Changes

Մոսկվա 2042

12 bytes removed, 06:58, 10 Հունվարի 2014
/* Դեմք իլլյումինատորում */
Ես դուրս նայեցի իլլյումինատորից և որոշեցի, որ մենք գտնվում ենք բավականին մեծ թվով ինքնաթիռների հերթում, որոնք սպասում էին թույլտվության իրենց տեղը գրավել թռիչքուղու վրա։ Հերթի սկիզբը թեքվել էր աջ, և ես հնարավորություն ունեի տեսնել առջևից շարժվող մեքենաները։
Առջևում «Լուֆտգանզայի» երկու ինքնաթիռ էին, հետո «Ալիտալիա», նրանից հետո իսրաելական «Էլ Ալ» ընկերությանը պատկանող ինքնաթիռ, հետո բուլղարական «Տու֊154֊ը», անգլիական «Կառավելլան» և էլի մեկ գերմանական «Բոինգ»։ Երբ վերջապես մենք էլ թեքվեցինք, ես տեսա, որ անմիջապես մեր ետևից, ներքևթեքված դելֆինանման քթով քիթը կախած, կարծես հոտ քաշելով մեր հետքից, գալիս էր սովետական Աէրոֆլոտի հպարտրությունը՝ «Իլ֊62֊ը», 382776 համարով։
Չնայած ալկոհոլիզմից վատացած հիշողությանս, ես այս համարը հեշտությամբ հիշեցի։ Թվերի առաջին մասը բազմապատկվում է միջին մասում գտնվող թվի վրա, ստացվում է 38 x 2 = 76: Որպեսզի չհիշես այդպիսի թիվը պետք է բացարձակ անմիտ լինես, իսկ ես, փառք Աստծո, դեռ այդպիսին չէի։
Ադմին, Վստահելի
1876
edits