Changes

Մոսկվա 2042

Ավելացվել է 29 բայտ, 09:22, 10 Հունվարի 2014
/* Սպիտակ ձիու վրա */
Մի ժամանակ, նա այդպես էր գնահատում Լենինին։ Հիշում եմ, դեռ համալսարանում, ես վերցրեցի նրանից մի լենինյան գրքույկ ( կարծեմ, «Պետություն և հեղափոխություն») և այնտեղ «հանճարեղ» բառը գրված էր լուսանցքներում համարյա ամեն տողի դիմաց։
Համենայն դեպս «Գորբաչովին» «Բուրբոնի» հետ խառնել չարժեր։ Գլուխս սարսափելի ցավում էր, և նույնիսկ սկսեցի մտածել, որ հարբեցողությանը պետք է վերջ տալ։ Ես նույնիսկ խոսք տվեցի, որ վերջ կտամ։ Միայն թե հիմա պետք է մի բան խմելխումհարից դուրս գալ, իսկ հետո վերջնականապես հրաժարվել։հրաժարվել խմիչքից։
Թմբուկը դեռ հարվածում էր, շվին շվվացնում, չթողնելով կենտրոնանալ։
Թեքելով աչքերս, ես տեսա Թոմին սաքսֆոնով և Ստեպանիդային թմբուկով, որը նրա հետույքից էլ մեծ էր։ Ինչպես և ենթադրեցի, նրանք ոչ թե նվագում էին, այլ միայն պատրաստվում էին նվագել։
Հետո հայտնվեցին երկու ռուսական գեղեցկուհի ռուս գեղեցկուհիներ ծաղկավոր սառաֆաններով և գլխաշորերով։ Նրանցից մեկը ձեռքում պահել էր հացի բոքոնը, իսկ մյուսը աղամանով ափսեն։
Հետո․․․ Ես ճշգրիտ չհասկացա ինչ կատարվեց։ Սկզբից, կարծեմ, Թոմը փչեց ինչ֊որ հանդիսավոր բան, իսկ Ստեպանիդան հարվածեց թմբուկին։ Այդ նույն ժամանակ հեռավոր շինություններից եկող ծառուղու վրա հայտնվեց սպիտակ ձիու վրա նստած, սպիտակ հագնված հրաշալի հեծյալը։
Ադմին, Վստահելի
1876
edits