբիծ։) Ի դեպ, ես շեղվեցի... Այսպես, նա մասնակցում է խոսակցությանը։ Իմ ենթադրությամբ, բանն այսպես է. սերտաճած հիպոֆիզը բացել է խոսքի կենտրոնը շան ուղեղում, և բառերը հորդացել են հոսանքներով։ Իմ կարծիքով, մեր առաջ ոչ թե նոր ստեղծված, այլ կենդանացած ծավալված ուղեղ է։ Օ, աստիճանական զարգացման տեսության զարմանահրաշ հաստատում։ Օ, մեծագույն շղթա՝ շնից մինչև քիմիկոս-Մենդելեև։ Մի հիպոթեզ ևս ունեմ. Շարիկի ուղեղը նրա կյանքի՝ շուն եղած ժամանակահատվածում, կուտակել է անթիվ-անհամար ըմբռնումներ։ Բոլոր բառերը, որոնցից օգտվում էր առաջին հերթին, փողոցային բառ-խոսքեր են, որոնք լսել ու պահ էր տվել ուղեղին։ Հիմա, փողոցով անցնելիս, թաքուն սարսափով եմ նայում դիմացից եկող շներին։ Աստված գիտե, թե ինչեր են թաքնված նրանց ուղեղներում։ Շարիկը կարդաց։ Կարդաց։ Ես կռահեցի «լավռըյբա»-ից։ Հենց վերջից էլ կարդում էր; Ու չգիտեմ անգամ, որն է այդ հանելուկի լուծումը. շան տեսողական նյարդերի խաչմերուկում։ Ինչ է կատարվում Մոսկվայում՝ մարդկային մտքին անհասանելի է։ Սուխարևկայի յոթը առևտրականներ արդեն բանտարկված են՝ լուրեր տարածելու համար աշխարհի կործանման մասին, որ հարուցել են բոլշևիկները։ Դարյա Պետրովնան էր խոսում և նույնիսկ ամսաթիվն ասում՝ 1925 թվականի նոյեմբերի 28-ի՝ սուրբ նահատակ Ստեֆանի օրը, երբ երկիրը կխախտի երկնային առանցքը։ Ինչ-որ խարդախներ արդեն դասախոսությունն եր են կարդում։ Ինչ խառնաշփոթ սարքեցինք այդ հիպոթեզով, թողնես ու փախչես բնակարանից։ Ես տեղավորվեցի Պրեոբրաժենսկիյի մոտ, նրա խնդրանքով, և գիշերում եմ ընդունարանում, Շարիկի հետ։ Զննարանը դարձրել ենք ընդունարան։ Շվոնդերն իրավացի դուրս եկավ։ Տնային վարչությունը չարախնդում է։ Մի հատիկ ապակի չի մնացել պահարանում, որովհետև ցատկոտում է։ Հազիվ ետ վարժեցրինք։ Սարսափելի բան է կատարվում Ֆիլիպի հետ։ Երբ նրան պատմեցի իմ հիպոթեզների մասին և Շարիկից հոգեկան բարձր անձնավորություն զարգացնելու հույս հայտնեցի, նա քմծիծաղով պատասխանեց. «Այդպե՞ս եք կարծում»։ Ձայներանգը չարագույժ էր։ Մի՞թե ես սխալվել եմ։ Ծերուկն ինչ-որ բան է մտածել։ Մինչ ես այս հիվանդության պատմությունն եմ թերթում, նա այն մարդու պատմությունն է վերանայում, ում հիպոֆիիզն ենք վերցրել։ Տետրի մեջ ներդիր թերթ։ Կլիմ Գրիգորյևիչ Չուգունկին, 25 տարեկան։ Չամուսնացած։ Անկուսակցական, համակիր։ Դատվել է երեք անգամ և արդարացվել առաջին անգամ՝ հանցանշանների անբավարարության շնորհիվ, երկրորդ անգամ՝ ծագումն է փրկել, երրորդ անդամ՝ 15 տարվա պայմանական տաժանակրության։ Գողություններ։ Մասնագիտությունը՝ գինետներում բալալայկա նվագող։ Հասակը կարճ է, կազմվածքը՝ վատ։ Լյարդը լայնացած է (ալկոհոլ)։ Մահվան պատճառը՝ Պրեոբրաժենսկայա զաստավայի մոտի «Ստոպսիգնալ» գարեջրատանը դանակի հարված սրտին։ Ծերուկը, առանց կտրվելու, նստած է Չուգունկինյան պատմության վրա։ Չեմ հասկանում՝ բանն ինչ է։ Ինչ-որ բաներ քրթմնջաց այն մասին, որ չանդրադարձավ դիահերձարանում զննել Չուգունկինի դիակը։ Թե բանն ինչ է, չեմ հասկանում։ Մեկ չէ՞, ում հիպոֆիզն է։ Հունվարի 17-ին։ Մի քանի օր չեմ գրառե։ Հիվանդ էի գրիպով։ Այս ընթացքում կերպարանքը վերջնականապես կայունացավ։ ա) մարմնի կառուցվածքով՝ կատարյալ մարդ, բ) քաշը՝ շուրջ երեք փութ, գ) հասակը՝ կարճ, դ) Գլուխը փոքր, ե) սկսել է ծ խել, զ) մարդկային կերակուր է ուտում, է) հագնվում է ինքնուրույն, ը) խոսակցություն է վարում սահուն։ Այ քեզ հիպոֆիզ (թանաքաբիծ)։ Սրանով ավարտում եմ հիվանդության պատմությունը։ Մեր առջև է նոր օրգանիզմ և նրան հարկ է հետևել սկզբից։ Կցվում է. խոսքերի սղագրությունները, ձայնագրություններ, լուսանկարներ։ Ստորագրությունը՝ պրոֆեսոր Ֆ. Ֆ. Պրեոբրաժենսկիյի ընթերակա դոկտոր Բորմենտալ։ 6. Ձմեռվա երեկո էր։ Հունվարի վերջը։ Մինչճաշյա, մինչընդունելության ժամանակ։ Ընդունարանի դռան բարավորին՝ ճերմակ թուղթ, որի վրա Ֆիլիպ Ֆիլիպովիչի ձեռագրով. «Բնակարանում արևծաղկի սերմ չրթել արգելում եմ։ Ֆ. Պրեոբրաժենսկիյ», և կապույտ մատիտով, կարկանդակի պես խոշոր տառերով, Բորմենտալի ձեռքով. «Ցերեկվա ժ. 5-ից մինչև առավոտյան ժ. 7-ը երաժշտական նվագարաններ նվագել չի կարելի»։ Ապա՝ Զինայի ձեռքով. «Երբ վերադառնաք, Ֆիլիպ Ֆիլիպովիչին ասեք. ես չգիտեմ, ուր գնաց նա։ Ֆյոդորն ասաց՝ Շվոնդերի հետ»։ Պրեոբրաժենսկիյի ձեռագրով. «Ապակի գցողին ես հարյուր տարի պիտի՞ սպասեմ»։ Դարյա Պետրովնայի ձեռագրով (տպագիր). «Զինան գնաց խանութ, ասաց՝ կբերի»։ Ճաշասենյակում կատարելապես երեկոյվայել էր բալեգույն լուսամփոփի շնորհիվ։ Բուֆետից լույսն ընկնում էր կիսված՝ հայելային ապակիների խաչաձև թղթեր էին սոսնձած մի կողագծից մյուսը։ Ֆիլիպ Ֆիլիպովիչը կռացած սեղանի վրա, խորասուզվել էր լրագրի բացված վիթխարի էջի վրա։ Շանթեր էր արձակում նրա դեմքը, և ատամների արանքներից սփռվում էին կցկտուր, պոչատ բառեր։ Նա թղթակցություն էր կարդում. «Ոչ մի կասկած չկա, որ դա նրա ապօրինի զավակն է (ինչպես կարտատհայտվեին բուրժուական նեխած հասարակության մեջ): Ահա թե ինչպես է զվարճանում մեր կեղծ գիտական բուրժուազիան։ Յոթը սենյակ կարող է զբաղեցնել յուրաքանչյուրը, քանի դեռ արդարադատության փայլուն սուրը չի շողացել նրա գլխին կարմիր ճառագայթներով։ Շվ...ր»։ Երկու պլատ այն կողմ համառորեն, սրտոտ ճարպկությամբ բալալայկա էին նվագում, և «Լուսինն է շողում»֊ի հնարամիտ վարիացիաները Ֆիլիպ Ֆիլիպովիչի գլխում թղթակցության բառերի հետ նողկալի շփոթ էր դարձել։ Կարդալով-ավարտելով, նա չոր թքեց ուսի վրայից և մեքենայաբար երգեց ատամների արանքից. - «Լուս-սի-նն է շողում... լուսինն է շողում... լուսինն է շողում ...»։ Թուհ, մտել-դուրս չի գալիս... անիծյալ մեղեդին։ Նա զանգ զարկեց։ Զինայի դեմքը երևաց թանձր վարագույրի արանքներից։ - Դրան ասա, որ ժամը 5-ն է։ Թող վերջ տա։ Ու կանչիր այստեղ, խնդրում եմ։ Ֆիլիպ Ֆիլպովիչը նստած էր բազկաթոռին, սեղանի մոտ։ Ջախ ձեռքի մատների արանքում սիգարի դարչնագույն մնացորդ կար։ Վարագույրի մոտ, կողափայտին հենված, ոտքը ոտքին դրած մի կարճլիկ մարդ էր կանգնած, անբարետես արտաքինով։ Գլխի մազերը կոշտ էին, փունջ-փունջ, ինչպես արմատահան հողում, դեմքին՝ չսափրած բուրդ։ Ճակատը զարմացնում էր իր նեղությամբ։ Համարյա բաժան հոնքերի սև փնջից սկսվում էր գլխի խիտ խոզանակը։ Ձախ թևատակը պատռված պիջակը ծղոտապատ էր, զոլավար շալվարի աջ ծունկը ճղված էր, ձախը մանուշակագույն ներկով աղտոտված։ Վզին թունավոր երկնագույն փողկապ կար՝ կեղծ սուտակի քորոցով։ Այդ փողկապի գույնն այնքան էր ցցուն, որ ժամանակ առ ժամանակ փակելով հոգնած աչքերը, Ֆիլիպ Ֆիլիպովիչը կատարյալ մթության մեջ մեկ առաստաղին, մեկ պատին տեսնում էր բոցավառվող ջահ՝ երկնագույն պսակով։ Բացելով աչքերը, նորից կուրացավ, քանի որ հատակից, լույսի հովհարի ցոլքերով, աչք էին ծակում լաքապատ կոշիկները, սպիտակ զանգապաններով։ «Ասես կրկնակոշիկներով լինի»,— տհաճ զգացողությամբ մտածեց Ֆիլիպ Ֆիլիպովիչը, հոգոց հանեց, ֆսֆսացրեց ու սկսեց ղբաղվել հանգած սիգարետով։ Դռան մոտի մարդը պղտորված, մանրիկ աչքերով խեթխեթում էր պրոֆեսորին, մոխիրը թափելով կրծքակալին։ Փայտաշեն անտառակաքավի կողքի պատի ժամացույցը ժամը 5-ը զանգահարեց։ Ժամացույցի ներսում ինչ-որ բան տնքաց, երբ Ֆիլիպ Ֆիլիպովիչը խոսել սկսեց. — Կարծեմ, երկու անգամ արդեն խնդրել եմ խոհանոցի վերնաթախտին չքնել, առավել ևս՝ ցերեկը։ Մարդը հազաց խռպոտաձայն, ասես կոկորդում բան կար մնացած և պատասխանեց. — Էնտեղի օդը դուրեկան Է։ Նրա ձայնն անսովոր Էր, խուլ և միաժամանակ թնդուն, ինչպես փոքր տակառի մեջ։ Ֆիլիպ Ֆիլիպովիչն օրորեց գլուխը և հարցրեց. — Որտեղի՞ց Է այդ գարշանքը։ Փողկապի մասին եմ ասում։ Մարդը, աչքերով հետևելով մատին, ցցած շրթունքի վրայից խեթեց և սիրով նայեց փողկապին։ — Ինչի՞ որ... «գարշանք»,– սկսեց նա։– Շքեղ փողկապ Է։ Դարյա Պետրովնան Է նվիրել։ — Դարյա Պետրովնան ձեզ նողկանք Է նվիրել։ Այդ կոշիկների նման։ Այդ ի՞նչ շողշողուն փչություն Է, որտեղի՞ց։ Ես ի՞նչ խնդրեցի։ Գնել կար֊գին կո֊շիկներ։ Իսկ սրա՞նք ինչ են։ Մի՞թե դոկտոր Բորմենտալն Է դրանք ընտրել։ — Ես եմ նրան կարգադրել, որ լաքապատ լինի։ Ի՞նչ Է, մյուսներից պակա՞ս եմ։ Գնացեք Կուղնեցկիյ, բոլորը լաքե կոշիկներով են։ Ֆիլիպ Ֆիլիպովիչը գլուխն օրորեց և խոսեց ազդու. — Վերնաթախտերին քնելը դադարեցվում Է։ Հասկանալի՞ Է։ Այդ ի՞նչ բռիություն Է։ Չէ՞ որ խանգարում եք։ Այնտեղ կանայք են։ Մարդու դեմքը մթագնեց և շրթունքները փքվեցին։ — Չէ՜ մի, կանայք։ Երևակայողներիս տես։ Տիկիննե՜ր։ Սովորական ծառայողներ են, ձևեր են թափում, կարծես կոմիսարուհի են։ Էդ լրիվ Զինկան է բամբասում։ Խստադեմ նայեց. -Չհամարձակվես Զինային Զինկա ասել։ Հասկացա՞ք։ Լռություն։ — Հասկացա՞ք, ձեզ եմ հարցնում։ — Հասկացանք։ — Վզից հանեք այդ աղբը... դու... դուք ձեզ նայեք հայելու մեջ՝ ում եք նման։ Խայտառակություն, ուրիշ ոչինչ։ Ծխախոտի մնացորդները հատակին չգցել, հարյուրերորդ անգամ եմ խնդրում։ Այլևս ոչ մի հայհոյական խոսք չլսեմ բնակարանում։ Չթքոտել։ Ահա թքամանը։ Միզարանից զզուշորեն օգտվել։ Բոլոր կարգի խոսակցությունները Զինայի հետ դադարեցնել։ Նա բողոքում է, որ մութ տեղերում հսկում եք նրան։ Տեսեք, հա։ Այցելուլին ո՞վ է ասել՝ «Շները գիտեն»։ Իսկականից ի՞նչ է, գինետանը հո չե՞ք։ — Մի տեսակ շատ ցավալի եք ինձ նեղում, հայրի՛կ,– հանկարծ լացակումած խոսեց մարդը։ Ֆիլիպ Ֆիլիպովիչը կարմրատակեց, ակնոցր փայլեց։ — Այստեղ ո՞վ է ձեզ համար «հայրիկը»։ Այս ի՞նչ ընտանեվարություն է։ Այլևս չլսեմ նման բան։ Ինձ կոչել անուն հայրանունով։ Հանդուգն արտահայտություն բռնկվեց մարդուկի մեջ։ — Ինչ եք անընդհատ... մեկ՝ մի թքի, մեկ՝ մի թքի... էնտեղ մի գնա։ Սա ի՞նչ բան է, իսկականից, մաքուր ոնց որ տրամվայում։ Ինչի՞ չեք թողում ապրեմ։ «Հայրիկի» համար էլ իզուր եք։ Ես ձեզ խնդրե՞լ եմ, որ վրաս վիրահատեք,- մարդը բորբոքված հաչում էր,— լավ գործ է։ Կենդանուն բռնել են, դանակով գլուխը ճղճղել, հիմի էլ զզվում են։ Գուցե ես իմ համաձայնությունը չեմ տվել, որ վիրահատևք։ Այդպես էլ (մարդուկն աչքերը հառեց առաստաղին, ասես ինչոր բանաձև հիշելու համար)... այդպես էլ իմ հարազատները։ Գուցե ես իրավունք ունեմ հայց ներկայացնել։ Ֆիլիպ Ֆիլիպովիչի աչքերը բացարձակ կլորացան, սիգարն ընկավ մատների արանքից։ «Այ քեզ, տիպ»,— սուրաց գլխում։ — Այսպես֊ս,- աչքերը կկոցելով հարցեց նա,– դուք հաճում եք դժդո՞հ լինել, որ ձեզ վերափոխել են մարդու։ Գուցե կնախընտրեք նորի՞ց վազ տալ աղբամանից աղբաման։ Սառել֊մնալ դարպասատակերում։ է, եթե ես իմանայի... — Ի~նչ եք ամեն անգամ երեսով տալիս աղբաման, աղբաման։ Ես իմ մի կտոր հացը վաստակել եմ։ Իսկ թե որ մեռնեի՞ դանակի տակ։ Սրա՞ն ինչ կասեք, ըեկեր։ – «Ֆիլիպ Ֆիլիպովիչ»,– բորբոքված բացականչեց պրոֆեսորը,— ես ձեզ համար ընկեր չեմ։ Սա հրեշավոր է։– «Մղձավանջ է, մղձավանջ»,— անցավ նրա մտքով։ — Խոսք չկա։ ո~նց կլինի, հեգնաբար խոսեց մարդը և ոտքը հաղթական առաջ դրեց,— հասկանում ենք։ Մենք ձեզ ի~նչ ընկեր։ Մենք ո~ւր, դուք՝ ո~ւր։ Համալսարաններում չենք սովորել, տասնհինգ սենյականոց, լոգարաններով բնակարաններում չենք ապրել։ Մենակ թե հիմի էդ բաները պիտի թողնել։ Ներկայիս օրերում ամեն մարդ իր իրավունքն ունի... Ֆիլիպ Ֆիլիպովիչը, գունատվելով, լսում էր մարդուկի դատողությունները։ Սա ընդհատեց խոսքն ու ցուցադրաբար քայլերն ուղղեց դեպի մոխրամանը, ծամծմեց գլանակը ձեռքին։ Ճոճաքայլ էր գնում։ Երկար ժամանակ ճմլում էր քնթուկը մոխրամանի մեջ, մի արտահայտությամբ, որն ասում էր՝ «Առ քեզ, առ, առ»։ Գլանակը հանգցնելով, քայլելիս նա հանկարծ շրխկացրեց ատամներն ու քիթը մտցրեց կռնատակը։ — Լվերը որսալ մատներով։ Մատներով,– մոլեգնած բղավեց Ֆիլիպ Ֆիլիպովիչը,- չեմ հասկանում՝ որտեղի՞ց եք դրանք հավաքում։ — Կարո՞ղ է ինքս եմ բազմացնում,— նեղացավ մարդը,— երևի լվերն ինձ սիրում են,— այստեղ նա մատներով քչփորեց թևատակի աստառի մեջ և բաց թողեց շեկ բամբակի մի փունջ։ Ֆիլիպ Ֆիլիպովիչը հայացքը հառաել էր առաստաղի նախշերին և մատներով կտկտացրեց սեղանին։ Լվի վերջը տալով, մարդը ետ քաշվեց և նստեց աթոռին։ Ըստ որում, ձեռքերը, թաթերը կախ, իջեցրեց պիջակի դարձակալներն ի վար։ Աչքերը խեթել էր մանրահատակի քառակուսիներին։ Նայում էր իր կոշիկներին և դա նրան մեծ հաճույք էր պատճառում; Ֆիլիպ Ֆիլիպովիչը նայեց այնտեղ, ուր կտրուկ փայլ էին արձակում բութ կոշկաքթերը, աչքերը կկոցեց և հարցրեց. — Այդ ի՞նչ գործի մասին էիք ուզում ինձ հայտնել։ — Գործս ո՞րն է։ Հասարակ բան է։ Ինձ փաստաթուղթ է պետք, Ֆիլիպ Ֆիլիպովիչ։ Ֆիլիպ, Ֆիլիպովիչը փոքր–ինչ այլայլվեց։ — Հը՛մ... Գրողը տանի... Փաստաթուղթ։ Իսկապես... Քըհմ... բայց գուցե առանց դրա մի կերպ կարելի՞ է,— նրա ձայնը հնչում էր անվստահ ու տրտմագին։ — Ներող կըլնեք,— վստահ պատասխանեց մարդը,— էդ ո՞նց կըլնի առանց փաստաթուղթ։ Էդ մեկը կներեք։ Ինքներդ գիտեք, մարդուն խստիվ արգելվում է գոյություն ունենալ առանց փաստաթուղթ։ Նախ և առաջ, տնային կառավարիչը։ — Ի՞նչ կապ ունի այդ կառավարիչը։ — Ո՞նց թե ինչ կապ։ Հանդիպում են, հարցնում, ասում՝ հարգելիս, ե՞րբ պիտի գրանցվես։ — Ահ, տեր Աստված,– վհատված բացականչեց Ֆիլիպ Ֆիլիպովիչը,— «հանդիպում են, հարցնում»... Պատկերացնում եմ, թե ինչեր եք նրանց ասում։ Չէ՞ որ ես ձեզ արգելել եմ թրև գալ սանդուղքի վրա։ — Ի՞նչ է, բանտարկյա՞լ եմ,– զարմացավ մարդը, և արդարացիության գիտակցումը շողաց անգամ սուտակի մեջ։— Ոնց թե «թրև գալ»։ Շատ վիրավորական են ձեր խոսքերը։ Ես ման եմ գալիս, ինչպես բոլոր մարդիկ։ Այդ ընթացքում նա լաքապատ ոտքերը քստքստացրեց հատակին։ Ֆիլիպ Ֆիլիպովիչը լռեց, աչքերը մի կողմ տարավ։ «Ամեն դեպքում պետք է զսպել իրեն»,— մտածեց նա։ Մոտենալով բուֆետին, մեկ շնչով մի բաժակ ջուր խմեց։ — Լ-լավ,— ավելի հանգիստ, սկսեց նա,—բառերի մեջ չէ խնդիրը։ Այսպիսով, ի՞նչ է ասում ձեր այդ սքանչելի կառավարիչր։ — Ի՞նչ պիտի ասի։ Եվ դուք նրան իզուր եք սքանչելի ասելով փնովում։ Նա շահերն է պաշտպանում։ — Ո՞ւմ շահերը թույլ տվեք տեղեկանալ։ — Հայտնի է, թե ում։ Աշխատավոր էլեմենտի։ Ֆիլիպ Ֆիլիպովիչը չռեց աչքերը։ — Ինչո՞ւ, դուք աշխատավո՞ր եք։ — Հայտնի բան է, նէպման չեմ։ — Լավ, լավ։ Այսպիսով, իսկ ի՞նչ է նրան պետք ի պաշտպանություն ձեր հեղափոխական շահի։ — Ի՞նչ պիտի՝ ինձ գրանցել։ Նրանք ասում են, թե որտե՞ղ է տեսնված, որ մարդը չգրանցված ապրի Մոսկվայում։ էս՝ մեկ։ Ամենագլխավորը հաշվառման թերթիկն է։ Ես չեմ ուզում դասալիք լինել։ Դրանից հետո՝ միություն, բորսա... — Թույլ տվեք հարցնել, ինչի՞ հիման վրա պիտի ձեզ գրանցեմ։ Այս սփռոցի՞։ Թե՞ ըստ իմ անձնագրի։ Պետք է հաշվի առնե՞լ ստեղծված վիճակը։ Մի մոռացեք, որ դուք... է... հըմմ... չէ՞ որ դուք, այսպես ասած, անսպասելի հայտնված արարած եք, լաբորատորային...— Ֆիլիպ Ֆիլիպովիչն ավելի ու ավելի անվստահ էր խոսում։ Մարդը հաղթական լուռ, էր։ — Հրաշալի։ Ինչ կա որ, վերջիվերջո, պետք Է ձեզ գրանցել և դասավորել ամեն ինչ ձեր այդ կառավարչի պլանով։ Բայց դուք ոչ անուն ունեք, ոչ ազգանուն։ — Էդ մեկը ճիշտ չէիք։ Ես ինձ շատ հանգիստ կարող եմ անուն վերցնել։ Կտպեմ թերթում, ու պըրծ։ — Եվ ինչպե՞ս է պետք ձեզ կոչել։ Մարդուկն ուղղեց փողկապը ու ասաց. — Պոլիգրաֆ Պոլիգրաֆովիչ։ — Հիմար բաներ դուրս մի տվեք,— խոժոռված պատասխանեց ֆիլիպ ֆիլիպովիչը։ -Ես ձեզ հետ լուրջ եմ խոսում։ Թունալի քմծիծաղից ծռվեցին մարդուկի բեղերը։ -Մի բան չեմ հասկանում,— խոսեց նա զվարթ ու իմաստավորված,– ինձ մեր ուշունց տալ՝ չի կարելի, թքել՝ չի կարելի, ձեզնից մի բան են հենց լսում՝ «հիմար» ու «հիմար»։ Երևում է, մենակ պրոֆեսորներին է թույլատրված հայհոյել Էսէսէֆէսէռում։ Ֆիլիպ Ֆիլիպովիչը կարմրատակեց, և ջուրը լցնելիս կոտրեց բաժակը։ Մյուսից խմելով, մտածեց. «Մի քիչ Էլ մնա, նա կսկսի ինձ սովորեցնել, և կատարելապես իրավացի կլինի։ Չեմ կարողանում ինձ տիրապետել»։ Նա չափազանցված բարեկրթությամբ թեքեց իրանը և երկաթյա ամրությամբ արտաբերեց. — Կներեք։ Նյարդերս քայքայված են։ Ձեր անունն ինձ արտառոց թվաց։ Որտեղի՞ց եք գտել նման բան, հետաքրքիր է։ — Տնային կառավարիչն է խորհուրդ տվել։ Օրացույցի մեջ փնտրեցինք, քեզ հարմար բան գտանք։ — Ոչ մի օրացույցում նման բան չի կարող լինել։ — Շատ զարմանալի է,–մարդուկը քմծիծաղ տվեց,–ձեր զննարանում է կախված։ Ֆիլիպ Ֆիլիպովիչը նստած տեղից շրջվեց պաստառի վրայի կոճակին եւ զանգի վրա հայտնվեց Զինան։ — Զննարանից օրացույցը բերեք։ Դադար եղավ։ Երբ Զինան ետ եկավ օրացույցով, Ֆիլիպ Ֆիլիպովիչը հարցրեց. — Ո՞ւր է։ Մարտի 4-ին է տոնվում։ — Ցույց տվեք... հըմ... Գրողը տանի... Զինա, սա գցեք վառարանը, հենց հիմա։ Զինան, վախեցած չռելով աչքերը, տարավ օրացույցը, իսկ մարդուկը կշտամբալի օրորեց գլուխը։ — Թույլ տվեք ազգանունն իմանա։ — Ես համաձայն եմ ժառանգականն ընդունել։ — Ինչպե՞ս։ Ժառանգակա՞նը: Ո՞րն է։ — Շարիկով։ *** Աշխատասենյակում, սեղանի առաջ, կանգնած էր տնային կառավարիչ Շվոնդերը՝ կաշվե բաճկոնով։ Դոկտոր Բորմենտալը նստած էր բազկաթոռին։ Ընդ որում, դոկտորի՝ սառնամանիքից կարմրած այտերին (նա նոր էր վերադարձել) նույնքան շվաթահար արտահայտություն կար, ինչքան և Ֆիլիպ Ֆիլիպովիչի։ — Իսկ ինչպե՞ս գրեմ,—համբերատարությամբ հարցրեց նա։ — Ինչ կա որ,—խոսեց Շվոնդերը,—դժվար գործ չի։ Որ էսպես-էսպես սույնը ներկայացնողը քաղաքացի Պոլիգրաֆ Պոլիգրաֆովիչ Շարիկովն է, Հըմ... ծնունդ առած ձեր բնակարանում... Բորմենտալը տարակուսած շարժվեց բազկաթոռի մեջ, Ֆիլիպ Ֆիլիպովիչը ցնցեց բեղը։ — Հըմ... սատանան տանի... Ավելի հիմար բան պատկերացնել իսկ չի կարելի։ Ամենևին էլ ծնունդ չի առել, այլ պարզապես... է, մի խոսքով... — Դա ձեր գործն է,— հանգիստ չարախնդությամբ արտաբերեց Շվոնդերը,- ծնունդ է առել, թե՝ ոչ... Ընդհանրապես և մասնավորապես, դուք եք արել փորձը, չէ՞, պրոֆեսոր։ Դուք էլ ստեղծել եք քաղաքացի Շարիկովին։ — Ու շատ հասարակ,— հաչաձայն ասաց Շարիկովը գրապահարանի մոտից։ Նա վայելում էր իր փուղկապի արտացոլումը հայելային անդունդի մեջ։ — Ես ձեզ շատ կխնդրեի,- գռմռաց Ֆիլիպ Ֆիլիպովիչը,– խոսակցության մեջ չընկնել։ Շատ իզուր եք ասում՝ «Ու շատ հասարակ», բոլորովին էլ հասարակ չէ։ — Այդ ինչպե՞ս մեջ չընկնեմ,— նեղացած բռբռաց Շարիկովը, իսկ Շվոնդերն անհապաղ պաշտպան կանգնեց նրան։ — Կներեք, պրոֆեսոր, քաղաքացի Շարիկովը միանգամայն իրավացի է։ Դա նրա իրավունքն է՝ մասնակցել սեփական ճակատագրի քննարկմանը, հատկապես այնքանով, որքանով, որ հարցը փաստաթղթերին է վերաբերում։ Փաստաթուղթն ամենակարևոր բանն է աշխարհում։ Այդ պահին երկար զանգը գլխավերևում ընդհատեց խոսակցությունը։ Ֆիլիպ Ֆիլիպովիչը խոսափողի մեջ ասաց՝ «Այո», շառագունեց ու բղավեց. — Կխնդրեմ դատարկ բաներով ինձ չզբաղեցնել։ Ձե՞ր ինչ գործն է,— և լսափողը շրխկոցով դրեց լծակների վրա։ Երկնագույն բերկրանք սփռվեց Շվոնդերի դեմքին։ Ֆիլիպ Ֆիլիպովիչը, կարմրատակելով, բղավեց. - Մի խոսքով, վերջացնենք սա։ Նա մի թերթ պոկեց ծոցատետրից, մի քանի բառ գրեց, հետո բորբոքված սկսեց բարձրաձայն կարդալ. — «Սույնով հաստատում եմ»... սատանան գիտե, թե սա ինչ է... հըմ... «սույնը ներկայացնողը մարդ է, ստեղծված լաբորատոր ձորձի ընթացքում, գլխուղեղի վիրահատության ճանապարհով և կարիք ունի փաստաթղթերի»... սատանան տանի... Ես ընդհանրապես դեմ եմ այդ տխմար փաստաթղթերն ստանալուն... Ստորագրությունը՝ «պրոֆեսոր Պրեոբրաժենսկիյ»։ — Պրոֆեսոր, բավական տարօրինակ է,— նեղացավ Շվոնդերը,— որ փաստաթղթերը դուք համարում եք տխմար։ Ես չեմ կարող թույլ տալ տան մեջ անփաստաթուղթ կենվորի ներկայություն, այն էլ հաշվառման չվերցված միլիցիայի կողմից: Իսկ որ հանկարծ պատերազմ լինի՞ իմպերիալիստական գիշատիչների դեմ։ - Ես կռվելու չեմ գնա ոչ մի տեղ,- խոժոռված գռմռաց Շարիկովը պահարանին։ Շվոնդերը շփոթվեց, բայց արագ տիրապետեց իրեն և քազաքավարի նկատեց. — Քաղաքացի Շարիկով, դուք վերին աստիճանի ան գիտակից եք խոսում։ Զինվորական հաշվառման անհրաժեշտ է կանգնել։ — Հաշվառման կկանգնեմ, իսկ կռիվ գնալ՝ առ հա, ձեզ,— թշնամաբար պատասխանեց Շարիկովը և ուղղեց վարդակապը։ Շփոթվելու հերթը հասավ Շվոնդերին։ Պրոֆեսորը թե չարախինդ, թե տրտմագին հայացք փոխանակեց Բորմենտալի հետ. «Հրամեցեք, խրատը չէ՞ սա»։ Բորմենտալը բազմանշանակ գլխով արեց։ — Ես ծանր վիրավորված եմ վիրահատության ժամանակ,— խոժոռված վնգստում էր Շարիկովը,- տես, ի~նչ են արել,– և ցույց տվեց գլուխը։ - Դուք անարխիստ-ինդիվիդուալի՞ստ եք,– հարցրեց Շվոնդերը՝ շատ վեր տնկելով հոնքերը: — Ինձ սպիտակ տոմս է հասնում,— դրան պատասխանեց Շարիկովը։ - Դե, լավ, դեռ կարևոր չի,– պատասխանեց զարմացած Շվոնդերը։– Փաստն այն է, որ մենք պրոֆեսորի տեղեկանքը կուղարկենք միլիցիա և ձեզ փաստաթուղթ կտան։ - Ինչ եմ ասում... է~...— հանկարծ ընդհատեց նրան Ֆիլիպ Ֆիլիպովիչը՝ ակներևաբար տանջվելով ինչ֊որ մտքից։– Տան մեջ ազատ սենյակ չկա՞, ես համաձայն եմ գնել։ Դեղնավուն կայծեր հայտնվեցին Շվոնդերի խաժ աչքերում։ -Զէ, պրոֆեսոր, շատ֊շատ եմ ափսոսում։ Ու չի էլ սպասվում։ Ֆիլիպ Ֆիլիպովիչը սեղմեց շրթունքները ու ոչինչ չասաց։ Կրկին խելագարի պես զնգզնգաց հեռախոսը։ Ֆիլիպ Ֆիլիպովիչը, ոչինչ չհարցնելով, լուռ շպրտեց լսափողը պոզիկների վրայից այնպես, որ սարքը, մի քիչ պտտվելով, կախվեց երկնագույն լարից։ Բոլորը ցնցվեցին։ «Շատ է նյարդայնացել ծերուկը»,- մտածեց Բորմենտալը, իսկ Շվոնդերը, աչքերը շողացնելով, խոնարհվեց ու դուրս եկավ։ Շարիկովը, կոշիկները ճռճռացնելով, գնաց նրա ետևից։ Պրոֆեսորը և Բորմենտալը մնացին երկուսով։ Քիչ լռելուց հետո, Ֆիլիպ Ֆիլիպովիչը մանրիկ օրորելով գլուխը, սկսեց խոսել. — Ազնիվ խոսք, սա մղձավանջ է։ Դուք տեսնո՞ւմ եք։ Թանկագին դոկտոր, երդվում եմ, այս երկու շաբաթվա ընթացքում ես տանջվել եմ ավելի, քան վերջին տասնչորս տարվա ընթացքում։ Ի՜նչ տիպար է, իսկը... Հեռվում խլաձայն ճաքեց ապակին, ապա կնջ խուլ ճիչ լսվեց ու իսկույն մարեց։ Մի չար ուժ շպրտվեց միջանցքի պաստառների վրայով, ղննարանի ուղղությամբ, այնտեղ ինչ-որ բան դրխկաց և ակնթարթորեն ետ սուրաց։ Դռներ շխկշխկացին, և խոհանոցից արձագանքեց Դարյա Պետրովնայի խուլ ճիչը։ Ապա վնգստաց Շարիկովը։ - Աստվա՜ծ իմ։ է՞լ ինչ եղավ,– գոչեց Ֆիլիպ ֆիլիպովիչը՝ նետվելով դեպի դուռը։ — Կատու է,— կռահեց Բորմենտալը և դուրս թռավ նրա ետեից։ Նրանք միջանցքով սլացան նախասենյակ, թափով մտան այնտեղ, այնտեղից միջանցքով դեպի զուգարան և լողասենյակ։ Խոհանոցից դուրս պրծավ Զինան և բախվեց Ֆիլիպ Ֆիլիպովիչին։ — Քանի՞ անգամ եմ հրամայել, որ կատու-մատու չլինի,— կատաղությամբ բղավեց Ֆիլիպ ֆիլիպովիչը։— Նա որտե՞ղ է։ Իվան Առնոլդովիչ, ի սեր Աստծո, այցելուներին հանգստացրեք ընդունարանում։ - Լողասենյակում, լողասենյակում է շնթռել անիծյալ սատանան,— հևասպառ ձայնեց Զինան։ Ֆիլիպ Ֆիլիպովիչը վրա ըկավ լողասենյակի դռանը, բայց դուռը չբացվեց։ - Այս վայրկյանին բացել։ Ի պատասխան, փակ լողասենյակի պատերին ինչ֊որ բաներ շարժվեցին, կոնքեր րնկան, Շարիկովի վայրի ձայնը խուլ թափանցեց փակ դռնից. - Տեղնուտեղը կսատկացնեմ... Ջուրն աղմկեց խողովակներում և հոսեց։ Ֆիլիպ Ֆիլիպովիչն ընկավ դռան վրա և սկսեց պոկել տեղից։ Քրտնամխած Դարյա Պետրովնան այլայլված դեմքով հայտնվեց խոհանոցի շեմին։ Հետո լոգասենյակից խոհանոց ելնող, առաստաղի տակի բարձր ապակին ճաքեց, ապակու կտորտանք թափվեց, որից հետո ցած թրմփաց վիթխարի չափերի մի կատու, վագրի պես զոլավոր և երկնագույն վարգակապը վզին, նման գորոդովոյի։ Նա ընկավ սեղանին դրված երկար մատուցարանի վրա, կոտրելով երկարությամբ, մատուցարանից հատակին, հետո շուռ եկավ երեք թաթերի վրա, չորորդը թափ տվեց, ասես պարելով, և իսկույն սողոսկեց նեղ անցքից դեպի ետնասանդուղք։ Ճեղքը լայնացավ, և կատուն փոխարինվեց գլխաշորով պառավի։ Պառավի՝ սպիտակ պուտերով շրջազգեստը հայտնվեց խոհանոցում։ Պառավը բթամատով և ցուցամատով սրբեց ներս ընկտծ բերանը, ուռած ու ծակող աչքերով հայացքը պտտեց խոհանոցով և հետաքրքրությամբ արտաբերեց. - 0՜, Հիսուս Քրիստոս։ Գունատված Ֆիլիպ Ֆիլիպովիչը հատեց խոհանոցը և խստաձայն հարցրեց պառավին. - Ձեզ ի՞նչ է պետք։ - Հետաքրքիր է նայել խոսող շնիկին,— հաճոյանալով պատասխանեց պառավը և խաչակնքեց։ Ֆիլիպ Ֆիլիպովիչն ավելի գունատվեց, ընդհուպ մոտեցավ պառավին և թշշացրեց. - Այս վայրկյանին դուրս խոհանոցից։ Պառավը ետ֊ետ գնաց դեպի դուռը և նեղացած ասաց. - Մի տեսակ շատ է կոպիտ, պարոն պրոֆեսոր։ — Դուրս, ասացի,– կրկնեց ֆիլիպ Ֆիլիպովիչը, և նրա աչբերը կլորացան՝ բվի աչքերի պես։ Նա իր ձեռքով շրխկացրեց ետնամուտքի դուռը պառավի ետևից,— Դարյա Պետրովնա, ախր, ես ձեզ խնդրել եմ, չէ՞։ — Ֆիլիպ Ֆիլիպովիչ,— հուսահատված պատասխանեց Դարյա Պետրովնան, ձեռքերը սեղմելով բռունցքների,- ես ի՞նչ անեմ... Մարդիկ առավոտից երեկո դուռը կոտրում են, ամեն գործ պիտի թողնես։ Լոգասենյակում ջուրը խշշում էր խուլ ու վտանգավոր, բայց ձայներ չէին լսվում այլևս։ Ներս մտավ դոկտոր Բորմենտալը։ - Իվան Առնոլդովիչ, շատ եմ խնդրում... հըմ... քանի՞ այցելու կա այնտեղ։ — Տասնմեկ,— պատասխանեց Բորմենտալը։ — Բոլորին բաց թողեք, այսօր չեմ ընդունելու։ Ֆիլիպ Ֆիլիպովիչը մատի ոսկորով թակեց դուռը և բղավեց. — Այս իսկ րոպեին դուրս եկեք։ Ինչի՞ համար եք փակվել։ — հո~ւ֊հո~ւ,— աղիողորմ և ցածրաձայն պատասխանեց Շարիկովը։ — Սատանան տանի... Չեմ լսում։ Փակեք ծորակը։ - Հաֆ... ուհո~ւ... — Փակեք ջուրը։ Ինչ է արել, չեմ հասկանում,— մոլեգնության հասած, բացականչեց Ֆիլիպ Ֆիլիպովիչը։ Զինան և Դարյա Պետրովնան, բերանները բաց արած, հուսահատ նայում էին դռանը։ Ջրի աղմուկին ավելացավ կասկածելի ճողփյուն։ Ֆիլիպ Ֆիլիպովիչը բռունցքներով մի անգամ էլ խփեց դռանը։ — Հրեն նա,— խոհանոցից բղավեց Դարյա Պետրովնան։ Ֆիլիպ Ֆիլիպովիչը նետվեց այնտեղ։ Առաստաղի տակ ջարդված պատուհանի մեջ հայտնվեց և դուրս նայեց Պոլիգրաֆ Պոլիգրաֆովիչի կերպարանքը։ Այլայլված էր, աչքերն՝ արտասվաթոր, քթի երկայնքով թարմ արյունից կարմրած ճանկռվածք էր տարածվում։ — Դուք խելքը թռցրե՞լ եք,– հարցրեց Ֆիլիպ Ֆիլիպովիչը,- ինչո՞ւ չեք դուրս գալիս։ — Շրխկացվել եմ։