Պետք է ասեմ, որ ես խիստ բարոյական սկզբունքների տեր մարդ եմ։ Եվ իմ բոլոր ծանոթները գիտեն ինձ, որպես օրինակելի ամուսին։ Բայց այդ պահին, ես ուղղակի խելագարվել էի և չէի տիրապետում ինձ։
Հետո մենք գլուխկոնձի տվեցինք լայն մահճակալի վրա, ներքնակը պայթեց և փետուրները թռչում էին ամբողջ սենյակում ու կպչում մեր քրտնած մարմիններին։ Ես կորցրեցի ամեն մի վերահսկողություն ինձ վրա, տնքում էի, ոռնում, ատամներս կրճտացնում։ Եվ նա էլ իմ ականջին թոթվում էր տարբեր քնքշություններ, անվանելով ինձ և՛ սիրելի, և՛ ոսկյա, և՛ ավազակ, և՛ անպատկառ, և սփոփում էր իմ ինքնասիրությունը պնդելով, որ այսպիսի տղամարդ կյանքում չի հանդիպել։
Մենք պոկվեցինք իրարից միայն ճաշին մոտ, որին ես ջարդված և անուժ հազիվ քարշ տվեցի ոտքերս։ Ես այնպիսի տեսք ունեի, որ Ժանետան նույնիսկ հարցրեց, արդյոք ես չեմ հիվանդացե՞լ, իսկ նրա խորաթափանց եղբայրը ոչինչ չասաց, բայց նրա քմծիծաղող մռութից ես հասկացա, որ նա ամեն ինչի մասին գլխի է ընկել։