Changes

Մոսկվա 2042

Ավելացվել է 69 բայտ, 09:20, 5 Հունվարի 2014
/* Խոսակցություն գարեջրի գավաթի շուրջը */
Ես արդեն բավականաչափ գարեջուր էի խմել և մի քիչ հարբել, բայց խելքս, դեռ չէի թռցրել։ Եվ ես ասացի Ռուդա․
― Գիտե՞ս ինչ, վերջացրու այս հիմար խոսակցությունները։ Դու շատ լավ գիտես, որ դեռ Էնշտեյն է ապացուցել, որ ոչ միայն լույսից արագհնարավոր չէ գերազանցել լույսի արագությունը, այլև լույսի արագությանը հնարավոր չէ հասնել։
Ինչից հետո, վերջապես, Ռուդին կորցրեց ինքնատիրապետումը, դուրս թքեց սիգարը, դատարկ գավաթը շրխկացրեց սեղանին, ինչը ես նրանից, այդպիսի հավասարակշռվածիծ, չէի սպասում։
―Այն, ինչ ասել է քո Էնշտեյնը, ― հայտարարեց Ռուդին, ― վաղուց հնացել է։ Եվկլիդոսն ասում էր, որ որ հարթությունից դուրս գտնվող կետի միջով կարելի է անցկանել միայն մեկ զուգահեռ և ճիշտ իրավացի էր, իսկ Լոբաչևսկին ասաց, որ կարելի է անցկացնել երկու ու ավելի զուգահեռներ և երկուսն էլ ճիշտ իրավացի էին։ Էնշտեյն ասաց, որ անհնարին է, և իրավացի էր, ես ասում եմ, որ հնարավոր է ու ես էլ եմ իրավացի։
― Լսիր, լսիր, ― ասացի ես նրան, ― պետք չէ այդպես երևակայել։ Ես իհարկե քեզ հարգում եմ (երբ ես խմում եմ, բոլորին էլ հարգում եմ), բայց դու համենայն դեպս դեռ Էնշտեյն չես։
Ադմին, Վստահելի
1876
edits