Changes
/* Մարդու էությունը */
==Մարդու էությունը==
Յուրաքանչյուր հոգեթերապևտիկ դպրոց ունի էկսպլիցիտ (բացահայտ) կամ, ինչը հաճախ է պատահում, իմպլիցիտ (ոչ բացահայտ) կոնցեպցիա մարդու էության մասին։ Հենց դա որպես ելակետ ընդունելն է մեզ հետաքրքիր թվում․ ինչպիսի՞ն է գեշտալտ֊թերապիայում մարդու կոնցեպցիան։ Գեշտալտ֊թերապիայի տեսության հեղինակներ Պերլզ և Գուդմենը ելնում են «մարդ֊կենդանու բնույթ» հասկացությունից, այսինքն՝ նրանք ընդգծում են, որ մարդու բնությանը հատկանշանակն են նույնքան ֆիզիոլոգիական և կենդանական գործոններ, որքան սոցիալական և մշակութային։ Խոսելով մարդ֊կենդանու բնության մասին՝ խոսքը չի գնում մարդուն կենդանական վիճակի հանգեցնելու կամ Ռուսոյի պես բնապաշտությամբ զբաղվելու մասին։ Ընդհակառակը՝ մենք խոսում ենք մեր գոյության նախնական պայմանները ընդունելու անհրաժեշտության մասին։ Գեշտալտ֊թերապիայի տեսության մեջ բնությունը ներկայացված է որպես հզոր և ինքնակառավարվող ինքնակարգավորվող ուժ, և առաջ է քաշվում այն կանխադրույթը, որ գոյություն ունի որոշակի էկոլոգիական իմաստություն, որը ավելի շատ կայանում է բնության հետ համագործակցելու, քան նրան իշխելու մեջ։ Խոսքը նմանապես չի գնում բնական ազդակների «մակընթացությունը» և «տեղատվությունը» անտեսելու մասին, ինչը մարդուն կենթարկեր սեփական գոյության, նաև աշխարհում սեփական առկայության գիտակցությա նևռոտիկ խանգարման վտանգի։ ==«Օրգանիզմ֊շրջապատող միջավայր» դաշտ== Նախ և առաջ, ելնելով այն փաստից, որ կենդանու և նրա գոյության սահմանումը ներառում է նրա շրջապատող միջավայրը (գոյություն չունի օրգանիզմ առանց շրջապատող միջավայրի), օրգանիզմի սահմանումը ավելի շուտ կհամընկնի այն բանի սահմանման հետ, ինչը մենք անվանում ենք «դաշտ», «օրգանիզմ֊միջավայր» դաշտ; այդ «օրգանիզմ֊միջավայր դաշտի էությունը հանդիսանում է ամբողջականությունը։ Տեսությունը՝ որպես գեշտալտ֊մեթոդի հիմք, պետք է իմաստավորվի և զարգանա հենց ելնելով դաշտի այդ անբաժանալի բնույթից։ Այդ միջավայրը, որի մասին գնում է խոսքը, իրենից չի ներկայացնում անորոշ լղոզված եզրագծերով աշխարհ, դա պարզապես ԱՇԽԱՐՀ չի, դա ԻՄ աշխարհն է։ ==Ինքնակարգավորում==