Changes

Մոսկվա 2042

Ավելացվել է 15 բայտ, 07:35, 10 Հունվարի 2014
/* Լավ է */
Սիմիչը այնքան էր տարված աշխատանքով, որ չլսեց, ինչպես ես ներս մտա։ Սեղանին թեքված նա ինչ֊որ բան էր գրում, իմիջիայլոց, ոչ թե գրասենյակային, այլ «Պարկեր» ֆիրմայի գնդիկավոր գրիչով։ Իսկ գրասենյակայինը՝ այն նույնը, կրծոտած ծայրով, որը մի ժամանակ ինձ վրա մեծ տպավորություն էր գործել, ուրիշ գրիչների ու մատիտների հետ ցցված էր այն ալյումինե բաժակից, որի վրա փորագրված էին նրա ինիցիալները՝ «Ս․ Կ․»։
Սիմիչը բռնել էր «պարկերը» բռունցքի մեջ սեղմած, ինչպես կտրիչկտրող գործիք, և գրում էր, աջ ուսով սեմելով սեղմելով գրչի վրա և պատռելով թուղթը։ Ես չէի տեսնում, թե նա ինչ է գրում, բայց, գրելով մի կտոր, կամ նախադասություն, նա բարձրացնելով գրիչը անշարժանում էր, վերակարդալուց շարժում շրթունքները։ Կարդալով մինջև վերջ թափ էր տալիս գլուխը և բացականչում․
― Լա՜վ է։
Ադմին, Վստահելի
1876
edits