― Ասա նրան, ― հաղորդեց գեներալը, ― որ ես հիացած եմ նրանով, որ նա իր տարիքում այդքան հիանալի տեսք ունի և նույնիսկ չի կորցրել լսողությունը։
Մինչ կինը ինչ֊որ անհասկանալի պատճառով կրկնում էր նրա բառերը, ես զարմացած նայում էի նրանց և մտածում, ինչո՞ւ են նրանք կարծում, որ ես իմ ոչ լրիվ քառասուն տարեկան հասակում պետք է խուլ լինեմ։ Արտահայտելով իրենց իր հիացմունքը իմ վիճակից, գեներալը թույլտվություն խնդրեց ներկայացնել ինձ, պատվիրակության բոլոր անդամներին։
― Ինձ, ― ասաց նա, ― անվանում են Սմերչև Կոմու֊Նե֊Իվանովիչ։
Երևի պատճառը հոգնածությունս էր, հուզմունքը և խմածիս հետևանքը։ Այդ ամենից հետո ինձ համակեց իսկական հիստերիա։ Ես փորձեցի հավաքել ինձ, լարվեցի, և հանկար ինձ հետ ինչ֊որ բան կատարվեց։ Մարմինս կորցրեց քաշը, ես վեր բարձրացա առաստաղի տակ և դանդաղ լողացի մարդկանց գլուխների վրայով։
==Կաբեսոտ==