Changes

Մոսկվա 2042

Ավելացվել է 5 բայտ, 09:01, 12 Հունվարի 2014
/* Սեքս֊տակառ */
Լսելով այս տեղեկությունը, ես ոչինչ չպատասխանեցի, և գնացի իմ խուցը իրերս հավաքելու։
«Տականքնե՛ր և սրիկանե՛ր, ― մտովի գոչում էի ես, ճամպրուկի մեջ նետելով կեղտոտ գուլպաները և ճմրթված վերնաշապիկները։ Նրանք կարծում են, որ ես պետք է այստեղ նստեմ և սպասեմ, մինչև նրանք վճարեն տոմսի գինը։ Նրա համար ժամանակը թանկ է, իսկ ինձ համար ոչ։ Ո՜նց չէ։ Ինձ պետք չէ ձեր տոմսը։ Ինքս կվճարեմ, աղքատ չեմ։ Բայց այստեղ այլևս ոչ մի վարկյան չեմ մնա։ Հիմարներ չկան։ Այդքան հիմար չեմ։ Հերի՛ք է։
Ես արդեն ուզում էի փակել ճամպրուկը, երբ նկատեցի, որ այնտեղ պակասում են իմ տնային հողաթափերը։ Ո՞ւր են նրանք տեսնես կորել։
Ադմին, Վստահելի
1876
edits