Ուղևորները շատ չէին։ Տաս֊տասներկու , կամ հինգ֊վեց հոգի (աչքերումս ամեն ինչ կրկնապատկվում էր)։
Ես տեղ զբաղեցրի պատուհանի մոտ, անցնելով պզուկավոր երիտասարդի ծնկների վրայով։ Չնայած նրան, որ հագել էր մեծ, մուգ ակնոցներ, նրա դեմքը ինձ թվաց ծանոթ, բայց ես դրան ոչ մի նշանակություն չտվեցի։ Երբ ես խմած եմ լինում, հանդիպած մարդկանց համարյա կեսը ինձ ծանոթ են է թվում։
Տեղավորելով «դիպլոմատը» ոտքերիս տակ, ես սկսեցի պատուհանից դուրս նայել։ Այնտեղ սովորական նախաթռիչքային աշխատանքներ էին ընթանում։ Կապույտ կոմբինեզոններով մարդիկ ինչ֊որ բան էին զննում և լցնում, իսկ մեկը շարժական ռացիայով և ականջակալներով, ինչ֊որ մեկի հետ խոսում էր միկրոֆոնով։