Changes

Մոսկվա 2042

Ավելացվել է 2 բայտ, 18:56, 9 Փետրվարի 2014
/* Զարթոնք */
Արթնանալով, ես դեռ երկար կրծում էի բարձս, մինչև ուշքի եկա։ Մի քիչ խելքի գալով շուրջս նայեցի։ Սենյակում մութ էր ու լուռ։ Այնքան մութ էր, որ ոչինչ չէր երևում։
Ես շրջվեցի մեջքիս վրա և սկսեցի մտածել։ Աստվա՜ծ մտածել․ «Աստվա՜ծ իմ, այս ի՞նչ բան է։ Ինչո՞ւ, երբ ես երազում տեսնում եմ հայրենիքս, այնտեղ ինձ հետ միշտ պատահում է ինչ֊որ մի տհաճ բան, անախորժություն, որից ես ուզում եմ փախչել և արթնանում եմ քրտնքի մեջ։մեջ։»
Ես այնքան հուզված էի, որ որոշեցի արթնացնել կնոջս և հարցնել, թե ի՞նչ կարող էր նշանակել երազս։ Կինս երազների լավ մեկնաբան է և հավատում է, որ անմիտ երազներ չեն լինում, որ նրանք իրենց մեջ կրում են ինչ֊որ միտք, որը պետք է միայն կարողանալ ճիշտ հասկանալ։
Ես մեկնեցի ձեռքս և շոշափեցի անկողինը, բայց այնտեղ ոչ ոք չկար։ Արդեն ուզում էի զարմանալ, թե այս ինչ բան է, ինչու գիշերվա կեսին նա կողքս չէ և ո՞ւր կարող էր կորչել։
Բայց հանկարծ ինչ֊որ բան հիշեցի և ինքս ինձ չհավատացի։ «Դատարկ բան է, ― ասացի ես ինձ։ Այս ամենը անմտություն է, ոչ մի այդպիսի բան չի եղել և չի կարող լինել։ Ես պառկած եմ Շտոկդորֆում, իմ սեփական անկողնում, այնտեղ պատուհանն է, այնտեղից լույս է թափանցում վարագույրի ետևից։ Հիմա ես կբացեմ վարագույրը և կտեսնեմ իմ բակը, երեք ծռված կեչիները պարսպի մոտ և աքլորին, որը ման է գալիս այնտեղ»։
Ես մոտեցա պատուհանին, բացեցի վարագույրը և տեսա Ռևոլուցիայի հրապարակը և Կարլ Մարքսի արձանը։ Ճիշտ է Մարքսին ճանաչելը բավական դժվար էր։ Իմ բացակայության վաթսուն տարիների ընթացքում, աղավնիները այնպես էին մշակել նրան, որ նա թվում էր ալեհեր։
Մարքսից ուղիղ մի փողոց այն կողմ, Մեծ թատրոնի մոտ գտնվող փոքրիկ այգում, ամբողջ հասակով կանգնած էր մի ուրիշ մորուքավոր, զինվորական համազգեստով և ձեռքերում պահած ձեռնոցներով, դա, իհարկե, Գենիալիսիմուսն էր։ Մեծ թատրոնի շենքը ինձ ինչ֊որ բանով զարմացրեց։ Ես նույնիսկ միանգամից չհասկացա, թե հատկապես ինչով, իսկ հետո գլխի ընկա, որ նրա ճակատային մասում բացակայում են ձիերը, կարծես նրանք երբեք էլ այնտեղ չեն եղել։
Արևը արդեն շատ բարձր էր կանգնած։էր։
Ծխի և գոլորշու քուլաներով պարուրված, պրոսպեկտով շարժվում էին տարբեր չափսի չափի մեքենաներ, իսկ մայթերով ծորում էր կարճեցված զինվորական հագուստով մարդկանց ամբոխը։ Քչերն էին ման գալիս դատարկ ձեռքերով։ Համարյա բոլորը իրենց ձեռքերին, ուսերին, կամ քարշ տալով գետնի վրայով, տանում էին ինչ֊որ առարկաներ։
Ես արագ հագնվեցի և մտա լոգարան։ Տաք ջրի ծորակին ծորակից կախված էր ցուցանակ․ «Տաք ջրի կարիքները, ժամանակավորապես չեն բավարարվում»։ բավրարվում»։ Ես ողովեցի ողողվեցի սառը ջրով և դուրս նայեցի միջանցք։ Տարեց հերթապահը քնած էր, գլուխը դրած սեղանին։ Գետնին ընկած էր նրա գիրքը։ Ես բարձրացրի այն և նայեցի վերնագրին։ Գիրքը կոչվում էր «Հարցեր սիրո և սեռի մասին»։ Գրքի հեղինակը, ինքը Գենիալիսիմուսն էր։ Ես զգուշությամբ դրեցի գիրքը սեղանին, և աշխատելով հնարավորինս անաղմուկ քայլել գնացի դեպի լիֆտը։վերելակը։
Սակայն լիֆտը փակված վերելակը փակ էր մեծ կախովի կողպեքով։ Կողպեքի մոտ, լիֆտի վերելակի ցանցին թելով կապված էր կարտոնից ցուցանակ․«Վերելակային կարիքները ժամանակավորապես չեն բավարարվում»։
Ես գտա աստիճանները և նրանց օգնությամբ բավարարեցի իմ իջնելու կարիքը։ Ակնհայտ էր, որ աստիճանը գլխավորը չէր, որովհետև ես դուրս եկա ոչ թե փողոց, այլ բակ։
 
===Երկար շալվարավորը===