Changes

Մոսկվա 2042

16 bytes removed, 15:23, 5 Հունվարի 2014
/* Առևանգում */
Վերադառնալով ոստիկանությունից, որոշեցի դուրս նետել գլխիցս իմ բոլոր կասկածները և մի քիչ ցրվել։
Ես նստեցի հեծանիվս և գնացի զբոսնելու մեր շտոկդորֆյան անտառում։ Իմ վտարումից հետո ինձ համար սովորական և սիրելի էին դարձել հեծանվային զբոսանքները։ Այդ ամբողջ, մեծամասամբ փշատերև անտառը, որը բաժանում է մեր գյուղը Մյունխենի ծայրամասից, շատ սիրելի է ինձ և հիշեցնում է մեր մերձմոսկովյան անտառները, բայց տարբերվում է նրանցից, նրանցից․ ամբողջ անտառը լայնքով ու երկայնքով հատող ասֆալտե և խճե ճանապարհներով, որոնց խաչմերուկներում դրված են ուղեցույցներ, իսկ բացատներում մանրամասն քարտեզներ։ Այնպես որ այստեղ նույնիսկ ցանկության դեպքում, հնարավոր չէ մոլորվել։ Ես անցնում էի իմ սիրած ճանապարհով, որը միացնում է Բուխենդորֆը Նոյրիդին, նա այն ուղիղ է, ասֆալտապատ, և սովորական օրերին դատարկ։ Շարժվում էի բավականին արագ, խորհելով առաջիկա ճանապարհորդության մասին և երևի այնպես էի տարվել մտքերով, որ չնակտեցի մի ինչ֊որ բան, որը սպասում էր ինձ ճանապարհին։
Ես հիմա էլ չգիտեմ, թե ինչ կար այնտեղ։ Երևի դա ձգված պարան էր, որին բախվելով ես ընկա և կորցրեցի գիտակցությունս։ Իսկ մի գուցե ինձ խափանել էին ուրիշ ուշագնաց են արել այլ միջոցով, ստույգ ոչինչ չեմ կարող ասել։ Ես միայն հիշում եմ, որ գնում էի հեծանվով ու մտածում։ Իսկ հետո հիշողության կորուստ, և հետո ինչպես ասում են ամերիկացիները, ես ինձ գտա մի փոքրիկ բազմոցի վրա, որը մի թեթև շարժվում էր իմ տակ։
Մտածելով, որ ես գտնվում եմ իմ սենյակում, ես ենթադրեցի որ երկրաշարժ է և ուզում էի վեր թռչել տեղիցս։ Բայց տեղնուտեղը նկատեցի, որ առաջին՝ մարմինս չի ուզում ինձ ենթարկվել, երկրորդ՝ որ ես տանը չեմ, այլ վարագույրված վարագուրված պատուհաններով ավտոբուսի մեջ։ Ավտոբուսը ինչ֊որ տեղ է գնում, իսկ իմ առջև նստած են երեք մարդ, երկուսը սովորական կոստյումներով, իսկ մեկը ամբողջովին սպիտակ հագած, երևի բժիշկ։
Աստվա՜ծ իմ, ― մտածեցի ես։ Այս ի՞նչ է պատահել ինձ, ինչի՞ տակ եմ ես ընկել և ու՞ր են տանում ինձ։
Ես շարժվեցի, որպեսզի ինչ֊որ կերպ ինձ շոշափեմ և ստուգեմ իմ մարմնիս վիճակը։
Հենց որ ես կյանքի նշաններ ցույց տվի, իմ առջև նստած մարդիկ էլ շարժվեցին, իսկ բժիշկը ինչ֊որ բան ասաց անծանոթ լեզվով։ Ուշադիր նայելով ես տեսա, որ նա բժիշկ չէ, այլ ավելի շուտ ինչ֊որ արաբ ազգային սպիտակ տարազով և սպիտակ ծածկոցով, որը փակում էր դեմքի կեսը։ Մնացած Մյուս երկուսը, երևի նույնպես արաբներ էին, բայց հագնված էին եվրոպացիների նման։ Կոստյում հագնողները կլինեին մոտ երեսուն տարեկան, իսկ այդ ծածկոցովը՝ թերևս ավելի մեծ էր։
Երբ արթնացա, նրանք մի քանի խոսք փոխանակեցին, հետո նա, ծածկոցովը, խոսեց արագ, բարձր և հրամայական։ Ընդ որում, երբ նա բացեց բերանը, նրա ատամներից ինչ֊որ երկնագույն փայլ տարածվեց, որից կարծես, ավտոբուսում լույսն ավելացավ։
Երբ նա լռեց, ուղեկիցերից մեկը գլխով արեց և դիմեց ինձ անգլերենով։ անգլերեն։ Անվանելով ինձ ազգանունով (իհարկե ավելացնելով «միստր» բառը), նա ասաց, որ նորին Մեծությունը (այսինքն նա, ով ծածկոցով է) բերում է ինձ իր խորագույն ներողությունները, այն բանի համար, որ նրանք ստիպված էին այդպես անքաղաքավարի վարվել ինձ հետ։ Նրանք երբեք իրենց թույլ չէին տա այդպիսի վերաբերմունք այսպիսի հարգված և արժանավոր մարդու նկատմամբ, որպիսին իրենց խորին համոզմամբ ես եմ հանդիսանում։ Միայն բացառիկ անհրաժեշտությունը ստիպեց նրանց այդ քայլին դիմել, ինչի համար Նորին Մեծությունը նորից ու նորից ափսոսանք է հայտնում։
Ակնհայտ էր, որ այն ինչ֊որ բանից հետո, որ պատահել էր ինձ հետ ոչ վաղուց, ես հիշողության որոշ կորուստ ունեի, չգիտեի ինչի համար է ափսոսում Նորին Մեծությունը, և որոշեցի Լռել։լռել։
― Բայց, ― ասաց թարգմանիչը, ― Նորին մեծությունը հույս է հայտնում, որ դուք ձեզ բավական լավ եք զգում և շատ հիշաչար չեք լինի իրենց նկատմամբ։ Նորին Մեծությունը պատրաստ է իր կողմից հատուցել այն ոչ մեծ վնասը, որը մենք ակամա հասցրեցինք ձեզ։
Այդ բառերի հնչելու ժամանակ Նորին Մեծությունը եռանդուն գլխով արեց (չբացելով սակայն դեմքը), մտավ իր փեշի տակ և երկար ժամանակ խճճվելով և փորփորելով շորի ծալքերի մեջ, վերջապես հանեց ծխախոտի տոպրակի նման մի կաշվե քսակ, և խնամքով դրեց մեզ բաժանող նեղ սեղանի վրա։
― Սա ի՞նչ է, ― հարցրեցի ես աչքի ծայրով նայելով տոպրակին։
Հասկանում եք, ես շատ եմ ուզում օգտակար լիել ձեզ համար, բայց միևնույն ժամանակ, ամեն մի անօրինական գործունեություն հակասում է իմ համոզմունքներին։
Այստեղ նրանք երեքն էլ միասին արաբերեն խոսեցին և հանկարծ, Նորին Մեծությունը մաքուր ռուսերեն լեզվով և համարյա առանց առոգանության ասաց․
Մենք ձեզ չենք զրկում ձեր համոզմունքներից և ոչ մի բան չենք ստիպում անել։ Բայց երբ հիասքանչ ապագայից վերադառնալիս կընկնեք մեր դժվար ներկան, միգուցե դուք կցանկանաք մտածել ձեր, ձեր երեխաների և թոռների մասին։
― Ձերդ գերազանցություն, ― հարցրեցի ես ցնցված, ― որտե՞ղ են ձեզ այդքան լավ սովորեցրել ռուսերեն լեզուն։ռուսերեն։
Պատրիս Լումումբայի անվան ժողովուրդների բարեկամության մոսկովյան Համալսարանում, ― հաճույքով պատասխանեց Նորին Մեծությունը և ժպտաց հանելուկային փայլ արձակելով։
Այդպիսով մեր խոսակցությունն ավարտվեց և հինգ րոպե հետո առևանգողները իջեցրին ինձ մի ինչ֊որ փողոցում հեծանվի և կաշվե քսակի հետ։
Ավտոբուսից իջնելիս, ես չկարողացա զսպել ինձ և հարցրի Նորին Մեծությանը, թե արդյո՞ք նրա ատամները սարքված են պլատինայից։պլատինից։
― Ի՜նչ եք ասում, ― արձագանքեց Մեծությունը, ― ես բավականաչափ ապահովված եմ, որպեսզի կարողանամ ինձ թույլ տալ ադամանդյա ատամներ։
 
==Անսպասելի հանդիպում==