Changes

Մոսկվա 2042

5 bytes removed, 17:39, 28 Հունվարի 2014
/* Համար֊38276 */
Իսկ ես՝ հիմարս, (քիչ էին ինձ դաս տվել), այդքան հեշտ ընկա այս ծուղակը։
Միանգամից լրջանալով, սկսեցի շտապ ելք փնտրել ստեղծված իրավիճակից։ Բայց ի՞նչ կարող էի ես նախաձեռնել։
Ես ճնշեցի իմ մեջ առաջացած խուճապահար ցանկությունը ինչ֊որ տեղ փախչել և թաքնվել զուգարանում, կամ նստարանի տակ։ Ես միշտ գիտեի, որ կրիտիկական րոպեներին չմտածված գործելակերպը ամենակարճ ճանապարհն է դեպի վախճանը։ Բայց ի՞նչ պետք է ես անեի։ «Հարձակվիր անձնակազմի վրա» ― խորհուրդ տվեց իմ սատանան ոչ այնքան վստահ։ «Հարձակվել անձնակազմի վրա, պատանդներ վերցնել և պահանջել անհապաղ վերադարձնել ինքնաթիռը Մյունխեն։» Այս միտքը ես միանգամից մերժեցի, որպես անիրագործելի։ Ես չունեի ինձ մոտ ոչ ռումբ, ոչ ատրճանակ, և ոչ էլ նույնիսկ փոքրիկ դանակ, ոչ մի այնպիսի բան, ինչով կարողանայի սպառնալ անձնակազմին։ Խորհելով դրության մասին, ես շարունակում էի պատուհանից դուրս նայել և հանկարծ նկատեցի, որ շենքի ճակատի դիմանկարները այն չէին, որոնց ես հրաժեշտ տվեցի այստեղից մեկնելիս մի քանի տարի առաջ։ Քրտնած ապակու միջից նրանք վատ էին երևում, բայց նրանցում կար ինչ֊որ տարօրինակ բան։
Ադմին, Վստահելի
1876
edits