Changes
/* Դեմք իլլյումինատորում */
Սիրտս այնպես էր խառնում, որ երբ բարձրացնում էի ճամպրուկը կշեռքի վրա, քիչ մնաց ընկնեմ։ Իսկ երբ «Լյուֆտգանզայի աշխատակցուհին հարցրեց ինձ, ինչպիսի տեղ ինձ համար դուրս գրի «ռաուխեն օդեր նիխտ ռաուխեն», ես ասացի «ռաուխեն» և այնպես շնչեցի նրա վրա, որ նա, իմ կարծիքով, որոշ ժամանակով հայտնվեց ուշագնաց վիճակում։ Ինձ շոշափող ոստիկանը նույնպես, ինչպես ինձ թվաց, իրեն անհարմար զգաց, քանի որ կատարելով իր ծառայողական պարտականությունը, նա ուշի֊ուշով աշխատում էր շրջվել ինձանից։
==Դեմք իլլյումինատորումիլյումինատորում==
Ես չհասցրեցի դրսից զննել թռչող ապպարատը։ Ոչ միայն այն պատճառով, որ ժամանակ չունեի, այլ որովհետև ուղեևորները մտնում էին այնտեղ հատուկ տեղադրված միջանցքով, դրանք այժմ կան բոլոր ժամանակակից օդանավակայաններում։
Ներսից՝ դա ինքնաթիռ էր, ինչպես ինքնաթիռ․ բազկաթոռներ, գոտիներ, իլլյումինատորներ իլյումինատորներ և ուղեկցորդուհիներ։
Ուղևորները շատ չէին։ Տաս֊տասներկու , կամ հինգ֊վեց հոգի (աչքերումս ամեն ինչ կրկնապատկվում էր)։
Կանգնեց, նորից շարժվեց․ հետո նորից կանգնեց։
Ես դուրս նայեցի իլլյումինատորից իլյումինատորից և որոշեցի, որ մենք գտնվում ենք բավականին մեծ թվով ինքնաթիռների հերթում, որոնք սպասում էին թույլտվության իրենց տեղը գրավել թռիչքուղու վրա։ Հերթի սկիզբը թեքվել էր աջ, և ես հնարավորություն ունեի տեսնել առջևից շարժվող մեքենաները։
Առջևում «Լուֆտգանզայի» երկու ինքնաթիռ էին, հետո «Ալիտալիա», նրանից հետո իսրաելական «Էլ Ալ» ընկերությանը պատկանող ինքնաթիռ, հետո բուլղարական «Տու֊154֊ը», անգլիական «Կառավելլան» և էլի մեկ գերմանական «Բոինգ»։ Երբ վերջապես մենք էլ թեքվեցինք, ես տեսա, որ անմիջապես մեր ետևից, դելֆինանման քիթը կախած, կարծես հոտ քաշելով մեր հետքից, գալիս էր սովետական Աէրոֆլոտի հպարտրությունը՝ «Իլ֊62֊ը», 382776 համարով։
Չնայած ալկոհոլիզմից վատացած հիշողությանս, ես այս համարը հեշտությամբ հիշեցի։ Թվերի առաջին մասը բազմապատկվում է միջին մասում գտնվող թվի վրա, ստացվում է 38 x 2 = 76: Որպեսզի չհիշես այդպիսի թիվը պետք է բացարձակ անմիտ լինես, իսկ ես, փառք Աստծո, դեռ այդպիսին չէի։
Իհարկե, տեսնել թե ինչ կար «Իլի» ներսում անհնարին էր, և ես չէի էլ ձգտում դրան։ Ես ուղղակի զննում էի ինքնաթիռը և նրա ընդհանուր ուրվագիծը, երբ ինչպես ինձ թվաց, իլլյումինատորներից իլյումինատորներից մեկում տեսա ապակուն սեղմված և լայնացած մի դեմք․․․ և ո՞ւմն էր, ի՞նչ եք կարծում։ Դե իհարկե Լյոշկա Բուկաշևինը։
Տեսնելով նրան, ես ինքաբերաբար ծիծաղեցի։ Ես հիշեցի այն ժամանակը, երբ Մոսկվայում ինձ մշտապես ուղեկցում էին ԿԳԲ֊ի գործակալներով լցված մեքենաները։ Նրանք ունեին ուժեղացված հզոր շարժիչներ և ինձ համարյա երբեք չէր հաջողվում պոկվել նրանցից։