Կարճ ասած, մենք կազմակերպեցինք հրաժեշտը ինչպես հարկն է։ Բլիթներով, խավիարով, շամպայնով և օղիով։ Ժողովուրդը տարբեր էր, ռուսներ և ոչ ռուսներ, հավաքվել էին այնքան, որ համարյա ամեն աթոռին նստած էին երկուսով։ Հասկանալի է, մենք մեր հյուրերին ոչինչ չէինք պատմում ոչ ուղևորության ժամկետի և ոչ էլ ուղղության մասին, բայց միևնույն ժամանակ, պահում էինք մեզ այնքան հիմար, հանելուկային և բազմանշանակալից ձևով, որ եկողները ակամա սկսեցին մտածել, որ ես պատրաստվում եմ օդապարիկով կտրել Ատլանտիկ օվկիանոսը, կամ որոշ ժամանակ անցկացնել աղվանական ապստամբների մեջ։
Այդ բոլոր ենթադրությունները ես չէի մերժում ժխտում և չէի հերքում, ինչը ավելացրեց անհեթեթ մտքերը, ներառյալ և այնպիսին, որ ես ուղղակի ուզում եմ փակվել տանը, և ձևացնելով իմ բացակայությունը, գրել նոր վեպ։
Հյուրերի մեջ էր նաև Ռուդին, որը (ես պետք է դա հատուկ նշեմ) պահում էր իրեն շատ նրբանկատ և ոչ մի բառով ու ակնարկով ցույց չտվեց, իր տեղեկացված լինելը։
Կինս առաջ էր վազում, անիծելով ինձ, դանդաղ քայլելու համար, և ինձ մի քիչ տարօրինակ թվաց, որ նա այդքան շտապում է ինձ ճանապարհ դնել։ Նրա համար հեշտ էր խոսելը, քանի որ ձեռքին միայն մի փոքրիկ «դիպլոմատ» տիպի փոքրիկ ճամպրուկ կար, որի մեջ ես շտապ գցել էի այն ամենը, ինչը անհրաժեշտ կլինի առաջին ժամանակ․ շապիկներ, կիսավարտիկներ, գուլպաներ, և էլի տարբեր բաներ, որոնցով սափրվում են, սանրվում, եղունգներ կտրում և ատամներ մաքրում։
Ճիշտն ասած մենք դեռ բավականին ժամանակ ունեինք, բայց երբ հասանք մեքենային պարզվեց, որ նախօրեին ես մոռացել էի հանգցնել լույսերը, և մարտկոցը սատկել է։ էր։ Կանչեցինք տաքսի, բայց օդանավակայանի մոտ ընկանք խցանի մեջ․ ոստիկանությունը փակել էր ճանապարհը երկու իրար խփած ավտոբուսների պատճառով։
Կարճ ասած, երբ մենք օդանավակայան հասանք, թռիչքի գրանցումը արդեն համարյա ավարտվում էր։