Changes

Մոսկվա 2042

Ավելացվել է 4 բայտ, 07:30, 5 Հունվարի 2014
/* Խոսակցություն գարեջրի գավաթի շուրջը */
Շոգ արևը, սառը գարեջուրը, այստեղի կյանքի ընդհանուր կարգը, չեն նպաստում բուռն վեճերին։ Ռուդին ծուլորեն առարկում էր, անտեսելով իմ վրդովմունքը․ նա հիշեց Ժյուլ Վերնին, որն իբրև թե ի տարբերություն ռեալիստների կանխագուշակել էր մեր ժամանակի շատ գիտական նվաճումներ այդ թվում նաև մարդու թռիչքը լուսին։
Ես պատասխանում էի, որ գիտական նվաճումների կանխատեսումը ընդհանրապես գրականության գործը չե, որ Ժյուլ Վերնի կանխագուշակումներում ոչ մի օրիգինալ բան չկա։ Ամեն մի մարդ էլ երբևիցե պատկերացրել է և՛ թռիչքներ դեպի տիեզերք, և՛ ստորջրյա նավարկություններ, ու և բազմաթիվ հին գրքերում նման հրաշքները նկարագրված են եղել Ժյուլ Վեռնից շատ ավելի առաջ։
― Հնարավոր է, ― համաձայնվեց Ռուդին։ ― Բայց ֆանտաստները գուշակել էին ոչ միայն տեխնիկական հայտանգործությունները, այլ նաև ժամանակակից հասարակության էվոլյուցիան դեպի տոտալիտարիզմ։ Վերցրու, օրինակ, Օրուելլին։ Մի՞թե նա չի գուշակել այն համակարգի մանրամասները, որն այսպր որոնք այսօր գոյություն ունի ունեն Ռուսաստանում։
― Իհարկե չի՛ գուշակել, ― ասացի ես։ ― Օրուելլը գրել է պարոդիա այն բանի վրա, ինչը նրա ժամանակ արդեն եղել է։ Նա նկարագրել է կատարյալ կերպով գործող տոտալիտար համակարգ, որը մարդկային կենդանի հասարակությունում գոյություն ունենալ ընդհանրապես չի կարող։ Եթե վերցնենք Սովետական Միությունը, նրա բնակչությունը ցուցաբերում է միայն արտաքին հնազանդություն և միևնույն ժամանակ բացարձակ արհամարհում է նրանց նշանաբանները, կոչերը, պատասխանելով վատ աշխատանքով, հարբեցողությամբ ու գողությամբ, իսկ այսպես կոչված մեծ եղբայրը ընդհանուր ծաղրի առարկա է և անեկդոտների մշտական հերոսը։
Ադմին, Վստահելի
1876
edits