Changes

Մոսկվա 2042

5 bytes removed, 18:12, 28 Հունվարի 2014
/* Համար֊38276 */
Մինչ ես լարում էի ոչինչ չհասկացող գլուխս, մեր մեքենայի մոտ գլորվեցին երկու գորտագույն մեծ և ծանր տրանսպորտային միջոց։ Զրահամեքենայի և շոգեքարշի տարօրինակ խառնուրդ։ Համենայն դեպս նրանք երևի թե շարժվում էին գոլորշիի օգնությամբ, որի խիտ ամպերը դուրս էին գալիս մեքենայի քթի վրա գտնվող խողովակից։ Հենց որ զրահամեքենաները կանգնեցին մեր և ծռված «Իլ»֊ի միջև, բացված լյուկերից, մեկը մյուսի հետևից, ինչպես զամբյուղից թափվող սունկեր, դուրս թռան կարճ շալվարներով և կարճ ավտոմատներով զինվորականներ։ Նրանք տեղն ու տեղը ցրվեցին և շրջապատեցին ինքնաթիռը, ուղղելով նրա վրա իրենց զենքը։
Այդ ժամանակ խռխռաց ռադիոն և Հերր Օտտո Շմիդտը հաղորդեց, որ մոսկովյան իշխանությունները այդպես էլ չգտան սանդուղք և ուղևորները ստիպված պետք է օգտվեն արտակարգ պատահարների համար նախատեսված պարանե սանդուղքից, որի համար ինքը, նավապետը, անձնակազմի և «Լյուֆտգանզա» ընկերության կողմից հայցում է իր խորին ներողությունը։ներողություն է հայտնում։
Սակայն, մարդիկ արդեն այնքան էին շտապում թողնել ապարատը, որ պատրաստ էին իջնել ոչ թե պարանե սանդուղքով, այլ ուղղակի պարանով։ Առավել ևս, որ դիմանկարները, ինչպես ես նկատեցի, բացի ինձանից, ոչ մեկին չէին հուզում։
Ադմին, Վստահելի
1876
edits