Չգիտեմ ինչպես մյուսների, բայց մերմեզ, ռուսներիս մոտ, ընդունված է երկար և լրջորեն հրաժեշտ տալ։ Մարդը գնում է պատերազմ, թե շուրջերկրյա ճանապարհորդության, մի քանի օրով գործուղման է մեկնում կողքի քաղաք, թե ընդհակառակը՝ գյուղ բարեկամների մոտ, նրան ճանապարհում են երկար և հիմնավորապես։
Բանաստեղծն ասել է․ «․․․ և ամեն անգամ հավերժ հրաժեշտ տվեք, երբ գնում եք մի պահով»։
«․․․ Եվ ամեն անգամ հրաժեշտ տվեք, երբ գնում ե ք մի պահով։»
Կարճ ասած, մենք կազմակերպեցինք հրաժեշտը ինչպես հարկն է։ Բլիթներով, խավիարով, շամպայնով և օղիով։ Ժողովուրդը տարբեր էր, ռուսներ և ոչ ռուսներ, հավաքվել էին այնքան, որ համարյա ամեն աթոռին նստած էին երկուսով։ Հասկանալի է, մենք մեր հյուրերին ոչինչ չէինք պատմում ոչ ուղևորության ժամկետի և ոչ էլ ուղղության մասին, բայց միևնույն ժամանակ, պահում էինք մեզ այնքան հիմար, հանելուկային և բազմանշանակալից ձևովբազմանշանակ, որ եկողները ակամա սկսեցին մտածել, որ ես պատրաստվում եմ օդապարիկով կտրել Ատլանտիկ օվկիանոսը, կամ որոշ ժամանակ անցկացնել աղվանական ապստամբների մեջ։
Այդ բոլոր ենթադրությունները ես չէի ժխտում և չէի հերքում, ինչը ավելացրեց անհեթեթ մտքերը, ներառյալ և այնպիսին, որ ես ուղղակի ուզում եմ փակվել տանը, և ձևացնելով իմ բացակայությունը, գրել նոր վեպ։