Changes
Շան սիրտ
,-Իսկ ինչո՞ւ։
— Ֆիլիպ Ֆիլիպովիչ, այդ ի՞նչ եք հարցնում,– խիստ զգացված պատասխանեց Բորմենտալը և ձեռքերը տարածեց։
― Դե, ավ։ Առանց կեղծ համեստության։ Ես նույնպես ենթադրում եմ, որ տվյալ բնագավառում վերջին մարդը չեմ Մոսկվայում։
— Իսկ ես համարում եմ, որ դուք առաջինն եք,և ոչ միայն Մոսկվայում, այլ նաև Լոնդոնում և Օքսֆորդում,― մոլեգնած ընդհատեց Բորմենտալը։
― Դե, լավ, թող այդպես լինի։ Ուրեմն, ահա, թե ինչ, ապագա պրոֆեսոր Բորմենտալ. դա ոչ մեկին չի հաջողվի։ Վերջացած Է։ Կարող եք և չհարցնել։ Այդպես Էլ վկայակոչեք ինձ։ Ասացեք, Պրեոբրաժենսկիյն Է ասել։ Ֆինիտա՜։ Կլի՜մը,— հանկարծ հանդիսավորապես բացականչեց Ֆիլիպ Ֆիլիպովիչը, և պահարանը զնգոցով պատասխանեց նրան,– Կլի՜մը,– կրկնեց նա։– Ահա թե ինչ, Բորմենտալ, դուք իմ դպրոցի առաջին աշակերտն եք, և բացի դրանից, իմ ընկերը, ինչպես համոզվեցի այսօր։ Ուրեմն, այսպես, որպես ընկերոջ, ձեզ կհայտնեմ, ինչպես գաղտնիք, իհարկե, դուք, գիտեմ, կկշտամբեք ինձ՝ ծեր ավանակ Պրեոբրաժենսկիյն սխալվեց այս վիրահատության մեջ, ինչպես մի երրորդ կուրսեցի։ Ճիշտ Է, հայտնագործություն ստացվեց, ինքներդ գիտեք՝ ինչպիսի,— այստեղ Ֆիլիպ Ֆիլիպովիչը վշտալի երկու ձեռքով ցույց տվեց վարագույրը, ակներևաբար, նկատի ունենալով Մոսկվան,— միայն թե նկատի ունեցեք, Իվան Առնոլդովիչ, որ այդ հայտնագործության միակ արդյունքը կլինի այն, որ հիմա մենք բոլորս կունենանք այդ Շարիկովին, ահա որտեղ,— Պրեոբրաժենսկիյն այստեղ թփթփացրեց իր պիրկ և կաթվածի հակված վզին,― հանգիստ եղեք։ Եթե որեկևէ մեկը,― կրքոտ շարունակեց ֆիլիպ Ֆիլիպովիչը,― պառկեցներ ինձ այստեղ և ճիպոտահարեր, երդվում եմ, հինգ հատ տասանոց կտայի... «Սևիլյայից Գրենադա ...»։ Սատանան տանի ինձ։ Չէ՞ որ ես հինգ տարի նստել, հավելաճուկներ փորփրելով ուղեղներից... Գիտեք, թե ես ինչքան գործ եմ արել, խելքից դուրս։ Եվ ահա, հարց Է առաջանում ինչի՞ համար։ Որ մի գեղեցիկ օր սիրունիկ շնիկին դարձնեինք այնպիսի մի աղտեղություն, որից մարդու մաղերը բիզ֊բիզ են կանգնում։
— Մի բացառիկ բան...
― Լիովին հմաձայն եմ։ Ահա, ինչ է ստացվում, դոկտոր, երբ հետազոտողը փոխանակ առաջ շարժվելու շոշափելով և բնությանը զուգահեռ, արագացնում է ընթացքը բարձրացնում վարագույրը։ Համեցեք, ստացեք Շարիկովին և ինչ կուզեք արեք։
— Ֆիլիպ Ֆիլիպովիչ, իսկ եթե Սպինոզայի ուղեղը լիներ։
― Այո՛,― թնդաց Ֆիլիպ Ֆիլիպովիչը։— Այո՛։ Եթե միայն չարաբաստիկ շունը չմեռնի իմ դանակի տակ, իսկ դուք տեսաք, թե ինչ կարգի վիրահատություն Էր դա։ Մի խոսքով, ես՝ Ֆիլիպ Պրեոբրաժենսկիյս, ավելի դժվար ոչինչ չեմ արել կյանքումս։ Կարելի Է Սպինոզայի կամ մեկ ուրիշ սատանայի հիպոֆիզը տեղադրել և շնից սարքել արտակարգ բարձր կանգնած մեկին, սակայն հարց Է ծագում, ո՞ր գրողի տարածի համար։ Բացատրեք ինձ, խնդրում եմ, ինչի՞ Է պետք արհեստականորեն Սպինոզաներ սարքել, երբ յուրաքանչյուր կին կարող Է նրան ծնել, երբ կամենա։ Չէ՞ որ մադամ Լոմոնոսովան Խոլմոգորում ծնեց իր նշանավորին։ Դոկտոր, մարդկությունն ինքն Է հոգ տանում այդ մասին և, էվոլյուցիոն կարգով, ամեն տարին մեկ, ամեն կարգի աղտեղություններից ստեղծում Է տասնյակ―տասնյակ ականավոր հանճարներ, որոնք զարդարում են երկրագունդը։ Հիմա ձեզ հասկանալի Է, դոկտոր, թե ինչու ես պախարակեցի ձեր հետևությունը շարիկովյան հիվանդության պատմության մեջ։ Իմ հայտնագործությունը, սատանայի բաժին դառնա, որով դուք զբաղվում եք, մի գրոշ Էլ չարժե... Եվ մի վիճեք, Իվան Առնոլդովիչ, չէ՞ որ ամեն ինչ հասկացել եմ ես։ Ես երբեք հենց այնպես չեմ խոսում, դուք դա հրաշալի գիտեք։ Տեսականորեն դա հետաքրքիր է, դե, լավ։ Ֆիզիոլոգները ցնծում են... Մոսկվան ցնդել է... Լավ, հապա գործնականում՝ ի՞նչ։ Ո՞վ է հիմա մեր առջև,— Պրեոբրաժենսկիյը մատնացույց արեց զննարանը, ուր քնում էր Շարիկովը։
— Մի բացառիկ ստահակ։
― Սակայն ո՞վ Է նա։ Կլի՜մը։ Կլի՜մը,– բղավեց պրոֆեսորը,– Կլիմ Չուգունկինը։ (Բորմենտալը բացեց բերանր)։ Ահա, սա Է. երկու դատվածություն, ալկոհոլիզմ, «ամեն ինչ բաժանել», գլխարկը և երկու տասանոց անհետացան (այստեղ Ֆիլիպ ֆիլիպովիչը հիշեց հոբելյանական ձեռնափայտը և շառագունեց), լկտի և խոզ... Լավ, ձեռնափայտը ես կգնեմ։ Մի խոսքով, հիպոֆիզը մի փակ արկղ է, որը բնորոշում է մարդկային տվյալ դեմքը։ Տվյա՜լ։ «Սևիլյայից Գրենադա...»,— մոլեգնած ոլորելով աչքերը, բղավում էր Ֆիլիպ Ֆիլիպովիչը,— այլ ոչ համամարդկային։ Դա հենց մանրակերտն է ուղեղի։ Եվ ինձ ամենևին պետք չէ, թող կորչի գրողի ծոցը։ Ես բոլորովին ուրիշ բանի մասին էի հոգում՝ լավասերման, մարդկային ցեղի բարելավման մասին։ Եվ ահա դեմ առա երիտասարդացման։ Մի՞թե մտածում եք, որ փողի համար եմ անում դրանք։ Չէ՞ որ ես համենայնդեպս, գիտնական եմ...
— Դուք մեծ գիտնական եք, ահա թե ինչ,— ասաց Բորմենտալը, կլլելով կոնյակը։ Նրա աչքերն արյունակալել էին։
― Ես ուզում էի մի փոքր փորձ անել այն բանից հետո, երբ երկու տարի առաջ հիպոֆիզից սեռական հորմոնի մզուկ ստացա։ Եվ դրա փոխարեն ի՜նչ ստացվեց, տեր իմ Աստված։ Այդ հորմոնները հիպոֆիզի մեջ, Աստված ազատի... Դոկտոր, իմ առաջ բութ անհուսություն է, երդվում եմ, ես ինձ կորցրել եմ...
Բորմենտալը հանկարծ քշտեց թևքերը, աչքերը ծռած քթի կողմն, արտասանեց.
― Այդժամ, ահա թե ինչ, թանկագին ուսուցիչ, եթե դուք չեք կամենում, ես ինքս իմ ռիսկով, մկնդեղով կկերակրեմ դրան։ Հերն էլ անիծած, որ հայրս դատական քննիչ է եղել։ Ի վերջո, չէ՞ որ դա ձեր սեփական փորձարարական արարածն է։
Ֆիլիպ Ֆիլիպովիչը մարեց, թուլացավ, ընկավ բազկաթոռի մեջ ու ասաց.
— Չէ, ես դա թույլ չեմ տա, սիրելի տղաս։ Ես վաթսուն տարեկան եմ, կարող եմ ձեզ խորհուրդներ տալ։ Երբեք մի գնացեք հանցագործության, ում դեմ էլ ուղղված լինի դա։ Ապրեք մինչև ծերություն մաքուր ձեռքերով։
― Ներող եղեք, Ֆիլիպ Ֆիլիպովիչ, իսկ եթե նրան մշակում է այդ Շվոնդերը, ի՞նչ պիտի ստացվի նրանից։ Աստված իմ, հիմա եմ սկսում հասկանալ, ի՞նչ է դուրս գալու այդ Շարիկովից։
― Ըհը՞։ Հիմա եք Հասկացել։ Իսկ ես հասկացա վիրահատությունից մեկ օր անց։ Ուրեմն, այսպես, հենց այդ Շվոնդերն է ամենագլխավոր տխմարը։ Նա չի հասկանում, որ Շարիկովն իր համար ավելի ահեղ վտանգ է, քան ինձ համար։ Էհ, հիմա նա ըստ ամենայնի աշխատում է նրան լարել իմ դեմ, չպատկերացնելով, որ եթե մեկնումեկն, իր հերթին Շարիկովին լարի Շվոնդերի դեմ, ապա իրենից մի թաց տեղ կմնա։
― Այն էլ ինչպե՜ս, մենակ կատուները բավական են։ Շան սրտով մարդ։
― Օ՛, ո՛չ, օ՛, ո՛չ,— դանդաղ պատասխանեց Ֆիլիպ Ֆիլիպովիչը,— դոկտոր, դուք մեծագույն սխալ եք անում, ի սեր Աստծո, շանը մի վատաբանեք։ Կատուները՝ ժամանակավոր են... Կարգապահության և երկոււ֊երեք շաբաթվա հարց է։ Հավատացնում եմ ձեզ։ Մի ամիս էլ անցնի, նա կդադարի հարձակվել կատուների վրա։
― Իսկ հիմա՞ ինչու է...
― Իվան Առնոլդովիչ, տարրական բան է, իսկապես, ինչ եք հարցնում։ Չէ՞ որ հիպոֆիզն օդում կախված չի մնալու։ Չէ՞ որ, այնուամենայնիվ, շան ուղեղին է պատվաստված, թողեք սերտաճի։ Հիմա Շարիկովը դրսևորում է սոսկ շնականի մնացուկները, և հասկացեք, որ կատուները լավագույնն են, ինչ նա անում է։ Պատկերացրեք, որ համակ սարսափն այն է, որ նրանը արդեն շան սիրտ չէ, այլ հենց մարդկային։ Եվ ամենանողկալին այն ամենից, ինչ գոյություն ունի բնության մեջ։
Վերին աստիճանի բորբոքված Բորմենտալը բռունցք սեղմեց իր նիհար և ուժեղ ձեռքերով, ուսերը թոթվեց և հաստատուն ասաց.
― Վե՛րջ։ Ես նրան սատկացնելու եմ։
― Արգելում եմ,— վճռական պատասխանեց Ֆիլիպ Ֆիլիպովիչը։
― Ախր, ներող եղեք...
Ֆիլիպ Ֆիլիպովիչը Հանկարծ լսողությունը լարեց, մատը տնկեց։
— Սպասեք, Հապա... Ոտնաձայն լսեցի։
Երկուսն էլ զգուշացան, բայց բնակարանում լռություն էր։
— Ականջիս լսվեց,— խոսեց Ֆիլիպ ֆիլիպովիչը և տաքացած խոսեց գերմաներեն։ Նրա ասածներում մի քանի անգամ հնչեցին ռուսերեն «քրեական հանցագործություն» բառերը։
— Մի րոպե,— հանկարծ լարվեց Բորմենտալը և քայլեց դեպի դուռը։ Ոտնաձայնը հստակվեց և մոտենում էր աշխատասենյակի դռանը: Բացի դրանից, մի ձայն էլ էր գռմռում։ Բորմենտալը կտրուկ բացեց դուռը և ընկրկեց ապշահար։ Կատարելապես զարմացած ֆիլիպ ֆիլիպովիչը քարացավ բազկաթոռի մեջ։
Միջանցքի լուսավորված ուղղանկյան մեջ հայտնվեց մեկտակ գիշերանոցով Դարյա Պետրովնան, մարտական և կրակվող դեմքով։ Թե բժշկին, թե պրոֆեսորին շլացրեց հուժկու և ինչպես սարսափից թվաց երկուսին էլ, միանգամայն մերկ մարմնի առատությունը։ Դարյա Պետրովնայի զորեղ ձեռքերի մեջ քաշքշվում էր ինչ֊որ բան, և այդ ինչ֊որը դեմ էր ընկնում, նստում, և փոքր ոտքերը, ծածկված սե մազերով, խճճվել էին մանրահատակի վրա։ Ինչ֊որն, անշուշտ, Շարիկովն էր, կատարելապես իրեն կորցրած, սակայն դեռևս գինովցած, գզգզված ու շապկանց։
Դարյա Պետրովնան՝ վիթխարի և մերկ, թափ տվեց Շարիկովին, ինչպես կարտոֆիլի պարկ, արտաբերեց հետևյալ բառերը.
— Հիացեք, պարոն պրոֆեսոր, մեր այցելու Պոլիգրաֆ Պոլիգրաֆովիչով։ Ես ամուսնացած եղել եմ, իսկ Զինան անմեղ աղջիկ է։ Լավ էր, արթնացա։
Ավարտելով իր խոսքը, Դարյա Պետրովնային հանկարծ ամոթ պատեց, ճչաց, կուրծքը ծածկեց ձեռքերով ու ետ վազեց։
— Դարյա Պետրովնա, ներեցեք, ի սեր Աստծո,— ուշքի գալով՝ նրա ետևից բղավեց կարմրատակած Ֆիլիպ Ֆիլիպովիչը։
Բորմենտալն ավելի քշտեց շապկի թևքերը և շարժվեց դեպի Շարիկովը։ Ֆիլիպ Ֆիլիպովիչը նայեց նրա աչքերին ու սարսափեց։
― Ի՜նչ եք անում, դոկտոր։ Ես արգելո՜ւմ եմ...
Բորմենտալը աջ ձեռքով բռնեց Շարիկովի օձիքն ու այնպես ցնցեց, որ շապիկը մեջքի վրա պատռվեց, իսկ դիմացից կոկորդի մոտ պոկվեց կոճակը։
Ֆիլիպ Ֆիլիպովիչը նետվեց ճանապարհը կտրելու և սկսեց տխեղծ Շարիկովին պոկել վիրաբուժական ամուր ձեռքերից։
— Դուք իրավունք չունեք ծեծել,— կիսախեղդ բղավում էր Շարիկովը՝ նստելով հատակին և սթափվելով։
Բորմենտալը քիչ ուշքի եկավ և թողեց Շարիկովին, որից հետո նա տեղնուտեղը սկսեց թնգթնգալ։
― Դե, լավ,— թշշացրեց Բորմենտալը,— սպասենք մինչև առավոտ։ Ես նրա բենեֆիսը կսարքեմ, երբ ուշքի գա։
Այստեղ նա բռնեց Շարիկովի թևատակհրից և քարշ տվեց ընդունարան՝ քնելու։ Ըստ որում, Շարիկովը փորձ արեց քացիքացի անել, բայց ոտքերը չէին ենթարկվու։
Ֆիլիպ Ֆիլիպովիչը չռեց ոտքերը, որից կապույտ փեշերը բացվեցին, վեր բարձրացրեց ձեռքերը և աչքերը միջանցքի առաստաղի լամպին՝ ասաց.
— Այսպիսի՜ բաներ...
9
Հաջորդ առավոտյան դոկտոր Բորմենտալի խոստացած՝ Շարիկովի բենհֆիսը չկայացավ, սակայն մի պատճառով, որ Պոլիգրաֆ Պոլիգրաֆովիչը չքվել էր տնից։ Բորմենտալը կատաղած վիճակի մեջ ընկավ, ինքն իրեն ավանակ կոչեց այն պատճառով, որ չէր թաքցրել շքամուտքի դռան բանալին, բղավում էր, թե դա աններելի է և ավարտեց մի ցանկությամբ, որ Շարիկովն ընկնի ավտոբուսի տակ։ Ֆիլիպ Ֆիլիպովիչը նստած էր աշխատասենյակում, մատները մտցրած մազերի մեջ և ասում էր՝ «Պատկերացնում եմ, թե ինչ է կատարվելու փողոցում... Պատկերացնում եմ։ «Սևիլյայից Գրենադա..., տե՜ր Աստված»։
— Կառավարչությունում էլ կարող է լինել,— փրփել էր Բորմենտալը և դեսուդեն էր վազվզում։
Կառավարչությունում նա կռվեց Շվոնդերի հետ, այն աստիճան, որ սա նստեց դիմում գրելու Խամովնիչեսկիյ շրջանի ժողովրդական դատարան, ըեդ որում, ձայնը գլուխը գցած, որ ինքը պրոֆեսոր Պրեորրաժենսկիյի սանի պահակը չէ, առավել ևս, որ այդ Պոլիգրաֆը ոչ ուշ, քան երեկ, սրիկայի մեկը դուրս եկավ, կառավարչությունից վերցնելով յոթը ռուբլի, իբր կոոպերատիվից դասագրքեր գնելու համար։
Այդ գործի վրա երեք ռուբլի վաստակած Ֆյոդորը խուզարկեց ամբողջ տունը՝ վերից վար։ Շարիկովի հետքերը ոչ մի տեղ չկային։
Միայն մի բան պարզվեց, որ Պոլիգրաֆը դուրս է եկել լուսաբացին, կեպիով, վզնոցով ու վերարկուով, հետը տանելով բուֆետից թռցրած սնձօղու շիշը, դոկտոր Բորմենտալի ձեռնոցները և իր բոլոր փաստաթղթերը։ Դարյա Պետրովնան ե Զինան, առանց թաքցնելու, բուռն ուրախություն արտահայտեցին և հույս, որ Շարիկովն այլևս չի վերադառնա։ Դարյա Պետրովնայից Շարիկովը նախորդ օրը երեք ռուբլի հիսուն կոպեկ էր վերցրել։
― Այդպես էլ պետք է ձեզ,― մռնչում էր Ֆիլիպ Ֆիլիպովիչը՝ թափահարելով բռունցքները։
Ամբողջ օրը զանգահարում էր հեռախոսը, նաև հաջորդ օրը և բժիշները որոշակի քանակով այցելուներ ընդունեցին, իսկ երրորդ օրը աշխատասենյակում ընդհուպ հարց բարձրացավ, որ տեղեկացնել է պետք միլիցիա, որն էլ պիտի Շարիկովին փնտրի մոսկովյան հորձանուտում:
Եվ հենց նոր էր արտաբերվել «միլիցիա» բառը, երբ Օբուխով նրբանցքի երանելի լռությունը պատռեց բեռնատար մեքենայի կաղկանը և տան պատուհանները ցնցվեցին։ Հետո հնչեց դռան վստահ զանգը, և Պոլիգրաֆ Պոլիգրաֆովիչը հայտնվեց նախասենյակում։ Եվ պրոֆեսորը, և դոկտորը ելան դիմավորելու նրան։ Պոլիգրաֆը ներս մտավ անսովոր արժանապատվությամբ, հանեց կեպին, վերարկուն կախեց եղջյուրից և նոր տեսքով հայտնվեց։ Հագին ուրիշի կաշվե բաճկոն էր, դարձյալ կաշվե մաշված շալվար և անգլիական ճտքավոր կոշիկներ, մինչև, ծնկները քուղկապ։ Պրեոբրաժենսկիյն ու Բորմենտալը, ասես հրամանով, ձեռքերը խաբեցին կրծքներին, կանգնեցին բարավորի մոտ՝ սպասելով Պոլիգրաֆ Պոլիգրաֆովիչի առաջին հայտարարությանը։ Սա հարթեցրեց կոշտ մազերը, հազաց և շուրջը նայեց, որ ակնհայտ էր՝ Պոլիգրաֆը շփոթմունքը ցանկանում է թաքցնել սանձարձակությամբ։
— Ֆիլիպ Ֆիլիպովիչ,― վերջապես սկսեց խոսել,– ես պաշտոնի եմ նշանակվել։
Երկու բժիշկները չոր, կոկորդային ձայն արձակեցին և շարժվեցին։
Պրեոբրաժենսկիյն առաջինն ուշքի եկավ, պարզեց ձեռքն ու ասաց.
— Թուղթը տվեք։
Մեքենագրված էր «Սույնը ներկայացնող ընկեր Պոլիգրաֆ Պոլիգաֆովիչը իսկապես հանդիսանում է Մոսկվա քաղաքի Մ.Կ.Տ. թափառական կենդանիներից (կատուներ և այլն) մաքրման բաժնի վարիչը»։
— Այսպես,― ծանր֊ծանր ասաց Ֆիլիպ Ֆիլիպովիչը,– իսկ ո՞վ է ձեզ ընդունել տվել։ Ահ, իմիջիայլոց, ինքս եմ կռահում...
— Է՛, հա՜, Շվոնդերը,— պատասխանեց Շարիկովը։
— Թույլ տվեք հարցնել, ինչո՞ւ է ձեզնից այդքան նողկալի հոտ փչում։
Շարիկովը մտահոգ հոտոտեց բաճկոնը։
— Է, հա, փչում է... հայտնի բան է։ Մասնագիտության պատճառով։ Երեկ կատու էինք խեղդում, խեղդում։
Ֆիլիպ Ֆիլիպովիչը ցնցվեց և նայեց Բորմենտալին։ Նրա աչքերը հիշեցնում էին հրազենի երկու սև փող՝ ուղղված Շարիկովի վրա։ Առանց որևէ նախաբանի, մոտեցավ Շարիկովին և հեշտ ու վստահ բռնեց կոկորդից։
— Օգնություն,— կլանչեց Շարիկովը գունատվելով։
— Դոկտո՞ր։
— Ֆիլիպ Ֆիլիպովիչ, մի անհանգստացեք, ոչ մի վատ բան թույլ չեմ տա,— երկաթյա ձայնով պատասխանեց Բորմենտալը և բղավեց.— Զինա և Դարյա Պետրովնա։
Նրանք հայտնվեցին նախասրահում։
— Դե, կրկնեք,— ասաց Բորմենտալը և Շարիկովի կոկորդը թեթևակի սեղմեց մուշտակին,— ներեցեք ինձ...
— Լավ, լավ, կկրկնեմ,— խռպաձայն պատասխանեց կատարելապես ցնցված Շարիկովը, հանկարծ շունչ հավաքեց, թսփ տվեց իրեն և փորձեց «օգնեցեք» կանչել, բայց բղավոց չստացվեց և նրա գլուխը լրիվ թաղվեց մուշտակի մեջ։
— Դոկտոր, աղաչում եմ։
Շարիկովը թափահարեց գլուխը, հայտնել տալով, որ հնազանդվում Է և կկրկնի։
— ...ներեցեք ինձ, մեծարգո Դարյա Պետրովնա և Զինաիդա...
— Պրոկոֆյևնա,— վախեցած շշնջաց Զինան:
— Պրոկոֆյևնա...— օդ կուլ տալով՝ ասաց խռպոտաձայն Շարիկովը։
— ...որ ինձ թույլ տվեցի...
— ...թույլ տվեցի...
— ...գարշելի արարք գիքերը, հարբած վիճակում...
— ...հարբած վիճակում...
― Այլևս երբեք չեմ անի...
― Չեմ անի...
— Բաց թողեք, Իվան Առնոլդովիչ, բաց թողեք դրան,― միաժամանակ աղաչեցին երկու կանայք,― կխեղդեք դրան։
Բորմենտալը թողեց Շարիկովին ազատ և հարցրեց.
— Բեռնատարը ձեզ սպասո՞ւմ Է։
— Չէ,— հարգալիր պատասխանեց Շարիկովը,— մենակ բերեց։
— Զինա, բաց թողեք մեքենան: Հիմա նկատի ունեցեք հետևյալը. դուք վերադարձել եք Ֆիլիպ Ֆիլիպովիչի բնակարանը...
— Ուրիշ էլ ո՞ւր պիտի գնայի,– երկչոտ պատասխանեց Շարիկովը՝ աչքերը խաղացնելով։
— Հրաշալի։ Լինել հեզ ու խոնարհ։ Հակառակ դեպքում, ամեն մի այլանդակ արարքի համար գործ կունենաք ինձ հետ։ Հասկացա՞ք։
— Հասկացանք,— պատասխանեց Շարիկովը։
Ֆիլիպ Ֆիլիպովիչը Շարիկովի վրա բռնության ամբողջ ընթացքում լռություն էր պահպանում։ Մի տեսակ խեղճացած, կծկվել էր բարավորի մոտ, եղունգն էր կրծոտում, աչքերը հառած մանրահատակին։ Հետո հանկարծակի բարձրացրեց աչքերը Շարիկովի վրա և հարցրեց խլաձայն և մեքենայորեն.
— Իսկ ի՞նչ եք անում այդ... սպանած կատուներին։
— Վերարկուներ կարելու կգնան,— պատասխանեց Շարիկովը,— դրանցից մուշտակներ կկարեն բանվորական ապառիկի։
Հետայդու բնակարանում լռություն տիրեց և շարունակվեց երկու օրուգիշեր։ Պոլիգրաֆ Պոլիգրաֆովիչը առավոտյան գնում էր դղրդացող բեռնատարով, հայտնվում երեկոյան, սուսուփուս ճաշում Ֆիլիպ Ֆիլիպովիչի և Բորմենտալի հետ։ Թեև Բորմենտալը և Շարիկովը քնում էին մեկ սենյակում, նրանք չէին խոսում իրար հետ, այնպես որ Բորմենտալը կարոտեց առաջինը։
Երկու օր անց բնակարանում հայտնվեց նիհարիկ, շտկված֊ ներկված աչքերով մի օրիորդ, կրեմագույն գուլպաներով և շատ շփոթվեց բնակարանի հոյակապությանն ի տես։ Հնամաշ, թեթև վերարկուով նա քայլում էր Շարիկովի ետեից և նախասենյակում դեմառդեմ ելավ պրոֆեսորին։
Պրոֆեսորը շշկլվեց, կանգ առավ, կկոցեց աչքերը և հարցրեց.
— Թույլ կտա՞ք հարցնել...
— Ես զագսավորվում եմ նրա հետ, մեր մեքենագրուհին է, ինձ հետ պիտի ապրի։ Պետք է Բորմենտալին հանել ընդունարանից, նա իր բնակարանն ունի,― ծայրաստիճան անբարյացակամությամբ խոժոռ, բացատրեց Շարիկովը։
Ֆիլիպ Ֆիլիպովիչը թարթեց աչքերը, մտածեց, նայեց շառագունած օրիորդին և շատ նրբավար հարցրեց.
― Խնդրում եմ, մի րոպեով եկեք իմ աշխատասենյակը։
― Ես Էլ կգամ նրա հետ,– արագ և կասկածանքով ասաց Շարիկովը։
Եվ այստեղ վայրկենապես, ասես գետնի տակից բսնեց վճռական Բորմենտալը։
― Կներեք,― ասաց նա,– պրոֆեսորը կզրուցի օրիորդի հետ, իսկ մենք կմնանք այստեղ։
― Ես չեմ ուզում,― քարացած պատասխանեց Շարիկովը՝ փորձելով սողոսկել վախից կրակվող օրիորդի և ֆիլիպ Ֆիլիպովիչի ետևից։
— Ոչ կներեք,– Բորմենտալը բռնեց Շարիկովի դաստակից և տարավ զննարան։
Մի հինգ րոպե աշխատասենյակից ոչինչ չէր լսվում, իսկ հետո խլացած լսվեցին օրիորդի հեկեկոցները։
Ֆիլիպ Ֆիլիպովիչը կանգնած էր սեղանի մոտ, իսկ օրիորդը լաց էր լինում ժանեկազարդ կեղտոտ թաշկինակի մեջ։
— Սրիկան ասաց, թե վիրավորվել է պատերազմում,— հեկեկում էր օրիորդը։
— Ստում է,― անհողդողդ պատասխանեց Ֆիլիպ Ֆիլիպովիչը, օրորեց գլուխը և շարունակեց.– ես անկեղծորեն խղճում եմ ձեզ, բայց դե, չի կարելի այդպես, առաջին պատահածի հետ, միայն աշխատատեղի համար... Աղջիկս, չէ՞ որ դա այլանդակություն է... ԱՀա, թե ինչ...
Նա բացեց գրասեղանի դարակը և երեք հատ երեսուննոց հանեց։
— Ես ինձ կթունավորեմ,— լալիս էր օրիորդը,— ճաշարանում ամեն օր աղը դրած միս... նա սպառնում էր, ասում, թե կարմիր հրամանատար է... ասում է, թե ինձ հետ կապրես շքեղ բնակարանում... ամեն օր՝ արքայախնձոր... Հոգեկանս բարի է, ասում է, մենակ կատուներին եմ ատում... Մատանիս էլ վերցրել է հիշատակ...
— Այդպես, այդպես, այդպես, հոգեկանը բարի է... «Սևիլյայից Գրենադա»,— մրմնջաց Ֆիլիպ Ֆիլիպովիչը,– պետք է դիմանալ, դուք դեռ այնքան ջահել եք...
— Մի՞թե հենց այս դարպասատակից։
— Վերցրեք փողը, երբ տալիս են, պարտքով,– բղավեց Ֆիլիպ Ֆիլիպովիչը։
Ապա հանդիսավորապես բացեց դուռը, և Բորմենտալը, Ֆիլիպ Ֆիլիպովիչի հրավերովվ, ներս բերեց Շարիկովին։ Սա աչքերը տանում―բերում էր, գլխի բուրդը շարժվում էր խոզանակի պես։
— Սրիկա,– ասաց օրիորդը, շողացնելով լացակումած, ներկը քսմսած աչքերը և դիմափոշուց շերտատված քիթը։
— Ինչի՞ց է ձեր գլխի սպին, բարի եղեք բացատրել օրիորդին,— մեղմությամբ հարցրեց Ֆիլիպ Ֆիլիպովիչը։
Շարիկովը գնաց ծայրահեղ ռիսկի։
— Կոլչակյան ճակատներում եմ վիրավորվել,— հաչաձայն ասաց նա։
Օրիորդը վեր կացավ և լաց լինելով դուրս գնաց։
— Վերջ տվեք,— նրա ետևից բղավեց Ֆիլիպ Ֆիլիպովիչը,— սպասեք։ Մատանին տվեք խնդրում եմ,– Շարիկովին դիմեց նա։
Սա հնազանդորեն մատից հանեց սնամեջ, զմրուխտով մատանին։
— Դե լավ,— չարամտորեն ասաց նա,— ես քեզ կհիշեցնեմ։ Վաղը հաստիքների կրճատում կբերեմ գլխիդ։
— Մի վախեցեք նրանից,— օրիորդի ետևից բղավեց Բորմենտալը,— ես թույլ չեմ տա որևէ բան անե։— Նա շրջվեց ու Շարիկովին նայեց այնպես, որ սա ետ֊ետ գնաց ու ծոծրակով զարնվեց պահարանին։
— Ազգանունն ի՞նչ է,— հարցրեց Բորմենտալը։— Ազգանունը,— հանկարծ դոռաց նա ու դարձավ վայրի և սարսափելի։
— Վասնեցովա,— պատասխանեց Շարիկովը՝ աչքերով փնտրելով, թե ինչպես ճողոպրի։
— Ամեն օր,— բռնելով Շարիկովի բաճկոնի դարձածալը արտաբերեց Բորմենտալը,— անձամբ եմ հետաքրքրվելու մաքրման գրասենյակում, թե կրճատե՞լ են քաղաքացուհի Վասնեցովային։ Եվ եթե միայն դուք... իմանամ, որ կրճատել եք. սեփական ձեռքով կգնդակահարեմ ձեզ այստեղ։ Զգուշացնում եմ, Շարիկով, մայրենի լեզվով եմ ասում։
Շարիկովն անքթիթ նայում Էր Բորմենտալի բթին։
— Մեր մոտ Էլ սևոլվեր կճարվի,― մրթմրթաց Շարիկովը, բայց շատ ալարկոտ և հանկարծ ճարպկորեն շպրտվեց դռնից դուրս։
— Զգուշացեք,— նրան հասավ Բորմենտալի բղավոցը։
Գիշերը և հաջորդ օրվա կեսը բնակարանում ամպ Էր կախված, ինչպես ամպրոպից առաջ։ Սակայն բոլորը լուռ Էին։ Եվ ահա, հաջորդ օրտ, երբ Պոլիգրաֆ Պոլիգրաֆովիչը, որի սիրտը ծակել Էր գեշ կանխազգացումը, մռայլված գնաց աշխատավայր բեռնատարով, պրոֆեսոը Պրեոբրաժենսկիյն, միանգամայն անպատեհ ժամի, ընդունեց իր երբեմնի այցելուներից մեկին՝ հաստամարմին և բարձրահասակ մարդ Էր, զինվորական համազգեստով։ Վերջինս համառորեն տեսակցություն Էր խնդրում և ստացավ։ Մտնելով աշխատասենյակ՝ նա քաղաքավարությամբ շխկացրեց կրունկները։
― Ձեր ցավե՞րն են վերսկսվել, սիրելիս,— հարցրեց նիհարած Ֆիլիպ Ֆիլիպովիչը,— նստեք, խնդրեմ։
― Մերսի։ Ոչ, պրոֆեսոր,— պատասխանեց հյուրը, սաղավարտաձև գլխարկը դնելով սեղանի անկյունին,— ես ձեզ շատ եմ պարտական ... Հը՛մ... Ես ձեզ մոտ եմ եկել միանգամայն ուրիշ գործով, Ֆիլիպ Ֆիլիպովիչ... Մեծ հարգանք տածելով ձեր... Հըմ... նախազգուշացնել... Հստակ դատարկ բան Է... Պարզապես, ստահակի մեկն Է նա...
Այցելուն ձեռքը մտցրեց պայուսակի մեջ և մի թուղթ հանեց։
― Լավ Է, որ անմիջականորեն ինձ զեկուցեցին...
Ֆիլիպ Ֆիլիպովիչը ակնոցի վրայից քթակնոց դրեց և սկսեց կարդալ։ Երկար մրմնջում էր քթի տակ, ամեն վայրկյան այլայլվելով։
«... ինչպես նաև սպառնաց սպանել տնային կառավարիչ ընկեր Շվոնդերին, ինչից երևում է, որ հրազեն է պահում։ Եվ հակահեղափոխական ճառեր է արտասանում, ինչպես նաև իր սոցիալ―աղախին Զինաիդա Պրոկոֆյևնա Բունինային կարգադրեց գցել վառարանը Էնգելսին, ինչպես հաստատ մենշևիկ իր ընթերակա Իվան Առնոլդովիչ Բորմենտալի հետ, որը գաղտնի և չգրանցված ապրում է նրա բնակարանում։ Մաքրման ենթարաժնի վարիչ Պ.Պ. Շարիկովի ստորագրությունը հաստատում եմ։ Տնային կառավարչության նախագահ Շվոնդեր, քարտուղար Պեստրուխին»։
― Թույլ կտա՞ք սա պահեմ ինձ մոտ,– հարցրեց Ֆիլիպ Ֆիլիպովիչը, նրա դեմքին պուտեր հայտնվեցին,— թե, կներեք, ձեզ պետք Է օրինական ընթացք տալ գործին։
— Ներեցեք, պրոֆեսոր,— այցելուն շատ վիրավորվեց և փքեցրեց ռունգերը,― դուք, իրոք, շատ արհամարհաբար եք նայում մեզ։ Ես...— այստեղ նա սկսեց փքվել, ինչպես հնդկական աքաղաղ։
― Ներեցեք, ներեցեք, սիրելիս,– մրմնջաց Ֆիլիպ Ֆիլիպովիչը,– ներողություն, իսկապես չէի ուզում ձեզ վիրավորել։
― Մենք կարողանում ենք թղթեր կարդալ, Ֆիլիպ Ֆիլիպովիչ։
― Մի բարկացեք, սիրելիս, նա այնպես է տանջել ինձ...
— Կարծում եմ,— կատարելապես հանդարտվեց այցելուն,— բայց և այնպես, ի՜նչ տականք է։ Հետաքրքիր կլիներ նրան նայե։ Մոսկվայում ուղղակի առասպելներ են պատմում ձեր մասին։
Ֆիլիպ Ֆիլիպովիչը միայն հուսաբեկ թափ տվեց ձեռքը։ Այստեղ այցելուն տեսավ, որ պրոֆեսորը կորացել է և ավելի ճերմակել վերջին շրջանում։
***
Հանցագործությունը հասունացել էր և ընկավ քարի պես, ինչպես և լինում է սովորաբար։ Վատ, կրծող ցավող սրտով վերադարձավ բեռնատարով Պոլիգրաֆ Պոլիգրաֆովիչը։ Ֆիլիպ Ֆիլիպովիչի ձայնը նրան հրավիրեց զննարան։ Զարմացած Շարիկովը եկավ և տարտամ սարսափով նայեց Բորմենտալի դեմքի հրացանափողերին, հետո՝ Ֆիիպ Ֆիլիպովիչին։ Ամպ Էր գալարվում ընթերակայի շուրջ, և նրա ձախ ձեռքը, գլանակը մատների արանքում, ցնցվում Էր մանկաբարձական աթոռի պսպղուն բռնակին։
Ֆիլիպ Ֆիլիպովիչը հանգիստ և շատ չարագույժ ասաց.
― Հենց հիմա հավաքեք իրերը, շալվար, վերարկու, ինչ ձեզ պետք Է, և դո՜ւրս բնակարանից։
― Էդ ո՞նց,— անկեղծորեն զարմացավ Շարիկովը։
― Այսօր իսկ դուրս բնակարանից,– միալար կրկնեց Ֆիլիպ Ֆիլիպովիչը, աչքերը կկոցած իր եղունգներին։
Ինչ֊որ չար ոգի Էր նստել Պոլիգրաֆ Պոլիգրաֆովիչի մեջ, հավանաբար կործանումն արդեն հսկում Էր նրան և ճակատագիրը կանգնած Էր թիկունքին։ Նա ինքը նետվեց անխուսափելիի գիրկը և չարախինդ ու բեկբեկ ասաց հաչաձայն.
― Էս ի՞նչ բան Է, իսկականից։ Ի՞նչ Է, դատ ու դատաստան չե՞մ գտնի ձեր վրա։ Տասնվեց արշինի վրա Էստեղ նստած եմ ու նստած էլ կմնամ։
― Դուրս կորեք բնակարանից,– խուլ շշնջաց Ֆիլիպ Ֆիլիպովիչը։
Շարիկովն ինքը կանչեց իր մահը։ Ձախ ձեռքը բարձրացրեց և Ֆիլիպ ֆիլիպովիչին ճանկռոտեց, անտանելի կատվահոտ արձակող հայհոյանշան ցույց տվեց։ Իսկ հետո աջ ձեռքով, վտանգավոր Բորմենտալին ուղղված, գրպանից ատրճանակ հանեց։ Բորմենտալի գլանակը շողաց ընկնող աստղի պես, և մի քանի վայրկյան անց ջարդված ապակու կտորտանքի վրա ցատկոտող Ֆիլիպ Ֆիլիպովիչը վազվզում էր պահարանի և թախտի միջև։ Թախտի վրա փռված, խռխռալով պառկած էր մաքրման ենթաբաժնի վարիչը, իսկ նրա կրծքին տեղավորվել էր վիրաբուլժ Բորմենտալը և խեղդում էր նրան սպիտակ փոքր բարձով։
Մի քանի րոպե անց, դոկտոր Բորմենտալը՝ ոչ իր դեմքով, ելավ շքամուտք և զանգի կոճակի կողքին գրություն փակցրեց.
«Այսօր ընդունելություն չի լինելու պրոֆեսորի հիվանդության պատճառով։ Խնդրում եմ չանհանգստացնել զանգերով»։
Փայլուն գրչահատ դանակով նա կտրեց զանգի լարը, հայելու մեջ նայեց իր ճանկոտած և արյունոտ դեմքին և ճղճղված, մանրիկ դողացնող ձեռքերը։ Հետո նա հայտնվեց խոհանոցում և լարված Զինային և Դարյա Պետրովնային ասաց.
— Պրոֆեսորը խնդրում է ձեզ՝ բնակարանից ոչ մի տեղ չգնալ։
— Լավ,— երկչոտ պատասխանեցին Զինան և Դարյա Պետրովնան։
― Թույլ տվեք կողպեմ ետնամուտքի դուռը և բանալին վերցնեմ,— խոսեց Բորմենտալը՝ թաքնվելով դռան ետևի ստվերում ու ծածկելով դեմքը։ ― Սա ժամանակավոր է, ոչ ձեր հանդեպ անվստահությունից։ Սակայն մեկնումեկը կգա, իսկ դուք չեք դիմանա, կբացեք, իսկ մեզ չի կարելի խանգարել, մենք զբաղված ենք։
― Լավ,― պատասխանեցին կանայք և իսկույն գունատվեցին։
Բորմենտալը կողպեց ետնամուտքի դուռը, վերցրեց բանալին, կողպեց շքամուտքի դուռը, կողպեց միջանցքից ընդունարան բերող դուռը, և նրա ոտնաձայնը մարեց զննարանում։
Լռությունը պարուրեց բնակարանը, սողոսկեց բոլոր անկյունները։ Աղջամուղջն իջավ՝ գեշ, զգուշավոր, մի խոսքով՝ խավար։
Ճիշտ է, հետագայում բակի մյուս կողմի հարևաններն ասում էին, թե իբր բակ ելնող զննարանի պատուհանները այդ երեկո լուսավորված էին բոլորը և նույնիսկ իբր տեսել են պրոֆեսորի սպիտակ դլխարկը... Ստուգել դա դժվար է։ Ճիշտ է, երբ ամեն ինչ վերջացել էր, Զինան շատախոսում էր, որ աշխատասենյակում, բուխարու մոտ, այն բանից հետո, երբ Բորմենտալը և պրոֆեսորը դուրս էին եկել զննարանից, իրեն մահու չափ վախեցրել էր Իվան Առնոլդովիչը։ Իր աշխատասենյակում նա պպզել էր բուխարու առաջ և իր ձեռքով այրում էր կապտակազմ տետրը, որի մեջ գրանցված էին պրոֆեսորի այցելուների հիվանդության պատմությունները։ Իբր դոկտորի դեմքն ամբողջովին կանաչ էր և ամեն, ամեն տեղ ճանկռոտած։ Եվ Ֆիլիպ Ֆիլիպովիչն այն երեկո ինքն իրեն նման չէր։ Նաև որ... Իմիջիայլոց, դուցեև պրեչիստենկյան բնակարանից այդ անմեղ աղջիկը ստում է...
Մի բան կարելի է անվերապահ ընդունել։ Այդ երեկո բնակարանում կատարյալ և զահուրելի լռություն էր տիրում։
Վրիպակի ավարտը։
ՎԵՐՋԱԲԱՆ
Պրոֆեսոր Պրեոբրաժենսկիյի բնակարանի զննարանում ճակատամարտի տասներորդ օրվա գիշերը, Օբուխով նրբանցքում կտրուկ զանգ հնչեց։ Զինային մահու չափ վախեցրին դռան մյուս կողմից հնչող ձայները.
— Քրեական միլիցիան է և քննիչը։ Բարի եղեք դուռը բացե։
Ոտնաձայներ լսվեցին, կտկտոց, նոր գցած ապակիներով պահարանների մեջ արտացոլվող լույսի փնջերից կրակվող ընդունարանում մարդկանց բազմություն հավաքվեց։ Երկուսը միլիցիայի համազգեստով էին, մեկը՝ պայուսակով ու վերարկուով, չարախնդացող և գունատված Շվոնդերը, պատանի– աղջիկը, շվեյցար Ֆյոդորը, Զինան, Դարյա Պետրովնան և կիսահագնված Բորմենտալը, որն ամաչելով ծածկում էր անփողկապ վիզը։
Աշխատասենյակից բացվող դռնից ներս մտավ Ֆիլիպ Ֆիլիպովիչը։ Հագին բոլորին հայտնի երկնագույն խալաթն էր, և այստեղ բոլորը կարող էին իսկույն համոզվել, որ Ֆիլիպ Ֆիլիպովիչը լավ լցվել է վերջին շաբաթվա ընթացքում։ Նախկին տիրական և եռանդուն Ֆիլիպ Ֆիլիպովիչը՝ լի արժանապատվությամբ, հայտնվեց գիշերային հյուրերի առաջ և ներողություն խնդրեց, որ խալաթով է։
— Մի նեղվեք, պրոֆեսոր,– շատ շփոթված ասաց քաղաքացիական հագուստով մարդը։ Հետո նա կմկմալով սկսեց խոսել.– Շատ տհաճ է... Մենք օրդեր ունենք՝ ձեր բնակարանը խուզարկելու և...– մարդը խեթ նայեց Ֆիլիպ Ֆիլիպովիչի բեղերին և ավարտեց.– և ձերբակալություն՝ արդյունքներից կախված։
Ֆիլիպ Ֆիլիպովիչը կկոցեց աչքերը և հարցրեց.
― Համարձակվում եմ հարցնել՝ ի՞նչ մեղադրանքով և ո՞ւմ։
Մարդը քորեց այտը և սկսեց կարդալ պայուսակից հանած թղթին գրածը.
— Ըստ մեղադրանքի Պրեոբրաժենսկիյին, Բորմենտալին, Զինաիդա Բունինային և Դարյա Պետրովնային, Մ.Կ.Տ. մաքրման ենթարաժնի վարիչ Պոլիգրաֆ Պոլիգրֆովիչ Շարիկովի սպանության մեղադրանքով։
Զինայի հեկեկոցը ծածկեցին նրա վերջին խոսքերը։ Շարժում առաջացավ։
― Ոչինչ չեմ հասկանում,― պատասխանեց Ֆիլիպ Ֆիլիպովիչը՝ արքայավայել թոթվելով ուսերը,― այդ ի՞նչ Շարիկով է։ Ահ, ներեցեք, իմ շա՞նը, որին ես վիրահտաել եմ։
— Ներեցեք, պրոֆեսոր, ոչ թե շանը, այլ երբ արդեն մարդ էր նա։ Ահա, թե բանն ինչ է։
― Այսինքն, նա խոսո՞ւմ էր,― հարցրեց Ֆիլիպ Ֆիլիպովիչը,– դա դեռ չի նշանակում մարդ լինել։ Ի դեպ, կարեոր չէ։ Շարիկը հիմա էլ գոյություն ունի և ոչ ոք չի սպանել նրան։
— Պրոֆեսոր,— շատ զարմացած սկսեց խոսել մարդը և բարձրացրեց հոնքերը,– այդ դեպքում, նրան հարկ է ներկայացնել։ Տասներորդ օրն է, նա կորել է, իսկ տվյալները, ներեցեք ինձ, շատ վատ են։
― Դոկտոր Բորմենտալ, համեցեք քննիչին ներկայացնել Շարիկին,— կարգադրեց Ֆիլիպ Ֆիլիպովիչը՝ վերցնելով օրդերը։
Դոկտոր Բորմենտալը, ծուռ ժպտալով, դուրս ելավ։ Երբ նա ետ եկավ ու սուլեց, նրա ետեից աշխատասենյակի դռնից դուրս պրծավ տարօրինակ տեսակի մի շուն։ Տեղ֊տեղ նրա մաշկը լերկ էր, տեղ֊տեղ բուրդ էր աճել։ Դուրս պրծավ, ինչպես վարժեցրած շուն՝ ետևի թաթերի վրա, հետո իջավ չորս թաթերին և շուրջը նայեց։ Գերեզմանային լռություն անշարժացավ ընդունարանում, դոնդողի պես։ Մղձավանջային արտաքխավ շունը, ճակատին՝ արնակարմիր սպի, կանգնեց ետևի թաթերին և ժպտալով նստեց բազկաթոռին։
Երկրորդ միլիցիոները հանկարծ լայն֊լայն խաչակնքվեց և ետ֊ետ գնալիս տրորեց Զինայի երկու ոտքը։ Սև հագուստով մարդը, բերանը բաց մնացած, այսպես խոսեց.
— Ներեցեք, ինչպե՞ս թե... Ախր, նա աշխատում էր մաքրման բաժնում։
— Ես չեմ նշանակել նրան այնտեղ,— պատասխանեց Ֆիլիպ Ֆիլիպովիչը,– պարոն Շվոնդերն է նրան երաշխավորություն տվել, եթե չեմ սխալվում։
— Ես ոչինչ չեմ հասկանում,— շփոթահար ասաց սևը և դիմեց առաջին միլիցիոներին,— նա է։
― Նա է,– անձայն պատասխանեց միլիցիոները,– ինքն է որ կա։
― Նա է,– լսվեց Ֆյոդորի ձայնը,– մենակ թե նորից բրդոտել է սրիկան։
― Չէ՞ որ նա խոսում էր... քըխե, քըխե...
― Հիմա էլ դեռ խոսում է, բայց ավելի ու ավելի քիչ, այնպես որ օգտվեք առիթից, թե չէ շուտով լրիվ կլռի։
— Քայց ինչո՞ւ,– կամացուկ հարցրեց սև մարդը։
Ֆիլիպ Ֆիլիպովիչը ցնցեց ուսերը։
― Գիտությունը դեռևս գազաններին մարդ դարձնելու եղանակ չունի։ Ահա, ես փորձեցի, միայն թե անհաջող, ինչպես տեսնում եք։ Խոսեց և սկսեց վերածվել նախնական վիճակին։ Ատավիզմ է։
— Անվայել խոսքեր չասել,— հանկարծ հաչաց շունը բազկաթոռից և վեր կացավ։
Սև մարդը հանկարծ գունատվեց, ցած գցեց պայուսակը, սկսեց ընկնել կողքի վրա, միլիցիոները նրան բռնեց կողքից, իսկ Ֆյոդորը՝ ետևից։ Իրարանցում եղավ, ավելի հստակ երեք դարձվածք լսվեց.
Ֆիլիպ Ֆիլիպովիը՝ «Վալերիանի կաթիլներ։ Ուշագնացություն է»։
Բորմենտալի ձայնը՝ «Շվոդերին իմ ձեռքով ցած կշպրտեմ սանդուղքից, եթե մի անգամ էլ երևա պրոֆեսոր Պրեոբրաժենսկիյի բնակարանում»։
Շվոնդերը՝ «Խնդրում եմ այդ խոսքերը մտցնել արձանագրության մեջ»։
***
Մոխրագույն փքսաձև խողովակները ջերմացնում էին։ Վարագույրները ծածկել էին պրեչիստենկյան թանձր գիշերը՝ միայնակ աստղով։ Բարձրագույն էակը, շնական կարևոր բարերարը նստած էր բազկաթոռին, իսկ Շարիկ շունը պառկած էր գորգին, կաշվե բազմոցի կողքը։ Մարտյան մշուշներից շունն առավոտները տառապում Էր գլխացավից, որբ տանջում Էր նրան գլխի շրջանաձև սպիով մեկ։ Բայց տաքությունից անցնում Էին իրիկնադեմին։ Եվ հիմա թեթևանում, թեթևանում Էր, և շան գլխում մտքերը ծորում էին համաչափ ու ջերմ։
«Ո՜նց ընկա, ո՜նց ընկա,— մտածում էր նա ննջելով,— ուղղակի աննկարագրելի ընկա։ Հաստատվել էի այս բնակարանում։ Կատարյալ համոզված եմ, որ իմ ծագման մեջ անմաքուր մի բան կա։ Առանց ջրասուզակի չի լինի։ Լիրբ էր իմ տատը, օղորմի պառավին։ Հաստատվել էի։ Ճիշտ է, գլուխս լրիվ կտրատել էին, բայց դե կլավանար։ Մեզ պետք չէ դրան ուշ դարձնել»։
Հեռուներում խուլ զնգզնգում էին սրվակները։ Կծվածը զննարանի պահարաններն էր կարգի բերում։
Իսկ ալեհեր կախարդը նստել ու երգում էր.
«Դեպի ափերը սրբազան Նեղոսի...»:
Շունն ահավոր բաներ էր տեսնում։ Լպրծուն ձեռնոցներն այդ կարևոր մարդը մտցնում էր ամանի մեջ, ուղեղ հանում։ Հաստատակամ մարդը համառորեն ինչ ―որ բան էր որոնում դրա մեջ, կտրում, զննում, աչքերը կկոցում ու երգում էր.
«Դեպի ափերը սրբազան Նեղոսի...»։
Հունվար―մարտ, 1925թ.
Մոսկվա։
- Որովհետե դուք հո համաշխարհային մեծության աստղ չե՞ք։