Changes
/* Մեծ ջրհեղեղ */
Ճիշտ է, նա շատ հող չկարողացավ թրջված ոտքերով բերել, բայց և այնպես ճանապարհը գտավ և կարող էր մյուսներին առաջնորդել։ Այսպիսով, կենդանիները շուտով կարողացան ջրի հատակից դուրս բերել ամբողջ հնդկական երկիրը և տուն վերադառնալ Մեծ Ջրհեղեղին հաղթած։
==Սպիտակ հետքեր երկնքի վրա==
Ոչ ոք չի կարող հիշել, թե ինչպես պատահեց, որ սև արջ Վակինին հաղթեց իրենից ուժեղ գորշ արջ Վակինուին։ Սև արջերն ասում են, որ Վակինին հենց նոր էր ուզում ճաշակել մրջնանոցի պարունակությունը, երբ Վակինուն մոտեցավ և միանգամայն կոպիտ ձևով թաթը դրեց վրան։ Դրան հաջորդեց կատաղի գզվռտոցը, գորշ և սև մազերը ցրիվ եկան այս ու այն կողմ։ Վակինին, իհարկե, իրավացի էր, քանի որ ոչ մի կենդանի իրավունք չուներ դիպչելու մյուսի ավարին։
Այսպիսով Վակինուն արդարացիորեն պատժվեց։ Բայց այդ դեռ բոլորը չէր․ նա որպես պարտված ռազմիկ պետք է ընդմիշտ թողներ իր ընկերներին և հեռանար։
Վակինուն լալիս էր, ողբում, բայց հնդիկների օրենքները անողոք են։ Նա պետք է հեռանար։ Դժվարութամբ անցնելով ծանոթ գետերը, նա վերջին անգամ իր հայացքը ձգեց հարազատ մայրիներին, հրաժեշտ տվեց հովիտներին, ուր անց էր կացրել իր ամբողջ կյանքը։
Արցունքների պատճառով նա լավ չէր տեսնում և չնկատեց, որ գնում է դեպի Ձյան Երկիր։ Հանկարծ Վակինուն խրվեց մի խոր ձյունկույտի մեջ։ Մեծ դժվարությամբ դուրս եկավ, սրբեց աչքերը և շուրջը նայեց։
Ոչինչ չկար այնտեղ, բացի սպիտակաթույր ձյան կույտերից։
― Երևի այստեղ մի հետք կգտնեմ,― ասաց արջն ինքն իրեն և շարունակեց ճանապարհը։ Նրա գորշ մուշտակը ձյունից, սառույցից և քամուց բոլորովին սպիտակել էր։
Վակինուն ոչինչ չէր նկատում, նա քայլում էր ու քայլում մինչև որ հասավ մի տարօրինակ երկիր, ուր մութ ու ցրտաշունչ գիշեր էր։ Հեռվում, ինչ֊որ տեղից մրրկի ձայն էր լսվում, իսկ այդտեղ ոչ մի ծպտում չկար, բացի սառած ձյան վրա քայլող ոտքերի ճռճռոցից։
Նրա վերևում փայլում էր գիշերային երկինքը, իսկ հեռվում, Ձյան Երկրի ծայրին և ամպերում, մի սպիտակ հետք էր երևում, որ բարձրանում էր դեպի երկինք։
Վակինուն վազեց, նրա ոտքերը հազիվ էին շոշափում գետինը։ Մի ոստյուն ևս, ահա արդեն երկնքում է, ուր մուշտակից թափ տալով ձյունը, թեթև, ինչպես փետուր, լսացավ վեր ու վեր։
Կենդանիները, որ արթուն էին այդ գիշշեր, առաջին անգամ տեսան մի ճերմակ ու լայն հետ երկնքում և նրա վրա՝ մի գորշ արջ։
― Վակինուն հայտնաբերել է Մեռած Ոգիների կամուրջը և գնում է դեպի Երկնային Որսավայրեր,― ասաց Վակինի խելացի սև առջը։
Գորշ արջը իսկապես որ գնաց Երկնային Որսատեղերը։ Միակ հետքը, որ նա թողեց, ձյունն էր որ թափ էր տվել իր մուշտակից։ Այդ սպիտակ ձյունը այնտեղ էլ մնաց մինչև օրս։ Նայեցեք վե՛ր, կտեսնե՛ք։
Սպիտակամորթները խոսում են Ծիր Կաթինի մասին, բայց յուրաքանչյուր հնդիկ գիտե, որ այդ Երկնային Որսատեղերի ճանապարհն է, այն ճանապարհը, որ գծեց Վակինու գորշ արջը։
==Ինչպես աշխարհ եկան հնդիկները==