Changes
:Որովհետեւ հայ մարդը ճշմարտություն չի սիրում։
:Հայը չի սիրում իր պատմությունը։ Չի սիրում՝ հոգու խորքում համոզմունք ունենալով, որ իր պատմությունը մինչ այսօր կերտել են ուրիշները, եւ որ ինքն իր սեփական պատմությունը կերտելու հնարավորությունը դեռ չի ստացել, բայց կստանա։ :Եւ սպասում է նպաստավոր այդ պահին։
:Եւ ետ նայել, բնականաբար, չի սիրում։ Քանզի կկորցնի նպաստավոր պահը։ Ետ չի նայում եւ չի սիրում Խորենացու «Պատմությունը»։ Պատմիչներից սիրում է Եղիշե, որովհետեւ Եղիշեն գրում է վերամբարձ ու վերացած․․․պատմությունից։