Changes

Մոսկվա 2042

1 byte removed, 17:20, 28 Հունվարի 2014
/* Թռիչքը */
Շփվելով տարբեր մարդկանց հետ, ես վերադարձա իմ տեղը և ընդունեցի ևս երկու «Սմիռնոֆֆ»։ Հնարավոր է խմածիցս, կամ աննկատելի տիեզերական ճոճումից գիտակցությունս որոշ չափով մթագնեց, այնպես որ թռիչքի մնացած մասից հիշում եմ միայն որոշ դրվագներ։ Ժամանակ առ ժամանակ ես այն աստիճան ոչինչ չէի հասկանում, որ ի ամոթ ինձ իլյումինատորի կողքից անցնող Պրոկսիմա Ցենտավրան շփոթեցի Հյուսիսային աստղի հետ։ Սակայն այդ բոլոր տիեզերական մարմինները ֊ մեծ, միջին, փոքր, ընդհանրապես ոչ մի տպավորություն չթողեցին ինձ վրա։
Կյանքիս ընթացքում տեսել եմ բնության և մարդու ստեղծած բազմաթիվ զարմանալի հրաշալիքներ։ Տեսել եմ Էլբրուսը և Մոնբլանը, մոսկովյան Կրեմլը, Պիզայի աշտարակը, Քյոլնի տաճարը, Բուքինգհեմյան պալատը և բրուքլինյան Բրուքլինյան կամուրջը։ Չնայաց գիտեի, որ նայելով դրանց, պետք է ինչ֊որ բան զգամ և հետևաբար արտասանեմ վսեմ բառեր, ես ոչ մի արտասովոր բան չէի զգում, բայց բառեր, իհարկե ասում էի։
Հիշում եմ, մի անգամ երբ Փարիզում էի, ինձ ցույց տվեցին մի շենք և ասացին․ «Նայի՛ր, սա Լուվրն է»։ Ես նայեցի և մտածեցի․ «Դե Լուվրն է, և ի՞նչ»։
Բայց մի տիեզերական օբյեկտ, շարժեց իմ երևակայությունը, և նրա մասին, երևի թե, հիմա կպատմեմ։
 
==Տեսիլք==
Ադմին, Վստահելի
1876
edits