Changes
/* Սեքս֊տակառ */
Մենք պոկվեցինք իրարից միայն ճաշին մոտ, որին ես ջարդված և անուժ հազիվ քարշ տվեցի ոտքերս։ Ես այնպիսի տեսք ունեի, որ Ժանետան նույնիսկ հարցրեց, արդյոք ես չեմ հիվանդացե՞լ, իսկ նրա խորաթափանց եղբայրը ոչինչ չասաց, բայց նրա քմծիծաղող մռութից ես հասկացա, որ նա ամեն ինչի մասին գլխի է ընկել։
Իմ համար տհաճ էր, որ նա հասկացել է, և ես ուզում էի մեկնել ճաշից հետո, բայց առաջին՝ ուժ չունեի, իսկ երկրոդր՝ երկրոդ՝ նա խոստացել էր գիշերը գալ ինձ մոտ։ Եվ եկավ, հենց որ նրա Թոմը լցվելով «Բուրբոնով» քնեց։
Նա իսկական սեկս֊ռումբ էր։ Կամ, հաշվի առնելով նրա կազմվածքի առանձնահատկությունը, սեքս֊տակառ, Տակառ՝ լցված սեքսով, ինչպես դինամիտով, առանց մտքի մի որևիցե նշույլի։ Բայց նա ցնցեց ինձ այնպես, որ ես կորցրեցի խելքս և պատրաստ էի մոռանալով և ընտանիքս և բոլոր ծրագրերս, մնալ այստեղ և, սարդի նման կառչելով Ստեպանիդայից, մեռնել ուժերիս սպառումից։