Changes

Մոսկվա 2042

1 byte removed, 11:23, 9 Հունվարի 2014
/* Առաջնորդը և հոտը */
Իշխանությունները ուղղակի ոռնացին, չիմանալով ինչ անել։ Կալանավորումը չէր ստացվում։ Կարնավալովի երկրպագուները (իսկ նրանց թիվը հասնում էր հազարների) հետևում էին նրա գործունեությանը և իշխանությունների գործելակերպին։ Իշխանությունները վախ ունեին, որ Կառնավալովի բացահայտ կալանավորումը կարող է բերել ապստամբության։ Ավտովթարը կլիներ սպիտակ թելերով կարված, մնում էր միայն գաղտնի վտարումը, բայց ինչպե՞ս և ո՞ւր վտարել, եթե բոլոր արևմտյան տերությունները հրաժարվում էին նրան ընդունել։ Այն ժամանակ ԿԳԲ իրականացրեց փայլուն և օրիգինալ գործողություն։
Սիմիչին կալանավորեցին երեկոյան ժամը տասնմեկին խիստ գաղտնիության պայմաններում։ Բարեկամներին մեկուսացրեցին, անջատեցին ոչ միայն նրա, այլ նաև նրա բոլոր հարևանների հեռախոսները։ Մամուլը ոչինչ չէր իմանա, եթե ՅՈԻՊԻ գործակալության թղթակիցը պատահաբար կողքով անցնելիս չլիներ։ Նա տեսավ, թե ինչպես էին Սիմիչին դուրս բերում տանից և խցկում մեքենայի մեջ։ Բայց մինչև ստուգում էր այդ տվյալները, մինչև հաղորդեց դրանք տելետայպով, Սիմիչին արդեն պարաշուտով ինքնաթիռից դուրս էին գցում Հոլլանդիայի վրա։ Ւնչպես Ինչպես հետագայում հայտնի դարձավ, հոլլանդական ոստիկանությունը հայտնաբերելով այդչափ անսովոր դեսանտային, փորձ արեց հենց նույն գիշերը նրան հրել Բելգիա, բայց բելգիացիները, ինչ֊որ կերպ գլխի ընկնելով այդ օպերացիայի մասին, սահմանի վրա կենտրոնացրին իրենց զորքերը և ետ հրեցին նրան։ Հոլլանդացիներին ոչինչ չէր մնում, քան պահպանել դեմքի լավ արտահայտություն, վատ խաղի դեպքում։ Առավոտյան այդ երկրի կառավարությունը հայտարարեց, որ չնայած Նիդեռլանդների տերրիտորիան չափազանց փոքր է, միևնույն է այնտեղ տեղ կգտնվի պարոն Կարնավալովի գրասեղանի համար։ Սակայն արդեն մի քանի օր հետո Կարնավալովը ցանկություն հայտնեց տեղափոխվել Կանադա, քանի որ այնտեղ բնությունը շատ էր հիշեցնում այն երկիրը, որտեղ նա մեծացել էր։ Այնպես որ վերջ ի վերջո, ամեն ինչ վերջացավ ի հաճույքս բոլորի։
Կարծես թե ես ես խցկվեցի այնտեղ և պատմում եմ այն մասին, ինչ առանց այդ էլ բոլորին հայտնի է։ Իսկ իմ խնդիրը դրանում չի կայանում։ Ճիշտն ասած, ես ոչ մի խնդիր էլ չունեմ, ես ուղղակի հիշում եմ առանձին դրվագներ մեր հարաբերություններից, ոչ միշտ կարևոր և հաճախ ոչ այնքան կապված իրար հետ։
Բայց դրանք իհարկե հատուկենտ վեճեր էին։ Իսկ ընդհանրապես և՛ նրա բեկորները, և՛ պահվածքը այնքան էին ինձ գրավել, որ ես Սիմիչին դրեցի բոլորից բարձր և նրա ներկայությամբ սարսափելի քաշվում էի։
 
==Լիրիկական շեղում մորուքի մասին==
Ադմին, Վստահելի
1876
edits