Եվ նորից կետ։
Ես նրան նախանձով էի նայում։ Երևում էր, որ աշխատում է իր ուժերին վստահ վարպետ։ Ես անհարմար էի զգում ընդհատել նրան, բայց կանգնել նրա մեջքի հետևումետևում, նույնպես մի տեսակ հարմար չէր։ Ես հազացի մի անգամ, հետո նորից։ Վերջապես նա ինձ լսեց, ցնցվեց և շուռ եկավ․
― Ա՜, այդ դու ես։ ― Եվ անհամբեր ասաց․ ― Ի՞նչ է քեզ պետք։