Changes

Մոսկվա 2042

No change in size, 14:52, 5 Հունվարի 2014
/* Երեք միլիոն րեպորտաժի համար */
Ա՜յ քեզ մարդիկ։ Ինչո՞ւ են նրանք միշտ խառնվում իրենց միջամտություններով։ Մի՞թե այս ֆրոյլայնը կարծում է, որ առանց նրա օգնության ես չէի կարող հիշել իմ լավագույն ընկերոջ ազգանունը։
==Երեք միլիոն րեպորտաժի ռեպորտաժի համար==
Իհարկե, ես իզուր էի հույսս դրել Ռուդիի վրա։ Երբ ես զանգահարեցի նրան ավտոմատից, նա ասաց, որ հաճույքով պարտք կտար ինձ պահանջված գումարը, բայց ափսոսանքով պետք է ասի, որ ներկայումս ինքն էլ ունի որոշ ֆինանսական դժվարություններ։ Բանը նրանում Բանն այն է, որ վերջին վեց միլիոնը նա ծախսել է Սաուդյան Արավիաից Արաբիայից բերված երկու մտրուկների վրա, որոնցից մեկը, հենց երեկ կոտրել է ոտքը։ Այնպես որ, երեք միլիոնը կորան։
Ինչպես ես հետո իմացա, այդ ողջ պատմությունը կոտրած ոտքի մասին մաքուր սուտ էր։ Ռուդին ուղղակի վախեցավ պարտքով փող տալ ինձ։ Միլիոնատերերը, ինչպես ես նկատել եմ, ընդհանրապես ժլատ մարդիկ են։
Նորից զանգեց հեռախոսը։ Հենց որ կինս դուրս եկավ, ես մի բաժակ էլ կուլ տվի, բայց չհասցրեցի լցնել երկրորդը՝ կինս վերադարձավ։
― Քեզեն հարցնում, ինչ֊որ ամերիկացիէ, ― ասաց նա։
Պարզվեց, որ ամեիկացին «Նյու Թայմս» թերթի թղթակից էր։ Նա հարցրեց, կարո՞ղ եմ ես վաղը ընդունել նրան շտապ գործով։ Իմ հարցին, թե այդ ի՞նչ շտապ գործեր են, նա պատասխանեց, որ դա հեռախոսային խոսակցություն չէ։ (Հետո էլ ասում են, որ միայն Սովետական Միությունում են վախենում խոսել հեռախոսով):
― Օ կեյ, ― ասաց նա և կախեց խոսափողը։
Ասում են, թե ամերիկացիները կիրթ չեն։ Ես այդպես չեմ գտնում։ Կյանքումս հանդիպած ամերիկացիների մեծ մասը քաղաքավարի, նրբազգաց, համեստ մարդիկ են, կոկիկ հագնված և շատ սիրալիր։ Իհարկե, նրանք երբեմն դնում են իրենց ոտքերը սեղանին, բայց դա ինձ միանգամայն չի նյարդայնացնում։ Նրանք այդպես լիցքաթափվում են, կամ ինչպես իրենք են ասում լարվածությունից են ազատվում։ Եվ դա ճիշտ է։ Դա օգտակար է առողջության համար։ առողջությանը։ Իսկ անհանգստանալ, ինչպես անում ենք մենք, սխալ է։ Ես ինքս էլ երբեմն ոտքերս դնում եմ սեղանին, բայց հանգստանալ չի ստացվում, մենք դրան սովոր չենք։
Հաջորդ առավոտ ուղիղ ժամը տասին լսվեց դռան զանգը։ Բացելով դուռը ես տեսա բարձրահասակ, բարեկազմ մի մարդու, երկնագույն կոստյումով, մուգ, թեք սանրված մազերով։
Ես նրան հրավիրեցի հյուրասենյակ և սուրճ առաջարկեցի։
ՎիտալիյՎիտալի, ― ասաց նա, ― ես մի մեծ խնդրանք ունեմ։ Դուք կլսեք իմ առաջարկությունը, իսկ հետո, անկախ նրանից կընդունեք այն, թե ոչ, մեր խոսակցության մասին ոչ ոքի չեք ասի։
― Դուք ՑՌՈւ֊ի՞ց եք, ― հարցրեցի ես։
 
― Չէ, ի՜նչ եք ասում։ Ես «Նյու֊Թայմսից» եմ, ինչպես և ասել եմ։ Բայց ես չէի ցանկանա․․
Ուզում եք, որ ես երդվեմ աստվածաշնչի վրա՞։
― Դա պարտադիր չէ, ― ժպտաց նա։ ― Ինձ հերիք է ձեր խոսքը։ Ես լսել եմ, որ դուք ուզում եք գնալ երկու հազար ինչ֊որ տարվա Սովետական Միություն։
Նա ծիծաղեց։
ՎիտալիյՎիտալի, ես տեսնում եմ, դուք դեռ չեք վարժվել արևմուտքին։ Դա ինչ֊որ ռեպորտաժ չի։ Դա դարի սենսացիա է։ Կամ միգուցե նույնիսկ երկու դարերի։ Հնարավոր է, որ նա նույնիսկ ավելի թանկ արժե, բայց մեր ֆինանսական դրությունը այժմ ամենալավագույն լավագույն վիճակում չէ։
Ես խոստացա Ջոնին մտածել։ Նա թողեց իր այցեքարտը, և կիսատ թողնելով սուրճը գնաց։
 
==Զրույց սատանայի հետ==