Չնայած մռայլ տրամադրությանս, ես շուրջս էի նայում, որոշ բաներ նկատում և ինձ համար նշում։
Օրինակ, ինձ շատ զարմացրեց, որ Նեմիրովիչ֊Դանչենկոյի անվան փողոցը չէր վերանվանվել կոմունիստականի, չնայած հայտնի է, որ նա սոցիալիստական րեալիզմի ռեալիզմի հիմնադիրներից էր, իսկ կուսակցությունը խիստ քննադատում է այն։ Բայց երբ ես մոտեցա նախկին Սովետական հրապարակին, ես ավելի շատ զարմացա։ Ինձ ծանոթ, ձիու վրա նստած Յուրիյ Դոլգորուկիի արձանը այնտեղ այլևս չկար։ Ասենք ձին կար, բայց նրա վրա նստած էր Գենիալիսիմուսը։ Մի ձեռքում նա պահել էր իր գիրքը, մյուսում՝ թուրը։ Իսկ հրապարակը այժմ կոչվում էրԳենիալիսիմուսի Գիտական Հայտնագործությունների հրապարակ։
Անկեղծորեն ասած, ինձ համար այնքան էլ հասկանալի չէր, թե ի՞նչ կապ ունի այդ հուշարձանը գիտական հայտնագործությունների հետ։ Ասենք թե գիրքը՝ ունի։ Բայց ի՞նչ գործ ունեն ձին և թուրը։
― Սլագեն, ― պատասխանեցի ես և փորձեցի բռնել նրան մի որևիցե տեղից։ Բայց նա ճարպկորեն խույս տվեց, զարմացած նայեց ինձ և սկսեց դժգոհ բարձրանալ աստիճաններով, հնարավորություն տալով ինձ ուսումնասիրել նրան լավագույն կողմից։
Չես ուզում, մի ուզի, ասացի ես և մոտեցա րեգիստրատուրայինռեգիստրատուրային, որտեղ նստած տարեց կնոջ ակնոցի շրջանակը ստվարաթղթից էր։ Նա ինչ֊որ բան էր գործում։ Ես ինձ անհարմար էի զգում, բայց, հաղթահարելով շփոթմունքս դիմեցի նրան և ասացի, որ ցանկանում եմ որևիցե կերպ ծառայություն ստանալ։
Ոչինչ չասելով, նա իմ ձեռքը խցկեց մի թղթի կտոր։ Դա իհարկե անկետա էր, սակայն բավականին համեստ։ Պատասխանելով հարցերին, ես նշեցի ազգանունս, աստղային անունս և հայրանունս։ Որպեսզի ուշադրություն չգրավեմ, տարիքս պակասեցրեցի ուղիղ վաթսուն տարով։
― Դուք արդեն վերջացրե՞լ եք, ― հարցրեց նա, նայելով ինձ ակնոցների վրայով։
― Ւ՞նչը Ի՞նչը վերջացրի, ― հարցրեցի ես։
― Ի՞նչ է նշանակում «ինչը» ― ասաց նա խիստ տոնով։ ― Այն, ինչի համար այստեղ եկել եք։
― Ահա՛ նա։ Ահա՛ նա, ― լսեցի ես սարսափսլի գոռոց և տեսա ձեռնարկություն ներս խուժած օտար լեզու հասկացող կնոջը։ Նրա ետևում երևում էին երկու միլիցիոներ։
==Վնուբեզ==