Ուղիղ իմ առջև վաղուց չներկված բազմապիսի նկարներով պատն էր։ Այնտեղ նաև քիմիական մատիտով գրված կոչ կար․ «Պրոլետարներ բոլոր երկրների, սրբվե՛ք»
Պետք է ասել, որ անձամբ ինձ այդ արձանագրությունը տհաճություն պատճառեց։ Ես ոչ մի կերպ չէի կարող մտածել, որ մարդիկ, հասնելով կոմունիզմի, ընդունակ են այդպիսի կատակների։ Բայց գրվածը գունաթափված էր, և ես մտածեցի, որ միգուցե, նա դա գրվել է ոչ թե հիմա, այլ դեռ իմ ժամանակ։ Եվ ես նույնիսկ մի քիչ անհարմար զգացի անցած սերնդի համար, որը չէր կարող որևիցե ավելի սուր կատակ մտածել։ Այդ գրառումի տակ, ես տեսա երեք տառից բաղկացած ևս մի բառ։ Նա անընթեռնելի էր, միգուցե ինչ֊որ մեկը փորձել էր այն սվաղել, բայց ոչ այնքան հաջող, որովհետև ծեփի տակից միևնույն է երևում էր։ Դա «ՍԻՄ» բառն էր։ Կարդալով այն, ես նույնիսկ ծիծաղեցի, ինչով առաջացրի հերթապահի զարմացած հայացքը։
― Ես ծիծաղում եմ, ― ասացի ես նրան, ― որովհետև այստեղ գրված է «ՍԻՄ», իսկ ես այդպիսի անունով ծանոթ ունեմ։
Չեմ կարող արտահայտել, թե ինչքան էի ցնցված։ Ուղևորվելով հեռավոր ճամբորդության, ես, բնականաբար, պատրաստ էի ամենա տարբեր անակնկալների։ Ես սպասում էի տեսնել անհավանական գիտական նվաճումներ, իմանալ տիեզերագնացերի թռիչքի մասին դեպի Մարս կամ Յուպիտեր, ենթադրում էի, որ Մոսկվայի տեսքը բավականին փոխված կլինի։ Դեպի երկինք կխոյանան հիասքանչ լուսավոր շենքեր, նրանց միջև կթռչեն հրաշալի ապարատներ, եվ ուրիշ շատ գիտական հրաշքներ ինձ համար դժվար չէր պատկերացնել։ Բայց ես երբեք չէի մտածում, որ ապագայի մարդիկ կգտնեն այդպիսի հանճարեղ և պարզ լուծում զուգարանի թղթի հետ կապված դժվարությունները լուծելու համար։
Իհարկե, ես սկսեցի անշտապ քանդել թերթը, որպեսզի հնարավորին չափ շատ իմանամ այն հասարակության մասին, որում հայտնվել եմ։ Ինչպես և նախկինում թերթը կոչվում էր «Պրավդա»։ Մոտ կես մետր զբաղեցնում էին շքանշանների պատկերները, որոնցով թերթը պարգևատրվել էր աշխատավորների վերադաստիարակության , երկար տարիների անխոնջ գործունեության համար։ Թերթի անվան տակ գրված էր, որ նա Կոմմունիստական կուսակցության և պետական անվտանգության օրգանն է։ Ահա թե ինչ էր նշանակում լոզունգներից մեկի վրա տեսածս ԿՊԳԲ հապավումը։
Մոտավորապես մետրուկես թուղթ նվիրված էին Գենիալիսսիմուսին։ Սկզբում նրան համազգեսոտվ մինչև գոտկատեղը պատկերող մեծ նկարն էր, որի վրայի շքանշանները զբաղեցնում էին նրա ողջ կուրծքը կզակից մինչև փորը։ Դիմանկարի տակ տեղադրված էր կարճ բժշկական տեղեկագիր նրա առողջության մասին։ Ես սկզբից տագնապ ապրեցի, կարծելով, որ Գենիալիսսիմուսի հետ ինչ֊որ բան է պատահել, բայց հետո տեսա, որ տեղեկագիրը պարունակում էր դրական տեղեկություններ, որոնք երևի թե տպագրվում են ամեն օր։ Այնտեղ ասված էր, որ գիշերային պտղաբեր աշխատանքից հետո Գենիալիսսիմուսը իրեն լավ է զգում։ Սիրտը, ստամոքսը, երիկամները, լյարդը, թոքերը և մյուս օրգանները գերազանց են գործում։ Կատարելով հանձնարարված ֆիզիկական վարժությունները և համեստ բուսական սննունդ ընդունելով, Գենիալիսսիմուսը նորից անցել է իր ամենօրյա տիտանիկ աշխատանքին, ի բարորություն ամբողջ մարդկության։ Հետո տպված էին նրա հրամանգրերը։ Կլյազմա գետի վերանվանման մասին Կարլ Մարկսի անվան գետ։ Ուղղիչ աշխատանքային կազմակերպություններին շքանշաններով և մեդալներոով պարգևատրելու մասին։ Այնտեղ մոտավորապես այսպես էր գրված․ «Աշխատավորների վերադաստիրակման և նրանց գիտակցության մեջ կոմունիստական իդեալների ներդրումի համար պարգևատրել․․․» Եվ հետո, ընդհանուր, խիստ, հատուկ ճամբարների, հսկող հաստատությունների և բանտերի երկար ցուցակ, որոնց մեջ էին Լեֆորտովոյի Կարմիր դրոշի Ակադեմիական և Ֆ․ Է․Ձերժինսկու անվան Ակադեմիական բանտերը։ Տպված էին նաև տարբեր հեռագրեր, որոնք Հենիալիսսիմուսը Գենիալիսսիմուսը մեծ քանակությամբ ուղարկում էր ինչ֊որ համագումարների, կոնֆերանսների և խորհրդակցությունների հասցեներով։ Ես առանձնապես ժամանակ չունեի, բայց մի այդպիսի հեռագիր կարդացի։ Նա ուղղված էր ինչ֊որ վաստակավոր դոնորների, որոնք, ինչպես ասված էր, իրենց ազնիվ և անձնուրաց գործունեությամբ, օգնում են կատարել համատարած խնայողության և թափոնների օգտահործման կուսակցական որոշումը։ Հետաքրքիր էր ամբողջ թերթը։ Հոդվածներ խնայողության օգուտների մասին, ֆելիետոն երիտասարդների մասին, որոնք կրում են երկար շալվարներ և շրջազգեստներ ու տարված են կրող և բուրժուական պարերով։ պարերով տարվող երիտասարդների մասին։ Ծաղրանկարներ, առակներ, ֆենոլոգի գրառումներ։ Այդ ամբողջը կարդալու համար ես ժամանակ չունեի, դրա համար աշխատում էի ընտրել գլախավորը։ Օրինակ « Ինչու ենք մենք սիրում Գենիալիսսիմուսին» հոդվածից ես իմացա, որ նա համաժողովրդական առաջնորդ է և զբաղեցնում է միանգամից հինգ բարձրագույն պաշտոն։ Նա և՛ ՑԿ ԿՊԳԲ֊ի Գլխավոր քարտուղարն է, և՛ Գերագույն Հնգանկյունի և պետական անվտանգության կոմիտեի նախագահը, և՛ ամբողջ Ռուսաստանի պատրիարքը։ Թերթից ես իմացա, որ գտնվելով թշնամիների երեք օղակով շրջապատված, պետությունը ունի որոշ դժվարություններ, իսկ սահմանափակ քանակությամբ սովետական զորքերը տեղակայված են Աֆղանա֊Պակիստանյան Ժողովրդա֊Դեմոկրատական հանրապետության տարածքում։ Իմացա և այն մասին, որ երկիրը հաջողությամբ բուժում է այն վերքերը, որոնք ստացել է ոչ վաղուց ավարտված Բուրյատ֊Մոնղոլական պատերազմի ընթացքում։
Ավելին ես չհասցրեցի կարդալ, որովհետև կաբեսոտ խուժեց Իսկրինա Ռոմանովնան։